
ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ
- Հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ նա արեց Մոսկվա կատարած այցի ընթացքում, բավական մեծ արձագանք գտավ թե Հայաստանում, թե նաեւ արտերկրում: Ոմանք համարում են, որ Սերժ Սարգսյանը դավաճանել եւ ուրացել է ազգային շահը, քանի որ կողմ է արտահայտվել պատմական փաստերի ուսումնասիրման հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը, ոմանք էլ համարում են, որ նոր նախագահը զգալի առաջընթաց է արձանագրել իր նախորդի համեմատ: Այդպես մասնավորապես կարծում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, ով հայ-թուրքական հարաբերության մասին Սերժ Սարգսյանի կարծիքը նույնիսկ համարել էր անհավանական թվացող առաջընթաց: Բազմազան կարծիքները հիմնականում տեղավորվում են այդ երկու ծայրահեղությունների մեջ` աննախադեպ ուրացում եւ անհավանական առաջընթաց: Սակայն հետաքրքրական է, որ դեռեւս չի եղել ամենից կարեւոր արձագանքը, որ թերեւս կարող է լինել Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Խոսքը Թուրքիայի մասին է: Այդ երկրի նախագահ Գյուլը մասնավորապես դեռ որեւէ արտահայտություն կարծես թե չի արել Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը միասին դիտելու Սերժ Սարգսյանի հրավերի կապակցությամբ, իսկ վարչապետ Էրդողանն էլ դեռ չի արտահայտվել մի քանի տարի առաջ արված իր առաջարկի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ներկայիս արտահայտած կարծիքի կապակցությամբ: Խոսքը պատմական փաստերի ուսումնասիրման համատեղ հանձնաժողովի մասին է, որի առաջարկը Էրդողանն արել էր Ռոբերտ Քոչարյանին, ով էլ ի պատասխան մերժել էր այդօրինակ հանձնաժողովի ստեղծման առաջարկը, հանդես գալով հակադարձ առաջարկով` ստեղծել միջկառավարական հանձնաժողով եւ քննարկել երկկողմ բոլոր հարցերը: Դժվար է իհարկե ասել, թե ինչով է պայմանավորված պաշտոնական Անկարայի լռությունը: Միգուցե Գյուլն ու Էրդողանը հիմա նստած մտածում են, թե արդյոք անկեղծ էր Սերժ Սարգսյանը, կամ արդյոք նրա հայտարարության տակ չկար դիվանագիտական խորամանկություն, որը Թուրքիային կներքաշի մի գործընթացի մեջ, որից կարող է չլինել նահանջի ճանապարհ: Հնարավոր է նաեւ, որ Գյուլն ու Էրդողանը տեղյակ չեն Սերժ Սարգսյանի հայտարարություններից: Բայց այդ դեպքում գոնե Բրայզայի հայտարարությունից պետք է որ տեղյակ լինեին եւ հետաքրքրվեին, թե այդ ինչ է ասել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որ Բրայզան համարում է հայ-թուրքական հարաբերության առումով նախկինում անհնարին թվացող շրջադարձ: Հնարավոր է նաեւ, որ Թուրքիան պարզապես որեւէ կարեւորություն չի տվել Սերժ Սարգսյանի հայտարարությանը եւ իր լռությամբ ցույց է տալիս դա, թեեւ իհարկե պետք չէ մոռանալ, որ լռությունը նաեւ համաձայնության նշան է: Այսպես, թե այնպես, փաստն այն է, որ Սերժ Սարգսյանի հայտարարության հիմնական հասցեատերը` Թուրքիան, չի պատասխանում “նամակին”, փոխարենը պատասխանում է ով ասես: Սակայն, մյուս կողմից, միայն Սերժ Սարգսյանին է երեւի թե հայտնի, թե ով էր իր խոսքի հիմնական հասցեատերը` Թուրքիան, թե օրինակ հենց Միացյալ Նահանգները, որն անմիջապես արձագանքեց Մեթյու Բրայզայի շուրթերով: Միգուցե Սերժ Սարգսյանին բոլորովին էլ հետաքրքիր չէ, թե ինչ կասի իրեն Գյուլը, կամ ինչ կասի Էրդողանը, կամ եթե հետաքրքիր է, ապա ոչ ավելի, քան այն, թե ինչ կասի Միացյալ Նահանգները: Հնարավոր է նաեւ, որ հենց այդ հանգամանքով էր պայմանավորված, որ հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ փաստացի այդ աննախադեպ հայտարարությունն արվեց Մոսկվայում, Վաշինգտոնին թերեւս չթողնելով ընտրության հնարավորություն: Եվ ընդհանրապես, պետք չէ բացառել, որ Սերժ Սարգսյանի համար խնդիրն ամենեւին էլ հայ-թուրքական հարաբերությունը չէ, երբ նա խոսում է դրա մասին: Խնդիրը գուցե շատ ավելի պարզ է: Հայաստանի նոր նախագահին, իշխանության ձեւավորման եւ ամրապնդման համար, թերեւս բավարար չէ միայն ներքին դաշտում ընդգծել իր եւ Ռոբերտ Քոչարյանի տարբերությունը, ու անհրաժեշտ է այդ մարտավարությունը դուրս բերել արդեն միջազգային ասպարեզ: Կամ ներքին շրջանակը այդ մարտավարության առումով բավարար չէր, կամ էլ պարզապես Սերժ Սարգսյանը մտածում է, որ ներքին դաշտում դա արդյունավետ մարտավարություն չէ եւ ակնկալում է, որ գոնե արտաքին աշխարհում այդ մարտավարությունն իր համար կունենա արդյունք: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Քննարկում
hay գրել է:- SERJ
Մինչև այսօր, թուրքիան չի՞ ճանաչել և չի՞ Էլ ուզում ճանաչել Հայոց եղեռնը,նույն ձևով Սեռժը չի՞ ընդունում, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-2-ի եղեռնը:
Ստացվում Է, որ թուրքերի և Ռոբասեռժերի քաղաքականությունը նույնն Է, դե
ուրեմն Սեռժը իրականում ընդառաջ Է գնում ոճրագորցներին, իսկ ովքեր Է՞լ
կողմ կլինեն այդ առաջարկին, կոչվելու են Հայ ազգի թջնամիներ :
toxek Naxagahn ashxati!!!!- SERJ
siranush60 գրել է:
dra mej voch mi vat ban chka...naxagan &isht e asel...stexceq handznajhoxov u turqerin apacuceq vor exel e exern...da turqiayi hamar e ayd handznajhoxov stexcel@...qnnarkel@...vor turqerin apacucen...voch te myus yerkrnerin...shat yerkrner @ndunel en..turqian chi @ndunum...nra het petq e klor sexan nstel yev pasterov apacucel..naxagan &isht e asel...na vaxenalu ban chuni...
Vahan NY ORIGINAL գրել է:
Միգուցե մեր թերթր ո--ակի Սերժից հարցազրույց վերցնեին ,նա ավելի լավ կասի ինչ է ասել, փոխանակ տարբեր ձևերով մեկնաբանելու նրա ասածը
սատկելուեք հհշը բոզեր գրել է:- hay
toxek Naxagahn ashxati!!!!
հոկտեմբերի 27-ը դուք լավելգիտեք վոր հհշն սարգեց վոր կատարվեր մարտի 1-2-ը լավ գիտենք թե հհշն ինչ սադրանքներիե ընդունակ ետ երիտլեվանակաները- hay
a a p գրել է:- hay
toxek Naxagahn ashxati!!!!
meghavornere hanrahavak anoghnern yen barzabes tavajannere yete arite drver sharunagelu mer bedutian yev hayastani gordzanumn er mi kich mdadzenk u desnenk te ov e yergire kantel chanatsoghe garavarutiune shad ushimutiamp e kordzum te voch ayt hanrahavak gazmagerboghnere bedk er prnelov kntagaharvein yerevagaye inch meds hantsank er kordsadsnin- hay
a a p գրել է:- siranush60
dra mej voch mi vat ban chka...naxagan &isht e asel...stexceq handznajhoxov u turqerin apacuceq vor exel e exern...da turqiayi hamar e ayd handznajhoxov stexcel@...qnnarkel@...vor turqerin apacucen...voch te myus yerkrnerin...shat yerkrner @ndunel en..turqian chi @ndunum...nra het petq e klor sexan nstel yev pasterov apacucel..naxagan &isht e asel...na vaxenalu ban chuni...
--------------ayo mdahokvelu pan chga yev turkerin lrutian badjare yes ge gardsem te irenk mez me angun hrads ein hantsnajoghov anel knnargelu yev yergu ore meg gasein yev hayere chen badasxanel ipr zenk ein kordsasel ayt aracharge payts himah shad mdahovel yen ge gardsem vor hayere badrasd yen--(inch bidi anenk himah )menk yenk vor himah turkerinmi angun hretsink- siranush60
turk serjik գրել է:
Մինչև այսօր, թուրքիան չի՞ ճանաչել և չի՞ Էլ ուզում ճանաչել Հայոց եղեռնը,նույն ձևով Սեռժը չի՞ ընդունում, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-2-ի եղեռնը: Ստացվում Է, որ թուրքերի և Ռոբասեռժերի քաղաքականությունը նույնն Է, դե ուրեմն Սեռժը իրականում ընդառաջ Է գնում ոճրագորցներին, իսկ ովքեր Է՞լ կողմ կլինեն այդ առաջարկին, կոչվելու են Հայ ազգի թջնամիներ :
© Լրագիր
Վերջին լուրերը, Հունիս 30, 2008ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ
7
Հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ նա արեց Մոսկվա կատարած այցի ընթացքում, բավական մեծ արձագանք գտավ թե Հայաստանում, թե նաեւ արտերկրում: Ոմանք համարում են, որ Սերժ ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ ՄԱՂԹՈՒՄ Է ԱՐԳԱՍԱԲԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նոր ժամանակներ կուսակցությունը, նախագահ Արամ Կարապետյանի անունից, ս/թ հունիսի 30-ին նամակ է ուղարկել ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին` հետևյալ բովանդակությամբ. «Հարգելի պարոն Նիկոյան. ...
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԻՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ ՎԱԶԳԵՆԸ, ԱՐԱՄԸ, ԳՈՒԳՈՆ ՄԱՐՏԻ ԼՈՒՅՍ 2-Ի ԳԻՇԵՐԸ

ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ

«ԱՅԴ ՎՇՏԻՆ ՄԻ ԿԵՐՊ ԿԴԻՄԱՆԱՄ»

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿՐԱՄԵՐԻՆ
ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻՑ ԶՈՀՎԵԼ Է 7 ՄԱՐԴ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ 1614 ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԻԹՈՎ

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ ՄԱՂԹՈՒՄ Է ԱՐԳԱՍԱԲԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼ, ՀՈՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ
ԻՍԿ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1862 Զեյթունի առաջին ապստամբությունը:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Սիսիանը:
- 1995 Արդարադատության միջազգային դատարանը Արևելյան Թիմորի դեպքի կապակցությամբ վճիռ (դատավճիռ 90) կայացրեց (Պորտուգալիա, Ավստրալիա): Այս փաստաթղթի որոշ տեսակետներ կարող են նշանակալի դեր խաղալ Արցախի ճգնաժամի լուծման հարցում:
- 1999 Սենատոր Բրաունբաքը ելույթ ունեցավ 145-րդ Կոնգրեսում (գրանցում S7840) -ի պաշտպանություն Անդրկովկասում Ամերիկյան քաղաքականությունը Ադրբեջանի օգտին
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

