
ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ Է ԲՐԱՅԶԱՆ ՀԱՄԵՄԱՏԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել էր, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումը տարբերվում է նրա նախորդի` Ռոբերտ Քոչարյանի մոտեցումից, եւ որ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի պատկերացումներն ավելի մոտ են իրար, քան Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի պատկերացումները: Բրայզայի այդ հայտարարությունը առանց վարանելու կարելի է համարել չափազանց կարեւոր, քանի որ դա փաստացի նշանակում է, որ փոխվել է Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հակամարտության հարցում: Հարցն այն է, թե ինչպես է փոխվել այդ մոտեցումը, այսինքն ինչով է Սերժ Սարգսյանի մոտեցումը տարբերվում Ռոբերտ Քոչարյանի մոտեցումից: Կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն, ի տարբերություն իր նախորդի, համենայն դեպս ելնելով Բրայզայի խոսքի տպավորությունից, ավելի մեղմ դիրքորոշում ունի: Եթե Բրայզան ասում է, որ Սարգսյանի եւ Ալիեւի պատկերացումները ավելի են մոտ, քան Քոչարյանի եւ Ալիեւի, ապա դա նշանակում է, որ Քոչարյանի մոտեցումն ավելի կոշտ էր: Համենայն դեպս Բրայզան չի ասում, որ Ալիեւի դիրքորոշումն է փոխվել: Իսկ եթե Սարգսյանն, ի տարբերություն Քոչարյանի, իր պատկերացմամբ ավելի մոտ է Ալիեւին, ապա կնշանակի, որ ավելի մեղմ է, քան Քոչարյանը: Հետեւաբար հարց է առաջ գալիս, թե հատկապես որ հարցում է Սերժ Սարգսյանն ավելի մեղմ: Մի պարագա հայտնի է վաղուց: Օրինակ, Քոչարյանը երբեք չի հայտարարել, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ Սերժ Սարգսյանն այդ մասին հայտնել է հրապարակավ: Քոչարյանը երբեք չի հայտարարել, որ դեռ 1994 թվականին ինքը ասում էր, որ տարածքները չեն գրավում Ղարաբաղի տարածքը ընդլայնելու համար, այլ գրավում են որպես հետագա բանակցային բազա եւ Ղարաբաղի անվտանգության գոտի, իսկ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարել է, որ 1994 թվականին ինքն այդպես էր մտածում եւ ասում հայ մարտիկներին: Մյուս կողմից սակայն, թեեւ Քոչարյանն այդ բաները հրապարակավ չի ասել, սակայն ակնհայտ մտածել է, կամ պատրաստ է եղել այդ մտայնությունից բխող տրամաբանական քայլերի` Աղդամն ու մյուս տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն, քանի որ հենց Քոչարյանն էր, երբ մի առիթով հայտարարեց, որ եթե Ադրբեջանը համաձայներ Ղարաբաղի կարգավիճակին, ապա տարածքների հարցը վաղուց լուծված կլիներ: Այսինքն, այդ առումով, տարբերությունը գուցե միայն այն է, որ Սերժ Սարգսյանը իր մոտեցման մասին հայտարարել է հրապարակավ, իսկ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անում էր “վոինի” իմիջ պահպանելու համար: Հետեւաբար Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տարբերությունը հազիվ թե լինի տարածքների վերաբերյալ մոտեցման մեջ: Մնում է կարգավիճակը եւ Հայաստանի հետ կապը: Այդ հարցերը բանակցային գործընթացի ամենից մութ կետերն են, քանի որ, դատելով բանակցող կողմերի եւ միջնորդների հայտարարություններից, հենց այդ հարցում է, որ կողմերը չեն գալիս համաձայնության: Տրամաբանությունը հուշում է, որ մոտեցումների փոփոխություն ավելի շատ եւ ավելի շուտ կարող է նկատվել այն հարցերում, որում չկա անհամաձայնություն, կամ կա ավելի մեծ անհամաձայնություն: Պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը հենց այդ հարցում է այլ կերպ մտածում, քան Քոչարյանը, ինչի մասին էլ խոսել է Բրայզան, դժբախտաբար չասելով, թե հատկապես ինչպես է արտահայտվում այդ տարբերությունը: Եվ քանի որ վերը նշեցինք, որ եթե Ալիեւի հետ Սարգսյանի պատկերացումներն ավելի են մոտեցել, ըստ Բրայզայի, քան Քոչարյանի եւ Ալիեւի պատկերացումները, ապա կնշանակի, որ Սարգսյանն ի տարբերություն Քոչարյանի ավելի մեղմացել է: Սակայն կա նաեւ ուշագրավ այլ մի նրբերանգ: Որ ժամանակի Քոչարյանի հետ է Բրայզան համեմատում Աերժ Սարգսյանին: Մինչեւ 2008 թվական, թե դրանից հետո պաշտոնավարած Քոչարյանին, որովհետեւ առնվազն Ղարաբաղի հարցում դրանք տարբեր Քոչարյաններ են, քանի որ նախագահի ընտրության ժամանակահատվածում, եւ հատկապես հետընտրական հատվածում, Ռոբերտ Քոչարյանը զգալիորեն կոշտացրեց իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում եւ հանդես եկավ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու, միջպետական պայմանագիր կնքելու եւ համանման մի քանի այլ մի քանի հայտարարությամբ: Այնպես որ, Բրայզայից պահանջվում է ավելի հստակեցնել, թե որ Քոչարյանի հետ է նա համեմատում Սերժ Սարգսյանին, որպեսզի հայ հասարակությունն էլ ունենա Ղարաբաղի հարցում հայկական կողմի դիրքորոշման փոփոխության առնչությամբ համապատասխան եզրակացություն, հետեւություն կամ գոնե ենթադրություն անելու փոքր ինչ պարզորոշ հիմք: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԷՏԱՊԱՅԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ ՎԱՐԴԱՇԵՆ Ք/Հ-ՈՒՄ
Հուլիսի 1-ից Վարդաշեն Քրեակատարողական հիմնարկի վաղաժամկետ ազատ արձակման ենթակա 80 դատապարտյալներ հայտարարում են էտապային հացադուլ` առաջին օրը հրաժարվելով հացից, երկրորդ օրը նաև ճաշից, եւ այդպես աստիճանաբար ...«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է
2ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊՐ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Մեծարգո պր. Քոչարյան, Երբ հունիսի 20-ին Հայաստանի քաղաքացիները մեկ անգամ ևս փողոց ելան, դժվար էր չմտածել, թե տեսնես քո մտքով ինչ էր անցնում: Դու \"նրանց\" տեսա՞ր, պր. ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԲԵՌԼԻՆ
Հունիսի 30-ին մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Գերմանիա: Այցի առաջին օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին ...ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
2Ս.թ. հունիս ամսին Ռուսաստանի կատարած այցի օրերին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է, որ ինքը դեմ չէ ցեղասպանության փաստն ուսումնասիրող հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը. «Մենք դեմ չենք նման հանձնաժողովի ...ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին հրամանագիր է ստորագրել դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ...ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տարածել է տեղեկատվություն, որում մասնավորապես ասվում է. «Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն ...ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԶՐԿԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
Հունիսի 23 –ին թիվ Ե2397 գրությամբ ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին է ներկայացրել մի շարք օրենքներում, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանի ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԱՐՁԵԼ Է ՍԴՀԿ ԱՆԴԱՄ
Հունիսի 28-ին Եռաբլուրում տեղի է ունեցել Ս.Դ.Հնչակյան կուսակցության նորագիրների երդման արարողությունը: 35 նորընծա հնչակյանների կազմում Ս.Դ.Հնչակյան կուսակցությանը հավատարմության երդում է տվել և կուսակցության ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինն առաջին անգամ լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի Մատթեոսի Ավետարանի մեկնության աշխարհաբար թարգմանությունը: Այն կատարել է Սեդա Ստամբոլցյանը մեկնության ...ՖԵՐՐԵՐՈ-ՎԱԼԴՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ
Նոր ժամանակներ կուսակցությունը ս/թ հունիսի 30-ին ՀՀ-ում Եվրոպական Հանձնախմբի պատվիրակության ղեկավար Ռաուլ Դե Լուցենբերգերի ուղեկցող նամակի հետ ստացավ նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների ու Եվրոպական ...ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ, ԱՆՁՐԵՎԸ ԵՎ ԿԱՐԿՈՒՏԸ ԶԳԱԼԻ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ
ՀՀ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, թե հունիսի 28-ին ահազանգեր են ստացվել, որ ժամը 19.30-ի սահմաններում ուժեղ քամու, տեղատարափ անձրեւի եւ կարկտի հետեւանքով Երեւանի մի շարք փողոցներում շրջվել են ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
15Հուլիսի 1-ին անակնկալ մամուլի ասուլիս է հրավիրել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հրապարակելով մի փաստաթուղթ, որը հայտնվել է համաժողովրդական շարժման տրամադրության տակ: Փաստաթուղթը հատուկ ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է ԻՐ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ
“Ես խոստովանում եմ, որ քաղաքական միամտություն եմ ցուցաբերել”, հուլիսի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, խոսելով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ...ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԼԻՆԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրաստվում է արդյոք դառնալ Հայաստանի չորրորդ նախագահ, նշել է, թե եթե լինի ...ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՏԺԵԼ
Թող իշխանությունը հայտնաբերի, թե ովքեր են եղել մարտի 1-ին տասը քաղաքացի սպանողները, հուլիսի 1-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նկատելով, թե հայտնաբերել չի նշանակում պատասխանատվության ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողներին ասել է, թե Հանրապետական կուսակցությունը չի քննարկում խորհրդարանի նախագահին փոխելու հարցը: Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ նախագահի պաշտոնում Տիգրան ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՏԵՂՈՒՄ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսուհետ քաղաքացիներին սոցիալական քարտեր կտրամադրի նաև անմիջապես` ներկայանալու պահին: Քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով ներկայանալով Նորք տեղեկատվավերլուծական ...ՆԻՍՏ ՆՎԻՐՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 90 ԱՄՅԱԿԻՆ
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 90-ամյակին: Մասնագիտական տոնին նվիրված հանդիսությունները սկսվեցին առավոտյան. ՀՀ գլխավոր ...ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ Է ԲՐԱՅԶԱՆ ՀԱՄԵՄԱՏԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել էր, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումը տարբերվում է նրա նախորդի` Ռոբերտ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖՈՐԲՍՈՒՄ
Ֆորբս հանրահայտ ամսագրի հրապարակած վարկանիշի համաձայն, բիզնեսի համար ամենից բարենպաստ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 63-րդ տեղը, նախորդ տարվա համեմատ բարձրանալով 15 աստիճան: Ինչպես տեղեկացնում ...ԿԲԱՑՎԻ ԼԵՓՍԻՈՒՍԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. հուլիսի 1-ին հանդիպում ունեցավ Բունդեսթագի Կովկաս պատգամավորական խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ, տեղեկացնում են ԱԳՆ-ից: ...ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ
Հուլիսի 1-ից Թուրքմենիան անցնում է Գրիգորյան օրացույցի: Այսինքն, երկրում ամիսներն ու շաբաթվա օրերը վերադառնում են սովորական անվանումներին: Այդպիսով, հուլիսի 1-ը Թուրքմենիայում կոչվում է հուլիսի 1, ոչ ...ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ՔՆՆՎՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում վերսկսվելու է հանրությանն արդեն հայտնի Մատաղիսի գործի առնչությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հելսինկյան Քաղաքացիական ...
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԾՐԱԳՐԵՐԸ
ԻՆՉՈՎ Է ԱՎԱՐՏԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ ԻՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ Է ԱՅՆ, ԻՆՉԻՑ ԴԺԳՈՀԵԼ Է
ԻՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ ՎԱԶԳԵՆԸ, ԱՐԱՄԸ, ԳՈՒԳՈՆ ՄԱՐՏԻ ԼՈՒՅՍ 2-Ի ԳԻՇԵՐԸ

«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է

ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ

«ԱՅԴ ՎՇՏԻՆ ՄԻ ԿԵՐՊ ԿԴԻՄԱՆԱՄ»

ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿՐԱՄԵՐԻՆ
ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 7 ՄԱՐԴ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ 1614 ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԻԹՈՎ

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ ՄԱՂԹՈՒՄ Է ԱՐԳԱՍԱԲԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

