
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությունը հատատելու մասին: Համաձայն նախագահի հրամանագրի. Ազգային անվտանգության խորհուրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և ազգային շահերի պաշտպանությանն առչվող ներքին, արտաքին, քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական, պարենային, էներգետիկ, բնապահպանական, տեղեկատվական, ժողովրդագրական, գիտատեխնիկական և այլ բնագավառներում առկա հիմնախնդիրների վերհանումը, ազգային անվտանգության ռազմավարական ծրագրով նախատեսված հայեցակարգերի և պետական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպումը, համակարգումը, վերահսկողությունը և դրանց իրականացման համար համապատասխան որոշումների ընդունումը: Ազգային անվտանգության խորհուրդը համակարգում է պետական մարմինների գործունեությունը և գնահատում է դրանց արդյունավետությունը ազգային անվտանգության ապահովման ոլորտում ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ, սահմանում է պետության ռազմավարական զարգացման, ազգային անվտանգության և ազգային մրցունակության բարձրացման հիմնական ուղղությունները, որոշումներ է ընդունում դրանց իրականացման ուղղությամբ: Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան իրականացնում է զինված ուժերի, իրավապահ մարմինների, հարկային և մաքսային համակարգի ռազմավարական բարեփոխումները և գնահատում է դրանց արդյունավետությունը: Խորհրդի աշխատանքները գլխավորում է խորհրդի նախագահը, որն ի պաշտոնե գլխավորում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Խորհրդի նախագահը հաստատում է խորհրդի գործունեության ամենամյա ծրագիրը, վավերացնում է խորհրդի որոշումները: Հրամանագրով սահմանված են նաև խորհրդի քարտուղարի լիազորությունները: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ապահովում է ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված խնդիրների և ազգային անվտանգության խորհրդի որոշումների իրականացումը, այդ առնչությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպումը, համակարգումը և դրանց իրականացման նկատմամբ հսկողության իրականացումը: Խորհրդի աշխատանքային մարմիններից են խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովները, որոնք կազմակերպում են պետական իշխանության մարմինների աշխատանքը ազգային անվտանգության ռազմավարությամբ նախատեսված խնդիրների իրականացման գործում: Խորհրդի գործունեության կազմակերպման նպատակով երկրի ղեկավարը հիմնադրել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, որի աշխատանքները կառավարում է խորհրդի քարտուղարը: Համաձայն ՀՀ Նախագահի հրամանագրի Ազգային անվտանգության խորհուրդն ունի հետևյալ կազմը. 1. Հայաստանի Հանրապետության Նախագահ, 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, 3. Հայաստանի Հանրապետության վարչապետ, 4. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ, 6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, 7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, 8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, 9. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, 10. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, 11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, 12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, 13. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ- պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 14. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, 15. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը 2008թ. մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության խորհրդի կանոնադրությունը հատատելու մասին: Համաձայն նախագահի հրամանագրի. Ազգային անվտանգության ...ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ ՎՐԱ
Մայիսի 28-ի կեսօրին, Վերնիսաժի հարեւանությամբ, հարձակում է տեղի ունեցել “Սկսել ա” երիտասարդական քաղաքացիական շարժման ղեկավար Արսեն Խառատյանի վրա: Արսեն Խառատյանին հարվածել են թիկունքից ծանր առարկայով`գլխին: ...
ՎԶԵԲ-Ը ՈՐՈՇԵԼ Է ԽՈՐԱՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ
ՊԵՏՔ ՉԷ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՄՂԵԼ ՍԽԱԼԻ
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆԶԻՆՈՎ ՇՇԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ

ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...

ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ

ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
ԿՏԵՍՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ԸՆԹԵՐՑԻ, ԿԱՆՑՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ՆԿԱՏԻ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
- 1877 Ռուսական զորքերը մտան Ալաշկերտ:
- 1878 Մահացավ Ղուկաս Պալթազարյանը, Իզմիրի «Արշալույս Արարատյան» պարբերականի խմբագիր, որ 38 տարի հրատարակում է իր թերթը:
- 1905 Պետերբուրգում վախճանվեց հայագետ Կարապետ Եզյանը (Էզով): (Ծնվ. 1835թ.-ին):
- 1918 Հայկական ուժերի կողմից թուրքական բանակի պարտությունից հետո Հայաստանը հայտարարվեց անկախ (առաջին հանրապետության օր):
- 1928 Կահիրեում հիմնվեց հայ կրթական և հրատարակչական Համազգային ընկերությունը:
- 1963 Գործարկվում է յոթնամյակի հսկաներից մեկը՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը:
- 1967 Մահացավ շնորհալի արձակագիր և հրապարակագիր Սոս - Վանին: (Ծնվ. 1895 թ.):
- 2000 Զորավար Դրաստամարտ Կանայանի (Դրո) աճյունը Բոստոն քաղաքից Հայաստան տեղափոխվեց, այն ամփոփվեց Ապարանի հուշահամալիրում:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

