
ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆՔ, ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ
- Հայաստանի տարբեր քաղաքներ տարբեր կենտրոնների վերածելու կառավարության գաղափարը լավն է: Սակայն, երբ ասվում է այսինչի կամ այնինչի կենտրոն, առավել եւս եթե դա գրվում է կառավարության ծրագրում, արդյոք դա նշանակում է կենտրոն Հայաստանի, թե տարածաշրջանի մասշտաբով: Եթե խոսքը տարածաշրջանի մասշտաբի կենտրոնի մասին է, ապա հազիվ թե արժե այդ ամենին լուրջ վերաբերել: Քաղաքական այն խնդիրները, որ ներկայումս կան տարածաշրջանում, Հայաստանին բացարձակապես զրկում են որեւէ կենտրոն դառնալու իրական հնարավորությունից, քանի որ Հայաստանը ներկայումս գտնվում է փաստացի փակուղում, իսկ Հայաստանի տնտեսությունն իրենից ըստ էության ներկայացնում է փակ ցիկլ: Խոսքով իհարկե կարելի է դառնալ ամեն ինչի կենտրոն, ասելով, թե մեր մոտ ամենաբարձր կադրային հնարավորությունն է, ամենից էժան աշխատուժը, ամենից նպաստավոր օրենսդրությունը, ինչպես որ ասում է իշխանությունը: Այդ ամենը միգուցե կա, սակայն խնդիրն այն է, որ դա ամենեւին էլ բավարար չէ որեւէ կենտրոն դառնալու համար: Կենտրոնը պետք է հավասար հնարավորություններ ունենա բոլոր կողմերի հետ, այլ կերպ ասած, կենտրոնը պետք է մատչելի լինի բոլոր կողմերի համար հավասարապես: Պարտադիր չէ, որ բոլոր կողմերը մատչելի լինեն իրար համար, բայց կենտրոնը պետք է բոլորի համար լինի մատչելի, հասանելի, ընդունելի: Այդ տեսանկյունից, Թուրքիայի եւ Հայաստանի հետ ներկայիս հարաբերությունների պարագան Հայաստանին զրկում է որեւէ կենտրոն լինելու հնարավորությունից, քանի որ տարածաշրջանի առնվազն երկու կողմերի հետ այդ կենտրոնն ունի խնդիրներ: Դրան եթե գումարենք այն, որ Դաշնակցությունը, այսինքն իշխանության մի մասը, կոչ է անում Հայաստանին պետականորեն ներգրավվել Ջավախքի ինքնավարության գործընթացի աշխուժացմանը, ապա կարող ենք փաստել, որ առկա է նաեւ տարածաշրջանի երրորդ կողմի հետ խնդրի վտանգ: Աշխարհը տարածաշրջանի դիտում է իբրեւ մեկ միավոր, այդ թվում եւ տնտեսական տեսանկյունից, բացառությամբ թերեւս Ադրբեջանի, որն առանձին հետաքրքրություն է առաջացնում իր նավթային ու գազային պաշարների պատճառով: Հետեւաբար, ինչքան էլ Հայաստանն իր պայմանների տեսանկյունից լինի գրավիչ, որեւէ լուրջ տնտեսական խաղացող Հայաստանը չի դարձնի տարածաշրջանում իր այսպես ասած կենտրոնակայան, այսինքն, տարածաշրջանում իր ֆինանսական, նյութական եւ ծրագրային ներկայությունը չի ճյուղավորի Հայաստանից: Հայաստանում ներկայացուցչություններ կարող են ունենալ համաշխարհային խոշոր ընկերությունները, դրանցից մի քանիսն այժմ էլ ունեն, բայց դրանք տարածաշրջանում ամենեւին եզակի չեն եւ նաեւ չեն իրականացնում Հայաստանի տարածքից մյուս երկրները ծածկելու գործառույթը: Եվ դա, ներկայիս աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում միանգամայն բնական է: Չի կարող տարածաշրջանային որեւէ կենտրոնի վերածվել մի երկիր, որի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կախված է մեկ երկրի տնտեսությունից` տվյալ դեպքում Ռուսաստանի, բայց մեծ հաշվով անունը կարեւոր չէ, թեեւ քիչ նշանակություն չունի այն, թե համաշխարհային ինչ հեղինակություն, ինչպիսի պետության իմիջ ունեցող երկրի տնտեսությունից է կախվածությունը: Վերջին հաշվով, եթե նկատի ունենանք Հայաստանի թե քաղաքական եւ թե տնտեսական անթաքույց կախվածությունը Ռուսաստանից եւ դրա խորացող միտումները, ապա կարելի է ասել, որ համաշխարհային տնտեսական դաշտում կարող է ձեւավորվել մտայնություն, եթե այդ դաշտում ընդհանրապես Հայաստանի հետ կապված որեւէ մտայնություն առկա է, որ իրականում պետք է գործ ունենալ ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ: իսկ աշխարհն այժմ գիտե, թե ինչպիսի մոտեցումներով է հաաշխարհային բիզնեսի հետ հարաբերությունները կառուցում պուտինյան Ռուսաստանը: Իսկ այն, որ Ռուսաստանը համենայն դեպս առայժմ շարունակում է մնալ պուտինյան, երեւի թե քչերի մոտ է կասկած հարուցում: Այդպիսով, կարծես թե պարզ է, որ կենտրոնի վերածվելու հայկական հավակնությունները իրենց ոտքի տակ չունեն ամուր հող եւ հիմնավոր նախադրյալներ: Հետեւաբար, եթե կառավարությունը իսկապես լրջորեն դնում է Հայաստանի տարածքում տարածաշրջանային կենտրոններ ձեւավորելու խնդիրը, ապա երեւի թե առաջին հերթին պետք է հանդես գա տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման հստակ մոտեցումով, եւ ամենակարեւորը` նախաձեռնություններով: Մինչդեռ այդ մասին որեւէ խոսք չկա «կենտրոնանալու» մասին ելույթներում, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ կամ իշխանությունն ինքն էլ չի պատկերացնում այն, ինչի մասին խոսում է, կամ լավ էլ պատկերացնում է, սակայն նպատակը միայն խոսելն է: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Քննարկում
Սևադա գրել է:
Լրիվ համաձայն եմ: Ավելացնեմ նաև, որ մեր երկիրը չի կարող դառնալ տարածաշրջանի ֆինանսական կենտրոն նաև այն պատճառով, որ այստեղ բացակայում է ֆինանսական համակարգի "սիրտը"` արժեթղթերի շուկան` որպես այդպիսին:
Vahan NY ORIGINAL գրել է:- Սևադա
Լրիվ համաձայն եմ: Ավելացնեմ նաև, որ մեր երկիրը չի կարող դառնալ տարածաշրջանի ֆինանսական կենտրոն նաև այն պատճառով, որ այստեղ բացակայում է ֆինանսական համակարգի "սիրտը"` արժեթղթերի շուկան` որպես այդպիսին:
Ախպերս չեն էլ թո-նի որ դառնա- Սևադա
© Լրագիր
Վերջին լուրերը, Մայիս 29, 2008ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆՔ, ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ
2
Հայաստանի տարբեր քաղաքներ տարբեր կենտրոնների վերածելու կառավարության գաղափարը լավն է: Սակայն, երբ ասվում է այսինչի կամ այնինչի կենտրոն, առավել եւս եթե դա գրվում է կառավարության ծրագրում, արդյոք դա նշանակում ...ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
13Մայիսի 27-ից Եռաբլուր պանթեոնում հացադուլ հայտարարած 9 ազատամարտիկներին մայիսի 28-ին միացել են եւս երկուսը: Այդպիսով, Եռաբլուրի հացադուլի մասնակիցների թիվը հասել է 11-ի: Հացադուլի նստած ազատամարտիկները ...ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑ ՀՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ
Լեռնային Ղարաբաղում, Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ եռօրյա գիտաժողովից վերադարձած Հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանն ու Ժառանգություն խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը մայիսի 29-ին Հայելի ...ՃԻՇՏ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼԻՆԵԼԸ
Արդյոք անցած տարիների ընթացքում, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն արտաքին քաղաքականություն վարելու առումով արել է հնարավորը, որ Ղարաբաղը դառնա Ադրբեջանի հետ բանակցության լիիրավ կողմ: Այդ հարցը լրագրողները ...ԻՍԿ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՏԱՔՍՎԻ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ
Մենք հարգում ենք եւ Ժիրայր Սէֆիլյանին, եւ բոլոր այն անձանց, ովքեր իրենց կյանքը, երիտասարդությունը, առողջությունը չեն խնայել եւ դրել են հայրենիքի պաշտպանության զոհասեղանին ու Ղարաբաղի պատերազմի ընթացքում ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ Է ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ
Հայաստանի կառավարությունը կգործադրի ամեն ջանք, գնաճի կանխման համար: Այդ մասին մայիսի 29-ի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Ուսումնասիրությունները ցույց են տալիս, ...ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 29-ին հաղորդագրություն է տարածել Նոր ժամանակներ կուսակցությունը, որի նախագահ Արամ Կարապետյանն օրերս ազատ արձակվեց Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, երբ առողջական խնդիրների պատճառով փոխվեց նրա ...ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՕՐԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մամուլի կենտրոնը մայիսի 29-ին տարածել է հանրապետության տարածքում վերջին օրերին տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին ամփոփ տեղեկագիր. Զոհ Սարդարապատում ...ՇԱԽՄԱՏԻ ԱՍՏՂԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Հունիսի 9-15-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա արագ շախտամի միջազգային մրցաշար`Chess Giants - Yerevan 2008. Մրցաշարի կազմակերպիչներին հաջողվել է հավաքել բավական ներկայացուցչական կազմ: Հայաստանի առաջատար ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 29-ին ընդունել է Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչ, դեսպան Փիթեր Ռոզենբլատին, կոմիտեի ռազմավարական հետազոտությունների գծով տնօրեն Բերրի Ջեյտոբսին եւ Ամերիկա-հայկական ...ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ
Հայաստանի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը: Այդ մասին մայիսի 29-ին Փաստարկ ակումբում հայտարարել է Ազգային Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանը: ...ՓՈՂ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ
Հայաստանի կառավարությունը, մայիսի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից, ՀՀ բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքին համապատասխան, որոշել է ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 132 մլն 922.7 հազար ...30 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻԱՐԴԻ ՀԱՄԱՐ
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, մայիսի 29-ին տեղի ունեցած նսիտի ընթացքում, կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդի հաշվին 30 մլն դրամ տրամադրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը` ...ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մայիսի 29-ի նիստում, Հայաստանի կառավարությունը որոշումներ է ընդունել օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց կրթությունը շարունակող ՀՀ քաղաքացիներին` մինչեւ ուսումնառության ավարտը, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
ԽԱՎԱՐԸ` ԼՈՒՅՍԻ, ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ` ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՑ ԷԼ ՊԱԿԱՍ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...

ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ

ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԵՆՏՐՈՆԱՆԱՆՔ, ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԻՍ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1453 Թուրքերը գրավում են Կ. Պոլիսը:
- 1866 Ելիզավետպոլում (Գանձակ) ծնվեց պրոլետարական հայ պոեզիայի հիմնադիր Հակոբ Հակոբյանը: (Վախճ. 1937թ.-ին, Թիֆլիսում):
Ֆորումի ակտիվ քննարկումները
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

