
ԴԵՂԵՐԻ, ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ, ՀԱՎԻ ՁՎԻ ԵՒ ԼՎԱՑՔԻ ՓՈՇՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղարը մայիսի 27-ին հաղորդագրություն է տարածել նույն օրը տեղի ունեցած հանձնաժողովի նիստի մասին: “ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեցին դեղերի, ազոտական պարարտանյութերի, հավի ձվի, լվացքի փոշու շուկաների կառուցվածքների ուսումնասիրությունների արդյունքները: Դեղերի շուկայի կառուցվածքի ուսումնասիրությունն անցկացվել է 2006 թվականի եւ 2007թ. առաջին 9 ամիսների տվյալների հիման վրա եւ համապատասխանաբար արդյունքները ներկայացվում են ըստ այդ ժամանակահատվածների: Համաձայն ուսումնասիրության, Հայաստան դեղեր են ներմուծել համապատասխանաբար` 75 եւ 61 տնտեսվարողներ, ՀՀ-ում դեղերի արտադրության լիցենզիա ունի 17 տնտեսվարող: Տնտեսվարողներից տեղեկատվությունը պահանջվել է ըստ համապատասխան նորմատիվ ակտով հաստատված հիմնական դեղերի ցանկում ընդգրկված 10 խմբերի: Անզգայացնող դեղեր ապրանքային շուկայում գործում է 23 տնտեսվարող սուբյեկտ: Շուկայի իրացման ընդհանուր ծավալը կազմել է, համապատասխանաբար, 260304,3 հազար եւ 179054,0 հազար դրամ: Հայաստանում արտադրվել են, համապատասխանաբար, 10158,2 հազար եւ 4298,5 հազար դրամի անզգայացնող դեղեր: Շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ չկա: Ակնաբուժական դեղեր ապրանքային շուկայում գործում է 25 տնտեսվարող: Շուկայի իրացման ընդհանուր ծավալը կազմել է, համապատասխանաբար, 423161,9 հազար եւ 353351,4 հազար դրամ: Շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող չկա: Ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղեր ապրանքային շուկայում գործում է 24 տնտեսվարող: Շուկայի իրացման ընդհանուր ծավալը կազմել է, համապատասխանաբար, 524870,1 հազար եւ 443504,9 հազար դրամ: Հայաստանում արտադրվել են, համապատասխանաբար, 2636993,2 հազար եւ 4307,4 հազար դրամի ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղեր: Շուկայում «Ալֆա Ֆարմ» եւ «Ֆարմատեք» ընկերություններից յուրաքանչյուրն ունի գերիշխող դիրք (իրացման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը` 50,6%): Սիրտանոթային դեղեր ապրանքային շուկայում գործում է 34 տնտեսվարող: Շուկայի իրացման ընդհանուր ծավալը կազմել է, համապատասխանաբար, 2211210,4 հազար եւ 1996326,9 հազար դրամ: Հայաստանում արտադրվել են, համապատասխանաբար, 42022,64 հազար եւ 38935,3 հազար դրամի սիրտանոթային դեղեր: Շուկայում «Ալֆա Ֆարմ» ընկերությունն ունի գերիշխող դիրք (իրացման ծավալով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը` 38,1%): Հակավարակային դեղեր ապրանքային շուկայում գործում է 32 տնտեսվարող: Շուկայի իրացման ընդհանուր ծավալը կազմել է, համապատասխանաբար, 2457070,8 հազար եւ 2038015,1 հազար դրամ: Շուկայում չկա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող: Հոգեմետ դեղեր ապրանքային շուկայում գործում է 18 տնտեսվարող: Շուկայի իրացման ընդհանուր ծավալը կազմել է, համապատասխանաբար, 363338,2 հազար եւ 297132,1 հազար դրամ: Հայաստանում արտադրվել են, համապատասխանաբար, 64253,0 հազար եւ 34025,0 հազար դրամի հոգեմետ դեղեր: Շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող չկա: Ստամոքսաղիքային դեղեր ապրանքային շուկայում գործում է 28 տնտեսվարող: Շուկայի իրացման ընդհանուր ծավալը կազմել է, համապատասխանաբար, 1044706,3 հազար եւ 763365,7 հազար դրամ: Հայաստանում արտադրվել են, համապատասխանաբար, 2329803,6 հազար եւ 9628520,7 հազար դրամի ստամոքսաղիքային դեղեր: Շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող չկա: Վարակազերծիչներ եւ հականեխիչ միջոցներ ապրանքային շուկայում գործում է 20 տնտեսվարող: Շուկայի իրացման ընդհանուր ծավալը կազմել է, համապատասխանաբար, 1555006,7 դրամ եւ 124 966,2 հազար դրամ: Հայաստանում արտադրվել են, համապատասխանաբար, 19118,5 հազար եւ 18685,0 հազար դրամի վարակազերծիչներ եւ հականեխիչ միջոցներ: Շուկայում «Նյու-Ինտերնեյշնլ Բիզնես ֆարմ» ընկերությունն ունի գերիշխող դիրք (իրացման ծավալով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը` 33,5%): Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր (տեղային) ապրանքային շուկայում գործում է 25 տնտեսվարող: Շուկայի իրացման ընդհանուր ծավալը կազմել է, համապատասխանաբար, 512100,0 հազար եւ 385790,7 հազար դրամ: Հայաստանում արտադրվել են, համապատասխանաբար, 2329803,6 հազար եւ 9628520,7 հազար դրամի ստամոքսաղիքային դեղեր: Շուկայում «Ֆարմատեք» ընկերությունն ունի գերիշխող դիրք (իրացման ծավալով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը` 35,0%): Ցավազրկող, տենդամարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակահոդատապային դեղեր, ռեւմատիկ բարդությունների ժամանակ կիրառվող ձեւափոխիչներ ապրանքային շուկայում գործում է 31 տնտեսվարող: Շուկայի իրացման ընդհանուր ծավալը կազմել է, համապատասխանաբար, 2374466,8 հազար եւ 2035973,5 հազար դրամի դեղեր, ձեւափոխիչներ: Հայաստանում արտադրվել է, համապատասխանաբար, 75144,2 հազար եւ 44673,8 հազար դրամի ցավազրկող, տենդամարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակահոդատապային դեղեր, ռեւմատիկ բարդությունների ժամանակ կիրառվող ձեւափոխիչներ: Շուկայում «Ալֆա Ֆարմ» ընկերությունն ունի գերիշխող դիրք (իրացման ծավալով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը` 34,4%): Նախորդ վերլուծության արդյունքներով շուկայում իրացման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտները` «Արֆարմացիա» ընկերությունը (13,49%) եւ «Ռիխտեր Լամբրոն» ընկերությունը (9,57%) զիջել են իրենց դիրքերը եւ համապատասխանաբար 6-րդը (5,2%) եւ 16-րդն (2,2%) են, իսկ նախկինում 3-րդը եւ 5-րդը հանդիսացող «Էսկուլապ», «Նատալի-Ֆարմ» եւ «Ֆարմատեք» ընկերությունները իրացման գրեթե միեւնույն ծավալներով պահպանել են իրենց դիրքերը: 2007 թ. առաջին 9 ամիսների տվյալներով, դեղորայքի ամբողջ տեսականու ծավալում իրացման առավել մեծ ծավալ ունի «Ալֆա Ֆարմը» (23,6%), որը սիրտանոթային դեղերի շուկայում ունի 10,9%, ցավազրկող, տենդամարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, ռեւմատիկ բարդությունների ժամանակ կիրառվող ձեւափոխիչների շուկայում` 11,13%, իսկ մյուս շուկաներում` ոչ ավելի, քան 3% բաժին: Հանձնաժողովի այսօրվա որոշմամբ «Ալֆա Ֆարմ» եւ «Ֆարմատեք» ընկերություններից յուրաքանչյուրը` ալերգիայի, անաֆիլաքսիայի ժամանակ կիրառվող դեղերի շուկայում ճանաչվեց որպես գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ (միասին` 50.6 %), սիրտանոթային դեղերի շուկայում` «Ալֆա Ֆարմը» ( 38.1%), վարակազերծիչների եւ հականեխիչ միջոցների շուկայում` «Նյու-Ինտերնեյշնլ Բիզնես ֆարմը» ( 33.5%), մաշկային հիվանդությունների դեպքում կիրառվող դեղերի (տեղային) շուկայում` «Ֆարմատեքը» (35%), ցավազրկող, տենդամարիչ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակահոդատապային դեղերի, ռեւմատիկ բարդությունների ժամանակ կիրառվող ձեւափոխիչների շուկայում` «Ալֆա Ֆարմը» (34.4%): Ազոտական պարարտանյութեր (ամոնիումային սելիտրա) Հանձնաժողովի 2004 թ. որոշմամբ, այս շուկայում «Դվին Հոլդինգը» ճանաչվել է որպես գերիշխղ դիրք ունեցող: Համաձայն 2007 թ. գործունեության ուսումնասիրությունների, «Դվին Հոլդինգը» շուկայում գործող «Ազոտինվեստի» հիմնադիրներից մեկն է, ինչը, ըստ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, նշանակում է, որ այս երկու ընկերությունները անձանց խումբ են համարվում եւ շուկայում հանդես են գալիս որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ: 2007 թ. շուկայում գործող 4 տնտեսվարող սուբյեկտների կողմից Հայաստան է ներկրվել 25 156 532 կգ ազոտական պարարտանյութ եւ իրացվել` 32 685 989 կգ: Առավել մեծ ծավալներ ունի վերոհիշյալ անձանց խումբը` 81.2 տոկոս: Հանձնաժողովն այսօր «Դվին Հոլդինգ»-«Ազոտինվեստ» անձանց խմբին համարեց գերիշխող դիրք ունեցող եւ գրանցեց գերիշխողների ռեեստրում: Հավի ձու` կճեպով Հանձնաժողովի որոշմամբ, 2003 թ. գործունեության արդյունքներով, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» ճանաչվել է որպես գերիշխող դիրք ունեցող: 2007 թ. մարտին ընկերությունը դիմել է Հանձնաժողով` խնդրելով վերանայել գերիշխող դիրք ունենալու մասին որոշումը, քանի որ շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել: Համաձայն ուսումնասիրության, 2007 թ. Հայաստան է ներկրվել 1.8 միլիոն հատ կճեպով ձու, 11 տնտեսվարողի կողմից արտադրվել է 219.8 միլիոն հատ հավի կճեպով ձու, իրացվել է 206.6 միլիոն հատը, արտահանվել` 2.02 միլիոն հատը: Առավել մեծ իրացման ծավալներ ունեցող առաջին երեք խոշոր տնտեսվարող սուբյեկտներն են` «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» (42.5%), «Արզնու տոհմային ԹՏԽ»-ն (29.7%) եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան» (13.7%): Փաստորեն, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» պահպանել է իր գերիշխող դիրքը: Սակայն Հանձնաժողովի նիստի ժամանակ ընկերության ներկայացուցիչը խնդրեց հետաձգել քննարկումը, քանի որ պատրաստվում է ներկայացնել էական նշանակություն ունեցող տվյալներ: Հարցի քննարկումը հետաձգվեց”, ասված է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Մայիսի 26-ին, ինչպես հաղորդում է Ռեգնումը, պաշտոնից ազատվել է Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանը: Այդ տեղեկությունը, ըստ գործակալության, հաստատել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի նորանշանակ ...ԷԿՈՒՄԵՆԻԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԺՆԵՎՈՒՄ
Մայիսի 19-22-ը Ժնևում, Բոսեի Էկումենիկ դպրոցում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ պաշտոնյաների հանդիպումը` «Խոստումի ժամանակից դեպի անապատային թափառումներ» թեմայով, որին մասնակցում ...ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
5Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցող երեւույթները եթե փորձենք ենթարկել փոքր ինչ խորը դիտարկման, ապա կտեսնենք, որ դրանք բացարձակապես զուրկ են որեւէ բովանդակային բաղադրիչից եւ դուրս ...ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է
Այսօր մեկնարկել է Հայաստան հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը։ Հոգաբարձուների խորհրդում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք հավանության են արժանացել նիստի ժամանակ։ Հոգաբարձուների խորհրդի կազմում ...ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ, ՔԱՆ ԼՂ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում չեն նկատվում նախադրյալներ, որոնք կտան առաջընթացի ակնկալիքների հիմք: Այդ մասին մայիսի 27-ին Երեւանում ասել է Նովոստի-Արմենիա գործակալության մամուլի ...ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ
Ես չեմ վախենում շիտակ արտահայտվելուց եւ օգտագործում եմ օկուպացված տարածքներ արտահայտությունը: Մայիսի 27-ին Նովոստի-Արմենիա գործակալության մամուլի կենտրոնում այդպես հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ...ԵՂԱՎ ՆԱԵՎ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Նախագահ Սերժ Սարgսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Գրիգորի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին մայիսի 27-ին տեղեկացնում ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ
Մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև կնքվեց ֆինանսավորման արձանագրություն, որի համաձայն Հայաստանին հատկացվելու է 24.9 մլն եվրո գումար` ուղղված Երևան ...ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հասարակայնության հետ կապի վարչությունը մայիսի 27-ին հաղորդագրություն է տարածել նախօրեին տեղի ունեցած պատահարների կապակացությամբ: Փլուզում Մայիսի ...ԴԵՂԵՐԻ, ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ, ՀԱՎԻ ՁՎԻ ԵՒ ԼՎԱՑՔԻ ՓՈՇՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղարը մայիսի 27-ին հաղորդագրություն է տարածել նույն օրը տեղի ունեցած հանձնաժողովի նիստի մասին: “ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության ...ՇԱՊԻԿ, ԳԼԽԱՐԿ ԵՒ ՎԶԿԱՊ` ՄՈՏԵՆՈՒՄ Է ԲԱԶԵԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Համահայկական երիտասարդական հիմնադրամը հուլիսի 11-ից-18-ը Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում կազմակերպում է ավանդական ծրագրերից մեկը` ՙԲազե՚ համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցի շուրջ 650 երիտասարդ: ...ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ
Հայաստանի համար ռուսական գազի գնի բանաձեւը պարզ կլինի 2-3 ամիս անց, մայիսի 27-ին Երեւանում լրագրողներին ասել է էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Այդ մասին հաղորդում է ԱՌԿԱ-ն: ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ Է ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ
Ուրբաթ երեկոյան, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ներկայումս ազատազրկված Ժիրայր Սէֆիլյանին, ում պատժի ժամկետը լրանում է հունիսի 9-ին, հանձնվել է նրա արտաքսման հարցի կապակցությամբ դատարան ...ՂԱՐԱԲԱՂԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԻՄԱՆԱԼ
Ինչ ակնկալիք ունեք Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանից, ում Ժիրայր Սէֆիլյանը դիմել է Ղարաբաղում քաղաքական ապաստան ստանալու համար: Այդ մասին լրագրողները մայիսի 27-ին Ուրբաթ ակումբում հարցրել են Սէֆիլյանի ...ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՀԱՑԵԼ Է 14-ԱՄՅԱ ՊԱՐՈՒՀԻՆ
Նախօրեի ուժեղ քամին, Սարդարապատում դարձել է 14-ամյա աղջնակի, “Ծիծեռնակ” մանկական անսամբլի պարուհի Լուսինե Հակոբյանի ողբերգական մահվան պատճառ: Սարդարապատի հուշահամալիրում, ուր կատարվել են Սարդարապատի հերոսամարտի ...ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ՀԱՅՑԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ՀԵՏ
1Հայաստանի Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի հաղորդման համաձայն, Հայաստանի վարչական դատարանը մայիսի 27-ին հետ է ուղարկել ոստիկանության հայցադիմումը, կապված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԻՉԸ ԱՍՏՎԱԾ Է ԿԱՆՉՈՒՄ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Մայիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել է, որ Դաշնակցությունը դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ...ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԿԼԻՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Հայ հեղափոխական դաշնակցության երեք նախարարները թողնելու են իրենց պաշտոնը: Այդ մասին հայտնի է դարձել մայիսի 27-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, երբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ներկայացրել ...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՔԻՔԻՈՅԻՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆԶԻՆՈՎ ՇՇԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ

ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...

ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ

ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
ԿՏԵՍՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ԸՆԹԵՐՑԻ, ԿԱՆՑՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ՆԿԱՏԻ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
- 1661 Ծնվեց միջնադարյան հայ բանաստեղծ, աշուղ Նաղաշ Հովնաթանը: (Վախճ. 1722թ.-ին):
- 1832 Եգիպտական բանակը Իբրահիմ փաշայի գլխավորությամբ ջարդեց թուրքական զորքերին, գրավեց Հայկական Կիլիկիայի դաշտային մասը:
- 1891 Կ. Պոլսում մահացավ հայ ականավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: (Ծնվ. 1843թ.-ին, Ադրիանապոլսում):
- 1950 Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ Նշան Փալանջյանի ճեմարանի նոր շենքի բացումը:
- 1962 Նշվեց հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը:
- 1990 Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան արյունահեղ մարտեր հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զավթողական զորքերի միջև:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

