
ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՓԱԿՈՒՂՈՒՄ
Գյումրիում մայիսի 20-ին եւ 21-ին շարունակվեց քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործով դատաքննությունը: Մայիսի 20-ի նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով անցնող եւս 4 վկա` 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներ եւ վստահված անձինք, որոնք բոլորն էլ միաբերան պատմում էին, թե ամբաստանյալներից ոչ մեկը քվեարկության օրը որեւէ անկարգություն կամ խուլիգանություն չի կատարել, որեւէ վայրկյան չի ընդհատվել հանձնաժողովի աշխատանքն ու ընտրական գործընթացը: Դատախազության ներկայացուցիչները որպես կանոն ընթերցում էին վկանների նախաքննական երկուական ցուցմունքները, որոնցում փետրվարի 19-նն ու ամբաստանյալները ներկայացվում էին որպես օրինախախտ, հանցագործ կարգազանցներ, ու հարցնում էին, թե ինչպե՞ս կբացատրեն վկաների նախաքննական գրավոր ցուցմունքների եւ բանավոր վկայությունների տարբերությունները: Դատախազության ներկայացուցիչները ամենայն հավանականությամբ հույս ունեին, թե վկաները կվախենան կեղծ ցուցմունքներ տալու համար պատասխանատվությունից կամ կազդվեն իրենց ահարկու հարցերից եւ կսկսեց պաշտպանել իրենց նախաքննական ցուցմունքները: Այնինչ մայիսի 20-ին հարցաքննված 4 վկաները, ինչպեսեւ նախորդները, մաքուր, գրական հայերենով, հստակ լսելի ու ամենքին հասկանալի բացատրում էին, որ քննիչները իրենց ուղղակի թելադրել են այդ գրավոր ցուցմունքները, ասել են, թե որեւէ վտանգավոր բան չկա, գրեք-ստորագրեք, եւ այլն...: Վկաներից մեկը, տեխնիկական գիտությունների թեկնածու, 70-ամյա մի ուսուցիչ, ասաց, թե իր համար անսահման տհաճ էր գործ ունենալ ոստիկանության եւ դատախազության աշխատակիցների հետ եւ ինքն ամեն ինչ անում էր, որ արագ ավարտվեն իրենց հանդիպումները, որովհետեւ իր համար անպատիվ բան էր երկար լինել այդ համակարգի ներկայացուցիչների հետ, ու այդ պատճառով առանց կարդալու ստորագրել է քննիչի գրած հարցաքննության արձանագրության տակ: Այս գործով դատականչված 11 վկաներից 8-ը արդեն հարցաքննվել են դատարանում, ու նրանցից որեւէ մեկը, որեւէ բառով կամ ստորակետով դատախազության աշխատակիցներին հույս չտվեց, թե մեղադրյալներին հնարավոր կլինի գոնե վարչական պատասխանատվության ենթարկել, ուր մնաց` քրեական: Չնայած այդ հանգամանքին, մայիսի 21-ին նիստի ընթացքում դատախազության ներկայացուցիչները դատավորի աշխույժ աջակցությամբ փորձում էին բացակա երեք վկաների նախնական ցուցմունքները հրապարակել ու դրանով գոնե փրկել մունդիրի պատիվը: Սակայն դատավորը, հանդիպելով ամբաստանյալների, նրանց պաշտպանների եւ դատարանի դահլիճում հավաքված մոտ 150 հոգու բուռն դիմադրությանը, բողոքի տեւական բացականչություններին, տարակուսած նայելով դատախազներին, ճարահատ 5 րոպե ընդմիջում հայտարարեց, որը տեւեց ուղիղ 45 րոպե: Այն պահին, երբ դատավորը տարակուսում էր մարդկանց աննախադեպ բացականչությունների ալիքի տակ, մեկը գոչեց «Զանգ ընկերոջը ... » : Ընդմիջումից հետո դատավորը, հասկանալով, որ եթե բացակա վկաների նախաքննական ցուցմունքները կարդալու որոշումը չփոխի, ամբաստանյալները կհրաժարվեն նիստին մնալ ու ժողովրդի բացականչություններից առաստաղը կարող է փլվել եւ դատական նիստն ուղղակի չի շարունակվի, հայտարարեց, որ այդ ցուցմունքների ընթերցումը հետաձգվում է: Ապա պարոնայք Սաղաթելյանը, Զաքարյանը եւ Մակեյանը (երեքն էլ եղել են Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձինք) ցուցմունքներ տվեցին գործի առնչությամբ եւ պատասխանեցին միայն իրենց պաշտպանների հարցերին: Պետրոս Մակեյանը մի քանի անգամ հայտարարեց, որ իրենք` երեք հոգով որոշել են այս շինծու գործով չպատասխանել դատավորի եւ դատախազության ներկայացուցիչների հարցերին, որովհետեւ, ըստ Մակեյանի, նրանք էլ են այդ գործը թխելու մասնակիցներ: Ամբաստանյալները պատմեցին, որ իրենցից յուրաքանչյուրը 2-4 րոպեով են այցելել ընտրատեղամաս` տարբեր առիթներով: Պետրոս Մակեյանն ասաց, որ ինքը ահազանգ է ստացել, թե այդ տեղամասում 300-350 քվեաթերթիկ է լցվել տուփը` հիմնականում Սերժ Սարգսյանի, եւ ապա` Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի օգտին, այցելել է տեղամաս, 1 րոպե 50 վայրկյանի ընթացքում դիտողություն է արել հանձնաժողովի նախագահին, ասել է, թե լցոնումների համար պատասխան են տալու: Այդ կարճ զրույցին միջամտել է հանձնաժողովի հետ կապ չունեցող մեկը` Արա Արտուշի Մովսիսյան անունով, սկսել է հոխորտալ, կռիվ հրահրել, որին կարգի հրավիրելուց հետո Մակեյանը թողել է տարածքը: Պ.Մակեյանը դատարանին ցույց տվեց մի լուսանկար, որում պատկերված էր իր` տեղամասում գտնվելու դրվագը եւ Արա Արտուշի Մովսիսյանը: Շոթա Սաղաթելյանը նույնպես ահազանգ ստանալով նույն տեղամասում արվող լցոնումների մասին տեղամաս է մտել Մակեյանից 5-7 րոպե առաջ, զրուցել է այնտեղ եղած Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձի հետ, պարզել է, որ լցոնումների մասին արձանագրությունը հանձնաժողովի նախագահը չի ընդունել, թողել է տարածքը, ապա դրսում միայն տեսել է տեղամասին մոտեցող Մակեյանին ու Զաքարյանին: Աշոտ Զաքարյանը պատմեց, որ ինքը մոտավորապես ժամը 11-ին այցելել է նույն տեղամասը, հանձնաժողովի անդամներից մեկին դիտողություն է արել անձնագրում դրվող դրոշմակնիքի էջի մասին եւ թողել է տարածքը: Այդ ամենը տեւել է մոտ 3 րոպե, եւ տեղի չի ունեցել ժամը 14:30-ին, ինչպես, գրված է դատարանում հարցաքննված 8 վկաների նախնական ցուցմունքներում (վկաներից մեկը դատարանում պատմել էր, որ քննիչն էր իրեն ասել` գրի 14:30-ին մոտ, ո՞վ է դրան ուշադրություն դարձնելու): Աշոտ Զաքարյանը բացատրեց, որ փետրվարի 19-ին, ժամը 14:00-15:00-ը ինքը գտնվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում եւ նստած է եղել ընտրախախտումների մասին մամլո ասուլիսի` որպես ասուլիս հրավիրողներից եւ խոսնակներից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ դեռ 3 շաբաթ առաջ պաշտպանները դատարանին էին ներկայացրել ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն, դատավոր Խալաթյանը այսօր էլ չկամեցավ անդրադառնալ դրան, ինչին հետեւեցին պաշտպանների բողոքները իրենց միջնորդությունը չքննարկելու եւ որոշում չկայացնելու կապակցությամբ: Դատավորը ամենքին համար տարօրինակ կերպով ասաց. «Ձեր միջնորդությունը ես չեմ ընդունում»: Փաստաբանները տարակուսեցին, թե բա ինչու՞ չեք քննարկում, առանց մյուս կողմին լսելու, ինչպե՞ս եք մերժում մեր միջնորդությունը, առանց խորհրդակցական սենյակ անցնելու, ինչպես եք նման որոշում կայացնում: Դատավորը ասաց. «ես չեմ մերժում Ձեր միջնորդությունը, ես ուղղակի այն չեմ ըմդունում» ... : Հայ արդարադատության պրակտիկան այսպիսով հարստացավ եւս մեկ գոհարով: Իսկ Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ որպես անարդար դատավարության դեմ բողոք, ինքը շարունակելու է կեսգիշերից սկսած հացադուլը: Ընդհանրապես այս դատաքննությունը առանձնահատուկ է մի քանի հանգամանքներով: Բոլորի համար, անգամ դատավորի ու մեղադրողների համար, ակնհայտ է, որ մեղադրյալները իրենց բացառիկ զուսպ են պահել խնդրո առարկա ընտրատեղամասում, որեւէ կերպ չեն խոչընդոտել ընտրությունների ընթացքը, չեն հայհոյել ու չեն սպառնացել որեւէ մեկին: Չնայած այդ հանգամանքին, դատախազության ներկայացուցիչները աննման նվիրումով շարունակում էին ու շարունակում են մի քանի տասնյակ անգամ հնչած հարցերը տալ հերթական վկային, շարունակում էին 1-2-ական հարց հղել մեղադրյալներին, որոնք առնվազն 18-20 անգամ հայտարարեցին, թե չեն պատասխանելու դատախազության եւ դատավորի հարցերին, որովհետեւ նրանք այս կեղտոտ գործի սարքողների գործակիցներն են: Անհավանական է, բայց դատախազության երկու երեւանյան պատվիրակներն ու Շիրակի մարզի դատախազի տեղակալը իրենց հարցերին պատասխանելուց հրաժարվելու մասին ամբաստանյալների հայտարարություններից հետո յուրաքանչյուրը 1 կամ 2 հարց էր հղում նրանցից յուրաքանչյուրին ու ամեն անգամ ստանում նրանց պատասխանները «Հրաժարվում եմ պատասխանել այդ հարցին», ինչպես նաեւ` դահլիճի աննախադեպ արձագանքը: Դահլիճն սկզբում արձագանքում էր չափազանց կոշտ «Տո չհասկըցա՞ր, օր մարդը չի պատասխանե հարցերիդ», «անհասկացողների համար դպրոց են բացել, 2 ֆոտո ու դիմում կբերես ... », բացականչություններ, աղմուկ եւ այլն, ապա մարդիկ սկսեցին ամեն հարցից հետո` խղճահարությամբ ժպտալ, ծիծաղել, հասկանալով, որ այս դատախազները ուղղակի պարտավոր են այդ պլանն էլ կատարել, հարցեր տալ ու փրկել գոնե իրենց պաշտոնները: Բոլոր վկաներից մեկն է միայն, որ եղել է Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձը տեղամասում եւ միայն նրա ներկայությունը ու վկայությունները դատարանի դահլիճում կարող էին էականորեն լույս սփռել այն հանգամանքների վրա, որոնք նախորդել են Մակեյանի, Սաղաթելյանի եւ Զաքարյանի այցելություններին Գյումրու 34/06 տեղամաս: Այս վկան, ինչպես կարելի էր կռահել, մի քանի անգամ հրաժարվել է գալ դատարան, ու հիմա արդեն տեղեկացրել է, որ բացակայում է հանրապետությունից: Սա այն մարդն է, ով ահազանգել է Շոթա Սաղաթելյանին եւ Պետրոս Մակեյանին, այն մասին, թե մոտ 300-350 քվեաթերթիկ է լցոնվել այդ տեղամասում: Հասկանալի կերպով այս մարդու վկայությունները շատ ցանկալի էին ամբաստանյալների համար եւ անցանկալի` մեղադրողների համար: Այս ամենի ֆոնին տարօրինակ կարող է թվալ, թե իշխանությունների ի՞նչ պետքն էր գործ սարքել 43-62 տարեկան մարդկանց դեմ, ովքեր հայտնի են իրենց պարկեշտությամբ, կյանքի փորձով. մեկը` գնդապետ, մյուսը` կուսակցության նախագահ, երրորդը` վաստակավոր պապիկ: Ինչու՞ են այնուամենայնիվ որոշել գործ թխել այս մարդկանց դեմ: Պատճառը, ավելի քան հասարակ է: Երբ պարզ է դարձել, որ այս տեղամասում լցոնումների մասին տեղեկացված են Մակեյանը, Զաքարյանն ու Սաղաթելյանը, որոնք ոչինչ չեն արել, բացի այն, որ խոստացել են, թե օրինախախտները օրենքի առաջ պատասխան են տալու, ու այս խոստումն ընկալվել է հանձնաժողովի նախագահի, ու գուցեեւ, հանձնաժողովի անդամների ապագա դատապարտման կամ ազատազրկման սպառնալիք, լցոնումների նախաձեռնողները կամ պատվիրատուները, հասկացել են, որ իրենց վճռականությամբ հայտնի այս մարդկանց կասեցնելու հարմարագույն եղանակը նրանց պարզապես ձերբակալելն ու դատելն է շինած գործով: Եւ բացվել է հետաքննական ու նախաքննական ցուցմունքների թելադրանքների սեզոնը: Փաստորեն միայն այսպես են գտել այս մարդկանց ու լցոնումների բացահայտման հնարավորության չեզոքացման եղանակը: Այնինչ հաշվի չէին առել մի շարք հանգամանքներ: Դրանցից առաջինը Գյումրիում գործող լրատվամիջոցների ու լրագրողների աննխադեպ ազատությունն է: Բոլոր այս դատաքննությունները ամենայն մանրակրկիտությամբ լուսաբանվել են ԳԱԼԱ, Ցայգ, ապա Շանթ հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում, ԳԱԼԱ ՀԸ հարցազրույցներում: Գյումրիում գործող լրագրողներից ավելի քան 15-ը մշտապես գտնվել են իրադարձությունների կենտրոնում, եւ լուսաբանել են դատավարություններն ու հացադուլները, պիկետներն ու ասուլիսները: Եթե այլ մարզերում եւ Երեւանում քաղաքական հալածյալների մասին տեղեկությունները մարդիկ ստանում են կամ դատարանի դահլիճում լինելու, Ազատություն ռադիոկայանի կամ 2-3 վեբ սայթերից ու մեկ օր անց` 7-8 անուն թերթերից, Գյումրի քաղաքում եւ Շիրակի մարզում մարդիկ այս ամենից զատ 3 մասնավոր հեռուստաընկերությունների օրական 7-8 լրատվական թողարկումներից էլ է տեղեկանում: Դատավորը, Գյումրեցի դատախազը, վկաները բոլոր, ամբաստանյալները, նրանց հարյուրավոր ընկերնեը, ազգականներն ու գաղափարակիցները վստահաբար գիտեն, որ դատաքննության եւ հարակից իրադարձություևները համարյա տեղի են ունենում ուղիղ եթերում` on-line, իսկ այդ հանգամանքը կամա-ակամա մարդկանց ստիպում է լինել իրադարձությունների ոչ միայն պասիվ, այլեւ ակտիվ անդամ` դառնալ պատմության մաս ու կառուցող: Բոլոր վկաները զգում էին ու հասկացան դա: ԶԼՄ-ներից, հատկապես «նկարողներից» եկող «վտանգը» մասամբ զգալով էր, որ դատավորը 2 նիստ առաջ, որոշեց 10 րոպե նկարահանումներից հետո դուրս հրավիրել հեռուստաընկերությունների երեք նկարահանող օպերատորներին` իրենց տեսախցիկներով, բայց բան դուրս չեկավ. ամբաստանյալները հրաժարվեցին մասնակցել նիստին, ու դատավորը հաջորդ նիստերին վերանայեց դիրքորոշումը: Այս խայտառակ դատաքննության տապալման պատճառներից երկրորդը քաղաքի եւ մարզի ավանդույթներն են: Չնայած այն հանգամանքին, որ «գեղ չկա, որ շուն չունենա», փաստորեն այստեղ մարդիկ ավելի են նեղվում հանրային պարսավանքից ու մարդկային թուքումրից, քան ուսադրավորների սպառնալիքներից, եւ ի վերջո բացվեցին, ու որոշեցին ճշմարտությունը պատմել դատարանում: Նրանք չվախեցան, որ կեղծ նախաքննական ցուցմունքների համար իրենց կարող են քրեական պատասխանատվության ենթարկել: Վստահաբար կարելի է ասել, որ նրանք այլեւս երբեք կուլ չեն գնա քննիչի անունը արատավորող պաշտոնյաների սպառնալիքներին: Հազարավոր մարդիկ այս ամենը տեսնելով, ահագին բան հասկացան ու իմաստնացան, կոփվեցին ու թրծվեցին, նրանց այլեւս հնարավորն չի լինի «կուլ տալ»: Երրորդ պատճառը հայաստանյան ազատասեր հանրության ուղղակի աջակցությունն էր Գյումրի կատարվող այցելություններով, խորհրդատվությամբ, պիկետների եւ բողոքի այլ միջոցառումների մասնակցությամբ: Բանը հասավ այնտեղ, որ իշխանությունները ստիպված եղան մինչեւ 200 հոգու հասնող ոստիկանական եւ կարգադրիչական ուժեր կուտակել այս դատաքննության հանրային հնչողության սահմանափակման համար: Ոստիկանությունը դատարանի շենքի հանդիպակաց մայթի Գուլպա-նասկեղեն արտադրական միավորման շենքի երրորդ հարկի սենյակում, պատուհանի մոտ` վարագույրի ետեւում գաղտնի տեսախցիկ տեղադրեց անգամ, որ անընդհատը նկարում էր դատարանի շենքի մուտքը ժամերով պաշարած հարյուրավոր մարդկանց: Մարդիկ էլ ձեռքով ողջունում էին ... տեսախցիկին ու թաքնված նկարիչներին: Այս եւ այլ հանգամանքների հանրագումարը աննախադեպ բարձր ոգի ու տրամադրություն ստեղծեց Գյումրիում, արդյունքը` քաղբանտարկյալների մոտալուտ ազատությունն է լինելու: Սա լինելու է Հայաստանի քաղբանտարկյալներից առաջինների իսկական ազատության նախադեպը, դեպքը, նմուշը: Հիմա արդեն Գյումրիում եւ Շիրակի մարզում գրեթե ոչ ոք չի կասկածում Զաքարյանի, Սաղաթելյանի եւ Մակեյանի արդարացմանը եւ ազատմանը: Բոլորն են զգում, որ սա լինելու է այս ժողովրդի երկրորդ խոշոր հաղթանակը: Իսկ առաջի՞նը: Առաջինը ԳԱԼԱ ՀԸ փրկությունն էր, առանց որի, այս երկրորդն այնքան բարդ կլիներ հուսալ ու նախապատրաստել: «Ասպարեզ»
ՓԵՇԻՑ ՔԱՐԵՐԸ ԹԱՓԵԼՈՒ ԵՎ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ ՓՈԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր Ժողովը ողջունած վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում հերթական անգամ խոսեց գիտելիքի կարեւորության մասին, հայտարարելով, որ ժամանակակից, գլոբալ փոփոխություն կրող ...ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՓԱԿՈՒՂՈՒՄ
Գյումրիում մայիսի 20-ին եւ 21-ին շարունակվեց քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի գործով դատաքննությունը: Մայիսի 20-ի նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով անցնող եւս 4 ...ԿԱՐԿՈՒՏԸ ՄԵԾ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ
Մայիսի 20-ին, ժամը 20.30-ից 21.30-ը տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Սյունիքի մարզի Տեղ, Կոռնիձոր եւ Արավուս գյուղերին: Վնասի չափը պարզելու նպատակով համայնքներում ստեղծվել են հանձնաժողովներ: ...ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
Մայիսի 21-ին, ժամը 15.04-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 17.00-ին: Այրվել են Ա. Բաղդասարյանին պատկանող տան բակում կուտակած ...«ՄԵՆՔ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐՍ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ»
Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Հարգելի պարոն Վարչապետ, Հայաստանի վերջին նախագահական ընտրությունները կարևորվեցին նաև նրանով, որ, ի տարբերություն մնացած բոլոր ընտրությունների, ընդդիմության առաջնորդի ...ՄԱՀԱՑԵԼ Է ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ
Երեկ սրտի տագնապից մահացել է ՀՀՇ վարչության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Անդրանիկ Հովակիմյանը: Վերջին ժամանակներս նա գտնվում էր ընդհատակում:ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ Է ՀԱՅՑՈՒՄ ԱՐՑԱԽԻՑ
ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանդիմել է ԼՂՀ նախագահին: Դիմումում ասվում է. «Պարոն նախագահ, Անցյալ տարի ես դիմել էի ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Արդարադատության նախարարության Արթիկ քրեակատարողական հիմնարկում գտնվող Պետրոս Մակեյանը մայիսի 21–ին հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Քրեակատարողական համակարգի սոցիալ հոգեբանական և ...ՈՐ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՆ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԳՈՂԻ ՀԵՏ
Պետք է ստեղծել պառլամենտարիզմի ինստիտուտի պրոֆեսիոնալիզմը ապահովող նոր համակարգ: Դա Հայաստանի ներկայիս հասարակական-քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու բանալին է, որ տալիս է մարքսիստական կուսակցության ...ԿՈՆԳՐԵՍԸ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է, ԻՍԿ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԳՈՆԵ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈԼ
“Ես առաջարկեցի գլխավոր հարվածի ուղղությունը գահից տեղափոխել, հանուն ազգային միաբանության, հանուն ազգի քաղաքական միասնության, պառլամենտարիզմի ինստիտուտի լուծարման”, ասում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը, ով ...ԵՐԿՈՒ ԿՈՒՌՔԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, ով նախագահի ընտրությանը սատարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, մայիսի 22-ին Հայելի ակումբում իր դժգոհությունն է հայտնել ինչպես Սերժ Սարգսյանի, այդպես էլ ...ՄԱՐՔՍԻՍՏԻ ԽԻՍՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Մայիսի 22-ին Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վարչապետական վերադարձի, կամ Երեւանի քաղաքապետ լինելու հավակնության մասին, ասել է, թե նրանից ամեն ինչ ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՈԶՆԻՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԱՅՐԸ
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Ազգային անվտանգության եւ հատուկ քննչական ծառայությունների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական ...ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԷԼՓՈՍՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՂԾ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է
Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս էլփոստով ուարկված նամակով առաջարկ էր հղել կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նշելով տեղ եւ ժամ, որպեսզի նրանք ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՇԱԿ Է ՆՇԱՆԱԿԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հատուկ ցմահ թոշակ է նշանակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով։ Որոշումն ընդունվել է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ...ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԿՏԱ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ
Ժառանգություն կուսակցության հերթական, հինգերորդ համագումարը տեղի կունենա հունիսի 11-ին: Այդ մասին տեղեկացրել է կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանը։ Վարդան Խաչատրյանը նշել է, որ համագումարի ...ԿԱՐԳԱԴՐԵԼ ԵՆ ԳՈՐԾԵԼ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Երեկ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը հեռարձակել է ռեպորտաժ Վրաստանի հետ սահմանից: Պարզվել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ սահմանում բոլոր մեքենատերերից սահմանը հատելու համար գումար է գանձվում: ...ՍՏԵՂԾՎՈՒՄ Է 4 ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարման համակարգի խնդիրներին: Նա ասել է. «Դուք գիտեք, որ Անգլիայի կառավարությունը մեզ տեխնիկական օժանդակություն էր ցուցաբերում ...ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին, 6 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը` Երեւան քաղաքի Նուբարաշենի թունաքիմիկատների ...ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ստեղծել Հանրային խորհրդի ձեւավորման աշխատանքային խումբ: Եւ ահա, ի կատարումն այդ հանձնարարականի, նախագահի աշխատակազմը ձեռնարկել է 10-օրյա քննարկումների շարք: ...ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՊԱՏԺԱՉԱՓԸ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին, Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում, որով փոփոխել է Հյուսիսային քրեական դատարանի 2008 թվականի մարտի 12-ի դատավճիռը: ...ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «2008թ. մայիսի 21-ին հրազենային և ֆիզիկական ուժի կիրառմամբ հարձակման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան ...ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Ս.թ. մայիսի 6-ին քաղաքացի Կարեն Հեքիմյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումով հայտնել է, որ 2008թ.-ի մայիսի 5-ի առավոտյան իր բնակարան են ներխուժել ոստիկանության երեք աշխատակից և բռնի ուժով ...ԶԳՈՒՇԱՑԻՐ ՏԵԽԶՆՆՈՒՄԻՑ
Տեղեկություններ կան, որ վերջին օրերին ոստիկանության բաժին են հրավիրվում այն վարորդները, որոնք իրենց մեքենաների տեխզննումն անցկացրել են պատգամավոր, ներկայում կալանքի տակ գտնվող, “Ոգու փորձություն” կամավորականների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ
Հայաստանում անցկացվող մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի ընտրական մրցաշարում այսօր Աբովյան քաղաքի մարզադաշտում հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականները: Թուրքերը հաղթել են 2:1 հաշվով:ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
Այսօր բոլորիս համար ակնհայտ է, որ Հայաստանում առկա հետընտրական լարվածությունը ոչ միայն թուլանալու միտում չունի, այլ միայն խորանում եւ ահագնանում է։ Հասարակության եւ տիրող ռեժիմի միջեւ առաջացել է անդունդ, ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԱՍԵԼ Է ԴԵՎԻՍԻՆ
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակներում, Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մայիսի 22-ին հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսի հետ: Տիգրան Թորոսյանն ասել ...
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԿԱՆԱԶԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՔԻՔԻՈՅԻՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆԶԻՆՈՎ ՇՇԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԼԱ Հ/Ը ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՌԱՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՑ` ՈՒՂԻՂ ԳԾՈՎ 50 ԿՄ. ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒՐԱԽ ԵՆ

ՈՒՂԵՐՁ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԿՏԵՍՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ԸՆԹԵՐՑԻ, ԿԱՆՑՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ՆԿԱՏԻ
ՀՐԴԵՀ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԳՅՈՒՂՈՒՄ
- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

