
ԵՐԲ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼ, ՀՈՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ
Երեւի թե ազգովի պարտական ենք նրան, ով հղացել է Համահայկական բանկի ստեղծման գաղափարը: Պատկերացնել կարելի է, թե այդ մարդը քանի գիշեր է լուսացրել, եւ քանի լուսաբաց է կորցրել մտքերի մեջ, մինչեւ որ հասել է պայծառ այդ գաղափարին` ստեղծել համահայկական բանկ: Անկասկած պարտական ենք լինելու նաեւ կառավարությանը, որը ձեռնամուխ է եղել այդ բանկի ստեղծմանը: Այդ մասին հայտնի դարձավ օրերս, երբ մեր ֆինանսական աշխարհի ներկայացուցիչներն ու կառավարության անդամները հերթական անգամ հավաքվել էին Դիլիջանում եւ խոսում էին ապագայի մասին: Նույնիսկ դժվար է ասել` համահայկական բանկը ապագա է, թե արդեն ներկա: Դժվար է նաեւ ասել, թե դա համահայկական որերորդ նախագիծն է: Կա համահայկական հիմնադրամ, կան համահայկական խաղեր, խոսվում է համահայկական տեղեկատվական ցանցի մասին: Դրանք, իրենց ամբողջության մեջ, կազմում են այսպես կոչված հայկական աշխարհի սեգմենտները: Հայկական աշխարհ, որի գաղափարը սկսել է աշխուժորեն քարոզել նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հայկական աշխարհը, ըստ նրա մոտեցման, գլոբալ աշխարհում մեր մրցունակության գրավականն է: Փաստացի ստացվում է, որ գլոբալ աշխարհի դեմ մենք ելնում ենք հայկական աշխարհով: Միգուցե շատերին դա կարող է թվալ արկածանդրություն, բայց պետք չէ մատնվել խուճապի: Մեր պատմության մեջ մենք միշտ էլ քչով ենք ելել շատի դեմ: Քիչը մեր ճակատագիրն է: Ով գիտե, եթե մենք քչով չմղեինք մեր բոլոր ճակատամարտերը, ապա հաստատ պարտություն կկրեինք մեր թշնամիներից, հիմա մեզ վերացրած էլ կլինեին: Ուղղակի տեսել են քիչ ենք, մի քիչ արխային են ընկել, առանց մտածելու, որ մեր քիչը մեր զենքն է: Այնպես որ, երիցս ճիշտ է վարչապետը, երբ ասում է, որ գլոբալ աշխարհում մեր մրցակցային առավելությունը հայկական աշխարհն է: Պետք չէ վախենալ, որ գլոբալ աշխարհը մեզ կխժռի: Հենց դրանից պաշտպանվելու համար է ստեղծվում հայկական աշխարհ ասվածը: Սակայն ինչ է դա իրենից ներկայացնում: Ինչ է հայկական այդ աշխարհ ասվածը: Պետք է նկատել, որ դրա մասին փաստացի գրեթե ոչինչ հայտնի չէ: Նույն այդ հասկացությունը շրջանառության մեջ դրած Տիգրան Սարգսյանը որեւէ անգամ չի մանրամասնել, թե ինչ ասել է հայկական աշխարհ: Դա վիրտուալ, թե խիստ կոնկրետ գոյացություն է, ունի աշխարհագրական սահմաններ, թե դրա սահմանները անցնում են այնտեղով, որտեղ հայ կա: Այդ աշխարհ ներթափանցելու համար վիզա է պետք, թե բացառապես հայկական ծագում: Թե ազգությամբ հայերը հայկական աշխարհի անդամ են դառնում պարզեցված կարգով, իսկ այլազգիները` միայն երբ գլոբալ աշխարհում գտնվում են հետախուզման մեջ: Անորոշությունները շատ են: Ընդհանրապես, եթե կա Հայաստանի Հանրապետություն, արդյոք ավելորդ չէ խոսել ինչ որ հայկական աշխարհի մասին: Աշխարհում մեր մրցակցային առավելությունը կարող է լինել ամուր, հզոր, արդիական արժեքների եւ օրինականության վրա հիմնված Հայաստանի Հանրապետության առկայությունը, որտեղ ապրելը քաղաքացիների համար կլինի գրավիչ: Թվում է, թե ավելի պարզ եւ մատչելի համահայկական նախագիծ, քան հայկական պետությունը, թերեւս չպիտի լիներ: Երբ խոսք է գնում այլ կառույցների ու կառուցվածքների մասին, դա ինքնաբերաբար վկայում է, որ պետություն կառուցելը չի ստացվում ոչ մի կերպ, եւ որպեսզի հանրության ուշադրությունը շեղվի այդ կոնկրետ անհաջողությունից, հնարվում են համահայկական այդ նախագծերն ու շեփորահարվում են հայկական աշխարհի մասին տեսական հաջողությունները: Հանրության մոտ սերմանվում է այն գաղափարը, որ այ, քանի դեռ աշխարհի բոլոր հայերը չեն միավորվել, քանի դեռ աշխարհի բոլոր հայերի ներուժը չենք կենտրոնացրել մի տեղ եւ չենք ծառայեցրել մի նպատակի, մենք կմնանք նման վիճակում եւ մրցունակ չենք լինի աշխարհում: Իսկ գոնե մեկ հայ աշխարհում միշտ էլ կգտնվի, որ դուրս կմնա համահայկականության այն տեսլականից, որ փաթաթում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վզին, օր օրի ձգելով փաթաթածը: Հետո կխոսվի հայկական մոլորակի, հետո հայկական տիեզերքի մասին: Ամեն ինչի մասին, որքան հնարավոր է շատ, որքան հնարավոր է ճոխ, որքան հնարավոր է երկար, միայն թե հանրությունը տարվի այդ գաղափարով, վարակվի դրանով եւ այլեւս իշխանությանը մանր-մունր պահանջներ չներկայացնի, ինչպիսին ասենք Հայաստան պետությունն է եւ դրանում առկա չնչին խնդիրները` կապված օրինականության, մարդու իրավունքի, քաղաքացու ազատության խնդիրների հետ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԵՐԲ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼ, ՀՈՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ
Երեւի թե ազգովի պարտական ենք նրան, ով հղացել է Համահայկական բանկի ստեղծման գաղափարը: Պատկերացնել կարելի է, թե այդ մարդը քանի գիշեր է լուսացրել, եւ քանի լուսաբաց է կորցրել մտքերի մեջ, մինչեւ որ հասել է ...30 ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Վաղը ՀՀ Վարչական դատարանում դատավոր Ռ.Հակոբյանի նախագահությամբ քննվելու է ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ռուբեն Թորոսյանի հայցադիմումը «Դիմում-բողոքների քննարկման կարգի խախտման ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է
Այսօր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է անցումային երկրների վերաբերյալ զեկույցը, որտեղ Հայաստանի մասին ասված է, որ շատ քիչ առաջընթաց է արձանագրվել իշխանության տարբեր թեւերի տարանջատման ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՄԵԿՆԱՐԿ
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2008 թվականին կգերազանցի 1 միլիարդ դոլարը: Այդ մասին Մոսկվայում, Դաշնային Խորհրդի նախագահ Միրոնովի հետ հանդիպմանը ասել է պաշտոնական այցով այդ երկիր ...ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԿՐԱԿԻ ՄԵՋ
Հայաստանի որոշ օլիգարխներ, ովքեր օգնում էին սոցիալապես անապահով ուսանողներին վճարել ուսման վարձը, այժմ սկսել են հրաժարվել այդ օգնությունը ցուցաբերելուց: Ուսանողները փորձել են պարզել, թե ինչն է պատճառը, ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՏՐՎԻ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐ
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում վաղը նախատեսված է քննարկել Հայաստանի պարտավորությունների կատարման խնդիրը, մասնավորապես թիվ 1609 բանաձեւի կատարումը: Ամենայն հավանականությամբ, վաղը կերկարացվի այդ բանաձեւի կատարման ...ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ, ԲԱՅՑ ՉՈՐ ՃՅՈՒՂ
“Այդ ոլորտում իրավիճակը Հայաստանում ավելի վատ է, քան որոշ ասիական երկրներում, որտեղ ինտերնետից օգտվողների միջին տվյալը կազմում է 13 տոկոս”, ասել է Վահրամ Ղուկասյանը: Այդ մասին տեղեկացնում է ԱՌԿԱ-ն: Փոխնախարարը ...ՆԵՐԿՐՈՒՄՆԵՐԸ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ
Հունիսի 24-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) նախագահության անդամ` հանրապետության մի շարք խոշոր գործարարների ...ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼ, ԱՍՈՒՄ Է ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ
Կիրո Մանոյանի կարծիքով, միջնորդները կցանկանան բանակցությունները շարունակել ցանկացած դեպքում, անկախ ընտրական գործընթացներից, քանի որ բանակցությունները թույլ կտան դադարեցնել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները: ...ՀՐՇԵՋ-ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՂ
Հունիսի 26-ին Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Դերեկ Մյուլլերը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը կստորագրեն համագործակցության հուշագիր` ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ
1Հայ հասարակության, կարելի է ասել նույնիսկ էթնոսի մեջ տարածված է մի մտայնություն, թե հայերը կոլեկտիվ գործողությունների ունակ չեն: Օրինակ, մենք դրան հաճախ ենք առնչվում մարզաշխարհում, երբ հայ մարզիկները ...ԱՐԴՅՈՔ ԵՐԲ ՀԱՐՄԱՐ ԿԼԻՆԻ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը երկու երկրների հարաբերությունը կբարձրացնի նոր մակարդակի: Այդ մասին հունիսի 24-ին հայտարարել է Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանը, հանդիպելով Դմիտրի Մեդվեդեւի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂ
Ռուսաստանն ու Հայաստանը հանդես են գալիս Կովկասում երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների արագ վերականգնման օգտին: Ինչպես հաղորդում է ԱՌԿԱ-ն, այդ մասին ասվում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻՆ ԿԱՌԱՋԱՐԿԻ ՄԻԱՍԻՆ ԴԻՏԵԼ ՖՈՒՏԲՈԼ
Սերժ Սարգսյանը հունիսի 23-ին Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ամենայն հավանականությամբ հրավեր կուղարկի իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին այցելել Հայաստան, որպեսզի միասին ...ԱՄՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱԿԱՍԵՄԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հունիսի 24-ին Հայաստանի կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Դեյվիդ Կրամերին: Վարչապետի հետ հանդիպմանը ...ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ
Այսօր Հայաստանի ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը դուրս է եկել մարտի 1-ի դեպքերը քննող խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի կազմից: Նա այդ հանձնաժողովի միակ անկուսակցական անդամն էր: Լեւոն Խաչատրյանը նաեւ ...ՔՆՆՉԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՐԴԵՆ ՊԱՐԶԵԼ Է
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով տեղակալ Դեյվիդ Կրամերին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի ...
ՓՈԽԶԻՋՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ
ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀՈՄԵՏՐԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է 4 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ
ԻՍԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԻՄՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՉԿԱՆ
ՄԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵԴՐԱԿ ԱՃԵՄՅԱՆԻՆ ԵՎ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ

ԾԻԾԵՌՆԱԿ. ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ

ՇԱՐԺՄԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ 1-ԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՆԽՎԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԻՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՀԱՍԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԱՉԱՐ ՉԷ
ԵՐԲ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼ, ՀՈՐԻՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ
ԵՐԹ Ի ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ
- 1858 Մահացավ բարեգործ և արքունի ճարտարապետ Սերվերյան Հովհաննեսը:
- 1908 Ծնվեց Արտեմ Ալիխանյանը, գիտնական-ֆիզիկոս: (Վախճ. 1978 թ.-ին):
- 1998 Լիբանանում իր մահկանացուն կնքեց Հայ Դատի անխոջ պաշտպան, արաբ իրավաբան Մուսա Փրենսը: Նա հայտնի էր հայերի ցեղասպանության նվիրված իր բազմաթիվ ուսումնասիրություններով:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

