
ՄՏՔԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԴՄԻՋՄԱՆԸ
Հայաստանի ներկայիս վիճակը ընդմիջված հեղափոխության վիճակ է, մայիսի 30-ին Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ Միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի նախաձեռնած քննարկման ընթացքում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից, Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: Նրա խոսքով, նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցող գործընթացը խաղաղ, թավշյա հեղափոխություն էր: “Առանց որեւէ գունավորման հեղափոխություն էր, առանց արտաքին օգնության, կամ դրդմամբ հեղափոխություն էր: Նույնիսկ արտաքին ուժերի ապաքաջալերման պայմաններում ընթացող հեղափոխություն էր: Դրա ապացույցները բազմաթիվ են: Մենք բոլորս ականատես եղանք, որ թե եվրոպական կառույցները, երկրները, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչքան զուսպ եւ նեյտրալ էին իրենց պահում, եւ ինչքան, մեր աչքի համար, մենք, որ տեսել էինք այդ աղաղակող թերություններն ու խախտումները, ինչքան զուսպ սկզբնական գնահատականներ էին տալիս”, ասում է Կարապետ Ռուբինյանը: Նրա խոսքով, համաժողովրդական շարժումը գործում էր բացառապես խաղաղ, օրինական միջոցներով, քանի որ դասական կանոն է, եթե ժողովրդական շարժումը դիմում է բռնի գործողության, ապա այդ դեպքում առավելությունը միշտ իշխանությանն է, քանի որ նրա ենթակայության տակ են ուժային կառույցները: Կարապետ Ռուբինյանն ասում է, որ համաժողովրդական շարժումը գործում էր բացառապես օրենքի շրջանակում եւ խաղաղ միջոցներով, եւ ինքը որքան փորձել է մարտի 1-ից հետո դիտարկել եւ պարզել, թե որն էր ընդդիմության սխալը, որ հանգեցրեց հայտնի իրադարձություններին, սխալ չի կարողացել հայտնաբերել եւ ասում է, որ ընդդիմությունը դասական պայքարի մեթոդներով առաջ է տարել շարժումը: Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակից ելքին, ապա Կարապետ Ռուբինյանն այդ կապակցությամբ հիշատակում է ԵԽԽՎ բանաձեւը եւ դրա դրույթներին ընդդիմության հավանությունը: “Իշխանությունները կամ պետք է կատարեն այդ պահանջներն անվերապահորեն, եւ մեր շարժումը, ես հուսով եմ, որ պիտի ստիպի նրանց կատարել դրանք, կամ պիտի հիմիկվա լղոզված տարբերակով փորձեն խաբել կառույցներին եվրոպական, բայց ոնց պիտի խաբեն ժողովրդին` չի երեւում, կամ պիտի խաչ քաշեն Եվրոպայի վրա, ճնշումները շարունակեն, քաղաքական հետապնդումները շարունակեն ներսում եւ դրանով իսկ ավելի խորացնեն հեղափոխական իրավիճակը եւ ճգնաժամը”, ասում է Կարապետ Ռուբինյանը: Նրա խոսքով, ընդդիմությունը Հայաստանում այժմ մեկ բան է ուզում` հասնել երկրում Սահմանադրական կարգի հաստատմանը: “Այդ նպատակին հասած կլինենք, եթե ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձեւավորված լինեն նախագահի, Ազգային Ժողովի եւ Տեղական ինքնակառավարման ինստիտուտները, երկրում իրապես հարգվեն մարդու իրավունքներն ու ազատությունները, երաշխավորված լինի անկախ դատական համակարգի գործունեությունը, վերացված լինի պետության եւ օլիգարխիկ խմբերի վերահսկողությունը զանգվածային լրատվության նկատմամբ, ստեղծվեն իրական երաշխիքներ ազատ խոսքի եւ մամուլի տարածման համար, հերթական արդար եւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով տեղի ունենա խաղաղ իշխանափոխություն”, ասում է Կարապետ Ռուբինյանը: Ըստ նրա, երկխոսության հնարավոր թեմա կարող է լինել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: “Օրինակ, այս տարի ուշ աշնանը խորհրդարանական ընտրություններ ենք անցկացնում, հաջորդ տարի մայիս-հունիսին` նախագահական”, ասում է Կարապետ Ռուբինյանը: Արդար ընտրության երաշխիքի համար Կարապետ Ռուբինյանը անհրաժեշտ է համարում օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես այն բանի համար, որ ԿԸՀ-ն ձեւավորվի կես իշխանական, կես ընդդիմադիր ուժերի կազմով, ինչպես նաեւ ընդդիմության առաջարկով նշանակվեն ուժային եւ իրավապահ կառույցների ղեկավարների մեկական տեղակալներ, եւ բացի այդ, եթեր տրվի Ա1+-ին եւ Նոյան Տապանին:
ՆՇԱՆԱԿՎԵՑ ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ
Սերժ Սարգսյան մայիսի 29-ին հրամանագիր է ստորագրել Հայկ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին տեղեկացնում ...\"ՑԱՎՈՔ, ՀԵՐՈՍԸ ՁԵՐ ՄԵՋ ՏԵՂ ՉՈՒՆԻ\"
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին Ձերդ գերազանցություն, Ապրիլի իններորդ օրը, որ պատահաբար համընկնում էր մարտի 1-ին նեոնային լույսերով հրավառ Երևանում Ձեր նախորդի ուշադիր հայացքի ...ԱՌԱՋ, ԽՈՒԼԻԳԱՆՆԵՐ
Ինչպես երեւում է, Հայաստանը կառավարող վարչախմբի վախը հայ հասարակությունից հասել է իր կիզակետին: Եվ դրա հերթական վկայությունը դարձավ Արսեն Խառատյանի հանդեպ կատարված ավազակային հարձակումը: Մանր խուլիգանությունը ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԱՏԺԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ
10Ս.թ. մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Սկսել ա և Հիմա երտասարդական շարժումների ակտիվ մասնակից Արսեն Խառատյանը: Երիտասարդ հասարակական գործչի նկատմամբ իրականացված բռնությունը և դրան ...ԻՍԿ ԻՆՉ ՉԷՐ ԱՐԵԼ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
6Վերջին շրջանի գրեթե բոլոր համապետական ընտրությունների ժամանակ, Արարատի մարզում, ընդդիմության նախընտրական հանդիպումներին, տեղի էին ունենում աղմկոտ միջադեպեր, որոնց ընթացքում բանը հասնում էր նույնիսկ արյունի: ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Վերջերս մեր հանրային օրակարգի սահմանափակ թեմաների շարքում իր տեղն է զբաղեցրել հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարը: Այն շրջանառության մեջ է դրվել իշխանությունների կողմից: Նրանց հավաստիացմամբ, հանրային ...ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Դեմո թերթի հարցին պատասխանում է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս ՄԱՅԻԼՅԱՆԸ - Պարոն Մայիլյան, շուրջ 15 տարի Դուք աշխատել եք ԼՂՀ ԱԳՆ-ում, իսկ վերջին տարիներին էլ ընդգրկված եք եղել քաղաքացիության հարցերով ...ՄՏՔԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԴՄԻՋՄԱՆԸ
Հայաստանի ներկայիս վիճակը ընդմիջված հեղափոխության վիճակ է, մայիսի 30-ին Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ Միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի նախաձեռնած քննարկման ընթացքում հայտարարել ...ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ԳՏԵԼ Է ՊԱՏՃԱՌԸ
Սերժ Սարգսյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողներին ասել է, թե Հայաստանի ներքին անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգը հասարակական համերաշխության բացակայությունն է: Նա նշել է նաեւ նման վիճակի ...ՅՈԹ ԵՐԳ, ՅՈԹՆ ԷԼ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը մայիսի 30-ին հայտարարել է, թե ընդդիմության համար նախագահի ընտրությունն ընդամենն առիթ էր նախապես ծրագրված հեղափոխություն ...ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՆԴԻՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹԻ ՄԵՋ
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պրոբլեմ չի տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում: Այդ մասին մայիսի 30-ին Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ
Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ժիրայր Սէֆիլյանը հավանական է արտաքսվի Հայաստանից, սփյուռքահայ ...ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆ ՀԱՎԵՐԺ ՉԷ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Ալիկ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն ...ՀՀՇ-ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՈԿԱԼ ԲԱՆԱՎԵՃ
Մայիսի 30-ին, Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած քննարկման ընթացքում, որ վերաբերել է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին եւ դրանց ...ՀՅԴ-Ն ԴԵՌ ՄԵՋՏԵՂՈՒՄ Է
Մի կողմն ասում է, որ երկիրն ավազակապետության ձեռքն է եւ բոլորը հանցագործ են, մյուս կողմն ասում է, որ ամեն ինչ լավ է: Այդ միտքը մայիսի 30-ին Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՉՊԵՍ ԵՐԵԽԱ
Այն, որ մենք չենք կարողանում երկրում առկա հասարակական-քաղաքական խնդիրները լուծել ինքնուրույն, ինքներս գտնելով անհրաժեշտ ելքը եւ լուծումներ տալու կամքը, այլ նայում ենք, թե ինչ ցուցումներ կտան միջազգային ...ՀԱՐՑՐԵՔ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ
Արդյոք նրանք, ովքեր ձերբակալվել են նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած գործընթացների հետեւանքով, եւ ներկայում ազատազրկված են, քաղբանտարկյալ են, թե ոչ: Այդ հարցադրման կապակցությամբ, որին իշխանության ...ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՐՑԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը, մայիսի 30-ին տեղի է ունեցել մարդու իրավունքների եւ եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որի ...ՓԱՐԱՋԱՆԵՐ ԵՎ ԿԱՊԱՆԵՐ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է 5 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են ՙՄայր Աթոռ ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ Է ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ
Հայաստանում ամենայն լրջությամբ քննարկվում է Հանրային խորհուրդ ստեղծելու իշխանությունների առաջարկը: Նման խորհրդի ստեղծման նպատակը իշխանությունները պայմանավորում են նրանով, որ, իբր, Հայաստանում անհրաժեշտ ...ԼՂՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՀՐԵԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
ՀՀ-ում ԼՂՀ Մշտական Ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին եւ ամերիկա-հայկական հասարակական կոմիտեի գործադիր տնօրեն Ռոսս Վարթյանին: ...ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ
Մայիսի 30-ին, Երևանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Նվեր Նորիկի Ստեփանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգությունները) ...
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ
ՎՐԱՍՏԱՆ. ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԻՍԿ ԻՆՉ ՉԷՐ ԱՐԵԼ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...

ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԱՏԺԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ

ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ

ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆՔ, ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
- 1807 Թուրքական սերասքյար Յուսուֆ-զիա փաշան 10 հազար զինվորներով հարձակվում է Գյումրու վրա:
- 1878 Լոնդոնում ստորագրվեց Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև Սան-Ստեֆանոյի պայմանագիրը փոփոխելու մասին համաձայնագիր:
- 1913 Ավարտվեց Բալկանյան առաջին պատերազմը, որին մասնակցեց Անդրանիկի գլխավորած հայկական ջոկատը:
- 1915 Թուրքական կառավարությունը հաստատեց արևմտահայերի նկատմամբ արդեն գործադրվող «Տեղահանության ժամանակավոր օրենքը»:
- 1927 Մահացավ հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը), «Տժվժիկ» հայտնի պատմվածքի, «Ջավահիր»-ի,«Խեվ»-ի և այլ վիպակների հեղինակ:
- 1953 ԽՍՀՄ-ի կառավարությունը պաշտոնապես հրաժարվեց Հայաստանին վերաբերող հողային պահանջատիրությունից:
- 1964 Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում բացվում է հայ գրականության և արվեստի շաբաթ:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

