
ՈՒՂԵՐՁ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
Բժիշկ-սրտաբան, բժշկ. գիտ. թեկնածու, դոցենտ Արմեն Գասպարյանը կանչվել էր` զննելու Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին 2008թ մայիսի 14-ին: Զննելիս և էլեկտրասրտագրություն կատարելիս նշվեց որոշ ախտաբանական փոփոխություններ, որոնք կարելի է նկարագրել որպես նյութափոխանակային համախտանիշ: Պարզվեց, որ հիվանդի մոտ առկա է բարձր զարկերակային ճնշում, հաճախակի ճնշման բարձրացում կրիզային թվերի, առկա է սրտի ձախ փորոքի գերաճ, միջնապատի և հետին պատի սնուցման խանգարում, բրադիկարդիա` 58-62 մեկ րոպեում: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սնուցման բավարար պայմաններում նշվել է մարմնի քաշի կորուստ, զննման պահին քաշը մոտ 98կգ, քաշի կորուստը` մոտ 6,5-7կգ: Զննման պահին հիվանդը գանգատվում էր գլխացավից, գլխապտույտից, սրտի շրջանի ցավերից: Դիրքը փոխելուց, հաճախակի շնչելուց գլխապտույտն ուժեղանում էր, ինչը վկայում է վեգետատիվ ռեակցիայի մասին: Պարզվեց, որ հիվանդի մոտ առկա է մի քանի սրտանոթային և նյութափոխանակային ռիսկի գործոն: Դրանցից է շիճուկային գլյուկոզի մակարդակը 7,7 մմոլ/լ, անշարժությունը, պասիվ ծխելու ազդեցության տակ գտնվելը: Հիվանդը ստացել էր որոշ դեղեր` ճնշումը կարգավորելու համար, որոնց ֆոնի վրա 2008թ. մայիսի 9-ին նշվել էր հիպերտոնիկ կրիզ, դրանից հետո ճնշումը կայուն բարձր է եղել, չի ենթարկվել հակահիպերտենզիվ բուժմանը և անգամ ստորին զարկերակային /դիաստոլիկ/ ճնշումը բարձրացել էր 120 մմ ս.ս.-ի: Նկատի ունենալով իրավիճակային օբյեկտիվ և գործիքային զննման տվյալները` դրվեց ախտորոշումը - զարկերակային հիպերտենզիա, երկրորդ շրջան, կրիզային ընթացք, սրտի իշեմիկ հիվանդություն, չի բացառվում սուր պսակային համախտանիշ, և խորհուրդ տրվեց հետագա հետազոտությունները, այդ թվում կորոնարոգրաֆիան, և բուժումը իրականացնել մասնագիտացված սրտաբանական կենտրոնում: Պետք է նշել, որ հիվանդը պատկանում է սրտանոթային բարձր ռիսկի խմբին, մասնավորապես` կապված նյութափոխանակության խանգարման և զարկերակային հիպերտենզիայի հետ, ինչը կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի ցանկացած րոպեին: Գասպարյանի և քրեակատարողական հիմնարկի տված եզրակացություններում առկա էր տարակարծություն այն մասով, որը վերաբերվում է ստացիոնար պայմաններում հիվանդին զննելուն և բուժումն իրականացնելուն: Եթե հիվանդը չհետազոտվի ստացիոնար սրտաբանական կենտրոնում, և մոտակա ժամանակներս չիրականացվի հակահիպերտենզիվ և նյութափոխանակության խանգարման դեմ ուղղված բուժում, կարող ենք գործ ունենալ սրտանոթային մահացու ելքի հետ: 2008թ. մայիսի 16-ի առավոտյան Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաթոքային բաժանմունքի վարիչ Լաուրա Աթայանը հայտնեց, որ հիվանդը, ով նախօրեին շտապ կարգով տեղափոխվել էր տվյալ բաժանմունք, պետք է պատրաստվի կորոնարոգրաֆիայի: Ներկայումս հիվանդի զարկերակային ճնշումը` չնայած ներերակային հակահիպերտենզիվ բուժման, կայուն բարձր է`140-110: Սրտաբան Արմեն Գասպարյանի կարծիքով` հիվանդը պետք է շարունակի մնալ մշտական ստացիոնար սրտաբանական հսկողության տակ, և իրականացվի հակահիպերտենզիվ ու նյութափոխանակությունը կարգավորող բուժում, բազմակողմանի քննվի հիվանդի սիրտը և այլ օրգան համակարգերը, օբյեկտիվ կարծիք ստացվի տարբեր առաջատար սրտաբաններից և որոշվի հիվանդի հետագա վարման հարցը: Նոր ժամանակներ կուսակցությունը ակնկալում է բժիշկների օգնությունը: Նրանց կոչ ենք անում շարժվել բացառապես մարդասիրական մղումներով` նկատի ունենալով այն վտանգը, որ ներկայումս սպառնում է անձի առողջությանը: Նոր ժամանակներ կուսակցության լրատվական ծառայություն
ԳԱԼԱ Հ/Ը ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՌԱՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՑ` ՈՒՂԻՂ ԳԾՈՎ 50 ԿՄ. ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒՐԱԽ ԵՆ
1Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը այս հաղորդագրությամբ ուրախությամբ տեղեկացնում է, որ պաշտոնից վերջապես հեռացվել է Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանը, ով ԳԱԼԱ ՀԸ դեմ 2007 ...ՈՒՂԵՐՁ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
Բժիշկ-սրտաբան, բժշկ. գիտ. թեկնածու, դոցենտ Արմեն Գասպարյանը կանչվել էր` զննելու Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին 2008թ մայիսի 14-ին: Զննելիս և էլեկտրասրտագրություն կատարելիս նշվեց ...
ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ ՈՒՂՏԸ ԹԵՐԵՎՍ ՇՓՈԹՈՒՄ Է ՈՒԽՏԻ ՀԵՏ, ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿԸ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ ԻՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԼԱ Հ/Ը ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՌԱՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՑ` ՈՒՂԻՂ ԳԾՈՎ 50 ԿՄ. ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒՐԱԽ ԵՆ

ՈՒՂԵՐՁ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

