
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՈԶՆԻՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԱՅՐԸ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Ազգային անվտանգության եւ հատուկ քննչական ծառայությունների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է մարմնական վնասվածքներ պատճառելու համար որպես զենք հարմարեցված մետաղական կոնստրուկցիաների` այսպես կոչված ՙոզնիների՚ պատրաստման վայրը, պատվիրատուի և պատրաստողի ինքնությունը: Ըստ այդմ, հիմնավորվել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ Երևանի Ազատության հրապարակում 2008թ. փետրվարի 29-ին զանգվածային միջոցառումների կազմակերպիչները զինել են զանգվածային միջոցառման մասնակիցներին` ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով: Պարզվել է, որ 2008թ. փետրվարի 29-ին Վրեժ Նիկոլյանը, իր խնամի Համլետ Հովհաննիսյանից, որը հայտնի է որպես ՙտռոս Համո՚ մականունով, պատվեր է ստացել 8մմ հաստության 10-12սմ երկարության, սուր ծայրերով ամրաններից պատրաստել տալ 80 մետաղական կոնստրուկցիա և Ազատության հրապարակում տեղադրված ՙՀատուկ գունդ՚ կոչվող հասարակական կազմակերպության վրանի մոտ նույն գնդի անդամներից մեկից ստանալով դրա նմուշըª այն ներկայացրել է Երևան քաղաքի Շիրազի 13 հասցեում գտնվող շինանյութի խանութի զոդող-վարպետ Հրաչյա Սահակյանին ու պատվիրել դրանց պատրաստումը` նախապես հարցը համաձայնեցնելով խանութի տնօրեն Արմեն Հալաջյանի հետ: Պատվերն իրականացնելուց հետո` նույն օրը, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված 80 մետաղական կոնստրուկցիան` այսպես կոչված ՙոզնիներ՚-ը, Նիկոլյանը Համլետ Հովհաննիսյանի ուղարկած անձանց միջոցով տեղափոխել է Ազատության հրապարակ, որոնք հաջորդ օրը` մարտի 1-ին, օգտագործվել են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու համար: Հաշվի առնելով նշված քրեական գործի հասարակական հնչեղությունը և կարևորելով հասարակության ստուգված և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը` հրապարակում ենք Վրեժ Նիկոլյանի, հիշյալ խանութի տնօրեն Արմեն Հալաջյանի, զոդող-վարպետ Հրաչյա Սահակյանի ցուցմունքներն այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի քրեական գործի հետագա նախաքննությանը: Վրեժ Նիկոլյանն իր ցուցմունքներում ընդունել է, որ իրեն նախապես ասել էին, և գիտեր, որ դրանք նախատեսված են ոստիկանության ուժերին դիմադրություն ցույց տալու համար: Մեջբերում. ՙՀամլետ Հովհաննիսյանի համաձայնությունը ստանալուց հետո գնացի Արմեն Հալաջյանին պատկանող շինանյութի խանութ, որտեղ էլ զոդող-վարպետ Հրաչին ցույց տվեցի նմուշը և առաջարկեցի 8մմ-անոց ամրաններից պատրաստել 10-12սմ երկարության, սույր ծայրով 80 կոնստրուկցիա՚,- հայտնել է Վ.Նիկոլյանըª ավելացնելով, որ կոնստրուկցիաները, խանութից վերցնելով, Հ.Հովհաննիսյանի վստահված անձանց միջոցով ուղարկել է Ազատության հրապարակ: Նույն օրը ժամը 20-ի սահմաններում, զանգահարել է Համլետ Հովհաննիսյանին և տեղեկացել, որ կոնստրուկցիաները տարվել են Ազատության հարապարակ: ՙՄիաժամանակ Համլետից հարցրի, թե ուղարկածս սրածայր երկաթյա կոնստրուկցիաները նորմալ են, թե ոչ, Համլետը պատասխանեց. ՙլավա՚,- նշել է Վ.Նիկոլյանը: Արմեն Հալաջյանը, զոդող-վարպետ Հրաչյա Սահակյանը իրենց ցուցմունքներում հաստատել են, որ մետաղական կոնստրուկցիաները պատրաստվել են իրենց մոտ Վրեժ Նիկոլյանի պատվերով, և որ վերջինիս ցուցումով ձողերը կտրվել են թեք կտրվածքով սուր ծայրեր ստանալու համար: Ըստ Ա.Հալաջյանի, կատարած պատվերի համար Վ.Նիկոլյանը վճարել է 10 հազար դրամ, իսկ 25 հազար դրամն առ այսօր չի վճարել: ՙՀայտնի դեպքերից հետո հեռուստատեսությամբ տեսա այդ խաչուկները, որոնք օգտագործվել էին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու նպատակով՚,-հայտնել է Ա.Հալաջյանըª ավելացնելով, որ մարտի 2-ին զանգահարել է Վ.Նիկոլյանը և խնդրել ՙխաչապուրիների՚ մասին (նկատի ունենալով մետաղական կոնստրուկցիաները) ոչ մեկին չհայտնել: Զոդող-վարպետ Հ.Սահակյանը իր ցուցմունքները վերահաստատել է նաև քննչական փորձարարության ժամանակ: Վ.Նիկոլյանը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, իսկ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջոցներ են ձեռնարկվում Հ.Հովհաննիսյանին և հանցագործությանը մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»:
ՓԵՇԻՑ ՔԱՐԵՐԸ ԹԱՓԵԼՈՒ ԵՎ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ ՓՈԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր Ժողովը ողջունած վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում հերթական անգամ խոսեց գիտելիքի կարեւորության մասին, հայտարարելով, որ ժամանակակից, գլոբալ փոփոխություն կրող ...ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՓԱԿՈՒՂՈՒՄ
Գյումրիում մայիսի 20-ին եւ 21-ին շարունակվեց քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործով դատաքննությունը: Մայիսի 20-ի նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով անցնող եւս 4 ...ԿԱՐԿՈՒՏԸ ՄԵԾ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ
Մայիսի 20-ին, ժամը 20.30-ից 21.30-ը տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր եւ Արավուս գյուղերին: Վնասի չափը պարզելու նպատակով համայնքներում ստեղծվել են հանձնաժողովներ: ...ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
Մայիսի 21-ին, ժամը 15.04-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 17.00-ին: Այրվել են Ա. Բաղդասարյանին պատկանող տան բակում կուտակած ...«ՄԵՆՔ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐՍ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ»
Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Հարգելի պարոն Վարչապետ, Հայաստանի վերջին նախագահական ընտրությունները կարևորվեցին նաև նրանով, որ, ի տարբերություն մնացած բոլոր ընտրությունների, ընդդիմության առաջնորդի ...ՄԱՀԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ
Երեկ սրտի տագնապից մահացել է ՀՀՇ վարչության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Անդրանիկ Հովակիմյանը: Վերջին ժամանակներս նա գտնվում էր ընդհատակում:ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ՀԱՅՑՈՒՄ ԱՐՑԱԽԻՑ
ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանդիմել է ԼՂՀ նախագահին: Դիմումում ասվում է. «Պարոն նախագահ, Անցյալ տարի ես դիմել էի ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Արդարադատության նախարարության Արթիկ քրեակատարողական հիմնարկում գտնվող Պետրոս Մակեյանը մայիսի 21–ին հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Քրեակատարողական համակարգի սոցիալ հոգեբանական և ...ՈՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԳՈՂԻ ՀԵՏ
Պետք է ստեղծել պառլամենտարիզմի ինստիտուտի պրոֆեսիոնալիզմը ապահովող նոր համակարգ: Դա Հայաստանի ներկայիս հասարակական-քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու բանալին է, որ տալիս է մարքսիստական կուսակցության ...ԿՈՆԳՐԵՍԸ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ԻՍԿ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԳՈՆԵ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈԼ
“Ես առաջարկեցի գլխավոր հարվածի ուղղությունը գահից տեղափոխել, հանուն ազգային միաբանության, հանուն ազգի քաղաքական միասնության, պառլամենտարիզմի ինստիտուտի լուծարման”, ասում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը, ով ...ԵՐԿՈՒ ԿՈՒՌՔԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, ով նախագահի ընտրությանը սատարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, մայիսի 22-ին Հայելի ակումբում իր դժգոհությունն է հայտնել ինչպես Սերժ Սարգսյանի, այդպես էլ ...ՄԱՐՔՍԻՍՏԻ ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Մայիսի 22-ին Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վարչապետական վերադարձի, կամ Երեւանի քաղաքապետ լինելու հավակնության մասին, ասել է, թե նրանից ամեն ինչ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՈԶՆԻՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԱՅՐԸ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Ազգային անվտանգության եւ հատուկ քննչական ծառայությունների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական ...ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԷԼՓՈՍՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս էլփոստով ուարկված նամակով առաջարկ էր հղել կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նշելով տեղ եւ ժամ, որպեսզի նրանք ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՇԱԿ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հատուկ ցմահ թոշակ է նշանակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով։ Որոշումն ընդունվել է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ
Ժառանգություն կուսակցության հերթական, հինգերորդ համագումարը տեղի կունենա հունիսի 11-ին: Այդ մասին տեղեկացրել է կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը։ Վարդան Խաչատրյանը նշել է, որ համագումարի ...ԿԱՐԳԱԴՐԵԼ ԵՆ ԳՈՐԾԵԼ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Երեկ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը հեռարձակել է ռեպորտաժ Վրաստանի հետ սահմանից: Պարզվել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ սահմանում բոլոր մեքենատերերից սահմանը հատելու համար գումար է գանձվում: ...ՍՏԵՂԾՎՈՒՄ Է 4 ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարման համակարգի խնդիրներին: Նա ասել է. «Դուք գիտեք, որ Անգլիայի կառավարությունը մեզ տեխնիկական օժանդակություն էր ցուցաբերում ...ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին, 6 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը` Երեւան քաղաքի Նուբարաշենի թունաքիմիկատների ...ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ստեղծել Հանրային խորհրդի ձեւավորման աշխատանքային խումբ: Եւ ահա, ի կատարումն այդ հանձնարարականի, նախագահի աշխատակազմը ձեռնարկել է 10-օրյա քննարկումների շարք: ...ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՊԱՏԺԱՉԱՓԸ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին, Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում, որով փոփոխել է Հյուսիսային քրեական դատարանի 2008 թվականի մարտի 12-ի դատավճիռը: ...ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «2008թ. մայիսի 21-ին հրազենային և ֆիզիկական ուժի կիրառմամբ հարձակման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Ս.թ. մայիսի 6-ին քաղաքացի Կարեն Հեքիմյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով հայտնել է, որ 2008թ.-ի մայիսի 5-ի առավոտյան իր բնակարան են ներխուժել ոստիկանության երեք աշխատակից և բռնի ուժով ...ԶԳՈՒՇԱՑԻՐ ՏԵԽԶՆՆՈՒՄԻՑ
Տեղեկություններ կան, որ վերջին օրերին ոստիկանության բաժին են հրավիրվում այն վարորդները, որոնք իրենց մեքենաների տեխզննումն անցկացրել են պատգամավոր, ներկայում կալանքի տակ գտնվող, “Ոգու փորձություն” կամավորականների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ
Հայաստանում անցկացվող մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի ընտրական մրցաշարում այսօր Աբովյան քաղաքի մարզադաշտում հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները: Թուրքերը հաղթել են 2:1 հաշվով:ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
Այսօր բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանում առկա հետընտրական լարվածությունը ոչ միայն թուլանալու միտում չունի, այլ միայն խորանում եւ ահագնանում է։ Հասարակության եւ տիրող ռեժիմի միջեւ առաջացել է անդունդ, ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԱՍԵԼ Է ԴԵՎԻՍԻՆ
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում, Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մայիսի 22-ին հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսի հետ: Տիգրան Թորոսյանն ասել ...
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՔԻՔԻՈՅԻՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆԶԻՆՈՎ ՇՇԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԼԱ Հ/Ը ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՌԱՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՑ` ՈՒՂԻՂ ԳԾՈՎ 50 ԿՄ. ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒՐԱԽ ԵՆ

ՈՒՂԵՐՁ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԿՏԵՍՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ԸՆԹԵՐՑԻ, ԿԱՆՑՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ՆԿԱՏԻ
ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

