
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Վերջերս մեր հանրային օրակարգի սահմանափակ թեմաների շարքում իր տեղն է զբաղեցրել հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարը: Այն շրջանառության մեջ է դրվել իշխանությունների կողմից: Նրանց հավաստիացմամբ, հանրային խորհուրդը կարող է մեծապես նպաստել մեր երկրում քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ տարբեր քաղաքական եւ հասարակական ուժերի միջեւ երկխոսության կայացմանը: Այժմ կատարվում են դրա ստեղծման հետ կապված նախապատրաստական աշխատանքներ, հայաստանյան ԶԼՄ-ներով արդեն իսկ սկսվել են վերոնշյալ կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին խոսակցությունները, որոնք գնալով ավելի կհաճախակիանան եւ ըստ ամենայնի, եթե մոտակա ժամանակահատվածում երկրի քաղաքական կյանքում տեղի չունենան արմատական փոփոխություններ, ապա մեր քաղաքական համակարգը կհամալրվի մի նոր կառույցով: Հաշվի առնելով այս հանգամանքը, կարծում ենք, որ անհրաժեշտություն կա հանրային խորհրդի գաղափարը ենթարկել քաղաքագիտական վերլուծության, ինչն անկասկած կնպաստի խնդրի էության բացահայտմանը, դրա վերաբերյալ հետագա բանավեճերը առավել բովանդակային դարձնելուն: Հուսով ենք, որ սույն հոդվածը կարող է հավակնել նման վերլուծության մեկ փոքր օրինակ լինելուն: Եվ այսպես, ինչ կարող է նշանակել հանրային խորհուրդ կոչվող կառույցի ստեղծումը Հայաստանում: Սկսենք նրանից, որ փորձենք հասկանալ, թե ին՞չ պատճառ կարող է լինել նման խորհրդի ստեղծման համար, որն ի դեպ, Հայաստանում լինելու է նախագահին առընթեր մի մարմին եւ ունենալու է միայն խորհրդատվական լիազորություններ: Ենթադրենք, որ նման խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը առաջանում է հասարակության տարբեր խնդիրները իշխանություններին ներկայացնելու, հասարակության տարբեր խավերի եւ խմբերի ու հատկապես հասարակության ակտիվ, բանիմաց հատվածի ձայնը լսելի եւ առավել ազդեցիկ դարձնելու հնարավորություն ստեղծելու համար: Բայց չէ որ, եթե երկիրը ժողովրդավարական է կամ, նույնիսկ, եթե դեռեւս գնում է ժողովրդավարության կայացման ճանապարհով, ապա վերոնշյալ գործողությունների համար բոլոր հնարավորությունները, անկախ ամենից, արդեն պետք է ստեղծված լինեն: Մասնավորապես, երաշխավորված պետք է լինեն, օրինակ, մարդկանց կողմից տարբեր քաղաքական եւ ոչ կառավարական կազմակերպություններ ստեղծելու, դրանց անդամագրվելու իրավունքը, տարբեր կողմնորոշումներ, դիրքորոշումներ, հայացքներ ներկայացնող զանգվածային լրատվության միջոցների գոյությունը եւ այլն: Պետք է գործի խորհրդարանը, ինչը, բացի զուտ օրենսդիր մարմին ծառայելուց, կոչված է լինել քաղաքական ֆորում, որտեղ հանրային բազմաբնույթ եւ տարատեսակ խնդիրների շուրջ տեղի են ունենում քննարկումներ, բանավեճեր, ներկայացվում են տարբեր սոցիալական խմբերի շահերը, եւ փնտրվում են տարաբնույթ խնդիրների լուծումները: Եւ ուրեմն այս պարագայում, ինչ անհրաժեշտություն կա “հանրային խորհուրդ” անվամբ ինչ-որ հավելյալ կառույցի ստեղծման համար: Կարծում ենք, որ հանրային խորհուրդ ստեղծելու համար լուրջ անհրաժեշտություն լինել չի կարող, իսկ մեր կողմից ներկայացված վերոշարադրյալ դատողությունները արդեն իսկ հուշում են խորհրդի ստեղծման գաղափարի մեջ արհեստական հիմքերի գոյության մասին: Սակայն շարունակենք մեր վերլուծությունը եւ կանգ առնենք մի կարեւոր խնդրի վրա, ինչպիսին է խորհրդի կազմավորման սկզբունքի, մեխանիզմի հարցը: Հայաստանի պարագայում հայտնի է, որ խորհուրդը լինելու է նախագահին առընթեր մարմին, ուրեմն այդ կառույցի առնվազն մի մասը հավանաբար կձեւավորվի նախագահի կողմից: Մյուս մասը հնարավոր է որ ձեւավորվի, ասենք, ԱԺ-ի կողմից կամ/նաեւ արդեն իսկ նախագահի կողմից նշանակված անդամները, ինչ որ ձեւով կընտրեն/կնշանակեն խորհրդի մնացած անդամներին: Հասկանալի է, որ այս պարագայում խորհրդի անդամների մեծ մասը կընտրվեն հիմնականում իշխանություններին լոյալ ՀԿ-ներից, լրագրողներից, արվեստագետներից, գիտնականներից եւ այլն: Եթե ինչ որ քվոտաներ տրվեն ընդդիմադիր քաղաքական կամ հասարակական ուժերին, ապա անկասկած դրանց քանակը չի լինի այնքան, որքան հարկավոր կլինի վերոնշյալ ուժերին խորհրդի խորհրդատվական բնույթ ունեցող որոշումներ կայացնելու վրա լուրջ ազդեցություն ունենալու առումով: Այսինքն խորհրդի այն անդամները, որոնք ընդդիմադիր կեցվածք կունենան, մաքսիմում կարող են տեսակետ հայտնել, բանավիճել, այն էլ անհավասար պայմաններում, իսկ խորհուրդը՝ իշխանություններին լոյալ մեծամասնությամբ, կարող է տարբեր խորհրդատվական փաստաթղթեր, հայտարարություններ եւ այլն ընդունել՝ հաշվի չառնելով խորհրդի ընդդիմադիր կեցվածք ունեցողների տեսակետը: Իսկ այս իրավիճակում վերջիններիս ներկայությունը խորհրդում վերջին հաշվով ինչ որ տեղ լեգիտիմություն կհաղորդի նրան: Իսկ իշխանությունները ամենուր կհայտարարեն, որ իրենք իրենց քաղաքականությունն իրականացնելիս, այս կամ այն հարցի շուրջ միշտ խորհրդակցում են քաղաքացիական հասարակության լայն հատվածի հետ եւ հաշվի առնում նրանց կարծիքը, դիրքորոշումը, մտահոգությունները: Իհարկե, հավանաբար կլինեն նաեւ որոշակի քիչ թե շատ «անմեղ» խնդիրներ, որոնց վերաբերյալ հանրային խորհուրդը կարող է իշխանությունների նախնական տեսակետից տարբերվող փոքր ինչ այլ դիրքորոշում ցուցաբերել: Այս պարագայում իշխանությունները հաճույքով կփոխեն իրենց նախնական տեսակետը եւ ի լուր աշխարհի կհայտարարեն, որ քաղաքացիական հասարակությունը իր ձայնը բարձրացրեց եւ համոզեց իրենց շտկել այդ հարցի շուրջ իրենց վերաբերմունքը: Դրանից հետո, իհարկե բոլոր հնարավոր միջոցներով կթմբկահարեն, որ ի դեմս հանրային խորհրդի՝ Հայասատանը ձեռք է բերել ժողովրդավարության լիակատար կայացմանը նպաստող մի հիանալի կառույց: Իշխանությունները կհայտարարեն, որ այսուհետ նրանք աշխատում են առավել թափանցիկ եւ արդյունավետ, քանի որ տարբեր սուր խնդիրներ լուծելիս լսում են հասարակության տարբեր շերտերի, տարբեր ոլորտների էլիտաների տեսակետը: Կշարունակեն լուսանցքից դուրս մղել հասարակությունում առկա իրական անկախ կամ ընդդիմադիր դիրքեր ունեցող այն ակտիվ քաղաքացիական ուժերին կամ առանձին անհատներին, որոնք ներկայացված չեն լինի խորհրդում: Նրանց հավանաբար վերջնականապես կփորձեն պիտակավորել որպես ծայրահեղականների եւ հեղափոխականների եւ անընդատ կշեշտեն, որ նրանք իրականում մտահոգված չեն մեր պետության զարգացմամբ, այլ թաքուն նպատակներ են հետապնդում, քանզի չեն օգտվում իրենց տեսակետները ներկայացնելու, երկխոսելու, բանավիճելու համար ստեղծված այդ «հիանալի» ամբիոնից: Եզրակացնելով նշենք, որ հանրային խորհրդի կազմավորման հնարավոր վերը նշված սկզբունքը եւ դրանից բխող բոլոր հետեւանքները լուրջ կասկածի տակ են դնելու այդ ապագա մարմնի լեգիտիմությունը մի կողմից, եւ մյուս կողմից, մեծապես խոչընդոտելու են ՀՀ-ում իրական քաղաքացիական հասարակության կայացմանը: Իսկ հանրային խորհուրդ ձեւավորելու այլ տարբերակ, որը հնարավորություն կտա վերջինիս գոնե լեգիտիմ երեւալ, ինչպիսին կարող է լինել օրինակ՝ ազատ եւ արդար համաժողովրդական ընտրություններով հանրային խորհուրդ ձեւավորելը, դժվար թե ընդունելի կլինի ներկայիս իշխանությունների համար: ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ Քաղաքագետ
ՆՇԱՆԱԿՎԵՑ ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ
Սերժ Սարգսյան մայիսի 29-ին հրամանագիր է ստորագրել Հայկ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին տեղեկացնում ...\"ՑԱՎՈՔ, ՀԵՐՈՍԸ ՁԵՐ ՄԵՋ ՏԵՂ ՉՈՒՆԻ\"
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին Ձերդ գերազանցություն, Ապրիլի իններորդ օրը, որ պատահաբար համընկնում էր մարտի 1-ին նեոնային լույսերով հրավառ Երևանում Ձեր նախորդի ուշադիր հայացքի ...ԱՌԱՋ, ԽՈՒԼԻԳԱՆՆԵՐ
Ինչպես երեւում է, Հայաստանը կառավարող վարչախմբի վախը հայ հասարակությունից հասել է իր կիզակետին: Եվ դրա հերթական վկայությունը դարձավ Արսեն Խառատյանի հանդեպ կատարված ավազակային հարձակումը: Մանր խուլիգանությունը ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԱՏԺԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ
10Ս.թ. մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Սկսել ա և Հիմա երտասարդական շարժումների ակտիվ մասնակից Արսեն Խառատյանը: Երիտասարդ հասարակական գործչի նկատմամբ իրականացված բռնությունը և դրան ...ԻՍԿ ԻՆՉ ՉԷՐ ԱՐԵԼ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
6Վերջին շրջանի գրեթե բոլոր համապետական ընտրությունների ժամանակ, Արարատի մարզում, ընդդիմության նախընտրական հանդիպումներին, տեղի էին ունենում աղմկոտ միջադեպեր, որոնց ընթացքում բանը հասնում էր նույնիսկ արյունի: ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Վերջերս մեր հանրային օրակարգի սահմանափակ թեմաների շարքում իր տեղն է զբաղեցրել հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարը: Այն շրջանառության մեջ է դրվել իշխանությունների կողմից: Նրանց հավաստիացմամբ, հանրային ...ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ
Դեմո թերթի հարցին պատասխանում է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս ՄԱՅԻԼՅԱՆԸ - Պարոն Մայիլյան, շուրջ 15 տարի Դուք աշխատել եք ԼՂՀ ԱԳՆ-ում, իսկ վերջին տարիներին էլ ընդգրկված եք եղել քաղաքացիության հարցերով ...ՄՏՔԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԴՄԻՋՄԱՆԸ
Հայաստանի ներկայիս վիճակը ընդմիջված հեղափոխության վիճակ է, մայիսի 30-ին Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ Միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի նախաձեռնած քննարկման ընթացքում հայտարարել ...ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ԳՏԵԼ Է ՊԱՏՃԱՌԸ
Սերժ Սարգսյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողներին ասել է, թե Հայաստանի ներքին անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգը հասարակական համերաշխության բացակայությունն է: Նա նշել է նաեւ նման վիճակի ...ՅՈԹ ԵՐԳ, ՅՈԹՆ ԷԼ ԺԱՄԱՆԱԿ ՊԵՏՔ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը մայիսի 30-ին հայտարարել է, թե ընդդիմության համար նախագահի ընտրությունն ընդամենն առիթ էր նախապես ծրագրված հեղափոխություն ...ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՆԴԻՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹԻ ՄԵՋ
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պրոբլեմ չի տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում: Այդ մասին մայիսի 30-ին Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ
Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ժիրայր Սէֆիլյանը հավանական է արտաքսվի Հայաստանից, սփյուռքահայ ...ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆ ՀԱՎԵՐԺ ՉԷ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Ալիկ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն ...ՀՀՇ-ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՈԿԱԼ ԲԱՆԱՎԵՃ
Մայիսի 30-ին, Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած քննարկման ընթացքում, որ վերաբերել է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին եւ դրանց ...ՀՅԴ-Ն ԴԵՌ ՄԵՋՏԵՂՈՒՄ Է
Մի կողմն ասում է, որ երկիրն ավազակապետության ձեռքն է եւ բոլորը հանցագործ են, մյուս կողմն ասում է, որ ամեն ինչ լավ է: Այդ միտքը մայիսի 30-ին Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՉՊԵՍ ԵՐԵԽԱ
Այն, որ մենք չենք կարողանում երկրում առկա հասարակական-քաղաքական խնդիրները լուծել ինքնուրույն, ինքներս գտնելով անհրաժեշտ ելքը եւ լուծումներ տալու կամքը, այլ նայում ենք, թե ինչ ցուցումներ կտան միջազգային ...ՀԱՐՑՐԵՔ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ
Արդյոք նրանք, ովքեր ձերբակալվել են նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցած գործընթացների հետեւանքով, եւ ներկայում ազատազրկված են, քաղբանտարկյալ են, թե ոչ: Այդ հարցադրման կապակցությամբ, որին իշխանության ...ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՐՑԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Ինչպես տեղեկացնում է Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը, մայիսի 30-ին տեղի է ունեցել մարդու իրավունքների եւ եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որի ...ՓԱՐԱՋԱՆԵՐ ԵՎ ԿԱՊԱՆԵՐ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է 5 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են ՙՄայր Աթոռ ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ Է ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ
Հայաստանում ամենայն լրջությամբ քննարկվում է Հանրային խորհուրդ ստեղծելու իշխանությունների առաջարկը: Նման խորհրդի ստեղծման նպատակը իշխանությունները պայմանավորում են նրանով, որ, իբր, Հայաստանում անհրաժեշտ ...ԼՂՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՀՐԵԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
ՀՀ-ում ԼՂՀ Մշտական Ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին եւ ամերիկա-հայկական հասարակական կոմիտեի գործադիր տնօրեն Ռոսս Վարթյանին: ...ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌԸ
Մայիսի 30-ին, Երևանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Նվեր Նորիկի Ստեփանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (Զանգվածային անկարգությունները) ...
ՊԵՏՔ ՉԻ ՔԱՆԴԵԼ ՍՏԵՂԾՎԱԾԸ
«ԲԱՑԱՀԱՅՏ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ»
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻ ՀԱՏՈՒԿ ԱՅՑԸ
ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻՑ ՀԵՏՈ
ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ
ԻՍԿ ԻՆՉ ՉԷՐ ԱՐԵԼ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...

ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՊԱՏԺԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ

ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ

ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆՔ, ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
- 1807 Թուրքական սերասքյար Յուսուֆ-զիա փաշան 10 հազար զինվորներով հարձակվում է Գյումրու վրա:
- 1878 Լոնդոնում ստորագրվեց Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև Սան-Ստեֆանոյի պայմանագիրը փոփոխելու մասին համաձայնագիր:
- 1913 Ավարտվեց Բալկանյան առաջին պատերազմը, որին մասնակցեց Անդրանիկի գլխավորած հայկական ջոկատը:
- 1915 Թուրքական կառավարությունը հաստատեց արևմտահայերի նկատմամբ արդեն գործադրվող «Տեղահանության ժամանակավոր օրենքը»:
- 1927 Մահացավ հայ գրող, հասարակական գործիչ Ատրպետը (իսկական անունը՝ Սարգիս Մուբայաջյանը), «Տժվժիկ» հայտնի պատմվածքի, «Ջավահիր»-ի,«Խեվ»-ի և այլ վիպակների հեղինակ:
- 1953 ԽՍՀՄ-ի կառավարությունը պաշտոնապես հրաժարվեց Հայաստանին վերաբերող հողային պահանջատիրությունից:
- 1964 Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում բացվում է հայ գրականության և արվեստի շաբաթ:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

