
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի նիստ` ընդլայնված կազմով, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաեւ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը, մաքսային պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, ՙՏնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն՚ Եվրոպական Միության կողմից TACIS-ի շրջանակներում ֆինանսավորվող ծրագրի հայաստանյան տնօրենը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը, Կանադա-Հայաստան նորաստեղծ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը, ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միություն՚ ՀԿ-ի նախագահը, հանրապետության ընկերությունների, իրավաբանական անձանց միությունների, տարբեր հիմնադրամների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Բացելով նիստը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ նորակազմ կառավարությունը եւս կարեւորում է գործարարության աջակցման խորհրդի գործունեությունը, որի գլխավոր խնդիրը, ըստ նրա, հանրապետությունում այնպիսի գործարար միջավայրի ձեւավորումն է, որը ոչ միայն լավագույնը կհամարվի տարածաշրջանում, այլեւ քննություն կբռնի միջազգային մրցակցության առումով: Անդրադառնալով հանդիպման հիմնական նպատակներին, վարչապետը նշել է, որ դրանք հիմնականում երեքն են. առաջին` քննարկել այն մոտեցումները, որոնք արդեն իսկ որդեգրել է նորակազմ կառավարությունը եւ որոնք դրված են կառավարության ծրագրի հիմքում, երկրորդ` քննարկել, թե, ըստ գործարարների, ինչպիսի± խնդիրներ են կուտակվել եւ ինչպիսի± կազմակերպչական մոտեցումներ են անհրաժեշտ, որպեսզի խորհուրդն աշխատի ավելի արդյունավետ, եւ երրորդ` 2008-2009թթ. խորհրդի անելիքները: Տիգրան Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել է նաեւ իր տեսակետներն այդ նպատակների իրագործման ուղիների, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության եւ այլ հարցերի վերաբերյալ: Գործարար համայնքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարեւորել են կառուցողական երկխոսության, կառավարության ծրագրի իրականացմանը մասնավոր հատվածի մասնակցության ապահովման, միմյանց նկատմամբ վստահության ամրապնդման կառավարության հստակ տրամադրվածությունը` երկրում իրական բարեփոխումներ տեսնելու ակնկալիքով: Նրանք դրական են գնահատել կարեւոր հիմնախնդիրների շուրջ կազմակերպվող բաց քննարկումները, որոնք, ըստ նրանց, աննախադեպ են իրենց համարձակությամբ, հրապարակայնությամբ եւ արվող առաջարկություններով: Գործարարների համոզմամբ, կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները հույս են ներշնչում, որ հնարավոր է ավելի արդյունավետ պայքար ծավալել կոռուպցիայի, ստվերային տնտեսության, հովանավորչության եւ այլ արատավոր երեւույթների դեմ: ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՆԻՍՏՈՒՄ Գործարարության աջակցման խորհրդի նիստը պետք է նոր թափ ստանա եւ նորաստեղծ կառավարությունը կարեւորում է խորհրդի գործունեությունը, մանավանդ, դուք ծանոթ եք կառավարության ծրագրի հիմնական դրույթներին: Մենք մտադիր ենք ՀՀ-ում ձեւավորել այնպիսի բիզնես միջավայր, որը կհամարվի լավագույնը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաեւ քննություն կբռնի միջազգային մրցակցության առումով: Սա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին բավականին լուրջ աշխատանք պետք է կատարենք, ընդ որում` այս աշխատանքը հնարավոր է օբյեկտիվորեն գնահատել, որովհետեւ գոյություն ունեն այս բնագավառում բազմաթիվ միջազգային հեղինակավոր կառույցներ, որոնք գնահատման իրենց մեթոդաբանությամբ հայտնի են եւ մշտապես աշխարհի տարբեր երկրների բիզնես միջավայրները կարողանում են համեմատության մեջ ներկայացնել միջազգային հանրությանը: Այդ ինդիկատորները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում, եւ մենք մանրակրկիտ` այդ մեթոդաբանության հիման վրա, բացահայտելու ենք մեր հարաբերական առավելությունները եւ հիմնականում բացթողումները, թույլ կողմերը, որտեղ կառավարությունը ջանքեր պետք է գործադրի, որպեսզի բիզնեսի զարգացման բոլոր խոչընդոտները կարողանանք ձեզ հետ միասին հաղթահարել: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ սա կառավարության առաջնահերթություններից մեկն է: Երկրորդը, ինչ կուզեի ձեզ ասել` այն է, որ տարածաշրջանում` հաշվի առնելով աշխարհաքաղաքական խնդիրները, որոնք գոյություն ունեն, ակնհայտորեն Հայաստանն ունի մրցակցային սահմանափակումներ: Շատ բիզնեսներ Հայաստանում ավելի թանկ են, քան մեր հարեւան երկրներում: Եվ հասկանալի է, որ այս բացասական գործոններին, որոնք առկա են, ընդ որում` դրանք գործոններ են, որոնք ունենալու են երկարաժամկետ ազդեցություն մեր տնտեսական համակարգի վրա, մենք պետք է կարողանանք հակադրել հենց բիզնես միջավայրի այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնք կդառնան մեր հարաբերական առավելությունները: Եվ այս համադրումների ներքո, բիզնեսով Հայաստանում զբաղվելը պետք է լինի ավելի շահավետ, քան մեր հարեւան պետություններում: Դա նշանակում է, որ մեզանից շատ ավելի մեծ ջանք է պահանջվելու բիզնես միջավայրը բարելավելու համար: Դուք տեղյակ եք, որ մենք սկսել ենք բավականին լուրջ ծրագրեր մշակել եւ իրականացնել հարկային եւ մաքսային ոլորտներում: Երեւի, առաջադրանքներն արդեն ձեզ հասել են. մենք մտադիր ենք ներկայացնել ձեր ուշադրությանը հարկային վարչարարության կատարելագործման հայեցակարգը, ինչպես նաեւ միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը: Եվ մենք ձեզ հետ միասին հնարավորություն ենք ունենալու քննարկել ե°ւ հայեցակարգը, ե°ւ այդ միջոցառումները, ինչպես նաեւ քննարկելու ենք ձեր մասնակցությունը այդ միջոցառումների իրականացման գործում, մոնիտորինգի գործում, նաեւ վերահսկողության գործում: Վարչապետին կից ստեղծվելու է մոնիտորինգի խումբ, որը վերահսկելու է մաքսային եւ հարկային վարչարարությունը ՀՀ-ում, ինչպես նաեւ լինելու է ուղղակի գիծ, հեռախոսային կապ, տաք գիծ, որի միջոցով արձանագրելու ենք բոլոր այն դիտողությունները, բողոքները, որոնք լինելու են հարկային եւ մաքսային վարչարարության առումով եւ արձագանքելու ենք այդ դիտողություններին ու առաջարկություններին: Այսինքն` իրականացնելու ենք մոնիտորինգ, խմբավորելու ենք այդ դիտողությունները եւ առաջարկությունները եւ փորձելու ենք հասկանալ, թե որոնք են այն գործոնները, որ հնարավորություն չեն տալիս հարկային եւ մաքսային վարչարարությունը ՀՀ-ում կատարելագործելու: Սա նշանակում է` արմատական փոփոխություններ հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում, եւ այդ արմատական փոփոխություններին մենք մոտենում ենք այն տեսակետից, որ հաջողություն կարող ենք ունենալ միայն մի դեպքում` եթե լինի ձեր աջակցությունը: Առաջին խնդիրն այն է, որ պետք է կարողանանք հաղթահարել հարկային եւ մաքսային վարչարարությունն իրականացնող մասնագետների հոգեբանական բարդույթը, որովհետեւ նրանք պետք է սովորեն աշխատել նորովի, ձերբազատվեն այն մեթոդներից, որոնք կիրառում էին, այդ թվում` նաեւ բիզնեսի անմիջական մասնակցությամբ, որովհետեւ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ երկկողմանի համաձայնությունները, որ ձեռք են բերում հարկային եւ մաքսային աշխատողները բիզնեսի ներկայացուցիչների հետ, երկու կողմերին էլ ձեռնտու է, տուժում է պետությունը եւ հասկանալի է, որ այդ հոգեբանական բարդույթը պետք է հաղթահարվի, եւ սա չափազանց բարդ խնդիր է: Մենք էապես խստացնելու ենք պատժամիջոցները մեր աշխատողների նկատմամբ, մյուս կողմից` կտրուկ ավելացնելու ենք նրանց աշխատավարձերը եւ սոցիալական փաթեթ ենք առաջարկելու, որը երկարաժամկետ առումով ապահովելու է նրանց կայուն աշխատատեղը, աշխատավարձը եւ այդ սոցիալական փաթեթը հույս է ներշնչելու, որ նրանք երկարաժամկետ առումով կարող են պատկերացնել իրենց կարիերան եւ իրենց սոցիալական խնդիրների լուծումը` կապելով դրանք պետության հետ եւ ցույց տալով, որ կայուն երկարաժամկետ աշխատատեղ ունենալն այդ ոլորտում շատ ավելի ձեռնտու է, քան դիմել ռիսկի եւ գնալ տարբեր գայթակղությունների: Մյուս կողմից` մենք կարծում ենք, որ եթե չլինի մասնավոր հատվածի աջակցությունը այս առումով, բնականաբար, հաջողություն չենք կարող ունենալ: Մենք արդեն իսկ ստացել ենք դրական արձագանքներ բիզնես միջավայրից, որ նրանք պատրաստ են մեզ հետ ստորագրել այս համաձայնությունը` քաղաքացիական այս բարեփոխումներն իրականացնելու առումով, եւ դա մեզ, իհարկե, ոգեւորում է: Միակ խնդիրը կայանում է նրանում, որ բիզնեսը պետք է հավատա, որ մեր բարեփոխումները լուրջ են, երկարաժամկետ են, անդառնալի են, եւ մենք չենք հանդուրժելու անօրինականությունները եւ, բնականաբար, այս վստահության մթնոլորտն է, որ մեզ հնավարություն կտա բարեփոխումները տանել առաջ: Մենք ունենք մի չափազանց հզոր գործիք` դա հրապարակայնությունն է: Այդ տեսակետից, կարծում եմ, որ հենց բիզնեսմենները պետք է հորդորեն, վերահսկեն մեզ, որպեսզի բոլոր չարաշահումները, այն դեպքերը, որոնք կբացահայտվեն, դառնան հանրության քննարկման առարկա: Ես արդեն իսկ հանձնարարություն տվել եմ մեր հարկային ծառայությանը` ներկայացնելու հայեցակարգ, ելնելով միջազգային լավագույն փորձից, թե ինչպե±ս են կիրառվում պատժամիջոցները, ո±ւմ նկատմամբ եւ ո±ր մասով է, որ հանրությունը կարող է տեղյակ լինել, թե` ովքեր են հիմնական օրենսդրություն խախտողները: Փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի, ստվերային տնտեսության դեմ պայքարի ամենահզոր զենքը հրապարակայնությունն է: Եվ, բնականաբար, այդ հրապարակայնությունը մենք, ձեզ հետ միասին, պետք է ապահովենք, դա միակողմանի չի կարող լինել: Այսինքն` չի կարող միայն կառավարությունը կամ համապատասխան իրավասու մարմինները բացահայտեն եւ չարաշահումները դարձնեն հանրության քննարկման առարկա, եթե չլինի հանրության կողմից աջակցություն: Մեր հիմնական պրոբլեմը կայանում է նրանում, որ երբ մենք բացահայտում ենք կասկածելի դեպքեր` բիզնեսի կողմից չենք ստանում աջակցություն, այն առումով, որ լինեն օբյեկտիվ տվյալներ, տեղեկատվություն, որպեսզի այդ չարաշահումները դառնան իրավապահ մարմինների քննության առարկա: Բոլորը խուսափում են համագործակցությունից, որվհետեւ բացակայում է վստահությունը, որ այդ գործը կբացահայտվի, որ իսկական մեղավորները կպատժվեն, որ գործը կհասցվի իր տրամաբանական ավարտին: Սա այն խնդիրն է, որը մշտապես բարձրացնում են մեր առջեւ մասնավոր բիզնես միջավայրի ներկայացուցիչները: Տեղյակ եք, որ ՀՀ նախագահի անմիջական ղեկավարության ներքո, մի քանի քննարկումներ եղել են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, ընդ որում` եղել են նաեւ փակ, անկաշկանդ քննարկումներ, եւ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն անկեղծորեն ներկայացրել են բոլոր այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են այդ ոլորտի զարգացումը, մատնանշելով նաեւ կոնկրետ մարդկանց, ովքեր չարաշահում են իրենց դիրքը եւ որոնց պատճառով Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մի օղակում կորում է փաստաթղթաշրջանառությունը, ու մենք չենք կարողանում շղթաները մինչեւ վերջ հասցնել` մինչ հարկման փուլը եւ իրացման փուլը: Եվ, բնականաբար, այս ամենը դառնալու է մեր քննարկման առարկա: Ես կարծում եմ, որ եթե ձեր կողմից լինի վստահություն նորակազմ կառավարության, այն ծրագրերի նկատմամբ, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, եթե լինի համագործակցություն մեզ հետ, սա է երաշխիքը, որ կունենանք հաջողություն: Կառավարությունը միակողմանի չի կարող հաջողություն ունենալ, ինչպես նաեւ հասկանալի է, որ բիզնես միջավայրը, մեր բիզնեսմենները չեն կարող հասնել հաջողության, եթե չլինի այդ համագործակցությունը` պետական-մասնավոր համագործակցությունը: Այսօրվա մեր հանդիպման նպատակն է` առաջին` քննարկել այն մոտեցումները, որոնք արդեն իսկ որդեգրել է նորակազմ կառավարությունը եւ որոնք դրված են կառավարության ծրագրի հիմքում: Ես վստահ եմ, որ դուք բոլորդ ծանոթ եք այդ ծրագրի հիմնադրույթներին: Երկրորդ` քննարկել, թե, ըստ ձեզ, ինչպիսի± խնդիրներ են կուտակվել եւ ինչպիսի± կազմակերպչական մոտեցումներ եք առաջարկում, որպեսզի մեր խորհուրդն աշխատի ավելի արդյունավետ, հանդիպումները, միգուցե, լինեն ավելի հաճախակի, քննարկումների ձեւաչափերի վերաբերյալ ձեր կարծիքը ինչպիսին է: Եվ պայմանավորվենք նաեւ 2008-2009թթ. մեր անելիքների վերաբերյալ, թե որո±նք եք դուք համարում այն առաջնահերթ խնդիրները եւ հարցերը, կարող ենք դարձնել մեր մոտակա քննարկումների առարկա:
ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Շիրակի ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ մուտք եք գործել ...ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ
12008 թվականի ապրիլի 9-ին նախագահի նստավայրը թողած Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է իսկապես շատ դժվար վիճակում: Կարելի է պատկերացնել, օրինակ, թե նա ինչպիսի զացողություն է ունենում, երբ ասենք հեռուստատեսությամբ ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
47Ըստ լավատեղյակ աղբյուրներից ստացված տեղեկությունների, հանրապետության Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ցանկություն ունի հրաժարվել դատախազի պաշտոնից: Ենթադրություններ կան, որ Աղվան Գառնիկիչի այդ ցանկությունը ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՋԸՆԹԱՑ, ԹԵ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ներքաղաքական թեմաներից մեկը վերջին շրջանում իշխանության եւ ընդդիմության երկխոսությունն է: Նման կոչով կողմերին դիմել են միջազգային կառույցներն իրենց բանաձեւերում, դրա մասին խոսում են իշխանությունը, ...ՊԵԿԻՆԻ ԽԱՂԵՐԻՆ ԱՌԱՅԺՄ 20 ՈՒՂԵԳԻՐ Է ՆՎԱՃՎԵԼ
Պեկինի օլիմպիադային 25 հայ մարզիկ կմասնակցի Օգոստոսին Պեկինի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար հայ մարզիկներն արդեն նվաճել են 20 ուղեգիր, որոնցից 19-ն արդեն հաստատել է Միջազգային օլիմպիական ...ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԽՈՒՑ
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը նախնական կալանքում գտնվող Վարդգես Գասպարիից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահը 2008 թվականի մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008թ. ապրիլ-հունիս ամիսներին 2008 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու ...ՔԱՈՒՆԹԵՐՓԱՐԹԸ ՆԵՐԱՆՈՐՈԳԵԼ Է ԹԻՎ 14 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԸ ԵՎ ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ
Այսօր Եվրոպային և Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության համակարգող Թոմաս Ադամսը կտրեց ժապավենը և ազդարարեց Երևանի # 14 գիշերօթիկ մանկապարտեզում կատարված խոհանոցի և լվացքատան վերանորոգման աշխատանքների ավարտը ...ՎԻՎԱ ՍԵԼԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՋԵՑՎԱԾ ՍԱԿԱԳԻՆ` ԴԵՊԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ ԶԱՆԳԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎիվաՍելը հայտարարում է, որ այսօրվանից դեպի ԱՊՀ երկրներ կատարվող զանգերի համար գործելու է իջեցված սակագին: 63 ՀՀ դրամ/րոպե սակագինը կգործի դեպի ԱՊՀ երկրներ կատարվող բոլոր միջազգային զանգերի համար (նշված ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԵՎՍ ՈՐՈՇԵԼ Է ԲԵՄԱԴՐԵԼ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել իր պահուստային ֆոնդից 339 միլիոն դրամ հատկացնել Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակի շրջանակներում նախապատրաստական և կազմակերպչական միջոցառումների համար: ...ՄԱԿ ՂԵԿԱՎԱՐԸ ԼԱՎ Է ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Երկարատեւ ընդմիջումից հետո մամուլի ասուլիս տված ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին լրագրողները մայիսի 15-ին Հայացք ակումբում հարցրել են, թե ինչ կարծիքի է ընդդիմության այդքան շատ խոսվող երկխոսության հավանականության, ...ՈՐԲ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ԾՐԱԳՐՈՒՄ
ՀՀ կառավարությունն այսօր որոշել է Մեղրու շրջանի Լիճք գյուղի որբ եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նախկին միջնակարգ հանրակրթական գիշերօթիկ դպրոցի եւ Գավառի մանկատան մի խումբ նախկին սաների ընդգրկել ...ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԻՆ
Հայաստանի կառավարությունն այսօր որոշել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության եւ Գլենդել Հիլզ ՓԲԸ-ի միջեւ 2008թ. փետրվարի 29-ին կնքված համաձայնագրով ամրագրված դրույթներին համապատասխան ՀՀ ԱԱԾ սահմանապահ ...20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը ներկայիս 10 հազար դրամի փոխարեն սահմանել 20.000 դրամ: Սահմանված չափով պատվովճարի վճարումն ...ՄԱԿ-Ը ՑԻԿԼԻ ՄԵՋ
Միավորված աշխատանքային կուսակցությունը, որ 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը չկարողացավ հաղթահարել խորհրդարանում հայտնվելու 5 տոկոսի արգելքը, այժմ դեմ է խորհրդարանի արտահերթ ընտրությանը, որի մասին ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 3,5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Այսօր Երևանի քրեական դատարանը կայացրեց դատավճիռ, որով մեղավոր ճանաչեց Մկրտիչ Շավարշի Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (ՙԶանգվածային ...ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՈԳԵԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
2004 թվականի ապրիլի 12-ին, այն ժամանակ խորհրդարանական ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, երբ Բաղրամյան փողոցում գիշերը ուժ կիրառվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, դրական էր արտահայտվել ոստիկանության ...ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆ, ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՄԻԱՅՆ ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆ
Նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարած ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին լրագրողները հարցրել են, թե ինչու է ՄԱԿ-ը, որպես կուսակցություն, լռում նախագահի ընտրությունից հետո ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը, պատասխանելով մեր հարցին, նշել է, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարական տալու մտադրություն չունի: Սոնա Տրուզյանը նշել է, թե անշնորհակալ ...ՉԻ ԱՍՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ, ԲԱՅՑ ԲԵՐՈՒՄ Է ՕՐԻՆԱԿՆԵՐ
Արդյոք ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն ընդունում է այն տեսակետը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Մայիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները փորձել են իմանալ ՄԱԿ նախագահի տեսակետն ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁՅՈՒԴՈՆ
Միավորված աշխատանքային կուսակցությունը, որ երեք տարի առաջ կառավարության կազմում ընդգրկվեց ՕԵԿ փոխարեն եւ ներկայացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, արդյոք շարունակում է պատասխանատվություն կրել նրա ...ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ, ԿԱՄ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆ ՈՒՂՂԵՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, որը նախագահի ընտրությանը սատարել է թեկնածու Սերժ Սարգսյանին, մայիսի 15-ին Հայացք ակումբում հայտարարել է, թե ՄԱԿ-ը դեռեւս 2003 թվականից է ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 265 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի Դաշնության դեսպանատան մամուլի ծառայությունը, մայիսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար ...ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԱՍԵԼ ՈՉ, ԵԼՆԵԼՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ
Ինտերնետում տարածվել է մի հաղորդագրություն, որի հեղինակները կոչով դիմել են Սփյուռքին, կապված Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցների օգտին քվեարկությունների հետ: Հաղորդագրությունը, որ վերնագրված է “Ասե\'ք ...ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ Է ՈՐՈՇԵԼՈՒ
Ղարաբաղյան կարգավորման գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, որը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Դա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն ...ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՎՃԻՌԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ
Մայիսի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 17-ի դատավճիռը, որով ՀՀ Նախագահի համապետական ընտրությունների ...ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի նիստ` ընդլայնված կազմով, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել ...ՀԱՑԱԴՈՒԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԱՌԱՋ
Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ, ներկայում կալանավորված Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատ է, նա ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Այդ մասին մայիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ...
ԻՆՉ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ
ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐՑԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ
ԴՐՎԱԳ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ
ՍԿԻԶԲ ԴՐՎԵՑ ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

