
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑ ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ
Լեռնային Ղարաբաղում, Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ եռօրյա գիտաժողովից վերադարձած Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանն ու Ժառանգություն խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը մայիսի 29-ին Հայելի ակումբում խոսել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Նրանք երկուսն էլ ասել են, թե Ղարաբաղը կայացած պետություն է, այնտեղ աճել է անկախական սերունդ, որը չի էլ պատկերացնում, թե կարելի է լինել Ադրբեջանի կազմում: Երկու բանախոսի կարծիքով, աշխարհը չի կարող դա հաշվի չառնել, չունի հաշվի չառնելու իրավունք: Իսկ ահա Հայաստանի հաշվի առնելու առումով բանախոսները եղել են տարակարծիք: Լարիսա Ալավերդյանը նշել է, թե Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, եթե ուզում է, որ աշխարհն հաշվի նստի այդ անկախության հետ, իսկ Գագիկ Մինասյանն ասել է, թե դա դեռ վաղ քայլ է եւ պետք է պահել զինանոցում, քանի որ հիմա կիրառելով կարող է փչացնել բանակցային ձեռքբերումները: Բանակցային ձեռքբերումների առումով, լրագրողները Գագիկ Մինասյանին հարցրել են, թե արդյոք ՀՀԿ նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության վերնախավի հետ քննարկել է ազատագրված տարածքները զիջելու հարցը, որի կապակցությամբ Հայաստանի պատրաստակամության մասին օրերս հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Գագիկ Մինասյանը լրագրողներին պատասխանել է, թե բանակցության շրջանակում քննարկվող հարցերից կան թեմաներ, որոնք փակ են եւ ենթակա չեն լայն քննարկումների: “Ես կարծում եմ, մենք պիտի սպասենք, որ լուծումները շատ ավելի վերջնական դառնան: Բայց իմ համոզմունքը, ինչպես եղել է, այնպես էլ մնում է, որ իշխանությունները, նախորդ իշխանությունները եւ այս իշխանությունները, երբեք չեն անի որեւէ քայլ, որը վտանգի այն ձեռքբերումները, որոնց մենք հասել ենք ղարաբաղյան ազատամարտի ընթացքում”, ասում է Գագիկ Մինասյանը: Այդ կապակցությամբ էլ լրագրողները հարցրել են, թե արդյոք այն, որ Հայաստանի իշխանությունը այժմ Ադրբեջանի հետ բանակցում է 10-15 տարի հետ Ղարաբաղի կարգավիճակ որոշելու միջոցառման վերաբերյալ, չի նշանակում, որ Հայաստանը արդեն իսկ զիջել է ազատամարտի ձեռքբերումներից կարեւորը` Ղարաբաղի անկախությունը: “Հակառակն է նշանակում, որովհետեւ այդ 15 տարվա բանակցությունների արդյունքում ենք մենք հասել նրան, ինչը ես ձեզ նկարագրեցի: Եթե մենք գնայինք հակառակ ճանապարհով, այդ զարգացումը չէինք ունենա: Խաղաղ զարգացումը, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի, բերեց այն իրավիճակին, որը մենք այսօր ունենք: Դա առաջինը: Միշտ մեր ցանկությամբ չի զարգանում իրավիճակը, որովհետեւ մենք ունենք համաշխարհային հանրություն, որն առաջնորդվում է իր ստերեոտիպներով եւ մասնաորապես Կոսովոյի հարցում համաշխարհային հանրությունն այլ կերպ էր նայում ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությանը, այսօր այլ կերպ է նայում: Եվ այդ զարգացման գործընթացը պետք է համահունչ լինի միջազգային հանրության ընկալունակությանը, մեր երկրների զարգացվածության եւ մեր երկրների ժողովրդավարական մակարդակի բարձրացմանը, եւ նաեւ երկու երկրներում այդ հարցի նկատմամբ հասարակական կարծիքի ձեւավորմանը: Եվ այդ առումով ես կարծում եմ, որ մեծ դժվարություններով, բայց մենք գնում ենք, դեպի այն կետի իրականացմանը, որի սկիզբը դրվել է 1991 թվականին”, ասում է Գագիկ Մինասյանը:
ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆՔ, ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ
2
Հայաստանի տարբեր քաղաքներ տարբեր կենտրոնների վերածելու կառավարության գաղափարը լավն է: Սակայն, երբ ասվում է այսինչի կամ այնինչի կենտրոն, առավել եւս եթե դա գրվում է կառավարության ծրագրում, արդյոք դա նշանակում ...ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
13Մայիսի 27-ից Եռաբլուր պանթեոնում հացադուլ հայտարարած 9 ազատամարտիկներին մայիսի 28-ին միացել են եւս երկուսը: Այդպիսով, Եռաբլուրի հացադուլի մասնակիցների թիվը հասել է 11-ի: Հացադուլի նստած ազատամարտիկները ...ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑ ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ
Լեռնային Ղարաբաղում, Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ եռօրյա գիտաժողովից վերադարձած Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանն ու Ժառանգություն խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը մայիսի 29-ին Հայելի ...ՃԻՇՏ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼԻՆԵԼԸ
Արդյոք անցած տարիների ընթացքում, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն արտաքին քաղաքականություն վարելու առումով արել է հնարավորը, որ Ղարաբաղը դառնա Ադրբեջանի հետ բանակցության լիիրավ կողմ: Այդ հարցը լրագրողները ...ԻՍԿ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՏԱՔՍՎԻ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ
Մենք հարգում ենք եւ Ժիրայր Սէֆիլյանին, եւ բոլոր այն անձանց, ովքեր իրենց կյանքը, երիտասարդությունը, առողջությունը չեն խնայել եւ դրել են հայրենիքի պաշտպանության զոհասեղանին ու Ղարաբաղի պատերազմի ընթացքում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ Է ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ
Հայաստանի կառավարությունը կգործադրի ամեն ջանք, գնաճի կանխման համար: Այդ մասին մայիսի 29-ի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Ուսումնասիրությունները ցույց են տալիս, ...ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 29-ին հաղորդագրություն է տարածել Նոր ժամանակներ կուսակցությունը, որի նախագահ Արամ Կարապետյանն օրերս ազատ արձակվեց Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, երբ առողջական խնդիրների պատճառով փոխվեց նրա ...ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մամուլի կենտրոնը մայիսի 29-ին տարածել է հանրապետության տարածքում վերջին օրերին տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին ամփոփ տեղեկագիր. Զոհ Սարդարապատում ...ՇԱԽՄԱՏԻ ԱՍՏՂԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Հունիսի 9-15-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա արագ շախտամի միջազգային մրցաշար`Chess Giants - Yerevan 2008. Մրցաշարի կազմակերպիչներին հաջողվել է հավաքել բավական ներկայացուցչական կազմ: Հայաստանի առաջատար ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 29-ին ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին, կոմիտեի ռազմավարական հետազոտությունների գծով տնօրեն Բերրի Ջեյտոբսին եւ Ամերիկա-հայկական ...ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
Հայաստանի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը: Այդ մասին մայիսի 29-ին Փաստարկ ակումբում հայտարարել է Ազգային Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը: ...ՓՈՂ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ
Հայաստանի կառավարությունը, մայիսի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից, ՀՀ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքին համապատասխան, որոշել է ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 132 մլն 922.7 հազար ...30 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻԱՐԴԻ ՀԱՄԱՐ
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, մայիսի 29-ին տեղի ունեցած նսիտի ընթացքում, կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդի հաշվին 30 մլն դրամ տրամադրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը` ...ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մայիսի 29-ի նիստում, Հայաստանի կառավարությունը որոշումներ է ընդունել օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց կրթությունը շարունակող ՀՀ քաղաքացիներին` մինչեւ ուսումնառության ավարտը, ...
ՓՈԽԶԻՋՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ԿԱՏԱՐՎԵԼ Է 107 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ ԿԶԳԱ ՄՈՏ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ
ՊԵՏՔ ՉԷ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՄՂԵԼ ՍԽԱԼԻ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ
ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...

ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ

ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆՔ, ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
- 1453 Թուրքերը գրավում են Կ. Պոլիսը:
- 1866 Ելիզավետպոլում (Գանձակ) ծնվեց պրոլետարական հայ պոեզիայի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: (Վախճ. 1937թ.-ին, Թիֆլիսում):
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

