
ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հասարակայնության հետ կապի վարչությունը մայիսի 27-ին հաղորդագրություն է տարածել նախօրեին տեղի ունեցած պատահարների կապակացությամբ: Փլուզում Մայիսի 26-ին, ժամը 10.50-ին Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող ՙԲեռնար գորգագործական ֆաբրիկա՚ ՓԲԸ-ի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է ֆաբրիկայի նախկին վարչական երկհարկանի շենքի (1936թ. կառուցված) մի մասը: Ժամը 10.56-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ շենքի փլուզման հետեւանքով վթարային է դարձել հարեւան մասնաշենքի բնակելի մասը: Փրկարարների կողմից կազմակերպվել է հոսանքի եւ գազամատակարարման դադարեցումը, անվտանգության ժապավենով սահմանափակվել է վտանգավոր տարածքը: Զոհեր եւ վիրավորներ չկան: Գայլերի հարձակում Մայիսի 26-ին Լոռու մարզի Ֆիոլետովոյի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը գայլերի ոհմակը հարձակվել է գյուղապետարանին պատկանող անասնագոմի վրա եւ խեղդել 32 ոչխար: Ուժեղ քամիներ - Երեւան Մայիսի 26-ին ժամը 18.15-ից մինչեւ 20.30-ն ընկած ժամանակահատվածում ահազանգեր են ստացվել, որª ժամը 18.00-ի սահմաններում մոլեգնած ուժեղ քամու հետեւանքով վնասվել ենª Հակոբյան 41, Շերամի 47, Զորավար Անդրանիկի 117/1, Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի 132 եւ Կիեւյան 2 հասցեներում տեղակայված շենքերի, ինչպես նաեւ Զորավար Անդրանիկ 10/2 եւ 143/1 հասցեներում գտնվող թիվ 162 եւ 11 միջնակարգ դպրոցների տանիքները, իսկ Օհանովի 60 եւ 62, Շահումյան 16-րդ փողոցի 36, Ջուղայի 2/2, Առնո Բաբաջանյան 103/3 հասցեների բակային տարածքներում շրջվել են ծառեր: Ծառերի շրջվելու հետեւանքով Լուչեւայա փողոցում գտնվող ՙՖլեշ՚ բենզալցակայանի հարեւանությամբ եւ Շահումյան 5-րդ փողոցում վնասվել են գազատար խողովակներ, Ծովակալ Իսակովի պողոտայում` ՀՀ ոստիկանության ակադեմիայի հարեւանությամբ կայանած ՙՕպել՚ մակնիշի մի ավտոմեքենա: Ուժեղ քամու հետեւանքով տանիքի փլուզման վտանգի մասին ահազանգ է ստացվել Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցից: Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով, քշված եւ վնասված տանիքի տարրերից մաքրվել է մոտ 1200 քմ մակերեսով հատված: - Արագածոտնի մարզ Աշնակի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 26-ին ժամը17.00-ի սահմաններում տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքով վնասվել են գյուղի թվով 20 բնակելի տների եւ օժանդակ շինությունների տանիքներ, շրջվել են բազմաթիվ պտղատու ծառեր: - Կոտայքի մարզ Նույն օրը ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամին պոկել-գցել է Քասախ գյուղի Մուշ թաղամասի թիվ 10 տանª 150 քմ մակերեսով տանիքը: Զոհեր եւ վիրավորներ չկան: - Գեղարքունիքի մարզ Նույն օրը Կախակնի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.00-ի սահմաններում տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքով վնասվել են բազմաթիվ բնակելի տների տանիքներ: - Արմավիրի մարզ Տեղեկություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում գրանցված ուժեղ քամին փլուզել է Սարդարապատի հուշահամալիրում անցկացվելիք տոնախմբության համար պատրաստված բեմահարթակը, ինչի հետեւանքով պարային խմբիª հարթակի վրա գտնվող անդամներª Ջուլիետա Բաբայանը (ծնվ. 1994 թ.), Լիլիթ Մարկոսյանը (ծնվ. 1994 թ.), Հայկուհի Աղաջանյանը (ծնվ. 1994 թ.), Լուսինե Հակոբյանը (ծնվ. 1994 թ.), Հասմիկ Խամբերյանը (ծնվ. 1993 թ.) եւ Արտակ Կիրակոսյանը (ծնվ. 1977 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց, որտեղից Ա. Կիրակոսյանին ծանր վիճակում տեղափոխել են Երեւանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` մյուս տուժածների առողջական վիճակը բավարար է: Կարկուտ - Արագածոտնի մարզ Մայիսի 26-ին Դաշտադեմի եւ Ակունքի գյուղապետերից տեղեկություն է ստացվել, որ ժամը17.00-ի սահմաններում տեղացած կարկուտը վնասել է գյուղերի 14 հա պտղատու այգիները, 40 հա արվույտի եւ 1 հա գարնանացան հացահատիկի ցանքատարածքները: Ժամը 18.00-ից մինչեւ 18.15-ը տեղացած կարկտից վնասվել են Լուսագյուղի եւ Նիգավանի գյուղերի ցանքատարածքները: ժամը 19.20-ի սահմաններում Շղարշիկ, Եղնիկ, Իրինդ, Դավթաշեն, Գառնահովիտ, Զովասար, Կաթնաղբյուր, Վերին եւ Ներքին Սասունաշեն գյուղական համայնքներում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասի չափերը ճշտվում են: - Լոռու մարզ Մայիսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում Լերմոնտով գյուղում տեղացած կարկուտը վնասել է կաղամբի սածիլներըª 5 հա մակերեսով: Ավտոպատահար Մայիսի 26-ին, ժամը 17.43-ին Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում ՙՎԱԶ-21015՚ մակնիշի 01 ՍՏ 015 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը: Պատահարի հետեւանքով ուղեւոր, 1960 թ. ծնված Նորա Սարուխանյանը, տեղում զոհվել է, իսկ վարորդը` 1982 թ. ծնված Աշոտ Իսրայելյանը եւ մյուս ուղեւորը` 1929 թ. ծնված Գրետա Աղաջանյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները զոհվածի դին եւ տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից եւ տեղափոխել Կապանի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: Օձը խայթոց Մայիսի 26-ին 1-03 ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 23.27-ին գյուրզա տեսակի օձի խայթոցով ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1971 թ. ծնված Կարեն Աբրահամյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է: Հրդեհներ Մայիսի 26-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Քաջազնունու փողոցի թիվ 4 շենքի բակում գտնվող ավտոտնակում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 12.30-ին: Այրվել են Մ. Աբգարյանին պատկանող ավտոտնակում պահեստավորած 10 եւ 20 կիլոգրամանոց գազի բալոնները, 20 լիտրանոց վառելիքի երկու տարա, 4 անվադող եւ 30 քմ մակերեսով տնտեսական իրեր: *** Մայիսի 26-ին, ժամը 22.30-ին հրդեհ է բռնկվել Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում: Աշտարակից դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժ.23.00-ին, մարվել` ժ.23.40-ին: Այրվել է ձութ եւ աղբ` 100 քմ մակերեսով:
ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Մայիսի 26-ին, ինչպես հաղորդում է Ռեգնումը, պաշտոնից ազատվել է Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանը: Այդ տեղեկությունը, ըստ գործակալության, հաստատել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի նորանշանակ ...ԷԿՈՒՄԵՆԻԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԺՆԵՎՈՒՄ
Մայիսի 19-22-ը Ժնևում, Բոսեի Էկումենիկ դպրոցում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ պաշտոնյաների հանդիպումը` «Խոստումի ժամանակից դեպի անապատային թափառումներ» թեմայով, որին մասնակցում ...ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
5Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցող երեւույթները եթե փորձենք ենթարկել փոքր ինչ խորը դիտարկման, ապա կտեսնենք, որ դրանք բացարձակապես զուրկ են որեւէ բովանդակային բաղադրիչից եւ դուրս ...ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՓՈՓՈԽՎԵԼ Է
Այսօր մեկնարկել է Հայաստան հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը։ Հոգաբարձուների խորհրդում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք հավանության են արժանացել նիստի ժամանակ։ Հոգաբարձուների խորհրդի կազմում ...ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ, ՔԱՆ ԼՂ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում չեն նկատվում նախադրյալներ, որոնք կտան առաջընթացի ակնկալիքների հիմք: Այդ մասին մայիսի 27-ին Երեւանում ասել է Նովոստի-Արմենիա գործակալության մամուլի ...ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ
Ես չեմ վախենում շիտակ արտահայտվելուց եւ օգտագործում եմ օկուպացված տարածքներ արտահայտությունը: Մայիսի 27-ին Նովոստի-Արմենիա գործակալության մամուլի կենտրոնում այդպես հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ...ԵՂԱՎ ՆԱԵՎ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Նախագահ Սերժ Սարgսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Գրիգորի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին: Այդ մասին մայիսի 27-ին տեղեկացնում ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ
Մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև կնքվեց ֆինանսավորման արձանագրություն, որի համաձայն Հայաստանին հատկացվելու է 24.9 մլն եվրո գումար` ուղղված Երևան ...ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հասարակայնության հետ կապի վարչությունը մայիսի 27-ին հաղորդագրություն է տարածել նախօրեին տեղի ունեցած պատահարների կապակացությամբ: Փլուզում Մայիսի ...ԴԵՂԵՐԻ, ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ, ՀԱՎԻ ՁՎԻ ԵՒ ԼՎԱՑՔԻ ՓՈՇՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղարը մայիսի 27-ին հաղորդագրություն է տարածել նույն օրը տեղի ունեցած հանձնաժողովի նիստի մասին: “ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության ...ՇԱՊԻԿ, ԳԼԽԱՐԿ ԵՒ ՎԶԿԱՊ` ՄՈՏԵՆՈՒՄ Է ԲԱԶԵԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Համահայկական երիտասարդական հիմնադրամը հուլիսի 11-ից-18-ը Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում կազմակերպում է ավանդական ծրագրերից մեկը` ՙԲազե՚ համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցի շուրջ 650 երիտասարդ: ...ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ԱՄԻՍ ԱՆՑ
Հայաստանի համար ռուսական գազի գնի բանաձեւը պարզ կլինի 2-3 ամիս անց, մայիսի 27-ին Երեւանում լրագրողներին ասել է էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Այդ մասին հաղորդում է ԱՌԿԱ-ն: ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ Է ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ
Ուրբաթ երեկոյան, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ներկայումս ազատազրկված Ժիրայր Սէֆիլյանին, ում պատժի ժամկետը լրանում է հունիսի 9-ին, հանձնվել է նրա արտաքսման հարցի կապակցությամբ դատարան ...ՂԱՐԱԲԱՂԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ԻՄԱՆԱԼ
Ինչ ակնկալիք ունեք Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանից, ում Ժիրայր Սէֆիլյանը դիմել է Ղարաբաղում քաղաքական ապաստան ստանալու համար: Այդ մասին լրագրողները մայիսի 27-ին Ուրբաթ ակումբում հարցրել են Սէֆիլյանի ...ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՀԱՑԵԼ Է 14-ԱՄՅԱ ՊԱՐՈՒՀԻՆ
Նախօրեի ուժեղ քամին, Սարդարապատում դարձել է 14-ամյա աղջնակի, “Ծիծեռնակ” մանկական անսամբլի պարուհի Լուսինե Հակոբյանի ողբերգական մահվան պատճառ: Սարդարապատի հուշահամալիրում, ուր կատարվել են Սարդարապատի հերոսամարտի ...ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ ԱՐՏԱՔՍԵԼՈՒ ՀԱՅՑԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ Է ՀԵՏ
1Հայաստանի Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի հաղորդման համաձայն, Հայաստանի վարչական դատարանը մայիսի 27-ին հետ է ուղարկել ոստիկանության հայցադիմումը, կապված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր ...ԿՈԱԼԻՑԻՈՆ ԳՈՐԾԻՉԸ ԱՍՏՎԱԾ Է ԿԱՆՉՈՒՄ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Մայիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշել է, որ Դաշնակցությունը դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ...ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԿԼԻՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Հայ հեղափոխական դաշնակցության երեք նախարարները թողնելու են իրենց պաշտոնը: Այդ մասին հայտնի է դարձել մայիսի 27-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, երբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ներկայացրել ...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՔԻՔԻՈՅԻՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆԶԻՆՈՎ ՇՇԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ

ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...

ԳՐԻԳՈՐԻ ՍԱՐԿԻՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ

ԷԺԱՆԱԳԻՆ ՈՒ ԱՆՈՐԱԿ ՕՓԻՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
ԿՏԵՍՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ԸՆԹԵՐՑԻ, ԿԱՆՑՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ՆԿԱՏԻ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
- 1661 Ծնվեց միջնադարյան հայ բանաստեղծ, աշուղ Նաղաշ Հովնաթանը: (Վախճ. 1722թ.-ին):
- 1832 Եգիպտական բանակը Իբրահիմ փաշայի գլխավորությամբ ջարդեց թուրքական զորքերին, գրավեց Հայկական Կիլիկիայի դաշտային մասը:
- 1891 Կ. Պոլսում մահացավ հայ ականավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: (Ծնվ. 1843թ.-ին, Ադրիանապոլսում):
- 1950 Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ Նշան Փալանջյանի ճեմարանի նոր շենքի բացումը:
- 1962 Նշվեց հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը:
- 1990 Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան արյունահեղ մարտեր հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զավթողական զորքերի միջև:
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

