
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ
Հուլիսի 1-3-ը Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Սթուբի հրավերով աշխատանքային այցով Հելսինկիում էր գտնվում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Սթուբի, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Հեյկի Թալվիթիեի եւ Ֆինլանդիայի Խորհրդարանի Գլխավոր հանձնաժողովի նախագահ Էրկկի Տուոմիոյայի հետ: Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Սթուբի հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը, վկայակոչելով Հայաստանի եւ Ֆինլանդիայի նմանությունները եւ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը , ասաց, որ դա հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում մեր երկրների համագործակցության ակտիվացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Նախարարներ Նալբանդյանն ու Սթուբը քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպություններում մեր երկրների առավել սերտ փոխգործակցության հնարավորությունը: Ֆինլանդիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց մեկ ամիս առաջ Սանկտ-Պետերբուգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների տարածաշրջան այցելության ընթացքում ունեցած քննարկումները: Նախարար Սթուբը նշեց, որ ինքը լիովին սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը ու գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Նախարարները մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների եւ հեռանկարների, ԵԱՀԿ բարեփոխումների վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Ալեքսանդր Սթուբը ներկայացրեց Իռլանդիայում Լիսաբոնյան պայմանագրի մերժումից հետո ԵՄ-ում ստեղծված իրադրությունը եւ հնարավոր զարգացումները: Ֆինլանդիայի խորհրդարանի Գլխավոր հանձնաժողովի նախագահ Էրկկի Տուոմիոյայի հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը քննարկեց միջխորհրդարանական հարաբերությունների խորացման խնդիրները, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Ֆինլանդիայի խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության հետ կապված հարցեր: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Հեյկի Թալվիթիեի հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը քննարկեց տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման խնդիրները: Նախարար Նալբանդյանը այցելեց նաեւ ՙՆոկիա՚ ընկերության կենտրոնակայան, ուր ծանոթացավ ընկերության գործունեությանը եւ հեռանկարային ծրագրերին:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ
7ՀՀ Ոստիկանության Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Ա. Մեհրաբյանին Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին Սույն թվականի հուլիս 2-ին ժամը 19:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել ...ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
13Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել Գեւորգ Մհերյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Մինչ այդ նշանակումը ...ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ԳՆԱՀԱՏԵՑԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել Վաչե Գաբրիելյանին, վեց տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ նշանակելու ...ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՎԱՀԱՆ ԱՐՈՅԱՆԸ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից անակնկալ ձևով ազատ է արձակվել Վահան (Վանո) Արոյանը: Ինչպես ասվում է Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի հաղորդագրության մեջ, նա ձերբակալվել էր 2006թ վերջին, ...ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ
Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե ինքը կողմ է պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծմանը, որը կուսումնասիրի հայ-թուրքական հարաբերությունների հարցը, մասնավորապես Ցեղասպանության ...ԼՔԵԼ Է ՈՒՍՈՒՄՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Կյուրեղ աբեղա Վարդանյանը` Իսպանիայում ուսումը և հոգևոր ծառայությունը ինքնակամ լքելու ...ՏՐՈՅԿԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի «տրոյկայի» (Political end Security Committee – PSC) մակարդակով Հայաստան-ԵՄ առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 2-ին Բրյուսելում՝ հայկական կողմի ...ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՇԱՄԻՐԱՄ
Հուլիսի 2-ին, ժամը 20.10-ին քաղաքացի Վ. Մկրտչյանից ահազանգ է ստացվել, որ ինքը բարձրացել է Արայի լեռ եւ չի կարողանում ինքնուրույն իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգողի գտնվելու ստույգ ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱՑԻ ՇԱՆՏԱԺ Է ԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում հաճախ են հայտարարում այն մասին, թե իրենց նախանշած բարեփոխումներն իրականացնելու համար ունեն հասարակական վստահության կարիք: Այսինքն, իրենք ունեն երկրում ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՓՈԽԵԼ Է ԻՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Ի պատասխան ընդդիմության բարի կամքին, որ պետք է արտահայտվեր հուլիսի 4-ի հանրահավաքի ընթացքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացնելու էր իշխանության հետ երկխոսության իր առաջարկները, եթե իշխանությունը կատարեր ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻՆ ԲԵՐԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ
Հուլիսի 2-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպին հուլիսի 3-ին անդրադարձել է համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, ով մամուլի ասուլիս է տվել Ուրբաթ ակումբում: Հյուսիսային ...ԻՆՉ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՆ ԳՈՐԾԵԼ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ՀՀ Մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ...ԻՆԿՎԻԶԻՑԻԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ
Հատուկ քննչական ծառայության արձագանքը, հանրապետության մարզերի դատախազներին ուղղված նամակ-շրջաբերականի հրապարակման կապակցությամբ, որ հուլիսի 1-ին հանրությանը ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, բացահայտելով ...ԿԱ ԱՐԴՅՈՔ ՈՐԵՒԷ ՄԵԿՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
Արդյոք հնարավոր է, որ իշխանության մեջ կա մի երրորդ ուժ, որը չի ցանկանում ընդդիմության եւ ներկայիս իշխանության երկխոսությունը, եւ այդ իսկ պատճառով պատրաստ է տարատեսակ սադրանքների: Այդ հարցը հուլիսի 3-ին ...ՈՒՄ Է ՊԵՏՔ ԱՅԴ ՁԱՅՆԸ, ԵԹԵ ԾԱՌԱՅԵԼՈՒ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԻՆ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, ըստ համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի, Ստրասբուրգում ամեն ինչ արել է, որպեսզի 1620 բանաձեւում տեղ չգտնեն ներկայիս իշխանության իշխանական ...ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱՆ
Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման աշխատանքը ակտիվ ընթացքի մեջ է, հուլիսի 3-ին Ուրբաթ ակումբում լրագրողներին հայտնել է համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ այդ հարցի ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, որ նա արտահայտեց հուլիսի 1-ի ասուլիսի ընթացքում: Տեր-Պետրոսյանը խոսելով ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Հուլիսի 5-ին առավոտից Տիգրան Սարգսյանը պատրաստվում է առանձնազրույցներ ունենալ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Կկայանա նաեւ ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ընդլայնված նիստ: ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԵՆԶԻՆԻ, ՈՍԿՈՒ ԵՎ ԳՆԱՃԻ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստից առաջ հանդես է եկել ավանդական ելույթով, որը ներկայացնում ենք ընթերցողին: ԲԵՆԶԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍՏՎԵՐԸ 70 ՏՈԿՈՍ Առաջին խնդիրը վերաբերում է հետեւյալին, որ ...ԱՄՆ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Այս տարի հուլիսի 4-ին Միացյալ Նահանգները տոնում է երկրի անկախության հռչակման ու Անկախության հռչակագրի ընդունման 232-ամյակը: Հուլիսի 3-ին այս տոնը հանդիսավորությամբ նշվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Միջոցառման ...ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացրել է երկու ամսով: Այսօր դատարանը որոշել է Սուրեն Սիրունյանի կալանքն արդեն ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ
Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահները Բաքվում հուլիսի 3-ին տեղի ունեցած բանակցության արդյունքի հիման վրա ստորագրել են բարեկամության եւ ռազմավարական գործընկերության ամփոփիչ Հռչակագիր: Հռչակագրում, ...ՕԴԻ ՀԱՐԿԸ ԿՄՏՆԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԳՆԻ ՄԵՋ
...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ
Հուլիսի 1-3-ը Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Սթուբի հրավերով աշխատանքային այցով Հելսինկիում էր գտնվում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այցի ընթացքում ...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ

«ԱՅԴ ՎՇՏԻՆ ՄԻ ԿԵՐՊ ԿԴԻՄԱՆԱՄ»

ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

“ՍԵՐԺԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ”

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 7 ՄԱՐԴ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ 1614 ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԻԹՈՎ

- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

