
ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի տարածքային զարգացման ծրագրի (ՀՏԶԾ) շրջանակներում ս.թ.-ի մայիսի 12-ից 14-ը Տարեկան վերահսկողական հերթական առաքելությամբ Երևան է ժամանել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման նախարարության (ՄԶՆ) պատվիրակությունը: Առաքելության ընթացքում ՄԶՆ պատվիրակությունը հանդիպել է Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի հետ, այցելել Տավուշի և Գեղարքունիքի մարզեր, հանդիպել մարզպետների և մարզպետի տեղակալների, մարզպետարանի մոնիտորինգի և գնահատման աշխատանքային խմբերի անդամների, տեղի հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ: Հանդիպում է կազմակերպվել նաև Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի հետ: Առաքելության վերջում հրավիրվել է Ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել է ՀՏԶԾ-ի ողջ գործունեությունը, տրվել գնահատական արված աշխատանքներին և մատնանշվել առաջիկա քայլերը: ՀՏԶԾ-ի նպատակն է ուժեղացնել մարզային իշխանությունների կարողությունները մարզային զարգացման բազմաոլորտ ծրագրեր մշակելու և իրականացնելու գործում, ինչը կնպաստի մարզերում աղքատության կրճատմանը: ՀՏԶԾ-ի աջակցությամբ մարզպետարանների կողմից Գեղարքունիքի և Տավուշի մարզերում մշակվող և իրականացվող մարզային զարգացման ծրագրերը (ՄԶԾ) ուղղված են մարզերում աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ դաշտի ստեղծմանը, որի համար ՄԶՆ-ի կողմից Հայաստանին հատկացվել է դրամաշնորհային ֆոնդ` 2 մլն ֆունտ ստեռլինգի չափով (մեկական միլիոն յուրաքնչյուր մարզին) գումար: ՄԶԾ-ների հիմնական առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ մարզերում առկա խնդիրներն ու գերակա ուղղությունները վեր են հանվել մասնակցային սկզբունքով, լսելի է դարձել բնակչության ձայնը: Աղքատության հաղթահարման ճիշտ ուղիներ և միջոցներ գտնելու համար անհրաժեշտ է նաև լավ հասկանալ դրա բնույթն ու ծնող պատճառները, որը թերևս առավել տեսանելի է դրանք կրողներիª առավել ցածր կենսամակարդակ ունեցող բնակչության համար: Հայաստանի տարածքային զարգացման ծրագրի կարևորագույն ձեռքբերումներից մեկը ՄԶԾ-ների մոնիտորինգի և գնահատման համակարգն է, որը իրականացվում է մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով: Բացի այդ, հավատարիմ մնալով մասնակցության սկզբունքին, կարևոր դեր է հատկացվում հասարակական և այլ ոչ-կառավարական կազմակերպություններին` նրանց ներկայացուցիչներին ներգրավելով մոնիտորինգի աշխատանքներում: Այս ծրագրի շրջանակներում կայացել է կառավարական և ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչների միջև իրական երկխոսություն` մարզերի զարգացման հիմնախնդիրների շուրջ: 2008թ.-ին ՀՏԶԾ-ն ավարտում է իր գործունեությունը, սակայն ներկայումս քննարկվում է ՀՏԶԾ-ի փորձի վրա այլ մարզերում մարզային զարգացման ծրագրեր իրականացնելու հարցը: Այս խնդրի իրականացմանը ձեռնամուխ է եղել Տարածքային կառավարման նախարարությունը, մշակելով ՚Մարզային զարգացման ծրագրերի պլանավորման ու իրականացման ինստիտուցիոնալ համակարգի հայեցակարգըՙ, որը ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը, ինչպես նաև բանակցելով Եվրոպական Միության և այլ դոնոր կազմակերպությունների հետ: Այս շարքում առանձնանում են Եվրոպական Միության ՚Նոր հարևաններՙ նախաձեռնությունը և Ասիական զարգացման բանկի ծրագրերը Հայաստանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից:
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
Այն, որ Հայաստանի որեւէ ոլորտում տեղի ունեցող երեւույթները շատ դժվար է ենթարկել առողջ տրամաբանության, երեւի թե գաղտնիք չէ որեւէ մի քաղաքացու համար: Դրա համար էլ հանրությունը մի տեսակ հանգիստ ընդունեց, ...ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ընդունած 1906 բանաձեւում ամրագրված դրույթների ու առաջարկությունների կատարման համար ստեղծված աշխատանքային խումբը, որը գլխավորում էր նախկին փոխվարչապետ, նախագահի ...ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե մայիսի 13-ին Հյուսիսային քրեական դատարանը կայացրել է դատավճիռ, որով մեղավոր է ճանաչել Էդիկ Լյուդվիգի Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ` ՈՉ
Երեկ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվել են Ազգային ժողովում տեղի ունեցող` 2007-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունները: Նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ 200 միլիոնից ավելի լրացուցիչ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐԱԶԻՏԻԶՄԸ ՈՐՊԵՍ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՄԻՋՈՑ
Երանի՜ թե մեկ մաքուրը յառաջ գար անմաքուրից, բայց ոչ մեկն էլ չկայ: ՅՈԲԻ ԳԻՐՔԸ, ԳԼՈՒԽ ԺԴ Ինձանից զզվում են իմ մոտ բարեկամները, եւ իմ սիրածները ընդդիմանում են ինձ: ՅՕԲԻ ԳԻՐՔԸ, ԳԼՈՒԽ ԺԹ Մի անգամ Լեւոն Ներսիսյանը ...ԽԼՈՒՐԴ, ԽԼՈՒՐԴ, ԴՈՒՐՍ ԱՐԻ, ՔԵԶ ՏԱՄ ԿՈՐԵԿ ՈՒ ԳԱՐԻ
Մայիսի 14-ին մի խումբ նկարիչների կազմակերպած փոքրիկ ակցիան մեծ իրարանցում էր առաջացրել Երեւանի Պետհամալսարանի դիմաց, որտեղ տեղի էր ունենում ակցիան, հատկապես համալսարանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների ...ԱԲԽԱԶԻԱՆ ՄԵՐՁԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Մինչ Թբիլիսիի հետ լարվածությունը մեծանում է, Աբխազիայի ղեկավարությունը մտածում է Մոսկվայի հետ ավելի սերտ ռազմական կապեր հաստատելու մասին Աբխազ բարձրաստիճան մի պաշտոնյա հայտնել է IWPR-ին, որ չճանաչված ...ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԸ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Հայաստանում մշակվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համար փոքր ու միջին բիզնեսի աջակցության առաջարկների փաթեթ: Այդ մասին մայիսի 14-ին լրագրողներին հայտնել է արդյունաբերողների եւ գործարարների միության ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԲԱՆԱՁԵՎԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մայիսի 14-ին լրագրողներին ասել է, թե չի տեսնում խորհրդարանի արտահերթ ընտրության անհրաժեշտություն: Արամ Սաֆարյանի կարծիքով, ընտրության հետ կապված ...ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ
Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության: Ամեն հինգշաբթի, ժամը 11:00-ին ...ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի տարածքային զարգացման ծրագրի (ՀՏԶԾ) շրջանակներում ս.թ.-ի մայիսի 12-ից 14-ը Տարեկան վերահսկողական հերթական առաքելությամբ Երևան է ժամանել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ...
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՏԵՂ ԵՆ ՏՎԵԼ
ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՏԵԽՆԻԿԱ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻՆ
ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ, ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐ
ՊԵԿԻՆԻ ԽԱՂԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 25 ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

