
«ԵԹԵ ՇԱՏ ՏԱՔ, ՀԵՏՈ ՔԻՉ ԿՈՒԶԵՆՔ»
- Կառավարությունը երկու շաբաթ շարունակ բաց է թողնելու իր դուռը, որպեսզի ձեռնարկատերերն առաջարկներ ներկայացնեն գործարարության վիճակը, գործարար միջավայրը բարելավելու համար: Սա մի դրվագ է գործարարների եւ կառավարության հանդիպումից, որ տեղի էր ունենում անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ: Դռները երկու շաբաթ բաց թողնելու մասին գործարարներին ասել է հենց վարչապետը: Դրանից բացի, Տիգրան Սարգսյանը էլի ուշագրավ բաներ է ասել, մասնավորապես այն, որ երբ ՀՆԱ հանդեպ հարկերի հարաբերակցությունը հասնի 25 տոկոսի, կառավարությունը կնվազեցնի հարկային դրույքաչափերը: Սա բավական հետաքրքիր եւ յուրահատուկ մոտեցում է: Իշխանությունը գործարարներին փաստացի ասում է հետեւյալը. “Եթե շատ տաք, հետո քիչ կուզենք”: Գործարարները բնականաբար այդ տարբերակին կհամաձայնեն: Ավելի լավ է միանգամից շատ տան, որ հետո քիչ տան, քան անընդհատ շատ տան, բայց ոչ այնքան, որ հետո քիչ տան: Մի փոքր բարդ բանաձեւ է եւ երեւի թե գործարար ամբողջ խավին դա բացատրելու, մատչելի դարձնելու համար կարիք կլինի ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, սակայն եթե օտար բանաձեւերը հասկանալու համար մեր պաշտոնյաներին իշխանությունը կտրում է գործից եւ ստեղծվում են այդպիսի աշխատանքային խմբեր, ապա սեփական բանաձեւերը սեփական գործարարներին հասկացնելու համար երեւի թե արժե նույնիսկ մի քանի աշխատանքային խումբ ձեւավորել: Ի վերջո, այդ ամենը գործարարների համար: Իսկ այն, որ նոր իշխանությունը գործարարների համար պատրաստ է շատ բանի, հստակ է դառնում երկու շաբաթ շարունակ կառավարության դուռը բաց թողնելու մասին խոսքից: Կատակ բան չէ, երբ եղանակը դրսում անձրեւային է, քամոտ, կառավարությունը երկու շաբաթ շարունակ բաց է պահում իր դուռը գործարարների համար: Սակայն հետաքրքիր է, եթե հետո դռները փակվեն, արդյոք որեւէ մի գործարար այլեւս հնարավորություն չի ունենալու մտնել կառավարություն, կամ արդյոք մտած որեւէ գործարար երկու շաբաթում եթե չհասցնի դուրս գալ, մնալու է կառավարությունում: Թեեւ դա այդքան էլ վատ բան չէ: Կառավարությունում լինելը գործարարի համար շահավետ վիճակ է: Դրա մասին կարող են վկայել արդեն իսկ կառավարության կազմում կամ դրան առընթեր գործող մարմիններում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած կամ զբաղեցնող գործարարները, որոնք, իհարկե, իրենց ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում են այլ անձանց միջոցով, այսինքն բիզնեսները գրանցում են հարազատի, բարեկամի կամ ընկերոջ անուններով: Թեւ իհարկե կային նաեւ պաշտոնյաներ, որոնք չէին էլ թաքցնում, որ բիզնեսմեն են, ընդ որում քրտինքով աշխատող բիզնեսմեն: Սակայն հետաքրքիր է, որ իրենց գործարարությունը չթաքցնող պաշտոնյաներից էլ ազատվեց նոր կառավարությունը: Սակայն երեւի թե նոր բիզնեսմեններին տեղ տալու համար: Ի վերջո, եթե նոր իշխանությունն իսկապես որոշել է աջակցել ձեռնարկատերերին, ապա թերեւս լավագույն աջակցությունը կլինի նրանց բոլորին պաշտոն տալը: Պաշտոն ստանալուց հետո գործարարներն այլեւս չեն էլ անհանգստացնի կառավարությանը, այլ իրենք իրեն գլխի ճարը կտեսնեն: Այդպես, հերթով, գործարարների ասենք տասը հոգանոց խմբերի կառավարությունը կարող է ընդունել իր մոտ աշխատանքի, մեկ տարվա ընթացքում այդ տասը գործարարը կհասցնեն բավական լավացնել իրենց դիրքը, հետո նրանք կազատվեն աշխատանքից եւ գործադիր համակարգում աշխատանքի կընդունվի տասը գործարարից կազմված մյուս խումբը, եւ այդպես շարունակ: Հետո, մինչեւ աշխատանքից ազատված այն տասը գործարարների տնտեսական վիճակը սկսի վատանալ, նորից կգա աշխատանքի ընդունվելու նրանց հերթը: Հայաստանում կարծես թե գործարարությանն աջակցելու, գործարար միջավայրը բարելավելու այլ տարբերակ չկա: Թեեւ տարբերակ է նաեւ գործարարությանը չաջակցելը: Այսինքն, որեւէ մի գործարարի, որեւէ մի խոշոր սեփականատիրոջ, չի տրվում պետական կառավարման համակարգի որեւէ մի պաշտոն: Այդպես իհարկե կառավարությունը մեծ հարված կհասցնի գործարարներին, սակայն անչափ զգալի քայլ կատարած կլինի գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

© Լրագիր
Վերջին լուրերը, Մայիս 16, 2008ԹՈՂ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄՏԱԾԵՆ
Երեւի թե ժամանակն է արդեն, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջեւ շփումը դադարեցվի, որովհետեւ ինչպես նկատելի է, դա բացասաբար է անդրադառնում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի վրա: Այն դառնում ...«ԵԹԵ ՇԱՏ ՏԱՔ, ՀԵՏՈ ՔԻՉ ԿՈՒԶԵՆՔ»
Կառավարությունը երկու շաբաթ շարունակ բաց է թողնելու իր դուռը, որպեսզի ձեռնարկատերերն առաջարկներ ներկայացնեն գործարարության վիճակը, գործարար միջավայրը բարելավելու համար: Սա մի դրվագ է գործարարների եւ կառավարության ...ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀՈՒՅՍԵՐ ԵՆ ԿԱՊՈՒՄ
Նախագահի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին: Հանդիպմանը կողմերը խոսել են Հայաստանում ...ՍՐԻ ՈՒ ԽԱՉԻ ԴԱՇԻՆՔԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Եկեղեցի-հասարակություն թեմայով այս հոդվածը մեր կայքում հրապարակվել է ապրիլի 3-ին: Հաշվի առնելով թեմայի հրատապությունը եւ հրչապարակային քննարկումները, որոշեցինք այն կրկին ներկայացնել ընթերցողին: Հայաստանում ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Վերջին շրջանում միտումնավոր ու կազմակերպված կերպով խեղաթյուրվում են արդարադատության ...1 ԶՈՀ, 5 ՎԻՐԱՎՈՐ
Մայիսի 15-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ռուսթավելի փողոցի թիվ 17 շենքին հարակից տարածքում: Տեղում պարզվել է, որ իրար են բախվել ՎԱԶ-21010 մակնիշի 01 ՏՏ 515 պետհամարանիշով ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՓՈՂ ԿՏԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եվրամիության Նոր հարևաններ ծրագրի շրջանակներում Հայաստանը 2008 թվականին կստանա 24 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը։ ...ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հայաստան համահայկական հիմնադրամի Հո•աբարձուների Խորհրդի 17-րդ նիստը տեղի կունենա մայիսի 27-ին Երեւանում, Կառավարության ընդունելությունների տանը: Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը հոգաբարձուներին ...ԲԺԻՇԿԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ
Ինչպես հայտնի է, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը Երևան.Կենտրոն քրեակատարողական մեկուսարանից տեղափոխվել է մայրաքաղաքի Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունք: ՆԺԿ լրատվական ծառայությունը տեղեկացնում ...ՇԱՏ ԲԱՆ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Դեսպան Լոնսդեյլը հավաստել է տարբեր ...ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԿՐԿԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 1998 թվականից ի վեր, հետեւողականորեն փոշիացրեց քաղաքական դաշտը, որի ազդեցության հետեւանք էր խորհրդարանի թուլացումը, որպես քաղաքական ինստիտուտ, եւ դրա հետեւանքն ...ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
Երբ իշխանությունը խոսում է արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության մասին եւ փաստացի ընդունում դրա գոյությունը, դրանով ինքնաբերաբար ապացուցում է, որ խորհրդարանի ընտրությունը չի եղել կատարյալ: ...ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Եթե 1995 թվականի Սահմանադրությունը գրեթե զրոյացնում էր խորհրդարանի դերը երկրի կառավարման գործում, ապա 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունը էապես ընդլայնեց խորհրդարանի լիազորությունները եւ ստեղծեց ...ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կայցելի Երևան մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին ...ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԱՅԼ ԿՐԻՄԻՆԱԼ ԱՐԳԵԼՔԸ
Խորհրդարանն ունի ընդամենը 25 տոկոս հասարակական վստահելիություն, օրենսդրական նախաձեռնությունների 90 տոկոսը ներկայացնում է կառավարությունը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը այդ տվյալը ներկայացրել ...ՄԻՋՈՒԿ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆՎԻ
“Ինձ օգնեք ես հասկանամ: Այդ դեպքում նախագահի պաշտոն զբաղեցնող Սերժ Սարգսյանը ինչու վարչապետ չնշանակեց կոալիցիայից որեւէ մեկին, ընդգծված որեւէ դեմքի, ինչպիսիները երեւում էին առաջին շարքում, այլ նշանակեց ...ԷԼԷՆԵՐԳԻԱՅԻ ԳԻՆԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ՉԻ ՓՈԽՎԻ
Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը ԱՌԿԱ գործակալությանը տեղեկացրել է, թե իր ղեկավարած ընկերությունը չի պատրաստվում մինչեւ տարեվերջ փոխել էլեկտրական էներգիայի սակագինը:ԱԱԾ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ԲՈՒՀԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՊՔ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ԲՈՒՀ-ական համակարգում կաշառակերության դեպք: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ ...ԱԴԱՄՍԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԸ
Մայիսի 14-ին Երևան է ժամանել Եվրոպային և Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության ծրագրերը համակարգող Թոմաս Ադամսը: Տվյալ պաշտոնում սա Ադամսի վերջին այցելությունն է, որը կշարունակվի մինչև մայիսի 17-ը: Ադամսին ...ԱԶԱՏԵԼ ԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍՏՈՒԳՈՂ ԲԺՇԿԻՆ
Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար, ներկայում կալանավորված Արամ Կարապետյանը գտնվում է Էրեբունի հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքում, քանի որ մեկուսարանում խնդիրներ է ունեցել սրտի աշխատանքի հետ կապված, ...ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՐԱՆԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Մայիսի 16-ին բավական թեժ էր իրավիճակը Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նախօրեին այնտեղ անժամկետ հացադուլի էր նստել Նոր Ժամանակներ կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Նրա պահանջները երկուսն ...ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈՂ ԿԽՆԱՅԻ
Եթե Հայաստանում խորհրդարան չլինի, եւ օրենքները մշակի կառավարությունն ու նախագահն էլ հաստատի, ապա դրանից պետությունը ոչինչ չի կորցնի, մայիսի 16-ին Մամուլի Ազգային ակումբում նկատել է սոցիալ-դեմոկրատ Հնչակյան ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Մայիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը ստորագրեցին ՙԳերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության ...ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՄԵՆՏԵԼԻ ՀԵՏ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «ԱրմենՏելի» դեմ պրովայդերների բողոքների հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում այսօր տեղի է ունեցել քննարկում-խորհրդակցություն` ՏՄՊՊ, ...
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա) նոր
ԿԱՍԿԱԾՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ ԿՍՏԱՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ORANGE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏՔ Է 200 ՄԼՆ ԵՎՐՈ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԻ
ԵՐԲ Է ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
© Լրագիր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

© ՀԱՀ
Այսօրը Հայաստանի պատմությունում- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
Ֆորումի ակտիվ քննարկումները
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

