
ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՆՀԱՊԱՂ ՁԵՌՆԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Բուհական կրթության ոլորտում առաջնային խնդիրներից են գիտական ընտրախավի ձեւավորումն ու մեր բուհական կրթության միջին մակարդակի բարձրացնելը եվրոպական չափագծի, եւ Ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի խոսքերով, եթե վերջին խնդրի լուծման ուղղությամբ այսօր ինչ-ինչ տեղաշարժ կա, ապա գիտական ընտրախավի հարցում ետ ենք մնում: Հենց այս խնդրի լուծման համար էլ Ա. Իշխանյանը նախաձեռնել է օտարերկրյա բարձր վարկանիշ ունեցող բուհերում սովորող հայ ուսանողներին պետականորեն օժանդակելու մի ծրագիր: Այդ նախաձեռնությանը միացել են բազմաթիվ հասարակական-քաղաքական-մշակութային գործիչներ, նախաձեռնությունը քննարկվել է մի շարք ատյաններում: Ծրագրի կատարմանը 2007թ-ի վերջին ՀՀ կառավարությունը գործնական ընթացք տվեց, դեկտեմբերի 24-ին կառավարությունում հարցը քննարկվեց ՀՀ վարչապետի մասնակցությամբ, ծրագրի հիմնական սկզբունքների եւ մոտեցումների մշակման համար ստեղծվեց աշխատանքային խումբ, որն ապա այս տարվա հունվարին կառավարություն ներկայացրեց համապատասխան մշակումները։ Սակայն նախընտրական եւ հետընտրական զարգացումների պատճառով հետագայում ծրագիրը, ցավոք, առժամանակ սառեցվեց: Ժամանակն է ձեռնամուխ լինել ծրագրի իրականացմանը։ “Եթե մենք մեր առջեւ գիտելիքահենք հասարակության խնդիր ենք դնում, ապա անմիջապես նկատում ենք, որ կան լուծման ենթակա բազմաթիվ խնդիրներ։ Մասնավորապես, օրինակ, տեսնում ենք, որ այդ դեպքում մեզ անհրաժեշտ է ունենալ շատ ավելի զարգացած գիտական համակարգ։ Իսկ այդ դեպքում արտասահմանյան ամենաառաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում բարձրակարգ կադրերի պատրաստումը պիտի դիտել որպես մեր կրթական ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկը։ Ըստ ամենայնի` արժի սույն դրույթն այս կամ այն կերպ արտացոլել համապատասխան պաշտոնական հայեցակարգային փաստաթղթերում”, ասում է Արթուր Իշխանյանը` ավելացնելով, որ մեր հարեւան երկրներն արդեն իրականացնում են արտասահմանյան առաջատար բուհերում սովորող իրենց ուսանողներին օժանդակություն ցուցաբերելու այսօրինակ ծրագրեր։ Ադրբեջանն անցած տարվանից սկսել է ֆինանսավորել տարեկան մոտավորապես 700 ուսանողի, իսկ Ղազախստանում արդեն 15 տարի է գործում է մի լայնածավալ ծրագիր: Վերջին օրինակը խիստ հաջողված է, համարվում է պարզապես էտալոնային, եւ ներկա դրությամբ բազմաթիվ երկրներ կրկնօրինակում են ղազախական ծրագրի սկզբունքներն ու մոտեցումները։ ՀՀ կառավարության “Օտարերկրյա բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողներին պետականորեն օժանդակելու սկզբունքների եւ մեխանիզմների” լրամշակված նախագծում ըստ Արթուր Իշխանյանի ձեւակերպումները հնարավորինս այնպես են տրված, որ կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցվեն: Օրինակ` էական է, որ նախատեսվում է, որ ամենամյա կրթաթոշակային մրցույթներն անց են կացվելու տարբեր բնագավառներ ներկայացնող, գիտության մեջ ակտիվ գործող մասնագետներից կազմված պետական հանձնաժողովի կողմից` հանձնաժողովի կազմում չինովնիկներ չպիտի լինեն: Ապա՝ պետական մրցութային հանձնաժողովը բուհերի վարկանիշային ցանկեր չի կազմելու, այլ հիմք է ընդունելու միջազգային հեղինակավոր ինստիտուտների կողմից կազմված տարեկան շարժական ցանկերը: Մեկ այլ կարեւոր սկզբունք է այն որ պիտի ձեւավորվի համապատասխան պետական կրթաթոշակային հիմնադրամ, որը պիտի կառավարվի հոգաբարձուների խորհրդի կողմից։ Իսկ վերջինիս կազմում պիտի ընդգրկվեն տարբեր ֆինանսավորող կողմերի ներկայացուցիչներ։ Բանն այն է, որ թեկուզ եւ կրթաթոշակը պետական է – սա կարեւո՛ր է, սակայն ենթադրվում է, որ կրթաթոշակային հիմնադրամի ֆինանսները ձեւավորվելու են բազմավեկտոր ձեւով՝ ե՛ւ պետական բյուջեից կատարվող ամենամյա հատկացումներից, ե՛ւ ոչ պետական կազմակերպությունների ու առանձին անձանց նվիրատվություններից։ Իմիջիայլոց, վերջիններս, ոչ պետական կազմակերպություններն ու առանձին անհատներ, կարող են սույն ծրագրի շրջանակներում սահմանել սեփական անվանական կամ նպատակային կրթաթոշակներ՝ կոնկրետ բնագավառների գծով: Ակնհայտաբար, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությունը հիմնադրամում կբարձրացնի մրցութային հանձնաժողովի պատասխանատվությունը եւ, ընդհանրապես, կմեծացնի ողջ գործառույթի թափանցիկությունը: Առավել եւս, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ ծրագիրը կֆինանսավորեն եւ տարբեր սփյուռքահայ բարեգործական կազմակերպություններ։ “Վերջին երեք ամսվա ընթացքում ես արդեն իսկ դիմել եմ մի շարք նման կազմակերպությունների՝ խնդրելով քննարկել սրա հնարավորությունը, ինչպես նաեւ, իրականացնել մեր մշակած փաստաթղթերի փաթեթի մասնագիտական փորձաքննություն, քանի որ այդ կազմակերպություններից շատերը նման կրթաթոշակների հատկացման բազմամյա հաջողված փորձ ունեն”, - ասում է Արթուր Իշխանյանը։ Ի ուրախություն, մեծաթիվ դրական գրավոր արձագանքներ են եղել՝ բոլորի կողմից արձանագրվել է կազմված փաստաթղթերի բարձր որակը, բացի այդ, մի շարք կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ծրագրին, այս մասին որոշ նամակներ հղվել են ուղիղ կառավարություն։ “Կարծում եմ, որ այստեղ էական դեր է խաղացել նաեւ այն, որ ծրագրում ընդգրկվում են նաեւ արտերկրի առաջատար բուհերի սփյուռքահայ ուսանողները՝ նրանք եւս հավասար հիմունքներով կարող են ՀՀ պետական կրթաթոշակ ստանալ”, - ասում է Ա. Իշխանյանը եւ հավելում, որ սա նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն եւ խորացմանը կօժանդակի։ Վերջապես, նշենք, որ կրթաթոշակների հատկացման գործառույթի առավելագույն թափանցիկության ապահովման նպատակով կառավարություն ներկայացված նախագծում հատուկ շեշտվում է, որ պետական կրթաթոշակային հիմնադրամի գործունեությունը, ներառյալ ֆինանսագոյացման աղբյուրները, աջակցության հատկացման մրցույթի հայտարարումը, մրցույթի անցկացման ընթացակարգը, ընթացքը և արդյունքների ամփոփումը, իրականացվում է առավելագույն թափանցիկությամբ` հրապարակվելով մամուլում, լուսաբանվելով ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ՝ տեղադրվելով ազատ հասանելիության ինտերնետային կայքէջերում։ Արթուր Իշխանյանն ասում է, որ “սա անշուշտ ռազմավարական նշանակութան նախագիծ է: Անգամ նավթային Ադրբեջանն ու Ղազախստանն են նման ծրագրեր իրականացնում, մենք նավթային ռեսուրս չունենք, եւ եթե մեր գիտական ներուժն ամեն կերպ չզարգացնենք, ապա վտանգված կլինենք” եւ հավելում՝ “Այնուհանդերձ, կարեւորն այս պահին այն է, որ, որպես կանոն, ծրագրի շուրջ տարաբնույթ շահարկումներ չեն կատարվում՝ ընդհանուր համաձայնություն է նկատվում, իսկ առարկությունները հատուկենտ են (դե, դրանք բնական են՝ դեռեւս երբեմն հարցնում են, օրինակ, թե ինչու մի ուսանողի այդքան գումար պիտի տրվի, այն դեպքում, երբ այդ գումարով կարելի է շատ ծնողազուրկ երեխաների կրթավճարը փակել), բայց էականը ցուցաբերվող ընդհանուր շահագրգռվածությունն է”: Հետեւաբար, Ա. Իշխանյանի կարծիքով, կարելի է մեծ վստահությամբ փաստել, որ այսօր խնդրի կարեւորությունն ու նշանակութունը ընդհանուր առմամբ արդեն բավականաչափ գիտակցված է հանրության տարբեր շերտերի, ինչպես նաեւ շատ հասարակական գործիչների, քաղաքական ու պետական այրերի կողմից։ Ուստի՝ ժամանակն է անհապաղ ձեռնամուխ լինել մեր գլոբալ մրցունակության բարձրացմանն ուղղված այս ծրագրի իրականացմանը։
ՈՐՊԵՍ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՏՐԱՆՍՊԱՐԱՆՏ
Մայիսը հիրավի հայ ժողովրդի հաղթանակների ամիսն է, եւ Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակը նշանավորվեց եւս մի փառահեղ հաղթանակով, որ Հայաստանի իշխանությունը տարավ կոռուպցիայի դեմ անձնուրաց պայքարում: Մայիսի ...ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...
10Եվրատեսիլ 2008-ի Հայաստանի առաջընթացն իսկապես ակնառու է: Եթե մեր առաջին երկու մասնակցություններն արժանացան ութերորդ տեղին, ապա երրորդը արդեն Հայաստանին տեղ ապահովեց լավագույն քառյակում: Սակայն դժվար է ...ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
Վերջերս հանրության շրջանում բավական քննարկվում է հարցը թե իրականում ով է ղեկավարում Հայաստանը` Սերժ Սարգսյանը, թե± Ռոբերտ Քոչարյանը: Ընդդիմադիր մամուլը և գործիչները պնդում են, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՆՀԱՊԱՂ ՁԵՌՆԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Բուհական կրթության ոլորտում առաջնային խնդիրներից են գիտական ընտրախավի ձեւավորումն ու մեր բուհական կրթության միջին մակարդակի բարձրացնելը եվրոպական չափագծի, եւ Ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐՆԵՐ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Մայիսի 23-ին, ժամը 10.13-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում` Լերմոնտովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ...«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԸ» ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է
Եթե 2005 թվականի 12 ամիսներին Երեւանի քաղաքապետարանը ստացել է 16 068 դիմում, 2006 թվականին՝ 25554, ապա 2007 թվականին արդեն 57 601, իսկ 2008-ի առաջին չորս ամիսներին՝ 28 102, մայիսի 26-ի ճեպազրույցի ժամանակ ...ՈՍՏԻԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետի ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆԻՆ ԾԵԾՈՂԸ
ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ տեսուչ Դավիթ Ղազարյանի՝ իրեն ծեծելու վերաբերյալ 19.05.08թ. ներկայացրած գրավոր հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ...ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին հրամանագիր է ստորագրել արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամներ նշանակելու մասին: Հրամանագրով ՀՀ արդարադատության խորհրդի ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է Զարգացման հայկական գործակալություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն:ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ժողովրդական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆին, Էլիսն Շվարցին, Ուեյն Գիլքրեսթին եւ նրանց ուղեկցող պատվիրակությանը: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը: Նախագահ ...ՄԵԴԱԼՆԵՐ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ
Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ գործիչների Հայաստանի Հանրապետության շքանշանով եւ մեդալներով ...ՀԴԿ-Ն ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է, ԵԹԵ ՋՐԲԱԺԱՆԸ ԼԻՆԻ ՀՍՏԱԿ
“Հայաստանում ստեղծված իրավիճակը, քաղաքական ճգնաժամի դրսևորումների ու ընթացող զարգացումների վերլուծությունը Հայաստանի Դեմոկրատական կուսակցության համար հրամայական է դարձնում ներկայացնել իր դիրքորոշումը”, ...30 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 23-ին Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական կենտրոնը ղեկավարությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սուրեն սրկ. Գևորգյանի կազմակերպել էր ուխտագնացություն Ջերմուկի Ս Գայանե եկեղեցին և Գնդեվանք, ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՎԵԼԱՆԱԼ
Հայաստանի խորհրդարանը մայիսի 26-ի արտահերթ նիստում ձեռնամուխ է եղել կանոնակարգ օրենքի փոփոխության, որով նախատեսվում է ընդլայնել խորհրդարանական ընդդիմության իրավունքները: Ըստ այդմ, նախատեսվում է ձեւավորել ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼ
ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի ազատամարտիկները եւ մի շարք քաղաքացիներ դիմել են ՀՀ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խալաթյանին: Դիմումում ասվում է. \"Մոտ մեկ ամիս ՀՀ քաղաքացիները ...ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ
Մայիսի 25-ին Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Արման Մուսինյանը հանդիպել են Հայաստան այցելած ԱՄՆ կոն•րեսականներ Ադամ Շիֆին, Ալլիսոն Շվարցին և Ուեյն Գիլքրեստին: ...ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՆԵՐ
Հունվարի 21- ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին դիմել էր ՀՀ- ում “Եհովայի վկաներ” կրոնական կազմակերպության խորհրդի նախագահը` հայտնելով, որ նշված կրոնական կազմակերպությանը հարող, ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԷԼ ԿՄԻԱՆԱՆ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ
ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի երիտասարդական կառույցի խորհրդի հայտարարությունը Նկատի ունենալով ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքը եւ հետընտրական զարգացումները, մասնավորաբար մարտի 1-ի դեպքերի ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՆԳՈ՞ՐԾ Է
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը սոսկ ձևական բնույթ է կրում։ Համատարած ապօրինությունների, կեղծ-շինծու քրգործերի-մեղադրանքների, քաղաքական հալածանքների, հետապնդումների նկատմամբ մարդու իրավունքների ...ՈՒԺԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ
Հայաստանի ներիշխանական հակասությունների հիմնական ցուցիչը դարձել է ուժային գերատեսչությունների ղեկավարների նշանակման հարցը: Փաստացի, իշխանության բեւեռները համաձայնության գալով կառավարության կազմավորման ...ՖՐԱՆՍԻԱՆ 24,9 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Մայիսի 27-ին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև կկնքվի ֆինանսավորման արձանագրություն, որի համաձայն Հայաստանին հատկացվելու է 24.9 մլն եվրո գումարի չափով փոխառություն` ուղղված Երևան քաղաքում ...ՓՈԽՎԵԼ Է ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
ՀՀ Գլխավոր դատախազի ցուցումով 26.05.08թ. փոխվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արամ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ...11 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԻՑ ՄՆԱՑ 1 ՏԱՐԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե այսօր Վերաքննիչ քրեական դատարանը փոփոխել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճիռը, ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՎ ՕՀԱՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱՏՕ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Մայիսի 28-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտպանության նախարար Սեյրան ...
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԻՑ
ՓՈԽԶԻՋՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԻԼԼԵՐԻՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆՈՍԵՄԻՆԱՐԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՔԻՔԻՈՅԻՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆԶԻՆՈՎ ՇՇԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ

ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...

ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԿՏԵՍՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ԸՆԹԵՐՑԻ, ԿԱՆՑՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ՆԿԱՏԻ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
- 451 Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց հերոսամարտը: Քիստոնեական հավատքի համար Զորոաստրիան պարսիկների դեմ մղվող պայքարում վախճանվեց Վարդան Մամիկոնյանը:
- 1857 Ծնվեց հայ դերասանուհի Սիրանույշը: (Վախճ. 1932թ.-ին):
- 1886 Կ. Պոլսում վախճանվեց Առաքել Ալթուն Դյուրին: 1850 թ.-ին Խասգյուղում նա հիմնեց հայ թատրոնը, իսկ հետո «Արևելյան թատրոնը»:
- 1907 Սոլուխի կռվում զոհվեց հայ ազատագրական շարժման գործիչ Գևորգ Չաուշը:
- 1918 Ցրվում է անդրկովկասյան սեյմը: Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվում են անկախ հանրապետություններ: (Մինչև մայիսի 28-ը):
- 1945 Մահացավ կուսակցական և հասարակական գործիչ Մինաս Վերածինը (Ֆարհատ):
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

