
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱՑԻ ՇԱՆՏԱԺ Է ԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում հաճախ են հայտարարում այն մասին, թե իրենց նախանշած բարեփոխումներն իրականացնելու համար ունեն հասարակական վստահության կարիք: Այսինքն, իրենք ունեն երկրում իրապես զգալի փոփոխություններ կատարելու լուրջ ցանկություն, բայց այդ ցանկությունն իրականություն դարձնելու համար պետք է ունենան նաեւ հասարակության վստահությունը: Այլ կերպ ասած, նրանք ուղղակի ակնարկում են հետեւյալը` “հասարակություն, վստահիր մեզ, եւ մենք կփոխենք քո կյանքը”: Հարց է առաջանում, իսկ ինչից ելնելով պետք է հասարակությունը վստահի իշխանությանը: Օրինակ, կան չվստահելու տասնյակ, գուցե հարյուրավոր, գուցե հազարավոր պատճառներ, ընդ որում գրեթե բոլոր ոլորտներում: Չվստահելու ամենագլխավոր պատճառը թերեւս այն է, որ իշխանության ներկայիս դեմքերը տասը տարի շարունակ, իսկ որոշները նույնիսկ շատ ավելի երկար, պետական կառավարման համակարգի տարբեր տեղերում էին եւ իրենց խոսքով ու գործով գրեթե ոչինչ չէին անում հասարակության կյանքը փոխելու համար: Էլ ինչպես եւ ինչու հավատա հասարակությունը այդ մարդկանց, վստահի, որ նրանք իրականացնեն բարեփոխումներ: Պարզ է, որ եթե իշխանությունը նկատի ունի իրական բարեփոխումները, ապա դրանք կարող են կյանքի կոչվել միայն հանրային աջակցության շնորհիվ, որովհետեւ այդ բարեփոխումներն անխուսափելիորեն առաջացնելու են իշխանական համակարգում եւ դրա շուրջը ձեւավորված կլանների դժգոհությունը: Եթե չլինի հասարակության աջակցությունը, ապա իշխանությունը անկասկած տեղի է տալու այդ կլանների ճնշմանը: Օրինակ, եթե իշխանությունը որոշում է, որ այսինչ օլիգարխը պետք է այլեւս բոլոր առումներով ենթարկվի օրենքին, եվ եթե իշխանության այդ որոշումը չունի քաղաքական հետապնդման դրդապատճառ, ապա դրա դեմ ոչ միայն տվյալ օլիգարխը կընդվզի, այլ գրեթե բոլոր օլիգարխները: Իսկ եթե բոլոր օրիգարխներն ընդվզեն, ապա, ասենք նախագահին կարող է իր պաշտոնում պահել միայն հանրային աջակցությունը: Այս մեխանիզմը պարզ է երեւի թե յուրաքանչյուրի համար: Եվ պարզ է, որ երբ իշխանությունը ասում է հասարակությանը բարեփոխումների համար աջակցության անհրաժեշտության մասին, նկատի ունի հենց դա, որ եթե աջակցություն չլինի, ապա բարեփոխումներ իրականացնելու դեպքում օլիգարխները կարող են նոր, չբարեփոխող իշխանություն դնել, հետեւաբար եթե հասարակությունը չաջակցի, իշխանությունը բարեփոխման չի գնա, որ չվտանգի իր ճակատագիրը: Ստացվում է, որ այդպիսով իշխանությունը շանտաժ է անում հասարակությանը. “Ուզում ես լավ ապրել, աջակցիր ինձ, այլապես կշարունակենք լավ ապրել միայն օլիգարխներն ու ես”: Իրավիճակի զավեշտն այն է, որ բարեփոխումների համար ակնկալելով հասարակության աջակցությունը, իշխանությունն ինքնաբերաբար ընդունում է, որ այդ աջակցությունն իրականում չկա: Չէ որ եղել է ընտրություն, եղել է 52 տոկոս, հետո կոալիցիայով` 70 տոկոս, էլ ինչ աջակցության կարիքի մասին է խոսքը: Չէ որ այն, ինչ ասվում է բարեփոխումների համար այժմ, ասվում էր նախընտրական խոստումների եւ ծրագրերի տեսքով: Հետեւաբար, եթե ներկայիս իշխանությունը ձեւավորվել է արդար ընտրությամբ, ապա ինչ հանրային աջակցության անհրաժեշտության մասին է խոսքը: Ցանկացած իշխանություն, կոալիցիոն, թե ոչ, կերազեր ունենալ հասարակության 70 տոկոսի քվեն: Ուրեմն էլ ինչ: Հետեւաբար եթե շարունակվում է խոսքը հանրային աջակցության անհրաժեշտության մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան շանտաժ` “եթե դու ինձ չսիրես, ես քեզ չեմ սիրի”: Այլ խնդիր է, որ դա ասեր հասարակությունը: Այդօրինակ վիճակը կլիներ միանգամայն բնական, թեեւ իհարկե առավելապես ընտրական գործընթացների ժամանակ: Բայց երբ այդ բանաձեւը առաջ է քաշում իշխանությունը, թեկուզ անուղղակի, ընդ որում ընտրությունից հետո, ապա միարժեք է դառնում, որ ընտրության ժամանակ իշխանությունը սիրային կապի մեջ է եղել բոլորովին այլ սուբյեկտների հետ: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ
7ՀՀ Ոստիկանության Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Ա. Մեհրաբյանին Հաղորդագրություն կատարված հանցագործության մասին Սույն թվականի հուլիս 2-ին ժամը 19:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտա են ներխուժել ...ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
13Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել Գեւորգ Մհերյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Մինչ այդ նշանակումը ...ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ԳՆԱՀԱՏԵՑԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել Վաչե Գաբրիելյանին, վեց տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ նշանակելու ...ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՎԱՀԱՆ ԱՐՈՅԱՆԸ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից անակնկալ ձևով ազատ է արձակվել Վահան (Վանո) Արոյանը: Ինչպես ասվում է Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեի հաղորդագրության մեջ, նա ձերբակալվել էր 2006թ վերջին, ...ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ
Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե ինքը կողմ է պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծմանը, որը կուսումնասիրի հայ-թուրքական հարաբերությունների հարցը, մասնավորապես Ցեղասպանության ...ԼՔԵԼ Է ՈՒՍՈՒՄՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Կյուրեղ աբեղա Վարդանյանը` Իսպանիայում ուսումը և հոգևոր ծառայությունը ինքնակամ լքելու ...ՏՐՈՅԿԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի «տրոյկայի» (Political end Security Committee – PSC) մակարդակով Հայաստան-ԵՄ առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 2-ին Բրյուսելում՝ հայկական կողմի ...ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՇԱՄԻՐԱՄ
Հուլիսի 2-ին, ժամը 20.10-ին քաղաքացի Վ. Մկրտչյանից ահազանգ է ստացվել, որ ինքը բարձրացել է Արայի լեռ եւ չի կարողանում ինքնուրույն իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգողի գտնվելու ստույգ ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱՑԻ ՇԱՆՏԱԺ Է ԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում հաճախ են հայտարարում այն մասին, թե իրենց նախանշած բարեփոխումներն իրականացնելու համար ունեն հասարակական վստահության կարիք: Այսինքն, իրենք ունեն երկրում ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՓՈԽԵԼ Է ԻՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Ի պատասխան ընդդիմության բարի կամքին, որ պետք է արտահայտվեր հուլիսի 4-ի հանրահավաքի ընթացքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացնելու էր իշխանության հետ երկխոսության իր առաջարկները, եթե իշխանությունը կատարեր ...ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐԻՆ ԲԵՐԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ
Հուլիսի 2-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպին հուլիսի 3-ին անդրադարձել է համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, ով մամուլի ասուլիս է տվել Ուրբաթ ակումբում: Հյուսիսային ...ԻՆՉ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՆ ԳՈՐԾԵԼ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻ 1-ԻՆ
ՀՀ Մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ...ԻՆԿՎԻԶԻՑԻԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ
Հատուկ քննչական ծառայության արձագանքը, հանրապետության մարզերի դատախազներին ուղղված նամակ-շրջաբերականի հրապարակման կապակցությամբ, որ հուլիսի 1-ին հանրությանը ներկայացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, բացահայտելով ...ԿԱ ԱՐԴՅՈՔ ՈՐԵՒԷ ՄԵԿՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔՈՒՄ
Արդյոք հնարավոր է, որ իշխանության մեջ կա մի երրորդ ուժ, որը չի ցանկանում ընդդիմության եւ ներկայիս իշխանության երկխոսությունը, եւ այդ իսկ պատճառով պատրաստ է տարատեսակ սադրանքների: Այդ հարցը հուլիսի 3-ին ...ՈՒՄ Է ՊԵՏՔ ԱՅԴ ՁԱՅՆԸ, ԵԹԵ ԾԱՌԱՅԵԼՈՒ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԻՆ
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, ըստ համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի, Ստրասբուրգում ամեն ինչ արել է, որպեսզի 1620 բանաձեւում տեղ չգտնեն ներկայիս իշխանության իշխանական ...ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐՎԱՆ
Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծման աշխատանքը ակտիվ ընթացքի մեջ է, հուլիսի 3-ին Ուրբաթ ակումբում լրագրողներին հայտնել է համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Նա նշել է, որ այդ հարցի ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն խոսքին, որ նա արտահայտեց հուլիսի 1-ի ասուլիսի ընթացքում: Տեր-Պետրոսյանը խոսելով ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Հուլիսի 5-ին առավոտից Տիգրան Սարգսյանը պատրաստվում է առանձնազրույցներ ունենալ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Կկայանա նաեւ ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ընդլայնված նիստ: ...ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԵՆԶԻՆԻ, ՈՍԿՈՒ ԵՎ ԳՆԱՃԻ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստից առաջ հանդես է եկել ավանդական ելույթով, որը ներկայացնում ենք ընթերցողին: ԲԵՆԶԻՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍՏՎԵՐԸ 70 ՏՈԿՈՍ Առաջին խնդիրը վերաբերում է հետեւյալին, որ ...ԱՄՆ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Այս տարի հուլիսի 4-ին Միացյալ Նահանգները տոնում է երկրի անկախության հռչակման ու Անկախության հռչակագրի ընդունման 232-ամյակը: Հուլիսի 3-ին այս տոնը հանդիսավորությամբ նշվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Միջոցառման ...ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացրել է երկու ամսով: Այսօր դատարանը որոշել է Սուրեն Սիրունյանի կալանքն արդեն ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ
Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահները Բաքվում հուլիսի 3-ին տեղի ունեցած բանակցության արդյունքի հիման վրա ստորագրել են բարեկամության եւ ռազմավարական գործընկերության ամփոփիչ Հռչակագիր: Հռչակագրում, ...ՕԴԻ ՀԱՐԿԸ ԿՄՏՆԻ ԱՎԻԱՏՈՄՍԻ ԳՆԻ ՄԵՋ
...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ
Հուլիսի 1-3-ը Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեքսանդր Սթուբի հրավերով աշխատանքային այցով Հելսինկիում էր գտնվում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այցի ընթացքում ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԿՈՆԳՐԵՍԸ ՏԱՍՆՕՐՅԱ ՀԱՆԳԻՍՏ Է ՏԱԼԻՍ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԸ
ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՎԱԾՈՒՄ Է ՆԱԵՎ ՋԱՎԱԽՔՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ

«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է

ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ

ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

«ԱՅԴ ՎՇՏԻՆ ՄԻ ԿԵՐՊ ԿԴԻՄԱՆԱՄ»

ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

“ՍԵՐԺԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ”

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 7 ՄԱՐԴ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ 1614 ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԻԹՈՎ

- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

