
ՈՐՊԵՍ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՏՐԱՆՍՊԱՐԱՆՏ
Մայիսը հիրավի հայ ժողովրդի հաղթանակների ամիսն է, եւ Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակը նշանավորվեց եւս մի փառահեղ հաղթանակով, որ Հայաստանի իշխանությունը տարավ կոռուպցիայի դեմ անձնուրաց պայքարում: Մայիսի 24-ին Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից հայ հանրությունը տեղեկացավ, որ հայկական զորամիավորումները..., ներողություն, որ գլխավոր դատախազությունը քաջաբար քրեական գործ է հարուցել Ախթալայի քաղաքապետի նկատմամբ, այն բանի համար, որ նա փողը համայնքային կարիքների համար ծախսելու փոխարեն, իրեն մեքենա է գնել` 4 կամ 4,5 հազար դոլարով, Մերսեդես մակնիշի: Հետաքրքիր է, թե օրինակ ինչ կլիներ, եթե ասենք Ախթալայի քաղաքապետը ոչ թե Մերսեդես, այլ ենթադրենք Ֆոլցվագեն մակնիշի մեքենա գներ: Բայց քանի որ մենք գործ ունենք կոնկրետ փաստի հետ, ապա ենթադրությունների գիրկն ընկնել թերեւս պետք չէ: Պետք է ողջունել Հայաստանի իշխանությանը, որ շարունակում է հաղթանակների ամսվա ավանդույթը, ինչպես նաեւ հետեւողականորեն շարունակում է հիմնահատակ ավիրել կոռուպցիոն համակարգը: Ընդ որում, Հայաստանի իշխանությունն, ըստ ամենայնի, որդեգրել է կոռուպցիոն համակարգի դեմ պայքարի իր, յուրահատուկ մոտեցումը, թերեւս հիմնված գիտելիքի եւ ինտելեկտի վրա: Բանն այն է, որ մեր իշխանությունը կոռուպցիային հարվածներ է հասցնում այնտեղ, որտեղ ոչ ոք, առավել եւս կոռուպցիան, պատրաստ չէ` չի սպասում այդ հարվածներին: Օրինակ, բոլորը չգիտես ինչու մտածում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարվածների տարափի տակ պետք է առաջինն ընկնեն պետական կառավարման վերին օղակներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, քանի որ նրանց կյանքի շքեղությունն ուղղակի որեւէ թվաբանական կանոնի ենթակա չէ, եթե փորձենք այդ շքեղությունը համադրել նրանց ստացած աշխատավարձի հետ: Սակայն, իշխանությունը գործում է շատ ավելի հնարամիտ, պարզում է, թե որտեղից է կոռուպցիան սպասում ամենաքիչ վտանգը, եւ հենց այդտեղ էլ հասցվում է հարվածը: Օրինակ, կարող էր արդյոք որեւէ մեկի մտքով անցնել, որ իշխանությունը կոռուպցիային հարվածելու է Ախթալայում: Հազիվ թե: Եթե անցներ, ապա Ախթալայի քաղաքապետը հաստատ տեղյակ կլիներ, եւ մեքենայի ձեռքբերումը կհետաձգեր: Իհարկե, կոռուպցիոն պայքարի հատուկ ստորաբաժանումները համբերությամբ, ամիսներ շարունակ կշրջապատեին Ախթալան, քաղաքը կառնեին պաշարման մեջ, կսկսեին հոգեբանական աշխատանք կատարել բնակիչների շրջանում, կպահանջեին օգնել իշխանական ուժերին եւ ամեն ինչ անել քաղաքապետի մեքենայի առքուվաճառքը կայացնելու համար, ամեն գնով նրան որեւէ մեքենա վաճառեին, թեկուզ դա լինի Ֆոլցվագեն, որպեսզի իշխանությունն այդ հանցավոր գործարքի հիման վրա հասցներ հարվածը եւ քրեական գործ հարուցեր քաղաքապետի դեմ, կոտրելով կոռուպցիայի ողնաշարը: Ակնհայտ է, որ դա իսկապես կլիներ առավել բարդ տարբերակը, առավել եւս, որ չգիտես ինչու մեր հասարակությունը չի ուզում իշխանությանն աջակցել կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Թեեւ իշխանությունները կարող էին Ախթալայի բնակիչներից որեւէ մեկին կաշառել, որպեսզի նա գնար եւ քաղաքապետին խորամանկորեն համոզեր գնել իր մեքենան: Եվ պետք չի բացառել նաեւ, որ հենց այդպես էլ եղել է: Այսինքն, մենք միգուցե գործ ունենք դավաճանության հետ: Այսինքն, Ախթալայի քաղաքապետը գործ ունի դավաճանության հետ: Սակայն այս դեպքում հասարակությունը շահել է այդ դավաճանությունից: Ինչպես ասում են. դավաճանություն իմացյալ` դավաճանություն է, դավաճանություն ոչ իմացյալ` թյուրիմացություն: Բայց կոռուպցիայի դեմ անգամ թյուրիմացաբար տարած հաղթանակը մեծ բերկրանք է առաջացնում հայ ժողովրդի սրտերում եւ անկասկած մեծ տագնապ բոլոր այն պաշտոնյաների շրջանում, որոնք թանկարժեք մեքենաներ են գնում եւ դա չեն անում իրենց հարազատների, բարեկամների կամ ծանոթների անուններով, կամ դրանք չեն ձեւակերպում որպես իրենց տրված նվիրատվություններ: Իսկ Ախթալայի քաղաքապետի օրինակը պետք է դաս լինի նաեւ բոլոր այն միջին ու ստորին չինովնիկների համար, որոնք մտածում են, թե եթե վերնախավը ասենք 40 հազար դոլարանոց մեքենա է քշում, ապա ինքը կարող է մի չորս հազարանոցը քշել ու քշել: Հույս չունենաք: Կարող եք իհարկե քշել, բայց անհրաժեշտության դեպքում ձեզ են քշելու, որպես կոռուպցիայի դեմ պայքարի տրանսպարանտ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Հ. Գ. Կոռուպցիայի դեմ պայքարի հերթական հաջողությունը թերեւս դուր չի գա միայն Սիրուշոյին եւ նրա հարազատներին ու ընկերներին: Բանն այն է, որ թեեւ ժամանակային առումով ավելի թարմ է Եվրատեսիլի մեր հաջողությունը, բայց Ախթալայում կոռուպցիայի դեմ տարած հաղթանակի լուրն անկասկած ստվերում է ամեն մի այլ հաջողություն: Ախթալան կարելի է ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեր Շուշին է:
ՈՐՊԵՍ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՏՐԱՆՍՊԱՐԱՆՏ
Մայիսը հիրավի հայ ժողովրդի հաղթանակների ամիսն է, եւ Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակը նշանավորվեց եւս մի փառահեղ հաղթանակով, որ Հայաստանի իշխանությունը տարավ կոռուպցիայի դեմ անձնուրաց պայքարում: Մայիսի ...ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...
10Եվրատեսիլ 2008-ի Հայաստանի առաջընթացն իսկապես ակնառու է: Եթե մեր առաջին երկու մասնակցություններն արժանացան ութերորդ տեղին, ապա երրորդը արդեն Հայաստանին տեղ ապահովեց լավագույն քառյակում: Սակայն դժվար է ...ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
Վերջերս հանրության շրջանում բավական քննարկվում է հարցը թե իրականում ով է ղեկավարում Հայաստանը` Սերժ Սարգսյանը, թե± Ռոբերտ Քոչարյանը: Ընդդիմադիր մամուլը և գործիչները պնդում են, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում ...ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱՆՀԱՊԱՂ ՁԵՌՆԱՄՈՒԽ ԼԻՆԵԼ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Բուհական կրթության ոլորտում առաջնային խնդիրներից են գիտական ընտրախավի ձեւավորումն ու մեր բուհական կրթության միջին մակարդակի բարձրացնելը եվրոպական չափագծի, եւ Ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից ...ԱՎՏՈՊԱՏԱՀԱՐՆԵՐ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Մայիսի 23-ին, ժամը 10.13-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում` Լերմոնտովո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ...«ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԸ» ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է
Եթե 2005 թվականի 12 ամիսներին Երեւանի քաղաքապետարանը ստացել է 16 068 դիմում, 2006 թվականին՝ 25554, ապա 2007 թվականին արդեն 57 601, իսկ 2008-ի առաջին չորս ամիսներին՝ 28 102, մայիսի 26-ի ճեպազրույցի ժամանակ ...ՈՍՏԻԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի պետի ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆԻՆ ԾԵԾՈՂԸ
ՀՀ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ տեսուչ Դավիթ Ղազարյանի՝ իրեն ծեծելու վերաբերյալ 19.05.08թ. ներկայացրած գրավոր հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ...ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԲԱՆ-ԳԻՏՆԱԿԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին հրամանագիր է ստորագրել արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամներ նշանակելու մասին: Հրամանագրով ՀՀ արդարադատության խորհրդի ...ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է Զարգացման հայկական գործակալություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն:ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ժողովրդական ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆին, Էլիսն Շվարցին, Ուեյն Գիլքրեսթին եւ նրանց ուղեկցող պատվիրակությանը: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը: Նախագահ ...ՄԵԴԱԼՆԵՐ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ
Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ գործիչների Հայաստանի Հանրապետության շքանշանով եւ մեդալներով ...ՀԴԿ-Ն ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է, ԵԹԵ ՋՐԲԱԺԱՆԸ ԼԻՆԻ ՀՍՏԱԿ
“Հայաստանում ստեղծված իրավիճակը, քաղաքական ճգնաժամի դրսևորումների ու ընթացող զարգացումների վերլուծությունը Հայաստանի Դեմոկրատական կուսակցության համար հրամայական է դարձնում ներկայացնել իր դիրքորոշումը”, ...30 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 23-ին Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդական կենտրոնը ղեկավարությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սուրեն սրկ. Գևորգյանի կազմակերպել էր ուխտագնացություն Ջերմուկի Ս Գայանե եկեղեցին և Գնդեվանք, ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՎԵԼԱՆԱԼ
Հայաստանի խորհրդարանը մայիսի 26-ի արտահերթ նիստում ձեռնամուխ է եղել կանոնակարգ օրենքի փոփոխության, որով նախատեսվում է ընդլայնել խորհրդարանական ընդդիմության իրավունքները: Ըստ այդմ, նախատեսվում է ձեւավորել ...ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՀԱՑԱԴՈՒԼ
ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի ազատամարտիկները եւ մի շարք քաղաքացիներ դիմել են ՀՀ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խալաթյանին: Դիմումում ասվում է. \"Մոտ մեկ ամիս ՀՀ քաղաքացիները ...ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ
Մայիսի 25-ին Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Արման Մուսինյանը հանդիպել են Հայաստան այցելած ԱՄՆ կոն•րեսականներ Ադամ Շիֆին, Ալլիսոն Շվարցին և Ուեյն Գիլքրեստին: ...ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՆԵՐ
Հունվարի 21- ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին դիմել էր ՀՀ- ում “Եհովայի վկաներ” կրոնական կազմակերպության խորհրդի նախագահը` հայտնելով, որ նշված կրոնական կազմակերպությանը հարող, ...ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԷԼ ԿՄԻԱՆԱՆ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ
ՀՀ ԵԿՄ Շիրակի մարզի Գյումրու բաժանմունքի երիտասարդական կառույցի խորհրդի հայտարարությունը Նկատի ունենալով ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքը եւ հետընտրական զարգացումները, մասնավորաբար մարտի 1-ի դեպքերի ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԱՆԳՈ՞ՐԾ Է
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը սոսկ ձևական բնույթ է կրում։ Համատարած ապօրինությունների, կեղծ-շինծու քրգործերի-մեղադրանքների, քաղաքական հալածանքների, հետապնդումների նկատմամբ մարդու իրավունքների ...ՈՒԺԱՅԻՆ ԲԼՈԿԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ
Հայաստանի ներիշխանական հակասությունների հիմնական ցուցիչը դարձել է ուժային գերատեսչությունների ղեկավարների նշանակման հարցը: Փաստացի, իշխանության բեւեռները համաձայնության գալով կառավարության կազմավորման ...ՖՐԱՆՍԻԱՆ 24,9 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Մայիսի 27-ին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև կկնքվի ֆինանսավորման արձանագրություն, որի համաձայն Հայաստանին հատկացվելու է 24.9 մլն եվրո գումարի չափով փոխառություն` ուղղված Երևան քաղաքում ...ՓՈԽՎԵԼ Է ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
ՀՀ Գլխավոր դատախազի ցուցումով 26.05.08թ. փոխվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Արամ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված ...11 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԻՑ ՄՆԱՑ 1 ՏԱՐԻՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե այսօր Վերաքննիչ քրեական դատարանը փոփոխել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճիռը, ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԵՎ ՕՀԱՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱՏՕ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Մայիսի 28-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտպանության նախարար Սեյրան ...
ԻՍԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԻՄՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ՉԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՄԱՆՐԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԻԼԼԵՐԻՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՀԱՆԴԻՊԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՔԻՔԻՈՅԻՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆԶԻՆՈՎ ՇՇԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ

ԳԱՎԱՌ, ԳԱՎԱՌԻ, ԳԱՎԱՌՈՎ, ԳԱՎԱՌՈՒՄ...

ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՎ ԿԱՎԱՐՏՎԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ
ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԿՏԵՍՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ԸՆԹԵՐՑԻ, ԿԱՆՑՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ՆԿԱՏԻ
ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ
ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
- 451 Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց հերոսամարտը: Քիստոնեական հավատքի համար Զորոաստրիան պարսիկների դեմ մղվող պայքարում վախճանվեց Վարդան Մամիկոնյանը:
- 1857 Ծնվեց հայ դերասանուհի Սիրանույշը: (Վախճ. 1932թ.-ին):
- 1886 Կ. Պոլսում վախճանվեց Առաքել Ալթուն Դյուրին: 1850 թ.-ին Խասգյուղում նա հիմնեց հայ թատրոնը, իսկ հետո «Արևելյան թատրոնը»:
- 1907 Սոլուխի կռվում զոհվեց հայ ազատագրական շարժման գործիչ Գևորգ Չաուշը:
- 1918 Ցրվում է անդրկովկասյան սեյմը: Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվում են անկախ հանրապետություններ: (Մինչև մայիսի 28-ը):
- 1945 Մահացավ կուսակցական և հասարակական գործիչ Մինաս Վերածինը (Ֆարհատ):
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

