
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԵՆԶԻՆԻ, ՈՍԿՈՒ ԵՎ ԳՆԱՃԻ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստից առաջ հանդես է եկել ավանդական ելույթով, որը ներկայացնում ենք ընթերցողին: ԲԵՆԶԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍՏՎԵՐԸ 70 ՏՈԿՈՍ Առաջին խնդիրը վերաբերում է հետեւյալին, որ Հայաստան ներմուծվող բենզինի ծավալները 70-80 տոկոսով մենք ավելի ցածր ենք ցույց տալիս, քան իրականում այդ բենզինը սպառում ենք: Սա նշանակում է, որ հազարավոր վագոններ բենզին մաքսանենգ ճանապարհով ներմուծվում է Հայաստան: Ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր վագոնով բենզին, եթե խոսքը գնում է բենզինի ոլորտում 70-80 տոկոս ստվերային տնտեսության մասին: Սա նաեւ նշանակում է, որ մենք գործ ունենք միջազգային կոնտրաբանդայի հետ, քանի որ բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ բենզինը հատում է մի քանի պետությունների սահման, եւ սա նշանակում է, որ մենք չունենք համապատասխան հսկողություն սահմանի վրա: Հասկանալի է, որ այս տեղեկատվությունը շատ հեռու է իրականությունից, տեսականորեն եւ պրակտիկորեն դա հնարավոր չէ: Մեկ փոքրիկ մեքենա` երկակի նշանակության ապրանք ունեցող, որ հատում է մեր սահմանը, դառնում է միջազգային կառույցների քննարկման առարկա, եւ դուք դա շատ լավ գիտեք: Այսօր ներկայացնել հանրությանը այդպիսի տեղեկատվություն, որ Հայաստանում բենզինի 70-80 տոկոսը ստվերային բենզին է` շատ հեռու է իրականությունից: Ինչպես մեր տաղանդավոր գրողներից մեկն իր պատմվածքում գրում էր` (ՙԾանր լույս՚ պատմվածքը կարծում եմ կարդացել եք) լավն ու վատը չափվում է ցավի մեղմությամբ եւ ցավի ուժգնությամբ: Այսինքն, այսպիսի տեղեկատվության տարածումը մի նպատակ ունի` ցավ պատճառելու մեզ, եւ ես չեմ կարծում, որ այդպիսի տեղեկատվությունը նպատակ ունի ամրապնդելու մեր պետականությունը, ինչի մասին խոսում են մեր ընդդիմադիրները, ասելով, թե իրենց քննադատության նպատակն է, որպեսզի իշխանություններն այնպիսի գործողություններ անեն, որից պետք է շահի մեր ժողովուրդը: Կարծում եմ, այսպիսի տեղեկատվությունը ունի այլ նպատակ` ցավ պատճառել եւ վարկաբեկել իշխանություններին: ԳՆԱՃԻ ՄԱՍԻՆ Երկրորդ տեղեկատվությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում արհեստականորեն գները բարձրացվում են, որպեսզի վերնախավը հարստանա: Ինչպես 1990-97թթ.-ին, երբ Հայաստանը գտնվում էր ծանր գնաճային ճնշումների ազդեցության ներքո, եւ մենք ունեինք հիպերինֆլjացիոն երեւույթներ, այնպես էլ այսօր, իշխանությունները շահագրգռված չեն, որ մեր երկրում լինի բարձր գնաճ, որովհետեւ առաջին հերթին դա հարվածում է իշխանությունների հեղինակությանը, մեր հեղինակությանը: Այսօր աշխարհի լավագույն ուղեղները մտածում են այն մասին, թե ինչպես պետք է զսպել աննախադեպ գնաճը, որն ամբողջ աշխարհում համար մեկ խնդիրն է` վառելիքի, սննդամթերքի գնաճը: Հասկանալի է, որ մենք ներմուծում ենք վառելիք, սննդամթերք: 12 ամսվա կտրվածքով 9.9 տոկոս գնաճից, որ մենք ունենք այս պարագայում, 8 տոկոսը պայմանավորված է ներմուծվող ապրանքների գների աճով: Այսինքն, այս տեղեկատվությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը: ՈՍԿՈՒ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ Եվ երրորդը` քաղաքական սպեկուլյացիաների եւ քաղաքական ավանտյուրաների առարկա դարձած ոսկու վաճառքի պատմությունը, որը փորձ է կատարվում դարձնել մեղադրական մի շտամպ եւ տարածել մեր քաղաքացիների շրջանում, թե մենք մեր երկրի ոսկու պաշարները վաճառել ենք: Ընդ որում, երբ խոսքը գնում է ոսկու պաշարների մասին, մարդիկ մտածում են այն ֆիզիկական ոսկու ծավալների մասին, որոնք գտնվում են ԿԲ-ի պահոցներում: Առաջին հայտարարությունը, որ ես ուզում եմ անել, հետեւյալն է` ՀՀ-ում ԿԲ-ի պահոցներում չպետք է լինի ոսկի, այդ քաղաքական որոշումը կայացվել է 1994թ.-ին, եւ 1994թ., 1995թ., 1996թ. եւ հետագա տարիներին ոսկու բոլոր ֆիզիկական պաշարները, որ գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում, դուրս են բերվել, արտահանվել են Շվեյցարիա, փոխարենը բացվել են մետաղական դեպոզիտային արտարժութային հաշիվներ, որոնք արտահայտված են դոլարով: Այդ քաղաքական որոշումը, որ կայացվել է 1994թ.-ին, կարծում եմ, ճիշտ որոշում է եղել, որովհետեւ ֆիզիկական ոսկին, որ գտնվում էր մեր պահոցներում, չէր կարող նպաստել մեր երկրում տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծմանը: Անհրաժեշտ էր, որպեսզի այդ ոսկին դառնա եկամտաբեր, արտարժութային ակտիվ, եւ այդ որոշումը կայացվել է: 2003թ. ԿԲ-ն կայացրել է մեկ այլ որոշում` դոլարով արտահայտված մետաղական հաշիվները ԿԲ-ն որոշել է վերածել ֆունտով դեպոզիտային հաշիվների: Այդ գործարքի արդյունքում մենք ստացել ենք 2 մլրդ 300 մլն իրացված մաքուր շահույթ եւ այն ամբողջությամբ փոխանցվել է պետական բյուջե: Բացի դրանից, մետաղական դեպոզիտային հաշիվների սպասարկումը 2003թ.-ին վնասաբեր էր, որովհետեւ այդ հաշիվների սպասարկման համար մենք կատարում էինք ծախսեր, իսկ եկամտաբերությունը չնչին էր` համեմատած ֆունտ ստեռլինգի հետ, որն այդ պահին ուներ ամենաբարձր եկամտաբերությունը, եւ նրա արժեքը դոլարի հետ համեմատած շատ ավելի բարձր էր: Արդյունքում` եղել է շահավետ գործարք մեր պետության համար: Մեղադրանքը կայանում է նրանում, որ եթե մենք այդ գործարքը չիրականացնեինք 2003թ.-ին, այլ իրականացնեինք 2008թ.-ին, ապա շահույթները կարող էին լինել ավելի մեծ: Բայց այս տրամաբանությամբ մենք կարող ենք հիշել 1990-97թթ. բոլոր սեփականաշնորհման գործընթացները, որ եթե մենք խելոք լինեինք եւ այդ սեփականաշնորհումը իրականացնեինք ոչ թե 1990թ., այլ 2008թ., հասկանալի է, թե ինչքան ավելի մեծ եկամուտներ մեր պետությունը կստանար, եթե միայն վերցնենք այն հանգամանքը, թե անշարժ գույքի մեկ քառակուսի մետրը ինչ արժեր 1990թ. եւ ինչ արժի 2008թ.-ին: Հասկանալի է, որ սա անհեթեթ մոտեցում է, երբ խոսքը գնում է ավելի մասնագիտական մոտեցումներ պահանջող խնդիրների մասին: Այս պարզաբանումները բազմիցս տրվել են եւ հնչեցվել են: Հասկանալի է, որ այս քաղաքական սպեկուլյացիաների նպատակն է մեզ ցավ պատճառելը: Եվ ես համոզված եմ, որ այդ մոտեցումը ամենեւին էլ չի նպաստում մեր պետականության ամրապնդմանը: Մեր պետականության ամրապնդմանը կնպաստի իրական փաստերի բացահայտումը, այն ինչով մենք ձեզ հետ զբաղված ենք, այն, ինչն իսկապես կնպաստի մեր ժողովրդի բարօրությանը: ՀԱՃԵԼԻ ԼՈՒՐ Այժմ անցնենք ավելի հաճելի թեմաների: Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այսօր Ֆիտչ ռեյտինգային միջազգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը` BB մինուսից այն դարձրել է BB, ինչը հենց այսօր չափազանց կարեւոր է մեզ համար, որովհետեւ դա ստեղծում է բարենպաստ պայմաններ տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման համար: Ընդ որում, մեզ համար չափազանց կարեւոր է, որ իր հաշվետվության մեջ Ֆիտչը, մատնանշելով հիմնական շարժիչները, որոնք նպաստել են մեր ռեյտինգի բարձրացմանը, նշում է նոր կառավարության բարեփոխիչ նախաձեռնությունները, որոնք կբերեն առավել մրցունակ, բազմազան տնտեսության, որը դրական է վարկանիշի համար, ինչպես նաեւ երկրորդը` հետեւողական մակրոտնտեսական քաղաքականության կարգապահությունը, որը ստեղծում է բարենպաստ միջավայր ներդրումների համար: Հասկանալի է, որ այս հեղինակավոր կազմակերպության կողմից հնչած գնահատականները նպաստելու են մեր կողմից իրականացվող բարեփոխումներին: Եվ սա լուրջ, օբյեկտիվ ազդակ է համաշխարհային շուկայում գործող բոլոր կազմակերպությունների համար, քանի որ համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա մենք այսօր ունենք ավելի բարձր վարկանիշ, քան երեկ:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ
7ՀՀ Ոստիկանության Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Ա. Մեհրաբյանին Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին Սույն թվականի հուլիս 2-ին ժամը 19:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել ...ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
13Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել Գեւորգ Մհերյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Մինչ այդ նշանակումը ...ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ԳՆԱՀԱՏԵՑԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել Վաչե Գաբրիելյանին, վեց տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ նշանակելու ...ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՎԱՀԱՆ ԱՐՈՅԱՆԸ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից անակնկալ ձևով ազատ է արձակվել Վահան (Վանո) Արոյանը: Ինչպես ասվում է Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի հաղորդագրության մեջ, նա ձերբակալվել էր 2006թ վերջին, ...ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ
Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե ինքը կողմ է պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծմանը, որը կուսումնասիրի հայ-թուրքական հարաբերությունների հարցը, մասնավորապես Ցեղասպանության ...ԼՔԵԼ Է ՈՒՍՈՒՄՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Կյուրեղ աբեղա Վարդանյանը` Իսպանիայում ուսումը և հոգևոր ծառայությունը ինքնակամ լքելու ...ՏՐՈՅԿԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի «տրոյկայի» (Political end Security Committee – PSC) մակարդակով Հայաստան-ԵՄ առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 2-ին Բրյուսելում՝ հայկական կողմի ...ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՇԱՄԻՐԱՄ
Հուլիսի 2-ին, ժամը 20.10-ին քաղաքացի Վ. Մկրտչյանից ահազանգ է ստացվել, որ ինքը բարձրացել է Արայի լեռ եւ չի կարողանում ինքնուրույն իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգողի գտնվելու ստույգ ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱՑԻ ՇԱՆՏԱԺ Է ԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում հաճախ են հայտարարում այն մասին, թե իրենց նախանշած բարեփոխումներն իրականացնելու համար ունեն հասարակական վստահության կարիք: Այսինքն, իրենք ունեն երկրում ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՓՈԽԵԼ Է ԻՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Ի պատասխան ընդդիմության բարի կամքին, որ պետք է արտահայտվեր հուլիսի 4-ի հանրահավաքի ընթացքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացնելու էր իշխանության հետ երկխոսության իր առաջարկները, եթե իշխանությունը կատարեր ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻՆ ԲԵՐԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ
Հուլիսի 2-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպին հուլիսի 3-ին անդրադարձել է համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, ով մամուլի ասուլիս է տվել Ուրբաթ ակումբում: Հյուսիսային ...ԻՆՉ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՆ ԳՈՐԾԵԼ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ՀՀ Մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ...ԻՆԿՎԻԶԻՑԻԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ
Հատուկ քննչական ծառայության արձագանքը, հանրապետության մարզերի դատախազներին ուղղված նամակ-շրջաբերականի հրապարակման կապակցությամբ, որ հուլիսի 1-ին հանրությանը ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, բացահայտելով ...ԿԱ ԱՐԴՅՈՔ ՈՐԵՒԷ ՄԵԿՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
Արդյոք հնարավոր է, որ իշխանության մեջ կա մի երրորդ ուժ, որը չի ցանկանում ընդդիմության եւ ներկայիս իշխանության երկխոսությունը, եւ այդ իսկ պատճառով պատրաստ է տարատեսակ սադրանքների: Այդ հարցը հուլիսի 3-ին ...ՈՒՄ Է ՊԵՏՔ ԱՅԴ ՁԱՅՆԸ, ԵԹԵ ԾԱՌԱՅԵԼՈՒ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԻՆ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, ըստ համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի, Ստրասբուրգում ամեն ինչ արել է, որպեսզի 1620 բանաձեւում տեղ չգտնեն ներկայիս իշխանության իշխանական ...ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱՆ
Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման աշխատանքը ակտիվ ընթացքի մեջ է, հուլիսի 3-ին Ուրբաթ ակումբում լրագրողներին հայտնել է համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ այդ հարցի ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, որ նա արտահայտեց հուլիսի 1-ի ասուլիսի ընթացքում: Տեր-Պետրոսյանը խոսելով ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Հուլիսի 5-ին առավոտից Տիգրան Սարգսյանը պատրաստվում է առանձնազրույցներ ունենալ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Կկայանա նաեւ ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ընդլայնված նիստ: ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԵՆԶԻՆԻ, ՈՍԿՈՒ ԵՎ ԳՆԱՃԻ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստից առաջ հանդես է եկել ավանդական ելույթով, որը ներկայացնում ենք ընթերցողին: ԲԵՆԶԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍՏՎԵՐԸ 70 ՏՈԿՈՍ Առաջին խնդիրը վերաբերում է հետեւյալին, որ ...ԱՄՆ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Այս տարի հուլիսի 4-ին Միացյալ Նահանգները տոնում է երկրի անկախության հռչակման ու Անկախության հռչակագրի ընդունման 232-ամյակը: Հուլիսի 3-ին այս տոնը հանդիսավորությամբ նշվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Միջոցառման ...ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացրել է երկու ամսով: Այսօր դատարանը որոշել է Սուրեն Սիրունյանի կալանքն արդեն ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ
Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահները Բաքվում հուլիսի 3-ին տեղի ունեցած բանակցության արդյունքի հիման վրա ստորագրել են բարեկամության եւ ռազմավարական գործընկերության ամփոփիչ Հռչակագիր: Հռչակագրում, ...ՕԴԻ ՀԱՐԿԸ ԿՄՏՆԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԳՆԻ ՄԵՋ
...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ
Հուլիսի 1-3-ը Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Սթուբի հրավերով աշխատանքային այցով Հելսինկիում էր գտնվում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այցի ընթացքում ...
ԱՄՆ ՄԶԳ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՂԲԱՏԱՐՆԵՐ Է ՆՎԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵ
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԴՊՐՈՑ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ, ԻՍԿ ԲՈՒՀԵՐԸ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆՈՒՄ
ԵՐԿՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԲՈՅԻ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է

ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

«ԱՅԴ ՎՇՏԻՆ ՄԻ ԿԵՐՊ ԿԴԻՄԱՆԱՄ»

ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

“ՍԵՐԺԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ”

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 7 ՄԱՐԴ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ 1614 ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԻԹՈՎ

- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

