
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՋԸՆԹԱՑ, ԹԵ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ներքաղաքական թեմաներից մեկը վերջին շրջանում իշխանության եւ ընդդիմության երկխոսությունն է: Նման կոչով կողմերին դիմել են միջազգային կառույցներն իրենց բանաձեւերում, դրա մասին խոսում են իշխանությունը, ընդդիմությունը, հասարակայնության ներկայացուցիչները: Կողմերի վերաբերմունքը երկխոսության կոչերին մոտավորապես հետեւյալն է. իշխանությունը պատրաստակամություն է հայտնում երկխոսության նստել առանց նախապայմանների, ընդդիմությունն էլ նշում է գրեթե նույն պայմանները, որոնք արձանագրված են միջազգային կառույցների բանաձեւերում: Հետընտրական ժամանակաշրջանում Հայաստանի այսպես կոչված նոր իշխանությունը չկարողացավ կամ չուզեց կատարել քայլեր, որոնք ուղղված կլինեին լարվածությունը թուլացնելուն եւ հանրային նվազագույն վստահություն շահելուն: Կառավարող կոալիցիան կազմում են նույն քաղաքական ուժերը, որոնք վերջին ներքաղաքական իրադարձություններից հետո հայտնվել են քաղաքականապես սնանկ վիճակում եւ զրկվել հասարակական աջակցությունից: Կառավարությունն, իր հերթին, ենթարկվեց կոսմետիկ փոփոխությունների եւ փոխատեղումների: Եթե 2003 թ. կոալիցիան քիչ թե շատ արտահայտում էր Հայաստանի ներքին զարգացման տրամաբանությունը, ապա ներկայիս կոալիցիան, որ նման է անհաջող կարկատանի, բացարձակապես համարժեք չէ այն իրականությանը, որի առջեւ կանգնած է Հայաստան պետությունը: Շատերն են այս կոալիցիային գուշակում կարճ կյանք, սակայն որեւէ նշանակություն չունի` այն կգոյատեւի 5 տարի, թե 5 ամիս: Ակնհայտ է, որ այն ողջ ժամանակաշրջանը, քանի կլինի այս կոալիցիան, կլինի Հայաստանի համար կորուսյալ ժամանակաշրջան: Այս կոալիցիան հիմնված է ոչ թե իշխանության ձեւավորման հանրային մեխանիզմների, այլ ներքին պայմանավորվածությունների վրա, որոնք որեւէ առնչություն չունեն երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների հետ: Ահա այս վիճակում գտնվող իշխանական բեւեռը ինչ սպասելիք կարող է ունենալ երկխոսությունից: Այդ սպասելիքը նման է մի մարդու վիճակին, որն ակամա դարձել է բարեկեցիկ, օգտվում է կյանքի բարիքներից լիուլի, եւ հանկարծ ինչ որ պահի ուտելիքը հավեսով կուլ չի գնում, ոչ թե խղճի խայթից, այլ այն պատճառով, որ մի տեսակ «հարամ» է եղել: Եւ հիմա ուզում է «երկխոսություն», որ հավեսով շարունակի վայելել իր նախկին կյանքը: Ընդդիմությունն, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համազգային շարժման, հայտարարում է, թե չեն կարող անտեսել Սերժ Սարգսյանի գործոնը, որքան էլ համարեն, որ նա լեգիտիմության խնդիրներ ունի: Ընդդիմությունը պահանջում է կատարել ԵԽԽՎ բանաձեւում մատնանշված պահանջները` ընդդիմության գործիչների ազատ արձակում, ազատությունների ապահովում եւ այլն: Ընդդիմությունն այսօր հայտնվել է մի վիճակում, երբ, մի կողմից, ըստ էության ինքն է դրության փաստացի տերը, եւ արտաքին ու ներքին ասպարեզում ճշգրիտ քայլերի դեպքում կարող է իսկապես հասնել շոշափելի արդյունքների: Մյուս կողմից, ընդդիմության ցանկացած քայլ երկխոսության ուղղությամբ հասարակության կողմից կարող է դիտվել որպես գործարք իշխանության հետ, եւ ահա թե ինչու: Բանն այն է, որ հարց է ծագում` իսկ անհրաժեշտ է արդյոք հասարակությանն այն երկխոսությունը, որի մասին խոսում են քաղաքական ուժերը: Հասարակությանը հետաքրքիր է` ինչով է այն նպաստելու Հայաստանում Սահմանադրական կարգի, օրենքի գերակայության հաստատմանը, իրավունքների եւ ազատությունների, մրցակցային միջավայրի ապահովմանը: Սրանք հարցեր են, որ թերեւս Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ դարձել են մեր հասարակության քննարկման առարկա: Եւ այն պայմաններում, երբ Հայաստանում ձեւավորվել է ներքին պայմանավորվածությունների վրա հիմնված իշխանական կոալիցիա, երբ Եկեղեցին, ակադեմիական եւ մշակութային մտավորականությունը, ամենատարբեր մաստերի քաղաքագետները, դիտորդները եւ փորձագետները, լրատվամիջոցները դարձել են այդ պայմանավորվածությունների մի մասը, հասարակությունն արդեն երկխոսության կոչերի մեջ տեսնում է հերթական անգամ իր թիկունքում գործարքի գնալու` քաղաքական ուժերի ցանկությունը: Վերջին ամիսների իրադարձությունները մի էական դեր խաղացին Հայաստանի կյանքում. ծնվեց այն բեւեռը, որը կոչվում է հասարակություն: Առայժմ թույլ, սակայն իր այդ թուլությամբ հանդերձ` զգալիորեն առաջ անցած քաղաքական համակարգից: Կամ քաղաքական ուժերը կհասնեն նրա հետեւից, կամ պիտի փորձեն ոչնչացնել այդ բեւեռը, որը միակ իրական վտանգն է Հայաստանում ձեւավորված համակարգի համար: Այս վերջին տարբերակն առավել հավանականն է, հաշվի առնելով այն, որ կոալիցիա կազմած կուսակցությունները թերեւս իրենք էլ են գիտակցում, որ ի վիճակի չեն անցնել որակական նոր իրավիճակի եւ դարձել են Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Եւ այդ բեւեռի ոչնչացման միջոցը կարող է լինել հենց քաղաքական ներկայիս համակարգի ընկալած «երկխոսությունը»: Այս պայմաններում, Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը, թվում է, լուծում չունի: Այս պնդումը ճիշտ է այն համատեքստում, ինչի մեջ հայաստանյան ներկայիս «էլիտան» պատկերացնում է «երկխոսությունը»: Սակայն հասարակության համար արդեն ակնհայտ է ճգնաժամից դուրս գալու ճանապարհը, որը ենթադրում է մի շարք կոնկրետ քայլեր, առաջին հերթին` ներկայիս խորհրդարանի ցրումը եւ նոր ընտրությունների անցկացումը: Իսկ դրա համար կան իրավական եւ բարոյական բոլոր հիմքերը` խորհրդարանը չի արտահայտում հանրային տրամադրությունները, այն ընդունել է հակասահմանադրական օրենք, եւ այլն: Նոր ձեւավորված խորհրդարանը կարող է ստանձնել երկրում համակարգային բարեփոխումներ անցկացնելու գործը, որն ինքնին ենթադրում է ճգնաժամի հաղթահարում: Իշխանության ճամբարի տեսակետից, իհարկե, սա ինքնասպանության նման բան կլինի. դժվար է ենթադրել, որ կոալիցիա կազմած կուսակցությունները, ստվերային տնտեսության տերերը, սրանց սպասարկուների բանակը կհամաձայնեն սրան: Դա կնշանակի, որ այդ կուսակցություններն անվերադարձ կհեռանան քաղաքական ասպարեզից: Բնական է, դա միայն օգուտ կբերի Հայաստանի պետությանն ու ժողովրդին, սակայն ոչ այդ կուսակցությունների ղեկավարներին, որոնք ամեն ինչ կանեն «երկխոսության» միջոցով պահել իրենց կարգավիճակը: Սակայն Հայաստանում ստեղծված վիճակն այնպիսին է, որ նույնիսկ այն դեպքում, եթե իշխանությունը չգնա այս հստակ ու երկրի առաջընթացին ուղղված քայլերին, միեւնույն է, հնարավոր չէ կանգնեցնել ժամանակը: Եւ գուցե հասարակության համար այս դեպքում ավելի լավ կլինի` ավելորդ պատրանքներից վերջնականապես ձերբազատվելու իմաստով: ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը նշանակման կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Շիրակի ուղերձում մասնավորապես ասված է. «Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ մուտք եք գործել ...ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ
12008 թվականի ապրիլի 9-ին նախագահի նստավայրը թողած Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է իսկապես շատ դժվար վիճակում: Կարելի է պատկերացնել, օրինակ, թե նա ինչպիսի զացողություն է ունենում, երբ ասենք հեռուստատեսությամբ ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
47Ըստ լավատեղյակ աղբյուրներից ստացված տեղեկությունների, հանրապետության Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ցանկություն ունի հրաժարվել դատախազի պաշտոնից: Ենթադրություններ կան, որ Աղվան Գառնիկիչի այդ ցանկությունը ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՋԸՆԹԱՑ, ԹԵ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ներքաղաքական թեմաներից մեկը վերջին շրջանում իշխանության եւ ընդդիմության երկխոսությունն է: Նման կոչով կողմերին դիմել են միջազգային կառույցներն իրենց բանաձեւերում, դրա մասին խոսում են իշխանությունը, ...ՊԵԿԻՆԻ ԽԱՂԵՐԻՆ ԱՌԱՅԺՄ 20 ՈՒՂԵԳԻՐ Է ՆՎԱՃՎԵԼ
Պեկինի օլիմպիադային 25 հայ մարզիկ կմասնակցի Օգոստոսին Պեկինի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար հայ մարզիկներն արդեն նվաճել են 20 ուղեգիր, որոնցից 19-ն արդեն հաստատել է Միջազգային օլիմպիական ...ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԽՈՒՑ
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը նախնական կալանքում գտնվող Վարդգես Գասպարիից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահը 2008 թվականի մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008թ. ապրիլ-հունիս ամիսներին 2008 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու ...ՔԱՈՒՆԹԵՐՓԱՐԹԸ ՆԵՐԱՆՈՐՈԳԵԼ Է ԹԻՎ 14 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԸ ԵՎ ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ
Այսօր Եվրոպային և Եվրասիային հատկացվող ԱՄՆ աջակցության համակարգող Թոմաս Ադամսը կտրեց ժապավենը և ազդարարեց Երևանի # 14 գիշերօթիկ մանկապարտեզում կատարված խոհանոցի և լվացքատան վերանորոգման աշխատանքների ավարտը ...ՎԻՎԱ ՍԵԼԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՋԵՑՎԱԾ ՍԱԿԱԳԻՆ` ԴԵՊԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ ԶԱՆԳԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎիվաՍելը հայտարարում է, որ այսօրվանից դեպի ԱՊՀ երկրներ կատարվող զանգերի համար գործելու է իջեցված սակագին: 63 ՀՀ դրամ/րոպե սակագինը կգործի դեպի ԱՊՀ երկրներ կատարվող բոլոր միջազգային զանգերի համար (նշված ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՐԵՎՍ ՈՐՈՇԵԼ Է ԲԵՄԱԴՐԵԼ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել իր պահուստային ֆոնդից 339 միլիոն դրամ հատկացնել Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակի շրջանակներում նախապատրաստական և կազմակերպչական միջոցառումների համար: ...ՄԱԿ ՂԵԿԱՎԱՐԸ ԼԱՎ Է ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Երկարատեւ ընդմիջումից հետո մամուլի ասուլիս տված ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին լրագրողները մայիսի 15-ին Հայացք ակումբում հարցրել են, թե ինչ կարծիքի է ընդդիմության այդքան շատ խոսվող երկխոսության հավանականության, ...ՈՐԲ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ԾՐԱԳՐՈՒՄ
ՀՀ կառավարությունն այսօր որոշել է Մեղրու շրջանի Լիճք գյուղի որբ եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նախկին միջնակարգ հանրակրթական գիշերօթիկ դպրոցի եւ Գավառի մանկատան մի խումբ նախկին սաների ընդգրկել ...ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԻՆ
Հայաստանի կառավարությունն այսօր որոշել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության եւ Գլենդել Հիլզ ՓԲԸ-ի միջեւ 2008թ. փետրվարի 29-ին կնքված համաձայնագրով ամրագրված դրույթներին համապատասխան ՀՀ ԱԱԾ սահմանապահ ...20 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՊԱՏՎՈՎՃԱՐ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը ներկայիս 10 հազար դրամի փոխարեն սահմանել 20.000 դրամ: Սահմանված չափով պատվովճարի վճարումն ...ՄԱԿ-Ը ՑԻԿԼԻ ՄԵՋ
Միավորված աշխատանքային կուսակցությունը, որ 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը չկարողացավ հաղթահարել խորհրդարանում հայտնվելու 5 տոկոսի արգելքը, այժմ դեմ է խորհրդարանի արտահերթ ընտրությանը, որի մասին ...ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ 3,5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Այսօր Երևանի քրեական դատարանը կայացրեց դատավճիռ, որով մեղավոր ճանաչեց Մկրտիչ Շավարշի Աբրահամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (ՙԶանգվածային ...ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՈԳԵԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
2004 թվականի ապրիլի 12-ին, այն ժամանակ խորհրդարանական ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, երբ Բաղրամյան փողոցում գիշերը ուժ կիրառվեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, դրական էր արտահայտվել ոստիկանության ...ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆ, ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՄԻԱՅՆ ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆ
Նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարած ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին լրագրողները հարցրել են, թե ինչու է ՄԱԿ-ը, որպես կուսակցություն, լռում նախագահի ընտրությունից հետո ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը, պատասխանելով մեր հարցին, նշել է, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարական տալու մտադրություն չունի: Սոնա Տրուզյանը նշել է, թե անշնորհակալ ...ՉԻ ԱՍՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ, ԲԱՅՑ ԲԵՐՈՒՄ Է ՕՐԻՆԱԿՆԵՐ
Արդյոք ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն ընդունում է այն տեսակետը, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Մայիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները փորձել են իմանալ ՄԱԿ նախագահի տեսակետն ...ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁՅՈՒԴՈՆ
Միավորված աշխատանքային կուսակցությունը, որ երեք տարի առաջ կառավարության կազմում ընդգրկվեց ՕԵԿ փոխարեն եւ ներկայացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, արդյոք շարունակում է պատասխանատվություն կրել նրա ...ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ Է ՊԵՏՔ, ԿԱՄ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆ ՈՒՂՂԵՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը, որը նախագահի ընտրությանը սատարել է թեկնածու Սերժ Սարգսյանին, մայիսի 15-ին Հայացք ակումբում հայտարարել է, թե ՄԱԿ-ը դեռեւս 2003 թվականից է ...ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 265 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի Դաշնության դեսպանատան մամուլի ծառայությունը, մայիսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար ...ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ԱՍԵԼ ՈՉ, ԵԼՆԵԼՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ
Ինտերնետում տարածվել է մի հաղորդագրություն, որի հեղինակները կոչով դիմել են Սփյուռքին, կապված Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցների օգտին քվեարկությունների հետ: Հաղորդագրությունը, որ վերնագրված է “Ասե\'ք ...ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ Է ՈՐՈՇԵԼՈՒ
Ղարաբաղյան կարգավորման գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, որը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Դա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավորություն ...ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՎՃԻՌԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ
Մայիսի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի ապրիլի 17-ի դատավճիռը, որով ՀՀ Նախագահի համապետական ընտրությունների ...ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի նիստ` ընդլայնված կազմով, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցել ...ՀԱՑԱԴՈՒԼ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԱՌԱՋ
Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ, ներկայում կալանավորված Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատ է, նա ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Այդ մասին մայիսի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ...
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՏ ԼԱՎ ԱՊԱԳԱ
ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ
ԱՐԴՅՈՔ ՆԱԵՎ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՇԱՐԺՈՒՆԱԿ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԺՎԱՐ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԴՈՒ ԿԱՐԾՈՒՄ ԵՍ` ԱՅԴ ԱՆՁՐԵՎՆ Է ԱՐՏԱՍՎՈՒՄ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

