
ՄԱԿ ՂԵԿԱՎԱՐԸ ԼԱՎ Է ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Երկարատեւ ընդմիջումից հետո մամուլի ասուլիս տված ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին լրագրողները մայիսի 15-ին Հայացք ակումբում հարցրել են, թե ինչ կարծիքի է ընդդիմության այդքան շատ խոսվող երկխոսության հավանականության, ԵԽԽՎ բանաձեւի կատարման հնարավորության եւ նոր կառավարության գործունեության ծրագրի մասին: Գուրգեն Արսենյանի գնահատմամբ, երկխոսություն չկա, կա մենախոսություն: “Երկկողմանի մենախոսությունները պետք է թեւակոխեն այնպիսի դաշտ, որ լսելի լինեն փոխադարձ փաստերը, փաստարկները, փոխադարձ նպատակները, եւ որպեսզի հայկական հասարակությունը կարողանա մի քիչ հանդարտվի, այսպես ասեմ: Իմ դուրը չի գալիս այն իրավիճակը, որ այսօր կա հայկական հասարակությունում”, ասում է Գուրգեն Արսենյանը: Ինչ վերաբերում է կառավարության գործունեության ծրագրին, ապա ՄԱԿ ղեկավարը նախ ընդգծում է, որ իր կուսակցությունը պատասխանատվություն չի կրում կառավարության գործունեության ծրագրի համար, իսկ գնահատական չի ցանկանում այժմ տալ, քանի որ ծրագիրը համարում է նկարագրական մաս եւ գերադասում սպասել, թե ինչպես այն կիրականացվի: Հարցին, թե նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու հանգամանքը արդյոք ենթադրում է, որ ՄԱԿ-ը պատասխանատվություն է կրում նոր նախագահի գործունեության համար, Գուրգեն Արսենյանը տվել է դրական պատասխան, ասելով, որ իրենք Սերժ Սարգսյանի գործունեության մասով ունեն իրենց պատասխանատվության բաժինը, քանի որ սատարել են նրա նախընտրական ծրագիրը: ՄԱԿ ղեկավարի խոսքով, թեեւ իրենք չունեն այդ ծրագրի իրականացմանն ակտիվ մասնակցության լծակ, սակայն չեն խուսանավելու իրենց բաժին պատասխանատվությունից, որն իրականացնելու են քաղաքական եւ քաղաքացիական մոնիտորինգի միջոցով, բարձրաձայնելով բոլոր այն շեղումներն ու թերացումները, որոնք կնկատեն: Արսենյանն ասում է, որ չեն որդեգրելու այնպիսի կեցվածք, թե իրենք կապ չունեն ծրագրի հետ, եւ քանի որ մաս չեն կազմում կառավարությանը, ապա ծրագրի իրականացումն իրենց գործը չէ եւ իրենք պատասխանատու չեն դրա համար: Ի դեպ, Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ կառավարության գործունեության ծրագիրը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից չի տարբերվում էապես, իսկ ինչ վերաբերում է կառավարության գործունեության ծրագրի մեջ ներառված ՕԵԿ եւ ՀՅԴ նախընտրական ծրագրերի բաղադրիչներին, որոնց մասին հայտարարում է կոալիցիան, ապա Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ այդ բաղադրիչները իրենք չեն սատարում, քանի որ ազատական ուժ են եւ պատասխանատվություն չեն ստանձնում “պոպուլիստական եւ սոցիալիստական բաղադրիչների համար”: Դառնալով ԵԽԽՎ բանաձեւի կատարման հարցում իշխանության պատրաստակամությանը, Գուրգեն Արսենյանը վստահություն է հայտնել, որ ԵԽԽՎ բանաձեւի պահանջները կկատարվեն: “Հայաստանի Հանրապետությունը, երբ որ անդամնակցում էր Եվրոպայի Խորհրդին, ստանձնել է պարտականություններ: Այդ պարտականությունների շրջանակում է նաեւ, որպեսզի հայ հասարակական-քաղաքական եւ պետական կյանքը առանձնապես չտարբերվի այն չափորոշիչներից, որով ապրում են այդ համակեցության անդամ պետությունները: Մենք ստանձնել ենք այդպիսի պարտականություն: Ցանկացած պետություն, որ ստանձնում կամավոր այդպիսի պարտականություններ, գիտակցում է, որ դա ունի դրական եւ ոչ այնքան ցանկալի հետեւանքներ, այսպես ասեմ: Հայաստանը, պետությունը, հռչակել է, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելով ընդունում է, կեցության կանոնները, որով ապրում են այն պետությունները, որոնք անդամակցում են այդ կազմակերպությանը, եւ դրանում է կայանում իմ համոզվածությունը, որ Հայաստանի Հանրապետությունը կկատարի ԵԽ բանաձեւի պահանջները”, ասում է Գուրգեն Արսենյանը: Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչ կոնկրետ քայլեր կարող է նշել, որ արդեն արվել են եւ որոնք համոզվածություն են ներշնչում բանաձեւի կատարման հետ կապված, Գուրգեն Արսենյանը միայն նշում է, թե համոզված է, որ կկատարեն, քանի որ ինքը լավ է ճանաչում Հայաստանի իշխանությանը: “Կկատարեն, կտեսնեք”, ասում է Գուրգեն Արսենյանը, գրազ գալով լրագրողների հետ մեկ բաժակ սուրճի վրա: Լրագրողները հարցրել են, թե եթե կա այդպիսի համոզվածություն, ապա ինչու նա ավելի արժեքավոր բանի վրա գրազ չի գալիս: Գուրգեն Արսենյանը պատասխանել է, որ իր եւ լրագրողների ֆինանսական հնարավորությունները տարբեր են: Հարցին, թե ինչ է նշանակում “ճանաչում եմ, կկատարեն” պնդումը, արդյոք այն, որ “խելոք են, կկատարեն”, թե որ իշխանությունն ունի իսկապես ժողովրդավարական փոփոխություններ կատարելու ցանկություն, Գուրգեն Արսենյանը ժպտալով պատասխանել է. “Կկատարեն”:
ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Շիրակի ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ մուտք եք գործել ...ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ
12008 թվականի ապրիլի 9-ին նախագահի նստավայրը թողած Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է իսկապես շատ դժվար վիճակում: Կարելի է պատկերացնել, օրինակ, թե նա ինչպիսի զացողություն է ունենում, երբ ասենք հեռուստատեսությամբ ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
47Ըստ լավատեղյակ աղբյուրներից ստացված տեղեկությունների, հանրապետության Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ցանկություն ունի հրաժարվել դատախազի պաշտոնից: Ենթադրություններ կան, որ Աղվան Գառնիկիչի այդ ցանկությունը ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՋԸՆԹԱՑ, ԹԵ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ներքաղաքական թեմաներից մեկը վերջին շրջանում իշխանության եւ ընդդիմության երկխոսությունն է: Նման կոչով կողմերին դիմել են միջազգային կառույցներն իրենց բանաձեւերում, դրա մասին խոսում են իշխանությունը, ...ՊԵԿԻՆԻ ԽԱՂԵՐԻՆ ԱՌԱՅԺՄ 20 ՈՒՂԵԳԻՐ Է ՆՎԱՃՎԵԼ
Պեկինի օլիմպիադային 25 հայ մարզիկ կմասնակցի Օգոստոսին Պեկինի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար հայ մարզիկներն արդեն նվաճել են 20 ուղեգիր, որոնցից 19-ն արդեն հաստատել է Միջազգային օլիմպիական ...ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԽՈՒՑ
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը նախնական կալանքում գտնվող Վարդգես Գասպարիից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահը 2008 թվականի մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008թ. ապրիլ-հունիս ամիսներին 2008 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու ...ՔԱՈՒՆԹԵՐՓԱՐԹԸ ՆԵՐԱՆՈՐՈԳԵԼ Է ԹԻՎ 14 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԸ ԵՎ ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ
Այսօր Եվրոպային և Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության համակարգող Թոմաս Ադամսը կտրեց ժապավենը և ազդարարեց Երևանի # 14 գիշերօթիկ մանկապարտեզում կատարված խոհանոցի և լվացքատան վերանորոգման աշխատանքների ավարտը ...ՎԻՎԱ ՍԵԼԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՋԵՑՎԱԾ ՍԱԿԱԳԻՆ` ԴԵՊԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ ԶԱՆԳԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎիվաՍելը հայտարարում է, որ այսօրվանից դեպի ԱՊՀ երկրներ կատարվող զանգերի համար գործելու է իջեցված սակագին: 63 ՀՀ դրամ/րոպե սակագինը կգործի դեպի ԱՊՀ երկրներ կատարվող բոլոր միջազգային զանգերի համար (նշված ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԵՎՍ ՈՐՈՇԵԼ Է ԲԵՄԱԴՐԵԼ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել իր պահուստային ֆոնդից 339 միլիոն դրամ հատկացնել Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակի շրջանակներում նախապատրաստական և կազմակերպչական միջոցառումների համար: ...ՄԱԿ ՂԵԿԱՎԱՐԸ ԼԱՎ Է ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Երկարատեւ ընդմիջումից հետո մամուլի ասուլիս տված ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին լրագրողները մայիսի 15-ին Հայացք ակումբում հարցրել են, թե ինչ կարծիքի է ընդդիմության այդքան շատ խոսվող երկխոսության հավանականության, ...ՈՐԲ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ԾՐԱԳՐՈՒՄ
ՀՀ կառավարությունն այսօր որոշել է Մեղրու շրջանի Լիճք գյուղի որբ եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նախկին միջնակարգ հանրակրթական գիշերօթիկ դպրոցի եւ Գավառի մանկատան մի խումբ նախկին սաների ընդգրկել ...ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԻՆ
Հայաստանի կառավարությունն այսօր որոշել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության եւ Գլենդել Հիլզ ՓԲԸ-ի միջեւ 2008թ. փետրվարի 29-ին կնքված համաձայնագրով ամրագրված դրույթներին համապատասխան ՀՀ ԱԱԾ սահմանապահ ...20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը ներկայիս 10 հազար դրամի փոխարեն սահմանել 20.000 դրամ: Սահմանված չափով պատվովճարի վճարումն ...ՄԱԿ-Ը ՑԻԿԼԻ ՄԵՋ
Միավորված աշխատանքային կուսակցությունը, որ 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը չկարողացավ հաղթահարել խորհրդարանում հայտնվելու 5 տոկոսի արգելքը, այժմ դեմ է խորհրդարանի արտահերթ ընտրությանը, որի մասին ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 3,5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Այսօր Երևանի քրեական դատարանը կայացրեց դատավճիռ, որով մեղավոր ճանաչեց Մկրտիչ Շավարշի Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (ՙԶանգվածային ...ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՈԳԵԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
2004 թվականի ապրիլի 12-ին, այն ժամանակ խորհրդարանական ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, երբ Բաղրամյան փողոցում գիշերը ուժ կիրառվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, դրական էր արտահայտվել ոստիկանության ...ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆ, ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՄԻԱՅՆ ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆ
Նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարած ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին լրագրողները հարցրել են, թե ինչու է ՄԱԿ-ը, որպես կուսակցություն, լռում նախագահի ընտրությունից հետո ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը, պատասխանելով մեր հարցին, նշել է, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարական տալու մտադրություն չունի: Սոնա Տրուզյանը նշել է, թե անշնորհակալ ...ՉԻ ԱՍՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ, ԲԱՅՑ ԲԵՐՈՒՄ Է ՕՐԻՆԱԿՆԵՐ
Արդյոք ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն ընդունում է այն տեսակետը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Մայիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները փորձել են իմանալ ՄԱԿ նախագահի տեսակետն ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁՅՈՒԴՈՆ
Միավորված աշխատանքային կուսակցությունը, որ երեք տարի առաջ կառավարության կազմում ընդգրկվեց ՕԵԿ փոխարեն եւ ներկայացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, արդյոք շարունակում է պատասխանատվություն կրել նրա ...ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ, ԿԱՄ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆ ՈՒՂՂԵՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, որը նախագահի ընտրությանը սատարել է թեկնածու Սերժ Սարգսյանին, մայիսի 15-ին Հայացք ակումբում հայտարարել է, թե ՄԱԿ-ը դեռեւս 2003 թվականից է ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 265 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի Դաշնության դեսպանատան մամուլի ծառայությունը, մայիսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար ...ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԱՍԵԼ ՈՉ, ԵԼՆԵԼՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ
Ինտերնետում տարածվել է մի հաղորդագրություն, որի հեղինակները կոչով դիմել են Սփյուռքին, կապված Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցների օգտին քվեարկությունների հետ: Հաղորդագրությունը, որ վերնագրված է “Ասե\'ք ...ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ Է ՈՐՈՇԵԼՈՒ
Ղարաբաղյան կարգավորման գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, որը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Դա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն ...ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՎՃԻՌԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ
Մայիսի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 17-ի դատավճիռը, որով ՀՀ Նախագահի համապետական ընտրությունների ...ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի նիստ` ընդլայնված կազմով, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել ...ՀԱՑԱԴՈՒԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԱՌԱՋ
Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ, ներկայում կալանավորված Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատ է, նա ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Այդ մասին մայիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ...
ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆԸ ՉԷ, ԲԱՅՑ ՀԱՄԵՐԿՐԱՑԻՆ Է
ՓՈԽՎԵԼ Է ԱՐՇԱԿ ԲԱՆՈՒՉՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
ՈՉ ՄԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ ԱՅԴ ՎԻՃԱԿՈՒՄ
ՈՒՄ ՎՐԱ Է ՀԵՆՎՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ԵՎՍ ՄԵԿ ԴՐՎԱԳ ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՑ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

