
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՐԱՆԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Մայիսի 16-ին բավական թեժ էր իրավիճակը Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նախօրեին այնտեղ անժամկետ հացադուլի էր նստել Նոր Ժամանակներ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նրա պահանջները երկուսն են` անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալ սրտի աշխատանքի խնդիրներ ունեցած ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանին, որվ գտնվում է մեկուսարանում, եւ նաեւ ազատ արձակել նրան: Մայիսի 15-ի երեկոյից սկսած, հացադուլ հայտարարած Հրաչյա Սարգսյանը մինչեւ մայիսի 16-ի կեսօր անցկացրել է Գլխավոր դատախազության շենքի դիմաց գտնվող այգու նստարանին: Կեսօրին նրան “հյուր” են եկել իրավապահները, Կենտրոնի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Տարոն Բաղդասարյանի գլխավորությամբ: “Իսկապես արդեն հոգնած էինք, մի ամբողջ գիշեր այստեղ նստած ենք անցկացրել այն պայմանով, որ այսօր ժամը 12-ին հստակ կլինի, թե մեր պահանջները ինչպիսի լուծում կստանան: Պահանջներից մեկը հիշում եք, որ Արամ Կարապետյանին հիվանդանոց տեղափոխեն, ինչը գիշերը տեղի ունեցավ, եւ երկրորդն էլ, որ իր խափանման միջոցը փոխեն: Ինչու էինք մենք անհանգիստ, քանի որ քննիչի միջնորդությունը կար, որ նրա խափանման միջոցը երկարաձգվի”, ասում է Հրաչյա Սարգսյանը: Անքուն գիշերից հոգնած, հացադուլավորը եւ նրա ընկերները Գլխավոր դատախազության դիմացի այգու խոտածածկին վրան են բացել, որպեսզի մի փոքր հանգստանան: Դեռ չեն հասցրել բացված վրանի մեջ տեղավորված Հրաչյա Սարգսյանին բարձ տալ, որ մի քիչ պառկի, երբ ոստիկանները, այդ թվում եւ հատուկ ջոկատայինները, մոտեցել են վրանին եւ հացադուլավոր Հրաչյա Սարգսյանից պահանջել են դուրս գալ վրանից եւ հավաքել այն: Հրաչյա Սարգսյանն ասում է, որ ինքը չի ենթարվել այդ պահանջին, քանի որ ոստիկանները որեւէ իրավական հիմնավորում չեն կարողացել ներկայացնել: Դրան հաջորդել է այն, որ մի քանի ոստիկան ու հատուկ ջոկատային, գնդապետ Տարոն Բաղդասարյանի հրահանգով, ձեռնամուխ են եղել վրանն ուժով քանդելուն: Այդ ընթացքում նրանք բռնություն են կիրառել Հրաչյա Սարգսյանի եւ նրան աջակցող մարդկանց հանդեպ, այդ թվում եւ կանանց: “Այդպես բռի ու վայրենի ձեւով վրանից ինձ դուրս հանեցին: Վրանը քաշքշելով քանդել են, ճղրտել են, ես մեջը: Ինձ հարվածներ հասել է, ոտքիս, ձեռքիս: Վրանը տարան: Ամենասկզբում իրենք ասում էին, որ դուրս եկեք, ես էլ պարոն գնդապետին առաջարկեցի ինձ պայմաններ ստեղծեն, ասում եմ ես 24 ժամ նստարանին նստած եմ եղել, հայտարարել եմ հացադուլ, որն իմ իրավունքն է, ինքնակամ եմ դա արել, բայց նաեւ հանգստանալու իրավունքն էլ է իմ իրավունքը, դուք ինձ կարող եք պայման ստեղծել, որ հանգստանամ: Ասում է ոնց ուզում եք հանգստացեք, գնդապետն է ասում: Ես ասի ուզում եմ վրանի մեջ հանգստանալ, որը բոլոր միջազգային նորմերով ընդունելի ձեւ է: Ինքը ասեց չպիտի լինի վրանը, ես էլ ասեցի պիտի լինի ու մտա վրանի մեջ”, ասում է Հրաչյա Սարգսյանը: Կանայք, որոնց նույնպես քաշքշել են ոստիկանները եւ հատուկ ջոկատայինները, ի նշան բողոքի հայտարարում էին, թե իրենք էլ այդ պահից հացադուլի են նստում Հրաչյա Սարգսյանի հետ: Թեեւ վրանը չկար, սակայն նրանք խոտածածկի վրա փռված ներքնակներին նստած էին Արամ Կարապետյանի լուսանկարները պարզած եւ վանկարկում էին “Արամ, Արամ”, “Ազատություն”, “Հայաստանը ոստիկանների պետությունը չէ”: Միջադեպից մի քանի րոպե անց քաղաքացիներին միացան նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման ներկայացուցիչները, մասնավորապես Մանուշակ Պետրոսյանն ու Լեւոն Զուրաբյանը: Իսկ քիչ անց դեպքի վայր եկան նաեւ քաղբանտարկյալների կանանց շարժման ակտիվիստները, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կին Մելիսա Բրաունի գլխավորությամբ եւ դատախազության դիմաց կանգնեցին քաղբանտարկյալների նկարներով եւ “Ազատություն քաղբանտարկյալներին” պաստառով:
ԹՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄՏԱԾԵՆ
Երեւի թե ժամանակն է արդեն, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջեւ շփումը դադարեցվի, որովհետեւ ինչպես նկատելի է, դա բացասաբար է անդրադառնում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի վրա: Այն դառնում ...«ԵԹԵ ՇԱՏ ՏԱՔ, ՀԵՏՈ ՔԻՉ ԿՈՒԶԵՆՔ»
Կառավարությունը երկու շաբաթ շարունակ բաց է թողնելու իր դուռը, որպեսզի ձեռնարկատերերն առաջարկներ ներկայացնեն գործարարության վիճակը, գործարար միջավայրը բարելավելու համար: Սա մի դրվագ է գործարարների եւ կառավարության ...ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀՈՒՅՍԵՐ ԵՆ ԿԱՊՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին: Հանդիպմանը կողմերը խոսել են Հայաստանում ...ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԴԱՇԻՆՔԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Եկեղեցի-հասարակություն թեմայով այս հոդվածը մեր կայքում հրապարակվել է ապրիլի 3-ին: Հաշվի առնելով թեմայի հրատապությունը եւ հրչապարակային քննարկումները, որոշեցինք այն կրկին ներկայացնել ընթերցողին: Հայաստանում ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Վերջին շրջանում միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում են արդարադատության ...1 ԶՈՀ, 5 ՎԻՐԱՎՈՐ
Մայիսի 15-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ռուսթավելի փողոցի թիվ 17 շենքին հարակից տարածքում: Տեղում պարզվել է, որ իրար են բախվել ՎԱԶ-21010 մակնիշի 01 ՏՏ 515 պետհամարանիշով ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՓՈՂ ԿՏԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եվրամիության Նոր հարևաններ ծրագրի շրջանակներում Հայաստանը 2008 թվականին կստանա 24 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը։ ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հայաստան համահայկական հիմնադրամի Հո•աբարձուների Խորհրդի 17-րդ նիստը տեղի կունենա մայիսի 27-ին Երեւանում, Կառավարության ընդունելությունների տանը: Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը հոգաբարձուներին ...ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ
Ինչպես հայտնի է, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը Երևան.Կենտրոն քրեակատարողական մեկուսարանից տեղափոխվել է մայրաքաղաքի Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք: ՆԺԿ լրատվական ծառայությունը տեղեկացնում ...ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Դեսպան Լոնսդեյլը հավաստել է տարբեր ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԿՐԿԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 1998 թվականից ի վեր, հետեւողականորեն փոշիացրեց քաղաքական դաշտը, որի ազդեցության հետեւանք էր խորհրդարանի թուլացումը, որպես քաղաքական ինստիտուտ, եւ դրա հետեւանքն ...ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
Երբ իշխանությունը խոսում է արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության մասին եւ փաստացի ընդունում դրա գոյությունը, դրանով ինքնաբերաբար ապացուցում է, որ խորհրդարանի ընտրությունը չի եղել կատարյալ: ...ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Եթե 1995 թվականի Սահմանադրությունը գրեթե զրոյացնում էր խորհրդարանի դերը երկրի կառավարման գործում, ապա 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունը էապես ընդլայնեց խորհրդարանի լիազորությունները եւ ստեղծեց ...ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կայցելի Երևան մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին ...ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԱՅԼ ԿՐԻՄԻՆԱԼ ԱՐԳԵԼՔԸ
Խորհրդարանն ունի ընդամենը 25 տոկոս հասարակական վստահելիություն, օրենսդրական նախաձեռնությունների 90 տոկոսը ներկայացնում է կառավարությունը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը այդ տվյալը ներկայացրել ...ՄԻՋՈՒԿ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆՎԻ
“Ինձ օգնեք ես հասկանամ: Այդ դեպքում նախագահի պաշտոն զբաղեցնող Սերժ Սարգսյանը ինչու վարչապետ չնշանակեց կոալիցիայից որեւէ մեկին, ընդգծված որեւէ դեմքի, ինչպիսիները երեւում էին առաջին շարքում, այլ նշանակեց ...ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ՉԻ ՓՈԽՎԻ
Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը ԱՌԿԱ գործակալությանը տեղեկացրել է, թե իր ղեկավարած ընկերությունը չի պատրաստվում մինչեւ տարեվերջ փոխել էլեկտրական էներգիայի սակագինը:ԱԱԾ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒՀԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՊՔ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԲՈՒՀ-ական համակարգում կաշառակերության դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ ...ԱԴԱՄՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ
Մայիսի 14-ին Երևան է ժամանել Եվրոպային և Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչև մայիսի 17-ը: Ադամսին ...ԱԶԱՏԵԼ ԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍՏՈՒԳՈՂ ԲԺՇԿԻՆ
Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար, ներկայում կալանավորված Արամ Կարապետյանը գտնվում է Էրեբունի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում, քանի որ մեկուսարանում խնդիրներ է ունեցել սրտի աշխատանքի հետ կապված, ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՐԱՆԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Մայիսի 16-ին բավական թեժ էր իրավիճակը Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նախօրեին այնտեղ անժամկետ հացադուլի էր նստել Նոր Ժամանակներ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նրա պահանջները երկուսն ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈՂ ԿԽՆԱՅԻ
Եթե Հայաստանում խորհրդարան չլինի, եւ օրենքները մշակի կառավարությունն ու նախագահն էլ հաստատի, ապա դրանից պետությունը ոչինչ չի կորցնի, մայիսի 16-ին Մամուլի Ազգային ակումբում նկատել է սոցիալ-դեմոկրատ Հնչակյան ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Մայիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը ստորագրեցին ՙԳերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության ...ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ ՀԵՏ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «ԱրմենՏելի» դեմ պրովայդերների բողոքների հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում այսօր տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն` ՏՄՊՊ, ...
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆԸ ՉԷ, ԲԱՅՑ ՀԱՄԵՐԿՐԱՑԻՆ Է
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ԴԵՄ
ՎԵՐԱՔՆՆԻՉԸ ՈՐՈՇԵՑ, ՈՐ ԳՈՒԼՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՍԿՍԵԼ
ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՐԵԼ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
«ԵԹԵ ՇԱՏ ՏԱՔ, ՀԵՏՈ ՔԻՉ ԿՈՒԶԵՆՔ»
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

