
ԱԱԾ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒՀԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՊՔ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԲՈՒՀ-ական համակարգում կաշառակերության դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից: Ազգային անվտանգության ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի Արտասահմանյան գրականություն առարկայի պետական ավարտական քննությունների ընթացքում դրական գնահատականներ նշանակելու համար պետական հանձանաժողովի անդամ, նույն ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Կարլեն Մատինյանը, մտնելով գործարքի մեջ ուսանողների և նրանց ծնողների հետ կաշառք է պահանջել: Ս.թ. մայիսի 15-ին օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչի աշխատասենյակում 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Կարլեն Մատինյանը: Խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է նույն օրը 7 ուսանողներից կաշառք ստացված տարբեր չափերի գումարներով ծրարներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 2 հազար ԱՄՆ դոլար և 610 հազար դրամ: Չորս այլ ուսանողներ ևս բացատրություններ են տվել, որ Կ. Մատինյանն իրենիցից էլ է շորթել կաշառք` յուրաքանչյուրից 500 դոլարի սահմաններում: Պարզվել է, որ Կ. Մատինյանի կողմից դրամաշորթությունը կրել է պարբերական բնույթ: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով, ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
ԹՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄՏԱԾԵՆ
Երեւի թե ժամանակն է արդեն, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջեւ շփումը դադարեցվի, որովհետեւ ինչպես նկատելի է, դա բացասաբար է անդրադառնում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի վրա: Այն դառնում ...«ԵԹԵ ՇԱՏ ՏԱՔ, ՀԵՏՈ ՔԻՉ ԿՈՒԶԵՆՔ»
Կառավարությունը երկու շաբաթ շարունակ բաց է թողնելու իր դուռը, որպեսզի ձեռնարկատերերն առաջարկներ ներկայացնեն գործարարության վիճակը, գործարար միջավայրը բարելավելու համար: Սա մի դրվագ է գործարարների եւ կառավարության ...ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀՈՒՅՍԵՐ ԵՆ ԿԱՊՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին: Հանդիպմանը կողմերը խոսել են Հայաստանում ...ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԴԱՇԻՆՔԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Եկեղեցի-հասարակություն թեմայով այս հոդվածը մեր կայքում հրապարակվել է ապրիլի 3-ին: Հաշվի առնելով թեմայի հրատապությունը եւ հրչապարակային քննարկումները, որոշեցինք այն կրկին ներկայացնել ընթերցողին: Հայաստանում ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Վերջին շրջանում միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում են արդարադատության ...1 ԶՈՀ, 5 ՎԻՐԱՎՈՐ
Մայիսի 15-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ռուսթավելի փողոցի թիվ 17 շենքին հարակից տարածքում: Տեղում պարզվել է, որ իրար են բախվել ՎԱԶ-21010 մակնիշի 01 ՏՏ 515 պետհամարանիշով ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՓՈՂ ԿՏԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եվրամիության Նոր հարևաններ ծրագրի շրջանակներում Հայաստանը 2008 թվականին կստանա 24 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը։ ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հայաստան համահայկական հիմնադրամի Հո•աբարձուների Խորհրդի 17-րդ նիստը տեղի կունենա մայիսի 27-ին Երեւանում, Կառավարության ընդունելությունների տանը: Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը հոգաբարձուներին ...ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ
Ինչպես հայտնի է, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը Երևան.Կենտրոն քրեակատարողական մեկուսարանից տեղափոխվել է մայրաքաղաքի Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք: ՆԺԿ լրատվական ծառայությունը տեղեկացնում ...ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Դեսպան Լոնսդեյլը հավաստել է տարբեր ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԿՐԿԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 1998 թվականից ի վեր, հետեւողականորեն փոշիացրեց քաղաքական դաշտը, որի ազդեցության հետեւանք էր խորհրդարանի թուլացումը, որպես քաղաքական ինստիտուտ, եւ դրա հետեւանքն ...ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
Երբ իշխանությունը խոսում է արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության մասին եւ փաստացի ընդունում դրա գոյությունը, դրանով ինքնաբերաբար ապացուցում է, որ խորհրդարանի ընտրությունը չի եղել կատարյալ: ...ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Եթե 1995 թվականի Սահմանադրությունը գրեթե զրոյացնում էր խորհրդարանի դերը երկրի կառավարման գործում, ապա 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունը էապես ընդլայնեց խորհրդարանի լիազորությունները եւ ստեղծեց ...ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կայցելի Երևան մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին ...ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԱՅԼ ԿՐԻՄԻՆԱԼ ԱՐԳԵԼՔԸ
Խորհրդարանն ունի ընդամենը 25 տոկոս հասարակական վստահելիություն, օրենսդրական նախաձեռնությունների 90 տոկոսը ներկայացնում է կառավարությունը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը այդ տվյալը ներկայացրել ...ՄԻՋՈՒԿ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆՎԻ
“Ինձ օգնեք ես հասկանամ: Այդ դեպքում նախագահի պաշտոն զբաղեցնող Սերժ Սարգսյանը ինչու վարչապետ չնշանակեց կոալիցիայից որեւէ մեկին, ընդգծված որեւէ դեմքի, ինչպիսիները երեւում էին առաջին շարքում, այլ նշանակեց ...ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ՉԻ ՓՈԽՎԻ
Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը ԱՌԿԱ գործակալությանը տեղեկացրել է, թե իր ղեկավարած ընկերությունը չի պատրաստվում մինչեւ տարեվերջ փոխել էլեկտրական էներգիայի սակագինը:ԱԱԾ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒՀԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՊՔ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԲՈՒՀ-ական համակարգում կաշառակերության դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ ...ԱԴԱՄՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ
Մայիսի 14-ին Երևան է ժամանել Եվրոպային և Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչև մայիսի 17-ը: Ադամսին ...ԱԶԱՏԵԼ ԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍՏՈՒԳՈՂ ԲԺՇԿԻՆ
Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար, ներկայում կալանավորված Արամ Կարապետյանը գտնվում է Էրեբունի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում, քանի որ մեկուսարանում խնդիրներ է ունեցել սրտի աշխատանքի հետ կապված, ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՐԱՆԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Մայիսի 16-ին բավական թեժ էր իրավիճակը Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նախօրեին այնտեղ անժամկետ հացադուլի էր նստել Նոր Ժամանակներ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նրա պահանջները երկուսն ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈՂ ԿԽՆԱՅԻ
Եթե Հայաստանում խորհրդարան չլինի, եւ օրենքները մշակի կառավարությունն ու նախագահն էլ հաստատի, ապա դրանից պետությունը ոչինչ չի կորցնի, մայիսի 16-ին Մամուլի Ազգային ակումբում նկատել է սոցիալ-դեմոկրատ Հնչակյան ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Մայիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը ստորագրեցին ՙԳերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության ...ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ ՀԵՏ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «ԱրմենՏելի» դեմ պրովայդերների բողոքների հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում այսօր տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն` ՏՄՊՊ, ...
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

