
ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Եթե 1995 թվականի Սահմանադրությունը գրեթե զրոյացնում էր խորհրդարանի դերը երկրի կառավարման գործում, ապա 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունը էապես ընդլայնեց խորհրդարանի լիազորությունները եւ ստեղծեց Հայաստանում պառլամենտարիզմի զարգացման նախադրյալ: Այդ գնահատականը մայիսի 16-ին հնչել է Մամուլի Ազգային ակումբի եւ ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած քննարկման ժամանակ, որի թեման եղել է Հայաստանում պառլամենտարիզմի վիճակը: Գնահատականի հեղինակը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն է: “Եթե մինչեւ 2007 թվականը գործադիր իշխանության ղեկավարը երկրի նախագահն էր, ինչը բնականաբար դժվարացնում էր գործադիր իշխանության դեմ` տես երկրի նախագահի դեմ, քաղաքական պայքարը, ապա 2007 թվականից հետո գործադիր իշխանությունը, ինչպես նաեւ օրենսդիր իշխանությունը, դատականը երկրի նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակում են երեք ուժերի տարանջատումների մեխանիզմի կիրառման առումով: Այսինքն երկրի նախագահը այլեւս գործադիրի ղեկավար չէ եւ համաձայնեք, որ սա բավականին հեշտացնում է ապագայում օրենսդիր մարմնի դերակատարությունը գործադիր մարմնի դեմ այսպես ասած լուռ պայքարում”, ասում է Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, խորհրդարանի չորս գործառույթները հայտնի են` օրենսդիր, վերահսկողական, ներկայացուցչական եւ քաղաքական: Արմեն Աշոտյանի գնահատմամբ, հանգամանքը, որ երկրի նախագահը եւ կառավարությունը նույն քաղաքական ճամբարից են, ինչ խորհրդարանի մեծամասնությունը, որոշակիորեն խոչընդոտում է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների մրցակցային գործելաոճին: “Հիմա, մենք ունենք օբյեկտիվ նախադրյալներ Հայաստանում այդ վիճակը շտկելու: Ես մի նախադրյալ շեշտեցի: Երկրի նախագահն այլեւս կառավարության ղեկավարը չէ, գործադիր իշխանության ղեկավարը չէ: Սա շատ կարեւոր հանգամանք է, որպեսզի օրենսդիր մարմինը կարողանա պայքարել, չակերտավոր պայքարել կառավարության գործունեության դեմ, հանուն երկրի նախագահի նաեւ, վերջիվերջո, որովհետեւ մեծամասնությունը երկրի նախագահի քաղաքական հենարանն է: Երկրորդ նախադրյալը դա ներկուսակցական ժողովրդավարության մակարդակի բարձրացումն է: Սա կարեւոր հանգամանք է, եթե մենք ուզում ենք օրենսդիր եւ գործադիր մարմինների իրական տարանջատման խնդիրը լուծել”, ասում է Արմեն Աշոտյանը: Նա նկատի ունի, որ թեեւ օրենսդիր ու գործադիր իշխանության մեջ միեւնույն կուսակցությանը պատկանող գործիչներ են, սակայն ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմների շնորհիվ նրանք կարող են իրենց տեղերում կատարել իրենց լիազորությունը: Երրորդ նախադրյալը, ըստ Արմեն Աշոտյանի, դա խորհրդարանի ընդդիմության իրավունքների երաշխավորումն է: Այդ առումով, ՀՀԿ անդամ պատգամավորը որոշակի դիտողություն է անում միջազգային կազմակերպությունների գործունեության կապակցությամբ, ասելով, թե այդ կազմակերպությունները, խոսելով խորհրդարանի եւ խորհրդարանում ընդդիմության դերի բարձրացման մասին, իրականում Հայաստանի Հանրապետության հետ կապված որեւէ ծրագրում որեւէ դեր չեն վերապահում խորհրդարանի համար:
ԹՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄՏԱԾԵՆ
Երեւի թե ժամանակն է արդեն, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջեւ շփումը դադարեցվի, որովհետեւ ինչպես նկատելի է, դա բացասաբար է անդրադառնում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի վրա: Այն դառնում ...«ԵԹԵ ՇԱՏ ՏԱՔ, ՀԵՏՈ ՔԻՉ ԿՈՒԶԵՆՔ»
Կառավարությունը երկու շաբաթ շարունակ բաց է թողնելու իր դուռը, որպեսզի ձեռնարկատերերն առաջարկներ ներկայացնեն գործարարության վիճակը, գործարար միջավայրը բարելավելու համար: Սա մի դրվագ է գործարարների եւ կառավարության ...ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀՈՒՅՍԵՐ ԵՆ ԿԱՊՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին: Հանդիպմանը կողմերը խոսել են Հայաստանում ...ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԴԱՇԻՆՔԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Եկեղեցի-հասարակություն թեմայով այս հոդվածը մեր կայքում հրապարակվել է ապրիլի 3-ին: Հաշվի առնելով թեմայի հրատապությունը եւ հրչապարակային քննարկումները, որոշեցինք այն կրկին ներկայացնել ընթերցողին: Հայաստանում ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Վերջին շրջանում միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում են արդարադատության ...1 ԶՈՀ, 5 ՎԻՐԱՎՈՐ
Մայիսի 15-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ռուսթավելի փողոցի թիվ 17 շենքին հարակից տարածքում: Տեղում պարզվել է, որ իրար են բախվել ՎԱԶ-21010 մակնիշի 01 ՏՏ 515 պետհամարանիշով ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՓՈՂ ԿՏԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եվրամիության Նոր հարևաններ ծրագրի շրջանակներում Հայաստանը 2008 թվականին կստանա 24 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը։ ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հայաստան համահայկական հիմնադրամի Հո•աբարձուների Խորհրդի 17-րդ նիստը տեղի կունենա մայիսի 27-ին Երեւանում, Կառավարության ընդունելությունների տանը: Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը հոգաբարձուներին ...ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ
Ինչպես հայտնի է, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը Երևան.Կենտրոն քրեակատարողական մեկուսարանից տեղափոխվել է մայրաքաղաքի Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք: ՆԺԿ լրատվական ծառայությունը տեղեկացնում ...ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Դեսպան Լոնսդեյլը հավաստել է տարբեր ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԿՐԿԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 1998 թվականից ի վեր, հետեւողականորեն փոշիացրեց քաղաքական դաշտը, որի ազդեցության հետեւանք էր խորհրդարանի թուլացումը, որպես քաղաքական ինստիտուտ, եւ դրա հետեւանքն ...ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
Երբ իշխանությունը խոսում է արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության մասին եւ փաստացի ընդունում դրա գոյությունը, դրանով ինքնաբերաբար ապացուցում է, որ խորհրդարանի ընտրությունը չի եղել կատարյալ: ...ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Եթե 1995 թվականի Սահմանադրությունը գրեթե զրոյացնում էր խորհրդարանի դերը երկրի կառավարման գործում, ապա 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունը էապես ընդլայնեց խորհրդարանի լիազորությունները եւ ստեղծեց ...ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կայցելի Երևան մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին ...ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԱՅԼ ԿՐԻՄԻՆԱԼ ԱՐԳԵԼՔԸ
Խորհրդարանն ունի ընդամենը 25 տոկոս հասարակական վստահելիություն, օրենսդրական նախաձեռնությունների 90 տոկոսը ներկայացնում է կառավարությունը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը այդ տվյալը ներկայացրել ...ՄԻՋՈՒԿ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆՎԻ
“Ինձ օգնեք ես հասկանամ: Այդ դեպքում նախագահի պաշտոն զբաղեցնող Սերժ Սարգսյանը ինչու վարչապետ չնշանակեց կոալիցիայից որեւէ մեկին, ընդգծված որեւէ դեմքի, ինչպիսիները երեւում էին առաջին շարքում, այլ նշանակեց ...ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ՉԻ ՓՈԽՎԻ
Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը ԱՌԿԱ գործակալությանը տեղեկացրել է, թե իր ղեկավարած ընկերությունը չի պատրաստվում մինչեւ տարեվերջ փոխել էլեկտրական էներգիայի սակագինը:ԱԱԾ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒՀԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՊՔ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԲՈՒՀ-ական համակարգում կաշառակերության դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ ...ԱԴԱՄՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ
Մայիսի 14-ին Երևան է ժամանել Եվրոպային և Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչև մայիսի 17-ը: Ադամսին ...ԱԶԱՏԵԼ ԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍՏՈՒԳՈՂ ԲԺՇԿԻՆ
Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար, ներկայում կալանավորված Արամ Կարապետյանը գտնվում է Էրեբունի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում, քանի որ մեկուսարանում խնդիրներ է ունեցել սրտի աշխատանքի հետ կապված, ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՐԱՆԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Մայիսի 16-ին բավական թեժ էր իրավիճակը Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նախօրեին այնտեղ անժամկետ հացադուլի էր նստել Նոր Ժամանակներ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նրա պահանջները երկուսն ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈՂ ԿԽՆԱՅԻ
Եթե Հայաստանում խորհրդարան չլինի, եւ օրենքները մշակի կառավարությունն ու նախագահն էլ հաստատի, ապա դրանից պետությունը ոչինչ չի կորցնի, մայիսի 16-ին Մամուլի Ազգային ակումբում նկատել է սոցիալ-դեմոկրատ Հնչակյան ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Մայիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը ստորագրեցին ՙԳերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության ...ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ ՀԵՏ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «ԱրմենՏելի» դեմ պրովայդերների բողոքների հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում այսօր տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն` ՏՄՊՊ, ...
ԴԵՐ, ՈՐՆ ԱՐԴԵՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՉԲԱՐՁՐԱՆԱԼ
ԴՐՎԱԳ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ
ԶՈՐԱԿՈՉԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՓՈՍԻՆ
ՂԱՐԱԲԱՂԸ ԿՃԱՆԱՉՎԻ ԴԱՍԱԿԱՆ ՍԽԵՄԱՅՈՎ
ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂՆԵՐԻՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

