
ԻՍԿ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ, ուր իհարկե ուղղակի չի խոսել Ղարաբաղն ու հարակից տարածքները հետ գրավելու մասին, սակայն ասել է, որ Ադրբեջանը ժամանակավոր է զրկվել իր տարածքներից, եւ պատերազմի ընդամենն առաջին փուլն է միայն ավարտվել: Ալիեւը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է հզորացնել իր բանակը, ավելացնել ռազմական ծախսը, եւ նշել, թե ռազմական ներուժի մեծացումը ազդեցություն է թողնում նաեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա: Մի կողմից այդօրինակ հայտարարությունները նոր չեն, զարմանալի չեն, մյուս կողմից սակայն ի վերջո բաց է մնում հարցը` Ալիեւը, կամ Ադրբեջանի մյուս պաշտոնյաները , դրանք անում են բացառապես ներքին օգտագործման, թե այդուամենայնիվ նաեւ հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում: Հատկապես Հայաստանի հասարակական-քաղաքական, փորձագիտական շրջանակները հիմնականում կարծում են, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմատենչ հայտարարություններն անում է առավելապես, կամ նույնիսկ բացառապես ներքին սպառման համար, հատկապես աշնանն Ադրբեջանի նախագահի ընտրության պարագան նկատի ունենալով: Սակայն այդ տեսակետը կամ մոլորություն է, կամ թերեւս նպատակ ունի գիտակցաբար մոլորեցնել հայ հասարակությանը, նրան հանգստացնելով, որ Ադրբեջանը իրականում բանակցային գործընթացի շրջանակում կատու է եւ առյուծ է կտրում միայն ներքին դաշտում: Բավական է նշել թեկուզ մի հանգամանք: Եթե Ադրբեջանի համար այդ խնդիրը լիներ բացառապես, կամ առավելապես ներքին սպառման, ապա Իլհամ Ալիեւը ձեռնպահ կմնար իր ռազմատենչությունն ու չորությունը դրսեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի օրերին, երբ համանախագահները հերթական առաքելությամբ հյուրընկալվել են հակամարտող կողմերին: Ավելին, հնարավոր է նույնիսկ, որ Ադրբեջանի նախագահը հենց այդ պատճառով էլ հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ: Բանն այն է, որ հրապարակային հայտարարություններում կոշտացնելով իր դիրքորոշումը, Ադրբեջանը իր համար թերեւս պարարտ հող է ստեղծում բանակցային գործընթացի շրջանակում նահանջի տեղի համար: Այսինքն, ասելով առավելագույնը, Ադրբեջանը տեղ է թողնում հնարավորին հասնելու համար: Վտանգավորը այստեղ այն է, որ դա անընդհատ կրկնելով եւ չարժանանալով որեւէ համարժեք արձագանքի միջնորդների շրջանում, Ադրբեջանն աստիճանաբար կարող է հենց այդ առավելագույնը դարձնել հնարավոր: Այս դիրքորոշումը կարծես թե տրամագծորեն տարբերվում է Հայաստանի կեցվածքից: Օրինակ, հիշարժան է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մի քանի անգամ հայտարարել է, թե Հայաստանն իր զիջումն արդեն արել է եւ այլեւս զիջելու բան չունի: Սա առնվազն տարօրինակ էր, եւ տարօրինակ էր նաեւ այն, որ հանրային կարծիքը չէր տալիս արտգործնախարարի այդ հայտարարություններին համարժեք արձագանք: Մինչդեռ առնվազն զարմանալի է եւ աբսուրդ, որ բանակցությունը դեռ չի հասել անգամ եզրափակիչ հանգրվանին, իսկ կողմերից մեկը հայտարարում է, որ իր զիջելիքը զիջել է: Հայաստանի դիրքորոշումը փաստացի փոփոխության միտումներ չի ցուցաբերում նաեւ այժմ, երբ կա նոր նախագահ եւ նոր արտգործնախարար: Ավելին, հակամարտության կարգավորման գործընթացում բացարձակապես չի զգացվում նաեւ Ղարաբաղի նոր նախագահի հանգամանքը, եթե չհաշվենք այն, որ ստեղծվեց նախադեպ, երբ միջազգային կառույցների ներկայացուցիչները Ղարաբաղի նախագահի հետ հանդիպում են հյուրանոցում: Առաջ հանդիպում էին եթե ոչ Ստեփանակերտում, ապա գոնե Երեւանի Ղարաբաղի ներկայացուցչությունում: Ինչ է դա, եթե ոչ միջնորդ առաքելությունների անխոս ընդունումն այն փաստի, որ Ղարաբաղն այդուամենայնիվ ոչ թե անկախ սուբյեկտ է, այլ վիճելի տարածք, եւ այդ իսկ պատճառով միջազգային առաքելություններն ավելի ու ավելի են ձեռնպահ մնում Ղարաբաղ այցելելուց: Համարել, որ ադրբեջանական ռազմատենչ կոշտությունն այստեղ ազդեցություն չունի, նշանակում է վարել ջայլամի քաղաքականություն, մտածելով, որ միջազգային հանրությունը պարզապես չի ցանկանում Ադրբեջանի ձայնը լսել եւ դրա համար էլ Ղարաբաղի ներկայացուցիչներին հանդիպում է Ղարաբաղի տարածքից դուրս: Ինչ պետք է անի սակայն Հայաստանը, հայկական կողմը, որ չի անում: Իսկապես բավական հեշտ է հայկական կողմին մեղադրել բանակցային իներտության, ոչ նախաձեռնողականության, անփոփոխության եւ կանխատեսելիության համար: Սակայն դժվար է առաջարկել այլընտրանքային քայլեր: Բայց այդ դժվարությունն առավելապես պայմանավորված է տեղեկատվության բացակայությամբ: Քայլերը պատկերացնելու համար անհրաժեշտ է հստակ պատկերացնել իրավիճակը բանակցային գործընթացում, իսկ դա պատկերացնելու համար էլ անհրաժեշտ է տիրապետել բավարար տեղեկատվության այդ գործընթացի մասին: Դրան ներկայում երեւի թե տիրապետում է մարդկանց խիստ սահմանափակ շրջանակ, եթե իհարկե բանակցային գործընթացում առկա է ավելին, քան հայտնի է դառնում հանրությանը դրա մասնակիցների հրապարակային հայտարարություններից: Ի վերջո, պետք է նաեւ հավանական համարել, որ բանակցության մասնակիցներն ասում են իրականում այն, ինչ կա, պարզապես հասարակության թերահավատությունն է, որ ստիպում է մտածել, թե իրականում բանակցությունը շատ ավելի հարուստ է նյութով, քան բանակցության մասին հայտարարությունները: Սակայն, եթե մի պահ ենթադրենք, որ իրապես բանակցությունը հարուստ է ավելի, քան դրա մասին հնչող արտահայտությունները, որ անում են կողմերն ու միջնորդները, եւ նաեւ ենթադրենք, որ հայկական կողմը ելնելով այդ իրական նյութից, անում է այն, ինչ հնարավոր է, եւ անհնար է անել ավելին, ապա այդ դեպքում առավել եւս իրավիճակը տխուր է, քանի որ ոչ մի ուրախ բան չկա, թե բանակցային գործընթացն այնպիսի հանգրվանում է, որ Հայաստանը չի կարողանում անել ավելին, քան այժմ: Բանն այն է, որ Հայաստանն այժմ գրեթե ոչինչ չի անում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ
Քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել Գյումրիում հունիսի 28-ին նախատեսված հանրահավաքին: Կոչում ասվում է. «Հինգ ամիս է անցել այն ֆարսից, ինչն անվանում են ՀՀ նախագահական ընտրություններ, ...ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՍԻՐԻԱ
ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը հունիսի 21-ից 24-ը պաշտոնական այցով գտնվում էր Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ ՍԱՀ կրթության և գիտության նախարար Ղիաս Բարաքաթի հետ քննարկվել են ...ՌՈՒՍՆԵՐԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ
Երեկ տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իսպանիա-Ռուսաստան երկրորդ կիսաեզրափակիչ խաղը. անակնկալ տեղի չունեցավ, իսպանացիներն այս առաջնությունում երկրորդ անգամ խոշոր հաշվով հաղթեցին Ռուսաստանի թիմին: ...ԻՍԿ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարությամբ, ուր իհարկե ուղղակի չի խոսել Ղարաբաղն ու հարակից տարածքները հետ գրավելու մասին, սակայն ասել է, որ Ադրբեջանը ժամանակավոր ...ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏՈՒՄ ԴԻԱԿ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Հունիսի 26-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է դիակ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 17.26-ին Հրազդան գետից դուրս ...ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին հրամանագիր է ստորագրել Հրանուշ Հակոբյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողներին ասել է, թե Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունները շարունակվում են անցյալ տարեվերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված ...ՖԻԼՄԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ոսկե ծիրան փառատոնն այս տարի ևս մեկնարկից առաջ լրագրողների համար կազմակերպում է ֆիլմերի ցուցադրություն: 7 օրվա ընթացքում լրագրողները հնարավորություն կունենան դիտել ֆիլմեր` փառատոնի մրցութային և առտամրցութային ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿ ԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ
Համաժողովրդական շարժման կենտրոնը հուլիսի 4-ի հանրահավաքից առաջ դիմում է իշխանությանը, ասելով, որ եթե մինչեւ այդ օրը ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, ապա համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ...ԱՄԵՆ ՆՈՐ ՕՐԸ ՊՐԵՍԿՈՏԻ ԵՎ ԿՈԼՈՄԲԻԵԻ ԽՂՃԻՆ
Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ 1620 որոշումը, որ ընդունել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, կապված 1609 բանաձեւի դրույթների իրականացման հետ, համաժողովրդական շարժման կենտրոնն արժանացնում է թե դրական, թե բացասական ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ
Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հունիսի 27-ին Փաստարկ ակումբում պատասխանելով լրագրողների հարցին ասել է, որ հունիսի 28-ին Գյումրիում տեղի ունենալիք հանրահավաքին մասնակցելու ...ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ, ՔԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ
Ինչով կարելի է պայմանավորել այն, որ Եվրոպայի վերաբերմունքը Հայաստանի ներկայիս իրավիճակի հանդեպ ավելի հանդուրժողական է, քան Միացյալ Նահանգներինը, հունիսի 27-ին Փաստարկ ակումբում լրագրողները հարցրել են ...ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Երևանի քաղաքապետարանը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ քաղաքացի Լևոն Տեր–Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Սանոյանից 23.06.2008թ. ժ.09.25-ին ստացվել է իրազեկում զանգվածային ...ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Հակոբ Հակոբյանի կալանքի ժամկետը: Պատգամավորները մեղադրվում ...ՄԱՐՏԻ 1-Ի ԴԵՊՔԵՐԸ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ
Խոշտանգումների միջազգային օրվա կապակցությամբ մամուլի ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը հայտարարել է, թե Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունները խոշտանգումներ ձեւակերպման ...ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը և Վրաստանի ԿԳ նախարար Գեորգի Նոդիան այսօր Երևանում ստորագրեցին կրթության և գիտության ոլորտում 2008-2011թթ. համագործակցության ծրագիրը: Ծրագրի համար հիմք է ընդունվել ...ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ՀԱՐՈՒՑՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի մեկնաբանությունը ԵԽԽՎ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին 1614 բանաձևի ընդունման կապակցությամբ - Ինչպես կմեկնաբանեիք ԵԽԽՎ 1614 ...ԲԱՆԱՁԵՎԻ ՈՉ ՄԻ ԿԵՏ ԷԼ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ
Այսօր Կոնգրես հյուրանոցում Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկում էին ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքը եւ ժողովրդավարական հաստատությունների վիճակը Հայաստանում։ Ներկա էին ինչպես տեղական ...ԲՐԱՅԶԱՆ ՆԿԱՏԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Արդեն այսօր տեղաշարժ կա հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուղղությամբ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Վաշինգտոնի ինստիտուտներից մեկում հանդիպման ժամանակ: Այդ ...ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԲԵՌԼԻՆ ԵՎ ՀԵԼՍԻՆԿԻ
Հունիսի 30-ին Գերմանիայի փոխկանցլեր, ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռլին: Բեռլինում նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի ...ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ ԿՈՍՈՎՈՅԻ ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ
Հունիսի 27-ին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի հերթական շաբաթվա ընթացքում ՀՀ ԱԳ նախարարությունը երկրորդ անգամ կազմակերպեց Երեւան-Պրիշտինա ...ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրը՝ 2008 թ. փետրվարի 19-ին, Էրեբունի համայնքի թիվ 13/16 ընտրատեղամասում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի ...
ՀՅԴ ԲՅՈՒՐՈ. ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ ՓԱԹԵԹՈՎ
ՉԷ ՈՐ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՄԻ ՄԱՍՆ ԵՆ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ
ԿԼՍՎԻ ԱՐԴՅՈՔ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՉԸ ՀԱԿԱՄԱՐՏ ԿՈՂՄԵՐՈՒՄ
ՄԻԱՑՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԻՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ ՎԱԶԳԵՆԸ, ԱՐԱՄԸ, ԳՈՒԳՈՆ ՄԱՐՏԻ ԼՈՒՅՍ 2-Ի ԳԻՇԵՐԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿՐԱՄԵՐԻՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԽԽՎ 1614 ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԻԹՈՎ

ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՀԱՍԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԱՉԱՐ ՉԷ
ԵՐԲ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼ, ՀՈՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹՈՂԵՑԻՆ ԼԻԿՎԻԴ

ԵՐԹ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ
ԻՍԿ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
- 1829 Էրզրումի գրավումը ռուսական բանակի կողմից:
- 1862 Ազիզ փաշայի բանակը դուրս է գալիս Մարաշից և շարժվում Զեյթունի վրա:
- 1949 Հայաստանի խորհրդային ճարտարապետների և երկրորդ համագումարի բացումը:
- 1980 ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը՝ Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Գ. Սունդուկյանի, Մ. Նալբանդյանի և Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակներ սահմանելու մասին:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

