
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
Արդյոք եթե Րաֆֆի Հովհաննիսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ կոալիցիոն կուսակցությունների առաջնորդների հանդիպման մասին հրավերն ուղղեր ոչ թե էլեկտրոնային փոստով, այլ ասենք թե Եվրախորհրդի կնիքով կնքված նամակներով, այդ առաջարկը կընդունվեր: Դժվար է ասել: Միգուցե Եվրախորհրդի կնիքի առկայությունը պատճառ դառնար, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի կապակցությամբ ստեղծվեր աշխատանքային խումբ, որը քննարկեր առաջարկը մերժելու կամ ընդունելու հնարավորություններն ու ժամանակացույցը, իսկ վերջում էլ պարզվեր, որ այն, ինչ առաջարկում է Րաֆֆի Հովհաննիսյանը, իրականում արտահայտված է եղել կոալիցիոն բոլոր կուսակցությունների նախընտրական ծրագրերում: Սակայն կարեւորը երեւի թե առաջարկն ընդունել կամ չընդունելը չէ: Շատ ավելի կարեւոր է, թե ինչ պետք է խոսեին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու կոալիցիայի կուսակցությունների լիդերները կլոր սեղանի շուրջ: Երեւի հենց այդ հանգամանքն է, որ պատճառ է դարձել հրավերը մերժելու: Ինչ ունեն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու կոալիցիան իրար ասելու: Ինչ որ պետք է ասեին, արդեն ասել են, ընդ որում, դա ասելու համար կլոր սեղանն ամենեւին էլ պետք չէ: Եվ ընդհանրապես, ինչ ասել է կլոր սեղան: Երբ խոսքը միջազգային խնդիրների մասին է, ապա կլոր սեղանը միանգամայն հասկանալի ձեւաչափ է: Պետությունները հավաքվում են եւ մշակում ընդհանուր գործողությունների մարտավարություն, ծրագրեր, համաձայնում կամ չեն համաձայնում միմյանց տեսակետներին: Ընդ որում, նույնիսկ միջազգային քաղաքականության մեջ, արդեն իսկ տասնամյակներ շարունակ ստեղծվել ու գործում են ինստիտուցիոնալ համակարգեր, որոնց աշխատանքը կարգավորվում է միջազգային կոնվենցիաներով եւ միջպետական իրավական փաստաթղթերով: Առավել եւս դժվար պատկերացնելի է, թե ինչի համար է կլոր սեղանը պետության ներսում, եթե այդ պետությունն ունի օրենքներ ու Սահմանադրություն, պետական կառավարման եւ քաղաքական կառույցներ, ինստիտուտներ: Դրանք իհարկե չեն գործում, չեն կատարում իրենց լիարժեք, իրական գործառույթները` Գալուստ Սահակյանի ականջը կանչի, բայց եթե չի գործում երկրի ամենագլխավոր «կլոր սեղանը»` Սահմանադրությունը, որն իր շուրջը պետք է համախմբի հասարակական, ռազմա-քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մարզա-մշակութային հանրույթի բոլոր ներկայացուցիչներին, ապա անիմաստ է որեւէ ակնկալիք ունենալ որեւէ կլոր սեղանից: Այդ իմաստով, երեւի թե, առաջարկը չընդունելը շատ ավելի իրատեսական քայլ է եղել, եւ երեւի թե կոալիցիայի եզակի ազնիվ քայլերից մեկը, քանի որ եթե անգամ տեղի ունենար, ապա կլոր սեղանը վերածվելու էր զուտ ձեւական քայլի, որն ընդամենը հասարակությանը տալու էր մոլորության հերթական դոզան: Իրենք հո լավ գիտեն, որ խոսելու բան չունեն` կամ լիարժեք անում են, կամ չեն անում այն, ինչ գրված է ԵԽԽՎ բանաձեւում: Այդ առումով հերթական անգամ հանգում ենք երկխոսություն ասվածի բուն բովանդակությանը: Դեռ որեւէ քաղաքական ուժ չի ձեւակերպել, թե ինչի մասին են երկխոսելու ընդդիմությունն ու իշխանությունը: Ինչ օրակարգ է ունենալու այդ երկխոսությունը: Անգամ եթե ենթադրենք, որ ընդդիմության նախապայմանները կատարվում են, իշխանությունը ազատ է արձակում բոլոր բանտարկվածներին, թույլատրում է ցույցերն ու հանրահավաքները, ընդդիմության համար ապահովում է հեռուստաեթեր: Այդ դեպքում առավել եւս երկխոսությունը դառնում է բովանդակազուրկ արտահայտություն: Եթե այդ նախապայմանները կատարվում են, ինչը նախապայման ասելն էր սխալ է, քանի որ քաղբանտարկյալներին ազատ արձակելը, ցույցերի ազատ իրավունք պահանջելը եւ Հանրային հեռուստատեսությամբ սեփական կարծիք ներկայացնելու հնարավորություն ակնկալելն օրինական պահանջ է ցանկացած նորմալ երկրում, ապա այլեւս երկխոսության իմաստը վերանում է: Տվյալ դեպքում երկխոսությունը կարող է լինել ասենք ցույցերին մի քիչ կամաց բղավելը, կամ մի քիչ քիչ մարդ հավաքելը, կամ հեռուստատեսությամբ իշխանության եւ ընդդիմության խոսքի հերթականությունը պարզելը, լրատվական թողարկումներում իշխանական եւ ընդդիմադիր միջոցառումների մասին ռեպորտաժների հերթականությունն ու տեւողությունը որոշելը: Երկխոսելու այլ բան չկա: Ինչպես կարելի է երկխոսել երկրում օրենքները կատարելու մասին: Եթե երկրում երկխոսությամբ է որոշվում օրինականություն հաստատելու հարցը, ապա դա հասարակության կապիտուլյացիան է, որովհետեւ օրենքների կատարումը, որեւէ նորմալ երկրում, չի կարող լինել որեւէ քննարկման, որեւէ կլոր, կամ այլ սեղանների նյութ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ի ուրախություն եւ ի լուր բոլորիս, շուտով՝ հունիսի 9-ին իրեն վերագրած անհիմն մեղքի բաժինը կրելուց հետո ազատ կարձակվի Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, մարտական խաչի առաջին ...ԱՍՈՒԼԻՍ ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇՈՒՐՋ
Մայիսի 20-ին Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների նախաձեռնությամբ անցկացվեց մամուլի ասուլիս Վրաստանի պարտավորություններն ու պարտականությունները ...ԴԻԱԿ ՀՐԱԶԴԱՆԻ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ
Մայիսի 22-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Աղբյուրակ ջրամբարում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Ժամը 14.30-ին ջրամբարից դուրս է բերվել Հրազդանի Միկրո թաղամասի բնակիչ, 1955 թ. ծնված ...ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ
3Եվրախորհրդին եւ Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությանը Մեծարգո տիկնայք և պարոնայք, Մենք մտադիր չենք ձեզ ներկայացնելու Հայաստանի նախագահական ընտրություններին նախորդած, ընթացքում ...ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
Արդյոք եթե Րաֆֆի Հովհաննիսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ կոալիցիոն կուսակցությունների առաջնորդների հանդիպման մասին հրավերն ուղղեր ոչ թե էլեկտրոնային փոստով, այլ ասենք թե Եվրախորհրդի կնիքով կնքված նամակներով, ...ԿՀԱՋՈՂՎԻ ԱՐԴՅՈՔ ՀՅԴ-ԻՆ «ԼՈՒԾԵԼ» ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ
Այս օրերին ընթանում է ՀՅԴ ընդհանուր ժողովը: ՀՅԴ մեր աղբյուրները նշում են, որ այդ ժողովի հիմնական խնդիրը Հրանտ Մարգարյանի հարցն է, ով փաստացի ղեկավարում է կուսակցությունը: Բանն այն է, որ ՀՅԴ թե հայաստանյան, ...ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ. ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ՈՃՐԱԳՈՐԾ
Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, մենք որակում ենք որպես հակաքրիստոնական ոճիր: Մայիսի 23-ին Հայելի ակումբում այդպիսի հայտարարություն է արել ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Նա ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՆԱՐ` ԱԿՆԱՐԿՆԵՐՈՎ
Ժողովրդական կուսակցության ղեկավար, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը մայիսի 23-ին Հայելի ակումբում, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի հետ բանավեճի ընթացքում ներկայացրել է իր ստեղծագործություններից ...ԼՈՒՐՋ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ ԱՍԱԾԸ
Նախագահի նստավայրը նախօրեին տարածել է մի հայտարարություն, որով հանրության տարբեր խավերին կոչ է անում ներգրավվել հասարակական խորհրդի ստեղծման աշխատանքին: Այդ խորհրդի մասին առաջին անգամ հրապարակավ հնչեցրեց ...ՀԱԿԸՆԴԴԵՄ ԱՌԱՋԱՐԿ ՀՌԱԿ-ԻՑ
Ի պատասխան հասարակական խորհուրդ ստեղծելու առաջարկի, որ շաբաթներ առաջ իշխանությունը ներկայացրեց նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի շուրթերով եւ նախօրեին էլ հանրությանն առաջարկեց կոնկրետ առաջարկություններ ...ՉԵՆ ՊԱՏԿԵՐԱՑՐԵԼ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Ինչ ընթացքի մեջ է Դաշինք, Ազգային վերածնունդ եւ ՀՌԱԿ կուսակցությունների ՀՌԱԿ դրոշի տակ միավորման գործընթացը, որ նախաձեռնվեց խորհրդարանի 2007 թվականի ընտրությունից հետո: Այդ հարցը լրագրողները մայիսի 23-ին ...ՈՒՄ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՏԵՂԵՐԸ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ժառանգություն կուսակցությունն ում է տրամադրում ընտրական հանձնաժողովի իր տեղերը Հրազդանի քաղաքապետի ընտրությանը: Այդ հարցը մայիսի 23-ին հայելի ակումբում բարձրաձայնել է Ժողովրդական կուսակցության ղեկավար ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ
ԱՊՀ երկրների վարչապետների նիստին մասնակցելու համար Մինսկ մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել վրացի իր գործընկերոջ` Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ: Հանդիպմանը Տիգրան Սարգսյանն ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ՑՈՒՅՑ ԿՏԱ ԵՎՐՈՊԱՅԻՆ
Խարհրդարանի խմբակցությունների այսօրվա ճեպազրույցներում դրանց ներկայացուցիչները խոսել են ԵԽԽՎ բանաձեւի կատարման եւ հունիսի 23-ին նախատեսված ԵԽԽՎ նիստի մասին: Կոալիցիայի ներկայացուցիչները հույս են հայտնել, ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԿՏՈՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ը
Համաժողովրդական շարժման կենտրոնը տարածել է հայտարարություն, որ պատրաստվում է տոնել մայիսի 28-ը: «Քանի դեռ մեր այսօրվա հերոսները քաղբանտարկյալներ են, քանի դեռ հետապնդումները շարունակվում են, մենք պարտավոր ...ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին ...
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՔԻՔԻՈՅԻՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆԶԻՆՈՎ ՇՇԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ

ԾԻԾԵՌՆԱԿ. ԳՈՆԵ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՔ

ԳԱԼԱ Հ/Ը ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՌԱՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՑ` ՈՒՂԻՂ ԳԾՈՎ 50 ԿՄ. ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒՐԱԽ ԵՆ

ՈՒՂԵՐՁ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԵԶԱԿԻ ԱԶՆԻՎ ՔԱՅԼԸ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԿՏԵՍՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ԸՆԹԵՐՑԻ, ԿԱՆՑՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ՆԿԱՏԻ
ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
ԳԱԶԻ ԳԻՆԸ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ
- 1878 Կնքվեց անգլո-թուրքական համաձայնագիրը, որով Անգլիան Թուրքիայից գրավեց Կիպրոս կղզին:
- 1916 Պետրոգրադում լույս տեսավ «Հայ գրականության Ժողովածուն» Մ.Գորկու խմբագրողթյամբ:
- 1960 Մահացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանը: (Ծնվ. ապրիլի 2-ին 1896 թ.):
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

