
ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԴԱՇԻՆՔԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Եկեղեցի-հասարակություն թեմայով այս հոդվածը մեր կայքում հրապարակվել է ապրիլի 3-ին: Հաշվի առնելով թեմայի հրատապությունը եւ հրչապարակային քննարկումները, որոշեցինք այն կրկին ներկայացնել ընթերցողին:
Հայաստանում վերջին շրջանի ներքաղաքական, հասարակական գործընթացներում հանրության բանավեճի թեմաներից մեկը դարձավ Հայ Առաքելական եկեղեցու տեղը եւ դերը նոր ժամանակներում: Փետրվարյան հանրահավաքների ժամանակ բազմիցս հիշատակվեց Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդների դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Իր հերթին, մարտի 2-ին, հայտնի դեպքերի մասին Հայլուր ծրագիրը իր առաջին ռեպորտաժը սկսեց պախարակելով “քաղաքական աղանդավորականներին”, իսկ մի քանի օր անց խորհրդարանում եւ իշխանամետ մամուլում հայտնվեցին տեսակետներ այն մասին, որ իբր աղանդավորականները քվեարկել են Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին:
Ակտիվորեն մասնակցելով Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո զուսպ պաշտոնական դիրքորոշում որդեգրելով` Հայ Առաքելական եկեղեցին ցուցադրեց, որ փաստորեն հայտնվել է “բարիկադների” մի կողմում եւ ակնկալում է համապատասխան վերաբերմունք իշխանություններից:
Հայաստանի իշխանության համար ակնհայտ է, որ ՀՀԿ դավանած նժդեհականությունը հանրային ընկալման տեսակետից բավական անհասկանալի ու “անկիրառելի” գաղափարախոսություն է, իսկ ահա եկեղեցու գործոնը կարող է հենարան հանդիսանալ ղեկավարման համար: Իհարկե, կարելի էր կարծել, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական որակապես այլ իրավիճակի պայմաններում իշխանությունը պետք է գնար ժամանակակից իրողություններին համարժեք լուծումների ճանապարհով, այդպիսով ինքն էլ համարժեք դառնալով ստեղծված իրողություններին: Սակայն կատարվեց այն, ինչ թերեւս պետք է կատարվեր: Նորից հաստատվեց պատմական այն պարզ ճշմարտությունը, որ մարդկանց տիրելու համար նախ պետք է գերել նրանց հոգիները: Ցանկացած ռեժիմ պետք է ունենա իր հենարանը, որը հասարակության աչքում իրեն լեգիտիմացնի եւ ապահովի կապը հասարակության լայն հատվածի հետ: Հայաստանում հաստատված համակարգի պայմաններում, երբ իշխանությունը փաստացի չունի հենարան հանրության լայն շերտերի մեջ եւ սպառել է նրա հետ երկխոսության բոլոր հնարավորությունները, թվում է Հայ Առաքելական եկեղեցին այս խնդրի ապահովման գործում այլընտրանք չունի: Եկեղեցու այս կարգի հարուստ պատմական փորձը նորից պահանջարկ է սկսել վայելել: Քաղաքական, իրավական, բարոյական, սոցիալական առկա հիմնախնդիրները պետք է տեղափոխել այլ դաշտ: Ամենահարմար դաշտը իհարկե ազգայնականությունն է: «Հանուն ազգի» ցանկացած անօրինակություն կարելի է արդարացնել:
Որոնք են այն հիմնական հատկությունները, որոնք միավորում են եկեղեցուն եւ Հայաստանում ձեւավորված ներկայիս համակարգին: Դրանք են` ստվերային տնտեսությունը, ամբողջատիրական հակումները, մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակումը եւ այլն: Միայն ձեռք-ձեռքի տալով է հնարավոր պահպանել նման արտոնյալ վիճակը: Եթե ներկայիս ձեւավորված համակարգի այս հատկություններն անթաքույց են, ապա Եկեղեցու մասին նման քննարկումները հասկանալի պատճառով հազվադեպ են լինում:
Այն, որ փորձ է արվում կառուցել ամբողջատիրական կարգեր` երկարացնել հատուկ դրությունն առանձին` մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող օրենքներում հակասահմանադրական փոփոխություններ կատարելու միջոցով, բոլորին է ակնհայտ, սակայն մենք չենք նկատում, որ կատարյալ ամբողջատիրական կարգեր են վաղուցվանից տիրում Հայ եկեղեցում: Ըստ էության, եկեղեցին ենթարկվում է միայն մեկ մարդու: Նա կարող է միանձնյա որոշումներ կայացնել, վարել իրեն հաճո ցանկացած քաղաքականություն եւ իրականացնել ցանկացած տիպի բիզնես ծրագրեր: Նա կարող է միանձնյա կարգալույծ անել ցանկացած հոգեւորականի, եւս իր ցանկությամբ, առանց որեւէ մարմնի առջեւ հաշվետու լինելու: Այսինքն Հայ եկեղեցու հոգեւորականը ոչ միայն իրավազուրկ է որպես Հայաստանի շարքային քաղաքացի, այլեւ կրկնակի իրավազուրկ է նաեւ որպես հոգեւորական: Չի կարող բողոքով դիմել ոչ մի ատյանի, լինի դա եկեղեցու մեջ, թե դուրս:
Հայտնի է, որ եթե հասարակությունը մի ոլորտում ընդունելի է համարում անհանդուրժողականությունը, ապա վաղ թե ուշ անհանդուրժողականությունը տարածվում է նաեւ մյուս ոլորտների վրա: Եթե մենք համարում ենք, որ կրոնական կազմակերպությունները պետք է հալածվեն, նրանց համարում ենք աղանդներ, ապա աղանդներ կարող են համարվել քաղաքական կուսակցություններ, ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություններ եւ այլն, ուղղակի այդ ամենը պետք է մատուցել “ճիշտ համեմունքի” հետ:
Իրոք, եկեղեցին այն մոդելն է, որն իր մեջ իրականացրել է այն ամենը, ինչի մասին չեն կարող անգամ երազել Հայաստանի իշխանությունները: Եկեղեցին խորը միջնադարից սկսած չի վերափոխել իր էությունը, համարվում է ազգային կառույց, որը քննադատությունից վեր է, ունի օրենքով ամրագրված արտոնություններ: Իրոք, կատարյալ կարգավիճակ: Մնում է այս հաջողված փորձը տարածել ողջ Հայաստանով մեկ: Արդյոք կարող է իշխանությունը լուծել այս խնդիրը` համարվել ազգային արժեք, որին նույնպես բոլորը պետք է ենթարկվեն: Պարզ է, որ առանց եկեղեցու օգնության դա անհնար կլինի:
Մինչ այս պահը անկախ Հայաստանի նախագահների երդման արարողությունները օծում էին կաթողիկոսները, դրանով տուրք տալով եկեղեցու պատմական դերակատարությանը, այս անգամ այս ամենը այլ երանգ է ստանում:
Այսպիսով, վիճակն արդեն գցված է: Եկեղեցին մուտք է գործել քաղաքականություն եւ այլեւս նահանջի տեղ չունի: Կամ ներկա իշխանությունների հետ համատեղ ունենալու է անսահման իրավունքներ եւ լիազորություններ, կամ գլորվելու է դեպի «սովորական» եկեղեցու կարգավիճակը:
ՀԵՐՄԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԹՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄՏԱԾԵՆ
Երեւի թե ժամանակն է արդեն, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջեւ շփումը դադարեցվի, որովհետեւ ինչպես նկատելի է, դա բացասաբար է անդրադառնում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի վրա: Այն դառնում ...«ԵԹԵ ՇԱՏ ՏԱՔ, ՀԵՏՈ ՔԻՉ ԿՈՒԶԵՆՔ»
Կառավարությունը երկու շաբաթ շարունակ բաց է թողնելու իր դուռը, որպեսզի ձեռնարկատերերն առաջարկներ ներկայացնեն գործարարության վիճակը, գործարար միջավայրը բարելավելու համար: Սա մի դրվագ է գործարարների եւ կառավարության ...ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀՈՒՅՍԵՐ ԵՆ ԿԱՊՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին: Հանդիպմանը կողմերը խոսել են Հայաստանում ...ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԴԱՇԻՆՔԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Եկեղեցի-հասարակություն թեմայով այս հոդվածը մեր կայքում հրապարակվել է ապրիլի 3-ին: Հաշվի առնելով թեմայի հրատապությունը եւ հրչապարակային քննարկումները, որոշեցինք այն կրկին ներկայացնել ընթերցողին: Հայաստանում ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Վերջին շրջանում միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում են արդարադատության ...1 ԶՈՀ, 5 ՎԻՐԱՎՈՐ
Մայիսի 15-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ռուսթավելի փողոցի թիվ 17 շենքին հարակից տարածքում: Տեղում պարզվել է, որ իրար են բախվել ՎԱԶ-21010 մակնիշի 01 ՏՏ 515 պետհամարանիշով ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՓՈՂ ԿՏԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եվրամիության Նոր հարևաններ ծրագրի շրջանակներում Հայաստանը 2008 թվականին կստանա 24 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը։ ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հայաստան համահայկական հիմնադրամի Հո•աբարձուների Խորհրդի 17-րդ նիստը տեղի կունենա մայիսի 27-ին Երեւանում, Կառավարության ընդունելությունների տանը: Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը հոգաբարձուներին ...ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ
Ինչպես հայտնի է, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը Երևան.Կենտրոն քրեակատարողական մեկուսարանից տեղափոխվել է մայրաքաղաքի Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք: ՆԺԿ լրատվական ծառայությունը տեղեկացնում ...ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Դեսպան Լոնսդեյլը հավաստել է տարբեր ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԿՐԿԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 1998 թվականից ի վեր, հետեւողականորեն փոշիացրեց քաղաքական դաշտը, որի ազդեցության հետեւանք էր խորհրդարանի թուլացումը, որպես քաղաքական ինստիտուտ, եւ դրա հետեւանքն ...ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
Երբ իշխանությունը խոսում է արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության մասին եւ փաստացի ընդունում դրա գոյությունը, դրանով ինքնաբերաբար ապացուցում է, որ խորհրդարանի ընտրությունը չի եղել կատարյալ: ...ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Եթե 1995 թվականի Սահմանադրությունը գրեթե զրոյացնում էր խորհրդարանի դերը երկրի կառավարման գործում, ապա 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունը էապես ընդլայնեց խորհրդարանի լիազորությունները եւ ստեղծեց ...ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կայցելի Երևան մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին ...ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԱՅԼ ԿՐԻՄԻՆԱԼ ԱՐԳԵԼՔԸ
Խորհրդարանն ունի ընդամենը 25 տոկոս հասարակական վստահելիություն, օրենսդրական նախաձեռնությունների 90 տոկոսը ներկայացնում է կառավարությունը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը այդ տվյալը ներկայացրել ...ՄԻՋՈՒԿ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆՎԻ
“Ինձ օգնեք ես հասկանամ: Այդ դեպքում նախագահի պաշտոն զբաղեցնող Սերժ Սարգսյանը ինչու վարչապետ չնշանակեց կոալիցիայից որեւէ մեկին, ընդգծված որեւէ դեմքի, ինչպիսիները երեւում էին առաջին շարքում, այլ նշանակեց ...ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ՉԻ ՓՈԽՎԻ
Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը ԱՌԿԱ գործակալությանը տեղեկացրել է, թե իր ղեկավարած ընկերությունը չի պատրաստվում մինչեւ տարեվերջ փոխել էլեկտրական էներգիայի սակագինը:ԱԱԾ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒՀԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՊՔ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԲՈՒՀ-ական համակարգում կաշառակերության դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ ...ԱԴԱՄՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ
Մայիսի 14-ին Երևան է ժամանել Եվրոպային և Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչև մայիսի 17-ը: Ադամսին ...ԱԶԱՏԵԼ ԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍՏՈՒԳՈՂ ԲԺՇԿԻՆ
Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար, ներկայում կալանավորված Արամ Կարապետյանը գտնվում է Էրեբունի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում, քանի որ մեկուսարանում խնդիրներ է ունեցել սրտի աշխատանքի հետ կապված, ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՐԱՆԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Մայիսի 16-ին բավական թեժ էր իրավիճակը Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նախօրեին այնտեղ անժամկետ հացադուլի էր նստել Նոր Ժամանակներ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նրա պահանջները երկուսն ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈՂ ԿԽՆԱՅԻ
Եթե Հայաստանում խորհրդարան չլինի, եւ օրենքները մշակի կառավարությունն ու նախագահն էլ հաստատի, ապա դրանից պետությունը ոչինչ չի կորցնի, մայիսի 16-ին Մամուլի Ազգային ակումբում նկատել է սոցիալ-դեմոկրատ Հնչակյան ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Մայիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը ստորագրեցին ՙԳերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության ...ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ ՀԵՏ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «ԱրմենՏելի» դեմ պրովայդերների բողոքների հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում այսօր տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն` ՏՄՊՊ, ...
ՀԲԸՄ «ԱՆԴՐԱՆԻԿ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ-ՃԱՄԲԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՊԱԳՐՎԵԼ Է ՖԱՅՆԵՆՇԼ ԹԱՅՄՍՈՒՄ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ԱՆԵԼՈՒ ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ՄՈՏ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԱՎ ԿՆԱԽԱԳԱՀԻ
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎՍՏԱՀԵԼԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
«ԵԹԵ ՇԱՏ ՏԱՔ, ՀԵՏՈ ՔԻՉ ԿՈՒԶԵՆՔ»
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

