
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԶՐԿԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
Հունիսի 23 –ին թիվ Ե2397 գրությամբ ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին է ներկայացրել մի շարք օրենքներում, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերը` Պաշտպանի կարծիքը ստանալու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի փոփոխությունները վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետին /... Այն անձինք, ովքեր որեւէ պաշտոն են զբաղեցնում Պաշտպանի աշխատակազմում, չեն կարող մեղադրվել, հետաքննության ենթարկվել, ձերբակալվել, կալանքի ենթարկվել կամ դատի տրվել Պաշտպանի հանձնարարականի համաձայն իրենց պարտականությունները կատարելիս, որեւէ գործողության, կարծիքի կամ ընդունած որոշման համար:.../: Ստորև ներկայացված է Պաշտպանի կարծիքը ներկայացված օրենքների նախագծերի վերաբերյալ: Հարկ ենք համարում նաև նշել, որ հաշվի առնելով նախագծերի հասարակական նշանակությունը Պաշտպանը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ ՀՀ օրենքների նախագծերը փորձաքննության է ուղղարկել ԵԽ Վենետիկի հանձնաժողով: ԿԱՐԾԻՔ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հատուկ քննչական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և Նոտարիատի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Ներկայացված օրենսդրական նախագծերը նպատակ են հետապնդում որոշակի խումբ անձանց զրկել անձեռնմխելիությունից, միևնույն ժամանակ, վերացնում են դատախազի և հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու իրավունքը միայն ՀՀ գլխավոր դատախազին վերապահված լինելու պահանջը: Ինչպես պարզ է դառնում կից ներկայացված Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունման հիմնավորումից, սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիության իրավունք ունեցող անձանց հստակ շրջանակի առկայությամբ: Նախ և առաջ, պետք է նշել, որ Սահմանադրությունը չի նախատեսում անձեռնմխելի սուբյեկտների սպառիչ ցանկ, ավելին` չի ամրագրում որևէ դրույթ, որը կխոչընդոտեր օրենքով այլ անձանց անձեռնմխելիություն շնորհելուն: Երկրորդ, եթե փորձ է արվում դիմել օրենսդրության ունիֆիկացման, ապա հարկ կլիներ ընթանալ նաև Սահմանադրության փոփոխման ճանապարհով` վերացնելով բոլոր մյուս սուբյեկտների անձեռնմխելիություն իրավունքը: Մեր կածիքով, սակայն, դրա արդյունավետությունը հիմնավորված կլիներ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում, որտեղ անշեղորեն պահպանվում է օրինականությունն ու պաշտպանվում են մարդու իրավունքները, ինչը Հայաստանի համար բաղձալի ապագա է: Երրորդ, նմանատիպ փոփոխության իրականացումը, որոշ առումով, սահմանափակում է Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը, եթե հաշվի առնենք, որ գերակշիռ դեպքերում նա գործում է իր աշխատակազմի աշխատակիցների միջոցով: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Մարդու իրավունքների պաշտպանը ճանաչվել է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ, ինչը ենթադրում է այդ բնագավառում գործող աշխատակիցների գործունեության ռիսկայնության բարձրացում: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի հոդված 78-ի 5-րդ մասի, հոդված 111-ի 6-րդ մասի և հոդված 127-ի ուժը կորցրած ճանաչելուն, ապա գտնում ենք, որ մեր իրականության պայմաններում ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելը նպատակահարմար չէ: Սույն նախագծի ընդունումը կարող է հնարավորություն ստեղծել անցանկալի թեկնածուների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար: Պետք է նկատել նաև, որ նախագծերի ներկայացումն իրականացվել է ի կատարումն ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի մոտ 2008թ. մայիսի 14-ին կայացած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի թիվ 13-32 արձանագրության 1-ին կետի 2-րդ ենթակետի, համաձայն որի` ՀՀ արդարադատության նախարար, խորհրդի անդամ Գ. Դանիելյանին հանձնարարվել է առաջարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյանին քննության առնել և նախապատրաստել անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց շրջանակը կրճատելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Կարծում ենք` նախագծերը մշակելիս պատշաճ հաշվի չեն առնվել անձեռնմխելիությունից զրկվող բոլոր անձանց կարգավիճակի առանձնահատկությունները, առավել ևս` կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներին և թեկնածուներին: Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև նախագծերի բարձր հասարակական նշանակությունը, նպատակահարմար չենք համարում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը, որոնք մեր կողմից փորձաքննության են ուղարկվելու Վենետիկի հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՄԻ գրասենյակի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԷՏԱՊԱՅԻՆ ՀԱՑԱԴՈՒԼ ՎԱՐԴԱՇԵՆ Ք/Հ-ՈՒՄ
Հուլիսի 1-ից Վարդաշեն Քրեակատարողական հիմնարկի վաղաժամկետ ազատ արձակման ենթակա 80 դատապարտյալներ հայտարարում են էտապային հացադուլ` առաջին օրը հրաժարվելով հացից, երկրորդ օրը նաև ճաշից, եւ այդպես աստիճանաբար ...«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է
2ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊՐ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Մեծարգո պր. Քոչարյան, Երբ հունիսի 20-ին Հայաստանի քաղաքացիները մեկ անգամ ևս փողոց ելան, դժվար էր չմտածել, թե տեսնես քո մտքով ինչ էր անցնում: Դու \"նրանց\" տեսա՞ր, պր. ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԲԵՌԼԻՆ
Հունիսի 30-ին մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Գերմանիա: Այցի առաջին օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպեց Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին ...ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
2Ս.թ. հունիս ամսին Ռուսաստանի կատարած այցի օրերին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է, որ ինքը դեմ չէ ցեղասպանության փաստն ուսումնասիրող հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը. «Մենք դեմ չենք նման հանձնաժողովի ...ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին հրամանագիր է ստորագրել դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ...ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տարածել է տեղեկատվություն, որում մասնավորապես ասվում է. «Զանգվածային լրատվության որոշ միջոցներով տրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն ...ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՄԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԶՐԿԵԼ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
Հունիսի 23 –ին թիվ Ե2397 գրությամբ ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին է ներկայացրել մի շարք օրենքներում, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանի ...ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԱՐՁԵԼ Է ՍԴՀԿ ԱՆԴԱՄ
Հունիսի 28-ին Եռաբլուրում տեղի է ունեցել Ս.Դ.Հնչակյան կուսակցության նորագիրների երդման արարողությունը: 35 նորընծա հնչակյանների կազմում Ս.Դ.Հնչակյան կուսակցությանը հավատարմության երդում է տվել և կուսակցության ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինն առաջին անգամ լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի Մատթեոսի Ավետարանի մեկնության աշխարհաբար թարգմանությունը: Այն կատարել է Սեդա Ստամբոլցյանը մեկնության ...ՖԵՐՐԵՐՈ-ՎԱԼԴՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՆ
Նոր ժամանակներ կուսակցությունը ս/թ հունիսի 30-ին ՀՀ-ում Եվրոպական Հանձնախմբի պատվիրակության ղեկավար Ռաուլ Դե Լուցենբերգերի ուղեկցող նամակի հետ ստացավ նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների ու Եվրոպական ...ՈՒԺԵՂ ՔԱՄԻՆ, ԱՆՁՐԵՎԸ ԵՎ ԿԱՐԿՈՒՏԸ ԶԳԱԼԻ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ
ՀՀ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, թե հունիսի 28-ին ահազանգեր են ստացվել, որ ժամը 19.30-ի սահմաններում ուժեղ քամու, տեղատարափ անձրեւի եւ կարկտի հետեւանքով Երեւանի մի շարք փողոցներում շրջվել են ...ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
15Հուլիսի 1-ին անակնկալ մամուլի ասուլիս է հրավիրել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հրապարակելով մի փաստաթուղթ, որը հայտնվել է համաժողովրդական շարժման տրամադրության տակ: Փաստաթուղթը հատուկ ...ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է ԻՐ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ
“Ես խոստովանում եմ, որ քաղաքական միամտություն եմ ցուցաբերել”, հուլիսի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, խոսելով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ...ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԼԻՆԻ ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին, թե պատրաստվում է արդյոք դառնալ Հայաստանի չորրորդ նախագահ, նշել է, թե եթե լինի ...ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՏԺԵԼ
Թող իշխանությունը հայտնաբերի, թե ովքեր են եղել մարտի 1-ին տասը քաղաքացի սպանողները, հուլիսի 1-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նկատելով, թե հայտնաբերել չի նշանակում պատասխանատվության ...ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողներին ասել է, թե Հանրապետական կուսակցությունը չի քննարկում խորհրդարանի նախագահին փոխելու հարցը: Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ նախագահի պաշտոնում Տիգրան ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՏԵՂՈՒՄ
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսուհետ քաղաքացիներին սոցիալական քարտեր կտրամադրի նաև անմիջապես` ներկայանալու պահին: Քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով ներկայանալով Նորք տեղեկատվավերլուծական ...ՆԻՍՏ ՆՎԻՐՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 90 ԱՄՅԱԿԻՆ
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 90-ամյակին: Մասնագիտական տոնին նվիրված հանդիսությունները սկսվեցին առավոտյան. ՀՀ գլխավոր ...ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ Է ԲՐԱՅԶԱՆ ՀԱՄԵՄԱՏԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան օրերս հայտարարել էր, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումը տարբերվում է նրա նախորդի` Ռոբերտ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖՈՐԲՍՈՒՄ
Ֆորբս հանրահայտ ամսագրի հրապարակած վարկանիշի համաձայն, բիզնեսի համար ամենից բարենպաստ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 63-րդ տեղը, նախորդ տարվա համեմատ բարձրանալով 15 աստիճան: Ինչպես տեղեկացնում ...ԿԲԱՑՎԻ ԼԵՓՍԻՈՒՍԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ
Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. հուլիսի 1-ին հանդիպում ունեցավ Բունդեսթագի Կովկաս պատգամավորական խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ, տեղեկացնում են ԱԳՆ-ից: ...ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ
Հուլիսի 1-ից Թուրքմենիան անցնում է Գրիգորյան օրացույցի: Այսինքն, երկրում ամիսներն ու շաբաթվա օրերը վերադառնում են սովորական անվանումներին: Այդպիսով, հուլիսի 1-ը Թուրքմենիայում կոչվում է հուլիսի 1, ոչ ...ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ՔՆՆՎՈՒՄ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում վերսկսվելու է հանրությանն արդեն հայտնի Մատաղիսի գործի առնչությամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հելսինկյան Քաղաքացիական ...
ԻՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ ՎԱԶԳԵՆԸ, ԱՐԱՄԸ, ԳՈՒԳՈՆ ՄԱՐՏԻ ԼՈՒՅՍ 2-Ի ԳԻՇԵՐԸ

«ՆՐԱՆՔ»` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՂԹՈՒՄ Է

ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ

«ԱՅԴ ՎՇՏԻՆ ՄԻ ԿԵՐՊ ԿԴԻՄԱՆԱՄ»

ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՏՐՎԱԾ ՉԷ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿՐԱՄԵՐԻՆ
ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 7 ՄԱՐԴ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ 1614 ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԻԹՈՎ

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ ՄԱՂԹՈՒՄ Է ԱՐԳԱՍԱԲԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

