
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
- Այսօր բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանում առկա հետընտրական լարվածությունը ոչ միայն թուլանալու միտում չունի, այլ միայն խորանում եւ ահագնանում է։ Հասարակության եւ տիրող ռեժիմի միջեւ առաջացել է անդունդ, որի հիմնական պատասխանատուներից են կոալիցիայի անդամ կուսակցությունները։ Արդեն ամեն ինչ «պարզ» է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ Օրինաց երկրի պարագաներում, եւ վախենանք՝ նույն ճակատագիրն է սպասում նաեւ Դաշնակցությանը։ Մենք դիմում ենք ձեզ, քանզի մտահոգված ենք նման հեռանկարով: Կարծում ենք, որ, ի տարբերություն մյուս կուսակցություների, դուք ձեր երկարամյա գործունեության ընթացքում ձեռք եք բերել բավական փորձ եւ հեռատեսություն տիրող իրավիճակը իրատեսորեն գնահատելու համար եւ բավականաչափ լայնախոհ եք կիսելու համար Ձեր մտահոգություններն ավագ ընկերների հետ:

Նախընտրական շրջանում ՀՅԴ-ն որդեգրեց իշխանությունների անզիջում ընդդիմախոսի դերը, ինչը որոշակի ընդունելություն գտավ ընտրողների կողմից։ Սակայն հիշենք, որ նախագահական ընտրությունների ամոթալի պատկերը չխանգարեց Դաշնակցությանը սկզբում ԿԸՀ-ի իր ներկայացուցչի ստորագրությամբ (թեկուզ եւ հատուկ կարծիքով ուղեկցված) վավերացնել ընտրությունների արդյունքները, իսկ հետո, հակառակ իր իսկ ներկայացուցիչների արձանագրած հարյուրավոր ընտրախախտումների, ընդունել նաեւ սեփական պարտությունը՝ վերջնականապես լեգիտիմացնելով ընտրական խայտառակությունը։
Ձեր հիշողության մեջ պետք է որ թարմ լինեն ձեր ավագ ընկեր Հրանտ Մարգարյանի խոսքերը, թե Դաշնակցությունը թույլ չի տա, որ Հայաստանում գեթ մեկ կաթիլ արյուն թափվի, եւ եթե հարկ լինի, ձեր կուսակցությունը՝ որպես կենդանի պատնեշ, կկանգնի հակամարտող կողմերի միջեւ։ Սակայն Հայաստանի հասարակությունը մարտիմեկյան չարաբաստիկ գիշերը ձեզ Մյասնիկյանի հրապարակում չհանդիպեց։ Եվ թափվեց ձեր եղբայրների եւ քույրերի արյունը։
Հարցրեք ձեր ավագ ընկերներին, թե ինչպե՞ս եղավ, որ իրեն ժողովրդի պաշտպան հռչակած կուսակցությունը մարտի 1-ին միահամուռ հաստատեց արտակարգ դրության հայտարարումը, մարտի 4-ին կողմ քվեարկեց 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օգտին` փաստացիորեն նրանց դարձնելով քաղբանտարկյալներ, որոշ ժամանակ անց ՀՅԴ ԱԺ խմբակցության անդամները նախաձեռնեցին ինչ-որ միջնորդություն` այս անգամ արդեն ուղղված մի քանի քաղբանտարկյալի խափանման միջոցը փոխելուն, ամսի 17-ին նույն միակամությամբ քվեարկեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքում հակասահմանադրական փոփոխություններ կատարելու օգտին, իսկ մայիսի 19-ին Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ «մարտի 17-ին իրենք հետքայլ են կատարել՝ երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման իմաստով»։ Նախքան քվեարկությունն այդ հետքայլը ակնհայտ չէ՞ր: Մի՞թե չեք տեսնում այս՝ «կես-իշխանություն, կես-ընդդիմություն» վարքագծի ողջ անհեռանկարությունը:
Դուք կարող եք հույս դնել հասարակական մոռացկոտության վրա՝ մտածելով, որ «սա էլ կանցնի»։ Սակայն մեր պարտքն ենք համարում զգոնության կոչ անել ձեզ։ Դատեցեք ինքներդ՝ 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն ստացավ շուրջ 180 հազար ձայն, մեկ տարի էլ չանցած՝ ձեր ավագ ընկերը ստացավ 100 հազարից քիչ ավելի քվե։ Ձեզ չի՞ մտահոգել այդ հսկա տարբերությունը։ Բացատրությունները շատ չեն, բայց յուրաքանչյուրն ակնկալում է որոշակի հակազդեցություն։ Սակայն դուք լռում եք։ Դուք հարմար եք գտնում չարձանագրել, որ ՀՅԴ հայաստանյան ղեկավարությունը կուսակցությանը հասցրեց այնպիսի անկման, որպիսին չէր հաջողվել անգամ սովետական ՊԱԿ-ին։ Դուք չեք նկատում, որ ձեր ավագ ընկերների թեթեւ ձեռքով դուք ստանձնում եք թափված արյան պատասխանատվությունը՝ կիսելով այն մարտիմեկյան մարդասպանների հետ։
Մենք դիմում ենք ձեզ՝ որպես գիտակից եւ գաղափարապաշտ երիտասարդների, որոնց համար, ի տարբերություն մենուահարությունյանների եւ էդուարդշարմազանովների, հայրենիքն առավել գերակա արժեք է, քան կուսակցական որոշումները։ Մենք խնդրում ենք ձեզնից դրսեւորել քաղաքական կամք եւ բացատրություն պահանջել ձեր ավագ ընկերներից ձեզ նման աննախանձելի քաղաքական ժառանգություն թողնելու համար։ Մենք հուսով ենք, որ ապագայում դուք չեք ցանկանա ղեկավարել մի կուսակցություն, որի բազմամյա դրոշը թաթախված լինի կեղծիքներով, դավաճանությամբ եւ սեփական ժողովրդի արյամբ։ Ձեր ավագ ընկերներն արդեն հայտնվել են հասարակական պարսավանքի մամլիչի տակ։ Կոչ ենք անում ձեզ խուսափել այդ ճակատագրից եւ պահպանել Դաշնակցությունը Հայաստանի ապագայի համար։
Հուսով՝ «Վե՛ր կաց» քաղաքացիական հոսանք
verkats@yahoo.com
ՓԵՇԻՑ ՔԱՐԵՐԸ ԹԱՓԵԼՈՒ ԵՎ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ ՓՈԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր Ժողովը ողջունած վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում հերթական անգամ խոսեց գիտելիքի կարեւորության մասին, հայտարարելով, որ ժամանակակից, գլոբալ փոփոխություն կրող ...ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՓԱԿՈՒՂՈՒՄ
Գյումրիում մայիսի 20-ին եւ 21-ին շարունակվեց քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործով դատաքննությունը: Մայիսի 20-ի նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով անցնող եւս 4 ...ԿԱՐԿՈՒՏԸ ՄԵԾ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ
Մայիսի 20-ին, ժամը 20.30-ից 21.30-ը տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր եւ Արավուս գյուղերին: Վնասի չափը պարզելու նպատակով համայնքներում ստեղծվել են հանձնաժողովներ: ...ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
Մայիսի 21-ին, ժամը 15.04-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 17.00-ին: Այրվել են Ա. Բաղդասարյանին պատկանող տան բակում կուտակած ...«ՄԵՆՔ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐՍ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ»
Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Հարգելի պարոն Վարչապետ, Հայաստանի վերջին նախագահական ընտրությունները կարևորվեցին նաև նրանով, որ, ի տարբերություն մնացած բոլոր ընտրությունների, ընդդիմության առաջնորդի ...ՄԱՀԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ
Երեկ սրտի տագնապից մահացել է ՀՀՇ վարչության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Անդրանիկ Հովակիմյանը: Վերջին ժամանակներս նա գտնվում էր ընդհատակում:ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ՀԱՅՑՈՒՄ ԱՐՑԱԽԻՑ
ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանդիմել է ԼՂՀ նախագահին: Դիմումում ասվում է. «Պարոն նախագահ, Անցյալ տարի ես դիմել էի ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Արդարադատության նախարարության Արթիկ քրեակատարողական հիմնարկում գտնվող Պետրոս Մակեյանը մայիսի 21–ին հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Քրեակատարողական համակարգի սոցիալ հոգեբանական և ...ՈՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԳՈՂԻ ՀԵՏ
Պետք է ստեղծել պառլամենտարիզմի ինստիտուտի պրոֆեսիոնալիզմը ապահովող նոր համակարգ: Դա Հայաստանի ներկայիս հասարակական-քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու բանալին է, որ տալիս է մարքսիստական կուսակցության ...ԿՈՆԳՐԵՍԸ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ԻՍԿ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԳՈՆԵ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈԼ
“Ես առաջարկեցի գլխավոր հարվածի ուղղությունը գահից տեղափոխել, հանուն ազգային միաբանության, հանուն ազգի քաղաքական միասնության, պառլամենտարիզմի ինստիտուտի լուծարման”, ասում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը, ով ...ԵՐԿՈՒ ԿՈՒՌՔԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, ով նախագահի ընտրությանը սատարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, մայիսի 22-ին Հայելի ակումբում իր դժգոհությունն է հայտնել ինչպես Սերժ Սարգսյանի, այդպես էլ ...ՄԱՐՔՍԻՍՏԻ ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Մայիսի 22-ին Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վարչապետական վերադարձի, կամ Երեւանի քաղաքապետ լինելու հավակնության մասին, ասել է, թե նրանից ամեն ինչ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՈԶՆԻՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԱՅՐԸ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Ազգային անվտանգության եւ հատուկ քննչական ծառայությունների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական ...ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԷԼՓՈՍՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս էլփոստով ուարկված նամակով առաջարկ էր հղել կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նշելով տեղ եւ ժամ, որպեսզի նրանք ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՇԱԿ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հատուկ ցմահ թոշակ է նշանակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով։ Որոշումն ընդունվել է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ
Ժառանգություն կուսակցության հերթական, հինգերորդ համագումարը տեղի կունենա հունիսի 11-ին: Այդ մասին տեղեկացրել է կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը։ Վարդան Խաչատրյանը նշել է, որ համագումարի ...ԿԱՐԳԱԴՐԵԼ ԵՆ ԳՈՐԾԵԼ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Երեկ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը հեռարձակել է ռեպորտաժ Վրաստանի հետ սահմանից: Պարզվել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ սահմանում բոլոր մեքենատերերից սահմանը հատելու համար գումար է գանձվում: ...ՍՏԵՂԾՎՈՒՄ Է 4 ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարման համակարգի խնդիրներին: Նա ասել է. «Դուք գիտեք, որ Անգլիայի կառավարությունը մեզ տեխնիկական օժանդակություն էր ցուցաբերում ...ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին, 6 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը` Երեւան քաղաքի Նուբարաշենի թունաքիմիկատների ...ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ստեղծել Հանրային խորհրդի ձեւավորման աշխատանքային խումբ: Եւ ահա, ի կատարումն այդ հանձնարարականի, նախագահի աշխատակազմը ձեռնարկել է 10-օրյա քննարկումների շարք: ...ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՊԱՏԺԱՉԱՓԸ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին, Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում, որով փոփոխել է Հյուսիսային քրեական դատարանի 2008 թվականի մարտի 12-ի դատավճիռը: ...ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «2008թ. մայիսի 21-ին հրազենային և ֆիզիկական ուժի կիրառմամբ հարձակման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Ս.թ. մայիսի 6-ին քաղաքացի Կարեն Հեքիմյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով հայտնել է, որ 2008թ.-ի մայիսի 5-ի առավոտյան իր բնակարան են ներխուժել ոստիկանության երեք աշխատակից և բռնի ուժով ...ԶԳՈՒՇԱՑԻՐ ՏԵԽԶՆՆՈՒՄԻՑ
Տեղեկություններ կան, որ վերջին օրերին ոստիկանության բաժին են հրավիրվում այն վարորդները, որոնք իրենց մեքենաների տեխզննումն անցկացրել են պատգամավոր, ներկայում կալանքի տակ գտնվող, “Ոգու փորձություն” կամավորականների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ
Հայաստանում անցկացվող մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի ընտրական մրցաշարում այսօր Աբովյան քաղաքի մարզադաշտում հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները: Թուրքերը հաղթել են 2:1 հաշվով:ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
Այսօր բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանում առկա հետընտրական լարվածությունը ոչ միայն թուլանալու միտում չունի, այլ միայն խորանում եւ ահագնանում է։ Հասարակության եւ տիրող ռեժիմի միջեւ առաջացել է անդունդ, ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԱՍԵԼ Է ԴԵՎԻՍԻՆ
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում, Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մայիսի 22-ին հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսի հետ: Տիգրան Թորոսյանն ասել ...
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՔԻՔԻՈՅԻՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆԶԻՆՈՎ ՇՇԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԼԱ Հ/Ը ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՌԱՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՑ` ՈՒՂԻՂ ԳԾՈՎ 50 ԿՄ. ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒՐԱԽ ԵՆ

ՈՒՂԵՐՁ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԿՏԵՍՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ԸՆԹԵՐՑԻ, ԿԱՆՑՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ՆԿԱՏԻ
ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

