
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ 30-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Մայիսի 21-ին, կառավարության նիստերի դահլիճից մեկնարկեց ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի հիմնական աշխատանքը տեղի կունենա Ծաղկաձորում եւ դրա աշխատանքը կլինի ոչ հրապարակային, իսկ ահա բացման հանդիսավոր նիստը բաց էր լրատվամիջոցների եւ հյուրերի համար: Իսկ Դաշնակցության հյուրերի կազմը բավական ներկայացուցչական էր: Եկել են կոալիցիոն բոլոր երեք գործընկերները` ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն փոխնախագահների, իսկ Բարգավաճ Հայաստանը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմքով: Ժողովին որպես հյուր մասնակցում էին հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Տիգրան Սարգսյանը նույնիսկ ողջույնի ելույթ ունեցավ, ուր ներկայացրեց աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների մասին իր պատկերացումները, Հայաստանի անելիքի մասին իր տեսլականը: “Եվ այսպես, ժամանակակից աշխարհաքաղաքակամ դաշտում, Հայաստանը կարող է հզոր մրցակցել միայն հայկական աշխարհի միջոցով, որն ունի ցանցային կառուցվածք:Մենք կարող ենք ուժեղացնել պետությունը, եթե ուժեղացնենք հայկական աշխարհը, եւ ուժեղացնելով հայկական աշխարհը, մենք կարող ենք ուժեղացնել պետությունը: Մեր կարգախոսներն են` գլոբալ մտածողությունից, կոնկրետ գործողությունների, ապագայի տեսլականից` արդիական նախագծերի իրականացում”, ասում է Տիգրան Սարգսյանը: Ըստ վարչապետի, Դաշնակցությունը հայ ժողովրդի մրցակցային դրսեւորումներից մեկն է: Տիգրան Սարգսյանը նաեւ նշեց, որ կառավարության վարքգիծը, այս գլոբալ վերափոխումների համատեքստում, լինելու է այնպիսին, որ փնտրելու են ոչ թե անցյալի բաժանող հանգամանքներ, այլ ապագայի միավորող տեսլական: Սակայն ի տարբերություն կառավարության ղեկավարի այդ ողջույնի խոսքի, Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հիմնական զեկույցը հիմնականում ուղղված էր անցյալին, ավելի կոնկրետ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սակայն մինչ այդ զեկույցը, ընթերցվեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որի տեքստը փաստացի ստանդարտ էր նման իրավիճակների համար: Ողջույնի ուղերձը ընթերցեց նախագահի խորհրդական Մանուկ Թոփուզյանը: Ողջույնի ելույթ ունեցան Հեղինե Բիշարյանն ՕԵԿ-ից, Գալուստ Սահակյանը ՀՀԿ-ից եւ Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստանից: ՀՅԴ համագումարին հրավիրյալի կարգավիճակով ներկա էին Վազգեն Մանուկյանը, Շավարշ Քոչարյանը, Սամվել Բաբայանը, սակայն նա որպես մասնավոր անձ, ինչպես նաեւ Ժառանգություն կուսակցության քաղաքական խորհրդի քարտուղար Վարդան Խաչատրյանը, ով նաեւ ուղեկցում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հորը, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանին: Վերջապես հերթը հասավ Հրանտ Մարգարյանի հիմնական զեկույցին, որի լեյտմոտիվն այն էր, որ նախագահի ընտրությանը բախվեցին նախկին ու ներկա իշխանությունները, որ երկուստեք խուսափեցին գաղափարական ծրագրային պայքարից, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրականացնում էր օտարների սցենարով գծված գունավոր հեղափոխություն, որ ընդդիմությունը մարտի 1-ին պատրաստ էր, այն ձեռնտու էր միայն ընդդիմությանը, իսկ իշխանությունն անպատրաստ էր մարտի 1-ին եւ պետք է պարզել, թե ինչու պատրաստ չէ: Այդ ամենից զատ, Հրանտ Մարգարյանը նաեւ նշեց, թե նախագահի ընտրությանն իրենց թեկնածու Վահան Հովհաննիսյանի տվյալի դիմաց գրվել էր ոչ այն վարկանիշի համապատասխան տոկոսը, որ իրականում ուներ Վահան Հովհաննիսյանը: Եվ ընդհանրապես, ընտրությանը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հաղթանակը Հրանտ Մարգարյանը որակեց “ոչ մաքուր”: Սակայն դրան զուգահեռ, Հրանտ Մարգարյանը հայտարարեց, թե քանի որ վտանգված էր պետականությունը եւ ազգային անվտանգությունը, ապա Դաշնակցությունը չէր կարող մի կողմ քաշվել եւ այդ իսկ պատճառով, հանուն պետականության կոալիցիա կազմեց իր կողմից շատ դրսեւորումներով անընդունելի իշխանության հետ, որն ըստ Հրանտ Մարգարյանի, առաջին իսկ պահից ենթարկվում էր միջազգային հզոր ճնշման: “Արտաքին ճնշումներն այժմ նոր թափ են ստացել, նրանք ներքին ճակատում ձեւավորել են ուժ կամ ցանց` բերդը ներսից գրավելու: Մեր ձեռքով մեր պետականությունը խեղճացնելու ծրագիր է իրականացվում: Այս իրավիճակում մենք այլ ելք չունեինք. Պետք է թիկունք կանգնեինք մեր պետականությանը. Պետք է հաչս այլոց ցույց տայինք սեփական ուժերով ներքին հարցերը լուծելու, համերաշխությունը վերականգնելու մեր կամքը, մեր վճռականությունը: Եվ այդ պահին մենք ստորագրեցինք քաղաքական համաձայնագիր ընտրված, բայց դեռ պաշտոնապես պարտականությունները չստանձնած նախագահի հետ”, ասում է Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքով, քանի դեռ այդ վտանգը չի անցել, հասկանալի է Դաշնակցության կոալիցիայի մեջ լինելը: “Բայց կոալիցիայի տեւականությունը պայմանավորված է հստակ առաջադրանքներով, եւ մենք ժամանակ-առ ժամանակ գնահատելու ենք համագործակցության արդյունքները: կոալիցիան Դաշնակցության համար ինքնանպատակ չէ”, սովորականի նման հայտարարեց Հրանտ Մարգարյանը: Միեւնույն ժամանակ նա նկատում է, թե անցած կարճ ժամանակի արդյունքը դրական է եւ հույս ու ակնկալիք կա: “Նաեւ ուզում ենք հավատալ, որ մեր ձեւակերպած առաջնահերթությունները թղթի վրա չեն մնալու: Ամբողջական պատասխանատվությամբ մենք բեռի տակ ենք մտել, նույնը ակնկալում ենք նաեւ մեր գործընկերներից”, ասում է Հրանտ Մարգարյանը:
ԻՆՉ ԳԻՆ Է ՎՃԱՐԵԼՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ: Քննարկման առանցքում եղել է դատարանների անկախության ...ԵԿՄ ԳՅՈՒՄՐՈՒ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ռիժիմի կողմից իրականացվող ապազգային եւ հակաժողովրդական քաղաքականության արդյունքում, վարչախմբին սպասարկող ՀՀ Գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել են շինծու քրեական գործեր, ...ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԵԿԵԼ
Ինչպես նկատելի է, Ռոբերտ Քոչարյանի թեման ավելի ու ավելի հրատապ է դառնում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական օրակարգում: Ինչն է հետաքրքրական: Որ այդ հրատապության առանցքում ոչ թե նրա վերադարձի անհրաժեշտության, ...ԿՏԵՍՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ԸՆԹԵՐՑԻ, ԿԱՆՑՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ՆԿԱՏԻ
Հարգելի Պր. Թորոսյան, Որքան հայտնի է, այս շաբաթվա վերջին Դուք մասնակցելու եք Եվրախորհրդում կայանալիք մի ժողովի, ուր քննարկվելու են ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցեր։ Դրան նախապատրաստվելը ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆԶԻՆՈՎ ՇՇԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ
9ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, թե հայտնաբերվել եւ 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգությունների մասնակիցներին շշալցված դյուրավառ հեղուկ, մասնավորապես բենզին բաժանելու ...ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին հրամանագիր է ստորագրել Վիկտոր Սողոմոնյանին ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Սերժ Սարգսյանի մեկ այլ ...ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային եւ ճառագայթային անվտանգության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՅԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ
Սերժ Սարգսյանը ողջունել է Երեւանում մեկնարկած ՀՅԴ ընդհանուր ժողովը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «ՀՅԴ-ն թե հայրենիքի, թե սփյուռքի քաղաքական կյանքում ավանդաբար ունեցել է եւ ունի առանձնահատուկ դերակատարություն` ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ Է
Այսօր ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ լրագրողները հարց են ուղղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանին չեն հրավիրել Ընդհանուր ժողովին: Լրագրողները այս հարցը տվել ...ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ 30-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Մայիսի 21-ին, կառավարության նիստերի դահլիճից մեկնարկեց ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովի հիմնական աշխատանքը տեղի կունենա Ծաղկաձորում եւ դրա աշխատանքը կլինի ոչ հրապարակային, իսկ ահա բացման հանդիսավոր ...ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մայիսի 21-ին կուսակցության Ընդհանուր 30-րդ ժողովի հիմնական զեկույցի ընթացքում հատուկ անդրադարձ կատարեց ջավախահայության խնդրին: “Ջավախքի` Վրաստանի կազմում ինքնավարության ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՄԵԿ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ
ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովից հետո ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են ժողովի բացման ժամանակ նրա ելույթի ընթացքում հնչած մի քանի մտքերի: Մասնավորապես, ...ՈՒՍՈՒՑՉԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի թիվ 178 միջնակարգ դպրոցի ուսուցիչ ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄԸ
Նոր Ժամանակներ կուսակցությունը մայիսի 21-ին տարածել է Սերժ Սարգսյանին ուղղված մի նամակ, որի հեղինակը Ռուսասանի սոցիալական գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Գ. Օսիպովն է: Նամակում ասվում է, ...ԿՐԱԿԵԼ ԵՆ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՎՐԱ
Այսօր ժամը 15-ի սահմաններում Տերյան փողոցի վրա կրակել են Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա: Ականատեսի վկայությամբ, երբ Միքայել Դանիելյանն իր ավտոմեքենայով կանգնել է կարմիր ...ԵՍ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
Արդեն 6-րդ օրն է, ինչ իմ ամուսինը` Արամ Կարապետյանը, գտնվում է ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում: Արդեն 6-րդ օրն է, ինչ մեր ցավը փորձում են խառնել քաղաքականությանը: Ես խնդրում եմ ձեզ` այդպես չվարվել: Իմ ...ԿԱՏԱՐՎԵՑ ԴԻՎԱՆԱՏԱՆ ՇԵՆՔԻ ԲԱՑՈՒՄԸ
Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Դիվանատան նորակառույց շենքի օրհնության և բացման արարողությունը, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական ...ԲՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎԵԼ Է ՎՆԱՍ
Ինչպես արդեն հաղորդվել է, մայիսի 16-ին Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 152-րդ կմ-ում ՎՈԼՎՈ մակնիշի բեռնատար ավտոմեքենան շրջադարձի ժամանակ շուռ է եկել եւ ընկել Արփա գետը: Ավտոմեքենան բեռնված է եղել լուծվող ...ՀՈՒՍԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 2 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում, որով փոփոխել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի մարտի 31-ի դատավճիռը: Վերոհիշյալ դատավճռով Հուսիկ Սուրենի ...ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ԱՐՏԱՔՍՄԱՆ ՔԱՅԼԵՐ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Մայիսի 21-ին կառավարության եւ Ազգային Ժողովի միջեւ ավանդական հարցուպատասխանի ընթացքում, Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կառավարությանը հարց է ուղղել Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն ...ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԱՇՆԱՆԸ
Երեւանի մասին օրենքի նախագիծը, որ ընդունվել է առաջին ընթերցմամբ, բայց երկրորդ ընթերցումը կառավարությունը հետաձգում է, խորհրդարան կներկայացվի հավանաբար աշնանը: Այդ մասին մայիսի 21-ին խորհրդարանի հետ հարցուպատասխանի ...ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը մայիսի 21-ին տարածել է հաղորդագրություն, որով տեղեկացնում է Նոր-Խարբերդ գյուղում բնապահպանական պահանջների խախտման մասին: “Օրերս բնապահպանության նախարար ...ԲԺՇԿԱԿԱՆ ԿՈՆՍԻԼԻՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը, նախնական կալանքում գտնվող Արամ Կարապետյանի պաշտպանի միջնորդությամբ հրավիրվել է բժշկական կոնսիլիում, ...\"ԱՅՍՕՐՎԱ ԱԺ-Ն ԵՐԴՄՆԱԴՐԺՈՒԹՅԱՆ ԾՆՈՒՆԴ Է\"
Մտավորականների ֆորումի ավագանու եվ համակարգող խորհրդի հայտարարությունը Այս օրերին մեր ԶԼՄ-ներում հաճախ են հրապարակում ԱԺ-ն վերընտրելու և’ իշխանական թևի, և’ արմատական ընդդիմության ցանկությունների, ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, թե Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումն է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական ...
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ
ՊԵՏՔ ՉԷ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՄՂԵԼ ՍԽԱԼԻ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ
ԿԸՆԴՈՒՆԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲՈՒՔԻՔԻՈՅԻՆ

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆԶԻՆՈՎ ՇՇԵՐ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԼԱ Հ/Ը ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՌԱՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՑ` ՈՒՂԻՂ ԳԾՈՎ 50 ԿՄ. ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒՐԱԽ ԵՆ

ՈՒՂԵՐՁ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
ԿՏԵՍՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ԸՆԹԵՐՑԻ, ԿԱՆՑՆԵՔ, ՈՒ ՉԵՔ ՆԿԱՏԻ
- 1805 Ռուսաստանին է միացվում Շաքու (Նուխիի) խանությունը:
- 1864 «Հայոց մարդասիրական ընկերության» հիմնումը Բաքվում:
- 1889 Ստեղծվեց «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») նախնական անվանումը՝ «Օսմանյան միության կազմակերպություն» թուրքական քաղաքական կուսակցությունը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրագործեց հայերի ցեղասպանությունը:
- 1915 Թուրքական կառավարությունը հրապարակեց օրենք (3 կետերից) ռազմական գոտուց հայերի տեղահանության և պատժամիջոցների մասին:
- 1917 Մահացավ բանաստեղծ Մկրտիչ Աճեմյանը:
- 1920 Դիլիջանում հաստատվում է խորհրդային իշխանություն:
- 1920 Թարթառ-Մարտակերտ ուղղությամբ 11-րդ կարմիր բանակը ներխուժեց Ղարաբաղ, որով դրվեց Ադրբեջանին հայկական այդ երկրամասի փաստական բռնակցման սկիզբը:
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմը վերակազմվում է ՀԽՍՀ Ժողկոմխորհրդի Ալ. Մյասնիկյանի նախագահությամբ:
- 1967 Մահացավ երաժշտագետ, կոմպոզիտոր և խմբավար Բարսեղ Կանաչյանը: (Ծնվ. 1885 թ.):
- Ո՞վ ով է Հայկական քաղաքական կյանքում
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

