
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ Է ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ
Ուրբաթ երեկոյան, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ներկայումս ազատազրկված Ժիրայր Սէֆիլյանին, ում պատժի ժամկետը լրանում է հունիսի 9-ին, հանձնվել է նրա արտաքսման հարցի կապակցությամբ դատարան ներկայացված ոստիկանության հայցադիմումը, ինչպես նաեւ արտաքսման գործ սկսկելու մասին որոշման օրինակները: Այդ մասին մայիսի 27-ին Ուրբաթ ակումբում լրագրողներին է հայտնել Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան, փաստաբան Վահե Գրիգորյանը: “Հայցադիմումը հասցեագրված է հանրապետության վարչական դատարանին: Առ այս պահը մենք չունենք դեռ այլ փաստաթուղթ ստացված դատարանից, դրա համար թերեւս դեռ ժամանակ կա: Ի հիմնավորումն իր հայցդիմումի, համապատասխան պաշտոնատար անձը նշել է, որ ԺիրայՐ Սէֆիլյանը, հունիսի 9-ին դուրս գալով ազատության մեջ, փաստորեն Հայաստանի հանրապետությունում կմնա առանց բնակության իրավունքի”, ասում է Վահե Գրիգորյանը, նշելով, որ ոստիկանության այդ մտահոգությունն անհասցե է: “Չի հասկացվում, թե այդ մտահոգությունն ում նկատմամաբ է` Ժիրայր Սէֆիլյանի, որ անհարմարություն կզգա առանց բնակության իրավունքի ապրել իր երկրում, այն ժողովրդի համար, որի մեջ ինքն ապրելու է, թե այն պետության համար, որը չունի կարողություն ի վերջո նրան այդ իրավունքով ապահովելու”, ասում է Վահե Գրիգորյանը: Նա ասում է, որ իրավական պետությունում, այդօրինակ ընթացքը, պետք է որ կոչված լինի համապատասխան իրավունքով ապահովելուն: “Ինչը նկատի ունեմ: Ոստիկանությունը, ինքը, պատասխանատվությունն իր վրայից գցելու համար, Ժիրայր Սէֆիլյանին Հայաստանում մնալու համապատասխան իրավունքով ապահովելու պատասխանատվությունը գցելու համար, պետք է համապատասխան հայցադիմումով դիմեր դատական ատյաններին, որոնք այդպիսի հայցադիմումը մերժելու դեպքում, իսկ մերժելու հիմքերը ավելի քան բավարար են` մասնավորապես ընդամենը կնշենք անչափահաս երեխայի առկայությունը, մերժելու դեպքում բնականաբար դատարանը պարտավոր է իր վճռով ապահովել նաեւ ժամանակավոր բնակության իրավունքով, այսինքն վճիռ կայացնել նման իրավւոնք տրամադրելու համար”, ասում է Վահե Գրիգորյանը: Նա նշում է, որ օտարերկրացիների մասին օրենքը հստակ նշում է, որ օտարերկրյա քաղաքացին չի կարող արտաքսվել, եթե նա ունի անչափահաս երեխա: Ժիրայր Սէֆիլյանն ունի Հայաստանում բնակվող, ընդ որում օրինական հիմունքով բնակվող, երկու անչափահաս երեխա: Այստեղ է նաեւ նրա կինը, կրկին օրինական բնակությամբ, հետեւաբար նրան արտաքսելը կդիտվի նաեւ ընտանեկան դրությանը միջամտություն: Վահե Գրիգորյանն ասում է, որ այն անչափահաս երեխան, որին իր խնամքի տակ ունեցող անձը չի կարող արտաքսվել, ըստ օրենքի նույնպես ենթակա չէ արտաքսման: Պաշտպանն ասում է, որ միայն այդ դրույթը բավարար է, որպեսզի դատարանը մերժի արտաքսման մասին ոստիկանության հայցադիմումը: Դատարանն ընտրության առաջ է` հետեւել Հայաստանի հանրապետության օրենքին եւ մերժել Ժիրայր Սէֆիլյանի արտաքսումը, կամ կատարել իշխանության քաղաքական պատվերը: Այդ մտքի հեղինակը Ժիրայր Սէֆիլյանի թիմակից Արմեն Աղայանն է: Նա ասում է, որ փաստացի, իշխանությունն ի կատար է ածում այն, ինչ ասել է Ռոբերտ Քոչարյանը իր նեղ շրջապատում, որ Ժիրայր Սէֆիլյանը մինչեւ ժամկետի վերջ պետք է մնա բանտում, իսկ հետո էլ պետք է արտաքսվի: Լրագրողների հարցին, թե արդյոք ինչ վտանգ է սպառնում Սէֆիլյանը, որ նրան ցանկանում են արտաքսել եւ ԱԱԾ-ն էլ հենց այդ կապակցությամբ կարծիք է հայտնել ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչությանը, որ Սէֆիլյանին քաղաքացիություն տալը վտանգավոր է, Արմեն Աղայանը պատասխանել է, թե Հայաստանի համար վտանգավորը քաղաքական ոստիկանության վերածված Ազգային անվտանգության ծառայությունն է, իսկ Սէֆիլյանը Հայաստանին որեւէ վտանգ չի ներկայացնում, այլ միգուցե իր ճշմարտացի եւ ազնիվ դիրքորոշումով վտանգում է որոշ անձանց քաղաքական ապագան, որ նրանք փորձում են կառուցել շահարկելով օրինակ Ղարաբաղի պատերազմի պատմությունը: Հարցին, թե արդյոք իրենք ակնկալում են, որ միգուցե ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանը փորձի ձեռնպահ մնալ Ղարաբաղի պատերազմի նվիրյալի հանդեպ արտաքսման տարբերակ կիրառելուց, եւ հնարավոր համարում են արդյոք, որ լինի նման զարգացում, առավել եւս, որ վերջին շրջանում շետերն են Սերժ Սարգսյանից ակնկալում, որ նա կզատվի Ռոբերտ Քոչարյանից, Արմեն Աղայանը պատասխանում է, որ նման ակնկալիք չունեն: “Ինչպես Ժիրայր Սէֆիլյանը, այնպես էլ մենք բազմիցս հայտարարել ենք, որ միշտ խոսքը գնացել է վարչախմբի գլխավոր երկու ներկայացուցիչների մասին: Հիմա իրավասությունների փոփոխության պատճառով մեկը մի դեպքում ավելի պաշտոնական հայտարարություն է անում, մյուսը մասնավոր կարծիք, բայց դա վիճակի էությունը չի փոխում: Այն ժամանակվանից Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն էլ հետը, այսօր շարունակում է Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը հավանաբար մի քիչ երկրորդ պլան է մղվել, բայց էությունը չի փոխվում` վարչախումբը, իր գլխավոր ներկայացուցիչներով, վերջին մեկուկես տարին առնվազն, քաղաքական հետապնդում է իրականացնում Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ”, ասում է Արմեն Աղայանը, նշելով, թե նպատակ չունի կարիք չի տեսնում Սերժ Սարգսյանին ավելի բարի, կամ Ռոբերտ Քոչարյանին ավելի չար ներկայացնել, այլ ընդամենը փաստում է, որ իշխող վարչակարգը կատարում է հերթական անօրինականությունը: Փաստաբան Վահե Գրիգորյանը դիմում է այն դատավորին, որը որ կստանձնի արտաքսման գործի քննությունը: Փաստաբանն ասում է, որ դատավորը թող մտածի, որ կատարելով կառավարության պատվերը, ինքն ըստ էության այդ նույն կառավարությանը վատ վիճակի առաջ է դնելու Եվրադատարանի առաջ, ուր ներկայացված է Սէֆիլյանի գործը եւ ընթացքի մեջ է նաեւ ամբողջական դիմումը ներկայացնելը: “Բնականաբար, որպես մարդ, նա տեսնելու է, որ արտաքսման հիմքեր չկան, եւ նաեւ վստահ եմ, որ ինքը որոշակի ազդեցության կրողն է, միշտ լինելու է այդ ազդեցության կրողը, Հայաստանում դատական համակարգը այլ կերպ պատկերացնել չի կարելի: Բայց, բնականաբար ինքը գիտի, թե այդ ազդեցության աղբյուրների համար ինչ արժեք ունի օրինականությունն ու իրավունքը, եւ այլ, նրանց համար ոչ իրավական կատեգորիաներ: Ես ընդամենը նրան խորհուրդ կտամ ճիշտ դիրքորոշում, դատավորի կեցվածքին վայել դիրքորոշում: Սա կարող է լինել միայն հետեւյալը. արտաքսելը արգելվում է, քանի որ դա օրենքի պահանջ է: Իր ճիշտ դիրքորոշումը, իր ազդեցության աղբյուրներին, նա կարող է հիմնավորել նրանով, որ արդեն ժամանակն է, հիմնավորումներ ստեղծել, որ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամաբ տարիներ շարունակ հետապնդումը խտրական բնույթ չի կրել”, ասում է Վահե Գրիգորյանը: Նրա խոսքով, դատավորը պետք է մտածի Հայաստանի կառավարության համար, առաջին հերթին: “Ավելի, քան կառավարության այսօրվա պահանջը կատարելով, նրա դեմ դուրս գա”, ասում է Վահե Գրիգորյանը, նկատի ունենալով, որ դատավորը բավարարելով կառավարության հայցադիմումը, նրան փաստացի անպաշտպան վիճակում է թողնելու Եվրադատարանի առաջ: Այդ առումով, Վահե Գրիգորյանն ու Արմեն Աղայանը հիշեցնում են, որ օրերս, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հորդորում էր գերատեսչությունների ղեկավարներին, որ նրանք ավելի ուշադիր լինեն, Եվրոպական դատարանում հետագայում պարտություններ չունենալու համար: Այդ տեսանկյունից, Արմեն Աղայանն ասում է, կեսկատակ, որ անսալով Տիգրան Սարգսյանին, ոստիկանությունը երեւի թե պետք է իր հայցադիմումը հետ վերցնի: Իսկ Վահե Գրիգորյանն ասում է, շարունակելով կեսկատակ միտքը, որ եթե դատարանը մերժելու է դիմումը եւ հետո էլ իր վճռով պարտադրելու է Ժիրայր Սէֆիլյանին կեցության իրավունք տալ, ապա դիմումը թող մնա եւ դատական գործընթացը թող սկսկվի: Երբ կսկսվի այն, դեռ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե իր պատժի ժամկետը սպառելուց հետք քանի օր կարող է Հայաստանում ազատության մեջ մնալ Սէֆիլյանը եւ թե քանի օրում կարող է կառավարությունն արագացված կարգով ավարտել գործընթացը եւ արտաքսել նրան Հայաստանից: Ամեն ինչ կախված է դատարանի վճռից, ասում է փաստաբանը, նշելով, որ դատարանը նույնիսկ իրավասու է որոշում կայացնել, որ մինչեւ արտաքսումը Սէֆիլյանը շարունակի մնալ կալանքի տակ, իհարկե արդեն ոչ իբրեւ քրեական հանցանքի համար ազատազրկված:
ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Մայիսի 26-ին, ինչպես հաղորդում է Ռեգնումը, պաշտոնից ազատվել է Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանը: Այդ տեղեկությունը, ըստ գործակալության, հաստատել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի նորանշանակ ...ԷԿՈՒՄԵՆԻԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԺՆԵՎՈՒՄ
Մայիսի 19-22-ը Ժնևում, Բոսեի Էկումենիկ դպրոցում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ պաշտոնյաների հանդիպումը` «Խոստումի ժամանակից դեպի անապատային թափառումներ» թեմայով, որին մասնակցում ...ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
5Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցող երեւույթները եթե փորձենք ենթարկել փոքր ինչ խորը դիտարկման, ապա կտեսնենք, որ դրանք բացարձակապես զուրկ են որեւէ բովանդակային բաղադրիչից եւ դուրս ...ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է
Այսօր մեկնարկել է Հայաստան հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը։ Հոգաբարձուների խորհրդում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք հավանության են արժանացել նիստի ժամանակ։ Հոգաբարձուների խորհրդի կազմում ...ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ, ՔԱՆ ԼՂ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում չեն նկատվում նախադրյալներ, որոնք կտան առաջընթացի ակնկալիքների հիմք: Այդ մասին մայիսի 27-ին Երեւանում ասել է Նովոստի-Արմենիա գործակալության մամուլի ...ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ
Ես չեմ վախենում շիտակ արտահայտվելուց եւ օգտագործում եմ օկուպացված տարածքներ արտահայտությունը: Մայիսի 27-ին Նովոստի-Արմենիա գործակալության մամուլի կենտրոնում այդպես հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ...ԵՂԱՎ ՆԱԵՎ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Նախագահ Սերժ Սարgսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Գրիգորի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին մայիսի 27-ին տեղեկացնում ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ
Մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև կնքվեց ֆինանսավորման արձանագրություն, որի համաձայն Հայաստանին հատկացվելու է 24.9 մլն եվրո գումար` ուղղված Երևան ...ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հասարակայնության հետ կապի վարչությունը մայիսի 27-ին հաղորդագրություն է տարածել նախօրեին տեղի ունեցած պատահարների կապակացությամբ: Փլուզում Մայիսի ...ԴԵՂԵՐԻ, ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ, ՀԱՎԻ ՁՎԻ ԵՒ ԼՎԱՑՔԻ ՓՈՇՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղարը մայիսի 27-ին հաղորդագրություն է տարածել նույն օրը տեղի ունեցած հանձնաժողովի նիստի մասին: “ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության ...ՇԱՊԻԿ, ԳԼԽԱՐԿ ԵՒ ՎԶԿԱՊ` ՄՈՏԵՆՈՒՄ Է ԲԱԶԵԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Համահայկական երիտասարդական հիմնադրամը հուլիսի 11-ից-18-ը Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում կազմակերպում է ավանդական ծրագրերից մեկը` ՙԲազե՚ համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցի շուրջ 650 երիտասարդ: ...ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ
Հայաստանի համար ռուսական գազի գնի բանաձեւը պարզ կլինի 2-3 ամիս անց, մայիսի 27-ին Երեւանում լրագրողներին ասել է էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Այդ մասին հաղորդում է ԱՌԿԱ-ն: ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ Է ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ
Ուրբաթ երեկոյան, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ներկայումս ազատազրկված Ժիրայր Սէֆիլյանին, ում պատժի ժամկետը լրանում է հունիսի 9-ին, հանձնվել է նրա արտաքսման հարցի կապակցությամբ դատարան ...ՂԱՐԱԲԱՂԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԻՄԱՆԱԼ
Ինչ ակնկալիք ունեք Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանից, ում Ժիրայր Սէֆիլյանը դիմել է Ղարաբաղում քաղաքական ապաստան ստանալու համար: Այդ մասին լրագրողները մայիսի 27-ին Ուրբաթ ակումբում հարցրել են Սէֆիլյանի ...ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՀԱՑԵԼ Է 14-ԱՄՅԱ ՊԱՐՈՒՀԻՆ
Նախօրեի ուժեղ քամին, Սարդարապատում դարձել է 14-ամյա աղջնակի, “Ծիծեռնակ” մանկական անսամբլի պարուհի Լուսինե Հակոբյանի ողբերգական մահվան պատճառ: Սարդարապատի հուշահամալիրում, ուր կատարվել են Սարդարապատի հերոսամարտի ...ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ՀԱՅՑԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ՀԵՏ
1Հայաստանի Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի հաղորդման համաձայն, Հայաստանի վարչական դատարանը մայիսի 27-ին հետ է ուղարկել ոստիկանության հայցադիմումը, կապված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԻՉԸ ԱՍՏՎԱԾ Է ԿԱՆՉՈՒՄ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Մայիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել է, որ Դաշնակցությունը դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ...ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԿԼԻՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Հայ հեղափոխական դաշնակցության երեք նախարարները թողնելու են իրենց պաշտոնը: Այդ մասին հայտնի է դարձել մայիսի 27-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, երբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ներկայացրել ...
ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄԵԿՕՐՅԱ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԻՆՉ Է ԱՍԵԼ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ
ԵՐԲ ՉՏԱՊԱԼՎԱԾ ԱՄԵՆ ՄԻ ՕՐԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ
ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ԻՐԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՔԻՔԻՈՅԻՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆԶԻՆՈՎ ՇՇԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ

ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...

ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ

ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
ԿՏԵՍՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ԸՆԹԵՐՑԻ, ԿԱՆՑՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ՆԿԱՏԻ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
- 1661 Ծնվեց միջնադարյան հայ բանաստեղծ, աշուղ Նաղաշ Հովնաթանը: (Վախճ. 1722թ.-ին):
- 1832 Եգիպտական բանակը Իբրահիմ փաշայի գլխավորությամբ ջարդեց թուրքական զորքերին, գրավեց Հայկական Կիլիկիայի դաշտային մասը:
- 1891 Կ. Պոլսում մահացավ հայ ականավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: (Ծնվ. 1843թ.-ին, Ադրիանապոլսում):
- 1950 Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ Նշան Փալանջյանի ճեմարանի նոր շենքի բացումը:
- 1962 Նշվեց հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը:
- 1990 Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան արյունահեղ մարտեր հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զավթողական զորքերի միջև:
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

