
ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մամուլի կենտրոնը մայիսի 29-ին տարածել է հանրապետության տարածքում վերջին օրերին տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին ամփոփ տեղեկագիր. Զոհ Սարդարապատում Մայիսի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում Սարդարապատի հուշահամալիրում ուժեղ քամու հետեւանքով տեղի ունեցած փլուզման հետեւանքով տուժած` 1994 թ. ծնված Լուսինե Հակոբյանը հիվանդանոցում մահացել է: Ուժեղ կարկուտ Մայիսի 26-ին Արարատի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ նույն օրը` ժամը 21.30-ի սահմաններում, կարկուտ է տեղացել մարզի Վարդաշատ, Ուրցալանջ եւ Զանգակատուն գյուղերում: Պատճառած վնասի չափը ճշտվում է: *** Մայիսի 27-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 25-27-ը կարկտահարության հետեւանքով վնասվել են Արծնի գյուղի հացահատիկի եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները: Պատճառած վնասի չափը ճշտվում է: Վնասվել են տանիքներ, շրջվել են ծառեր Մայիսի 27-ին ՀՓԾ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայքային բաժնից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 26-ին ուժեղ քամու հետեւանքով վնասվել են ՙԽալաթյան՚ վարժարանի տանիքը, ծառեր են շրջվել ՀԱ Բ2 թաղամասի թիվ 20 եւ 93 շենքերի, ինչպես նաեւ Օհանովի փողոցի 52, ՀԱ Բ1 թաղամասի թիվ 119, Շերամի փողոցի թիվ 25, Անդրանիկի փողոցի թիվ 10/2 շենքերի բակերում: Վնասվել են մի շարք բնակարանների պատուհանների ապակիներ: Ծառն ընկել է տան վրա Մայիսի 27-ին ՀՓԾ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայքային բաժնից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 26-ին մոլեգնած ուժեղ քամու հետեւանքով Սեբաստիա փողոցի թիվ 31 տան վրա ծառ է շրջվել, եւ այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարարական ջոկատի 3-րդ հերթապահ խումբը: Փրկարարները ծառը մասնատել եւ հեռացրել են տան վրայից: Քամին շարունակում է մոլեգնել Մայիսի 27-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում Աբովյան քաղաքում սկսված ուժեղ քամու հետեւանքով վնասվել է Հ. Հակոբյանի տնօրինության տակ գտնվող ՙՍավա՚ ՍՊԸ-ի շենքի տանիքը: Տեղում պարզվել է, որ քամին ամբողջությամբ քշել է գործարանի եւ դրան հարակից շինության տանիքները: Տանիքից տանիք Մայիսի 27-ին Արարատի մարզպետարանից հաղորդել են, որ մայիսի 26-ին, ժամը 18-ի սահմաններում մարզի Նորաբաց գյուղում ուժեղ քամին քշել է Բ. Գրիգորյանին պատկանող տան տանիքը եւ այն գցել հարակից մանկապարտեզի տանիքին: Պատճառված վնասի չափը ճշտվում է: Դիակ Երեւանյան լճում Մայիսի 27-ին, ժամը 20.48-ին Երեւանի Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Երեւանյան լճում դիակ է հայտնաբերվել, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարարական ջոկատի 3-րդ հերթապահ խումբը: Ժամը 21.44-ին փրկարարները ջրից դուրս են բերել եւ իրավապահ մարմիններին հանձնել անձը չպարզված կնոջ դի: Փակ դռան հետեւում Մայիսի 27-ին ահազանգ է ստացվել Լոռու մարզից: Ժամը 23.12-ին քաղաքացի Դարբինյանը հաղորդել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 12 շենքի 20 բնակարանի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ոստիկանների ներկայությամբ փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը եւ այնտեղ հայտնաբերել 1968 թ. ծնված Վերժինե Չատինյանի դին: Ավտովթար Մայիսի 28-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են ՙՄիթսուբիշի՚ մակնիշի 300 ԼՏ 05 պ/հ ավտոմեքենան եւ ՙՄերսեդես՚ մանկիշի ԷֆԴեԷՖ 109 պ/հ կցորդիչով բեռնատարը, որի վարորդն էր Վրաստանի Հանրապետության քաղաքացի Զաուրի Բեդկրիշվիլին: Վթարի հետեւանքով ՙՄիթսուբիշի՚ ավտոմեքենայի վարորդ` 1977 թ. ծնված Կարեն Դանիելյանը ստացել է տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Ապարան քաղաքի հիվանդանոց: Անկում 7-րդ հարկից Մայիսի 28-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի 16-րդ թաղամասի թիվ 29 շենքի 7-րդ հարկից կին է վայր ընկել, դին գտնվում է շենքին կից խանութի տանիքի վրա, եւ այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարարական ջոկատի 4-րդ խումբը: Փրկարարները խանութի տանիքից իջեցրել են նշված շենքի բնակիչ, 1931 թ. ծնված Արուս Սահակյանի դին: Թունավորում Մայիսի 28-ին Վայոց Ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ին, ժամը 11.30-ի սահմաններում քիմիկատից թունավորմամբ Եղեգնաձորի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Արտաբույնք գյուղի բնակիչ, 1926 թ. ծնված Վարազդատ Հովսեփյանը: Բժիշկները տուժածի վիճակը ծանր են գնահատում: Հրդեհ արտադրամասում Մայիսի 28-ին, ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.30-ին, մարվել` ժամը 22.51-ին: Այրվել են քարի մշակման արտադրամասում կայանված ՙԳազ-3110՚ մակնիշի 07 ՕՏ 336 պ/հ ավտոմեքենան եւ պահակակետը: Այրվում է ավտոմեքենա Մայիսի 27-ին, ժամը 11.20-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արարատյան փողոցում` երկաթգծի ՙԿարմիր բլուր՚ կայարանին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.30-ին, մարվել` 11.42-ին: Ամբողջությամբ այրվել է Ռ. Խաչատրյանին պատկանող ՙԳազ-53՚ մակնիշի 25 ՏԼ 091 պ/հ ավտոմեքենայի խցիկը: *** Մայիսի 27-ին, ժամը 16.52-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 62 շենքի աղբատարում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 17.22-ին: Շենքի շքամուտում այրվել են 8 քմ մակերեսով աղբ եւ էլեկտրական մալուխներ:
ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆՔ, ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ
2
Հայաստանի տարբեր քաղաքներ տարբեր կենտրոնների վերածելու կառավարության գաղափարը լավն է: Սակայն, երբ ասվում է այսինչի կամ այնինչի կենտրոն, առավել եւս եթե դա գրվում է կառավարության ծրագրում, արդյոք դա նշանակում ...ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
13Մայիսի 27-ից Եռաբլուր պանթեոնում հացադուլ հայտարարած 9 ազատամարտիկներին մայիսի 28-ին միացել են եւս երկուսը: Այդպիսով, Եռաբլուրի հացադուլի մասնակիցների թիվը հասել է 11-ի: Հացադուլի նստած ազատամարտիկները ...ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑ ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ
Լեռնային Ղարաբաղում, Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ եռօրյա գիտաժողովից վերադարձած Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանն ու Ժառանգություն խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը մայիսի 29-ին Հայելի ...ՃԻՇՏ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼԻՆԵԼԸ
Արդյոք անցած տարիների ընթացքում, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն արտաքին քաղաքականություն վարելու առումով արել է հնարավորը, որ Ղարաբաղը դառնա Ադրբեջանի հետ բանակցության լիիրավ կողմ: Այդ հարցը լրագրողները ...ԻՍԿ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՏԱՔՍՎԻ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ
Մենք հարգում ենք եւ Ժիրայր Սէֆիլյանին, եւ բոլոր այն անձանց, ովքեր իրենց կյանքը, երիտասարդությունը, առողջությունը չեն խնայել եւ դրել են հայրենիքի պաշտպանության զոհասեղանին ու Ղարաբաղի պատերազմի ընթացքում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ Է ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ
Հայաստանի կառավարությունը կգործադրի ամեն ջանք, գնաճի կանխման համար: Այդ մասին մայիսի 29-ի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Ուսումնասիրությունները ցույց են տալիս, ...ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 29-ին հաղորդագրություն է տարածել Նոր ժամանակներ կուսակցությունը, որի նախագահ Արամ Կարապետյանն օրերս ազատ արձակվեց Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, երբ առողջական խնդիրների պատճառով փոխվեց նրա ...ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մամուլի կենտրոնը մայիսի 29-ին տարածել է հանրապետության տարածքում վերջին օրերին տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին ամփոփ տեղեկագիր. Զոհ Սարդարապատում ...ՇԱԽՄԱՏԻ ԱՍՏՂԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Հունիսի 9-15-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա արագ շախտամի միջազգային մրցաշար`Chess Giants - Yerevan 2008. Մրցաշարի կազմակերպիչներին հաջողվել է հավաքել բավական ներկայացուցչական կազմ: Հայաստանի առաջատար ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 29-ին ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին, կոմիտեի ռազմավարական հետազոտությունների գծով տնօրեն Բերրի Ջեյտոբսին եւ Ամերիկա-հայկական ...ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
Հայաստանի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը: Այդ մասին մայիսի 29-ին Փաստարկ ակումբում հայտարարել է Ազգային Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը: ...ՓՈՂ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ
Հայաստանի կառավարությունը, մայիսի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից, ՀՀ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքին համապատասխան, որոշել է ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 132 մլն 922.7 հազար ...30 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻԱՐԴԻ ՀԱՄԱՐ
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, մայիսի 29-ին տեղի ունեցած նսիտի ընթացքում, կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդի հաշվին 30 մլն դրամ տրամադրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը` ...ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մայիսի 29-ի նիստում, Հայաստանի կառավարությունը որոշումներ է ընդունել օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց կրթությունը շարունակող ՀՀ քաղաքացիներին` մինչեւ ուսումնառության ավարտը, ...
ՀԻՆ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ, ԿԱՄ ՄԵՐ ՕՐԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԸ
ՔԱՆԱՆՅԱՆԻ, ԱՂԱՅԱՆԻ ԵՎ ՎԱՀՐԱԴՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՇՈՒՐՋ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՅՑԸ ԼԱՏՎԻԱ
ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ԱՊԱՑՈՒՅՑ ԴԵՌ ՉԻ ՏԵՍԵԼ
ՔԱՆԱՆՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ
ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...

ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ

ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆՔ, ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
- 1453 Թուրքերը գրավում են Կ. Պոլիսը:
- 1866 Ելիզավետպոլում (Գանձակ) ծնվեց պրոլետարական հայ պոեզիայի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: (Վախճ. 1937թ.-ին, Թիֆլիսում):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

