
ԱԲԽԱԶԻԱՆ ՄԵՐՁԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Մինչ Թբիլիսիի հետ լարվածությունը մեծանում է, Աբխազիայի ղեկավարությունը մտածում է Մոսկվայի հետ ավելի սերտ ռազմական կապեր հաստատելու մասին Աբխազ բարձրաստիճան մի պաշտոնյա հայտնել է IWPR-ին, որ չճանաչված հանրապետությանը Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության համաձայնագիր է անհրաժեշտ: Մինչդեռ, վրաց-աբխազական խաղաղ գործընթացը կասեցման եզրին է, իսկ տարածաշրջանը մոտ է հակամարտության վերսկսմանը: Դե ֆակտո արտգործնախարար Սերգեյ Շամբան ասում է, որ Աբխազիային անվտանգության լուրջ երաշխիքներ են անհրաժեշտ` Վրաստանի ներխուժման վտանգից պաշտպանվելու համար: Ընդ որում, նա հստակեցրել է, որ ռուսական «Իզվեստիա» թերթը սխալ կերպով է մեջբերել իր խոսքերը` ինքը Աբխազիային կոչ չի արել անցնել Ռուսաստանի լիակատար ռազմական հսկողության տակ: ««Իզվեստիայի» թղթակցի հետ հարցազրույցում ես ասել եմ, որ Աբխազիան պատրաստ է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր ստորագրել, այլ ոչ թե, ինչպես լրագրողն է մեկնաբանել իմ խոսքերը` «Աբխազիան պատրաստ է Ռուսաստանի ռազմական վերահսկողությանը հանձնել իր տարածքը` անվտանգության երաշխիքներ ստանալու դիմաց»»: «Նման համաձայնագիրը կարող է շահավետ լինել Ռուսաստանին, հաշվի առնելով գալիք [ձմեռային] Օլիմպիական խաղերը [2014թ. Սոչիում]: Միեւնույն ժամանակ դա մեզ մեր անվտանգության լուրջ երաշխիքներ կտար: Ահա թե ինչ եմ ես ասել եւ ինչ նկատի ունեի»: Անցած մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանը լրացուցիչ ռազմական ուժ է ավելացրել Աբխազիայում ԱՊՀ խաղաղապահ զորակազմին` զինվորների թիվը հասցնելով 2542-ի: Նոր ժամանած զինվորները ջերմ ընդունելության են արժանացել Աբխազիայում: Հարավային Տկվարչել շրջանում, որտեղ նրանք տեղակայված են, մարդիկ նրանց ծաղիկներով էին դիմավորում: Վրաստանը եւ արեւմտյան երկրները խիստ դեմ էին դրան: «Իրավիճակի լրջության պատճառով մենք անհրաժեշտ ենք համարում ավելացնել խաղաղապահ զորակազմի թիվը մինչեւ 3000 հոգի, ինչպես նախատեսում էր ԱՊՀ ղեկավարների խորհուրդը»,- ասել է Շամբան: «Դա մեր անվտանգության եւ պատերազմի չվերսկսման մեծ երաշխիք կլինի»: Բոլոր այս զարգացումները մի գործընթացի մաս են կազմում, որով Աբխազիան հեռանում է եՙւ Արեւմուտքից, եՙւ ՄԱԿ-ից` ձգտելով շատ ավելի սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ: Մայիսի 6-ին Աբխազիայում մի շարք հրապարակային հանդիպումներ անցկացվեցին` ի աջակցություն Ռուսաստանի` հանրապետության դեմ տնտեսական պատժամիջոցների վերացման եւ հանրապետության հետ պաշտոնական շփումների առաջխաղացման նախաձեռնությունների: Հանդիպումներն անցկացվեցին Վլադիմիր Պուտինի`Ռուսաստանի նախագահի պաշտոնից հեռանալու նախօրեին: Մարդիկ բարձրաձայն շնորհակալություն էին հայտնում նրան` նրա պաշտոնավարման ութ տարիների ընթացքում Աբխազիային ցուցաբերած աջակցության համար: Այս հանդիպումներից մեկի ժամանակ ընդունված բանաձեւում ասված է. «Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դրսեւորած սկզբունքային եւ հավասարակշռված դիրքորոշման համար, որի շնորհիվ Վրաստանը չի կարող հուսալ, թե անպատիժ կարող է վերսկսել ռազմական գործողությունները ինքնիշխան Աբխազիայի դեմ»: Մի քանի օր առաջ` ապրիլի 30-ին, խորհրդարանի պատգամավորները դե ֆակտո նախագահ Սերգեյ Բագապշին կոչ արեցին հրաժարվել ՄԱԿ-ի հովանավորությամբ անցնող բանակցություններից եւ դադարեցնել համագործակցությունը Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հետ, որոնք աջակցում էին խաղաղ կարգավորման գործընթացին: Բանաձեւում ասված էր, որ այսպես կոչված «Գլխավոր քարտուղարի ընկերների խմբի» չորս երկրները (հինգերորդ երկիրը Ռուսաստանն է) վրացամետ դիրքորոշում են ընդունել` դատապարտելով Աբխազիայի չճանաչված հանրապետությանն աջակցելու Մոսկվայի վերջին քայլերը: «Սա միանշանակորեն ցույց է տալիս, որ «Ընկերների խմբի» անդամ երկրներին ավելի մտահոգում է Աբխազիայի հանդեպ տնտեսական եւ քաղաքական ճնշման պաշտպանությունը, քան վրաց-աբխազական հակամարտության անկողմնակալ եւ կառուցողական կարգավորումը: Պաշտպանելով տնտեսական պատժամիջոցների ռեժիմը` «Ընկերների խմբի» ներկայացուցիչները զրկում են Աբխազիայի բնակիչներին իրենց երկրի արժանապատիվ զարգացման իրավունքից»: Բանաձեւին դեմ էր 35 պատգամավորներից միայն մեկը` խորհրդարանի անկախ պատգամավոր Բատալ Կոբախիան: «ՄԱԿ-ի եւ այլ միջնորդների հովանու ներքո անցնող բանակցային գործընթացից հրաժարվելը միայն կվնասի մեզ, քանի որ այս ձեւաչափի շրջանակներում Աբխազիան միջազգայնորեն ճանաչվում է որպես հակամարտության կողմ», ասում է նա: Թեեւ խորհրդարանի խոսնակ Նուգզար Ասուբան բացատրեց, որ իրենք չեն համոզում Աբխազիային ընդհանրապես հրաժարվել խաղաղ կարգավորման գործընթացից, Կոբախիան այդպես էլ չփոխեց իր կարծիքը: Աբխազ քաղաքական գործիչներն իրենց զայրույթն են արտահայտել նաեւ «UNOMIG»-ի` Աբխազիայի հակամարտությամբ զբաղվող ՄԱԿ-ի առաքելության եւ արեւմտյան երկրների դեմ, քանի որ վերջիններս չեն դատապարտել Աբխազիայի երկնքում անօդաչու օդանավերի թռիչքները: Աբխազները պնդում են, որ մարտի 18-ին եւ ապրիլի 20-ին իրենք ոչնչացրել են այդ օդանավերից երկուսը, իսկ Թբիլիսին խախտում է միջազգային համաձայնագրերը եւ պատերազմ է ծրագրում: Թբիսիլին ասում է, թե օդանավերից մեկը կործանվել է ռուսական «ՄԻԳ» օդանավի կողմից: «1994թ. Մոսկվայի հետ կնքված հիմնական պայմանագրի համաձայն, հակամարտության կողմերի ռազմական որեւէ օդանավի թռիչքն անվտանգության գոտում արգելվում է», ասում է Գարի Սամանբան` Աբխազիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի ղեկավարը: «Մեկ տարի առաջ մենք զգուշացրել էինք եՙւ Վրաստանին, եՙւ միջազգային միջնորդներին, որ այդ թռիչքները պետք է դադարեցվեն, այլապես մենք կոչնչացնենք օդանավերը»: ««UNOMIG»-ը լռություն է պահպանում, եւ ակնհայտ է, որ դա խրախուսում է Թբիլիսիին հետագա սադրանքների դիմել, քանի որ [Վրաստանի նախագահ] Միխայիլ Սահակաշվիլին ասել է, թե վրացական օդանավերը մինչ այդ էլ էին թռիչք կատարում Աբխազիայի երկնքում ու շարունակելու են թռչել»: Խորհրդարանական բանաձեւի ընդունումից մի քանի օր անց` մայիսի 4-ին, աբխազական կողմն ասել է, որ իրենք եւս երկու օդանավ են ոչնչացրել: Վրացիները հերքել են դա եւ այդ հայտարարությունը «Ռուսաստանի սադրանք» անվանել: Շամբան ասում է, որ իր կառավարությունը հիասթափված է արեւմտյան երկրներից: «Այս ամբողջ ժամանակահատվածում մենք համբերատար խնդրում էինք միջազգային միջնորդներին ազդել վրացական կողմի վրա»,- ասել է Շամբան: «Բայց նրանք դա չարեցին: Ավելին, մի հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թարգամաձեն ասել է, թե վրացական անօդաչու օդանավերի թռիչքները համաձայնեցված էին վրաց-աբխազական խաղաղ գործընթացում միջնորդ հանդիսացող ՄԱԿ-ի առաքելության հետ»: «Այնպես որ մեր խորհրդարանի կողմից նախագահին առաջադրված հարցը` կասեցնել ՄԱԿ-ի միջնորդությամբ Վրաստանի հետ տարվող բանակցությունները, լուրջ դիտարկում է պահանջում»: ԻՆԱԼ ԽԱՇԻԳ, Սուխում Ինալ Խաշիգը Աբխազիայի «Չեգեմսկայա պրավդա» թերթի խմբագիրն է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի “Կովկասյան լրատու” պարբերականից:
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
Այն, որ Հայաստանի որեւէ ոլորտում տեղի ունեցող երեւույթները շատ դժվար է ենթարկել առողջ տրամաբանության, երեւի թե գաղտնիք չէ որեւէ մի քաղաքացու համար: Դրա համար էլ հանրությունը մի տեսակ հանգիստ ընդունեց, ...ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ընդունած 1906 բանաձեւում ամրագրված դրույթների ու առաջարկությունների կատարման համար ստեղծված աշխատանքային խումբը, որը գլխավորում էր նախկին փոխվարչապետ, նախագահի ...ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե մայիսի 13-ին Հյուսիսային քրեական դատարանը կայացրել է դատավճիռ, որով մեղավոր է ճանաչել Էդիկ Լյուդվիգի Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ` ՈՉ
Երեկ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվել են Ազգային ժողովում տեղի ունեցող` 2007-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունները: Նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ 200 միլիոնից ավելի լրացուցիչ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐԱԶԻՏԻԶՄԸ ՈՐՊԵՍ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՄԻՋՈՑ
Երանի՜ թե մեկ մաքուրը յառաջ գար անմաքուրից, բայց ոչ մեկն էլ չկայ: ՅՈԲԻ ԳԻՐՔԸ, ԳԼՈՒԽ ԺԴ Ինձանից զզվում են իմ մոտ բարեկամները, եւ իմ սիրածները ընդդիմանում են ինձ: ՅՕԲԻ ԳԻՐՔԸ, ԳԼՈՒԽ ԺԹ Մի անգամ Լեւոն Ներսիսյանը ...ԽԼՈՒՐԴ, ԽԼՈՒՐԴ, ԴՈՒՐՍ ԱՐԻ, ՔԵԶ ՏԱՄ ԿՈՐԵԿ ՈՒ ԳԱՐԻ
Մայիսի 14-ին մի խումբ նկարիչների կազմակերպած փոքրիկ ակցիան մեծ իրարանցում էր առաջացրել Երեւանի Պետհամալսարանի դիմաց, որտեղ տեղի էր ունենում ակցիան, հատկապես համալսարանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների ...ԱԲԽԱԶԻԱՆ ՄԵՐՁԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Մինչ Թբիլիսիի հետ լարվածությունը մեծանում է, Աբխազիայի ղեկավարությունը մտածում է Մոսկվայի հետ ավելի սերտ ռազմական կապեր հաստատելու մասին Աբխազ բարձրաստիճան մի պաշտոնյա հայտնել է IWPR-ին, որ չճանաչված ...ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԸ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Հայաստանում մշակվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համար փոքր ու միջին բիզնեսի աջակցության առաջարկների փաթեթ: Այդ մասին մայիսի 14-ին լրագրողներին հայտնել է արդյունաբերողների եւ գործարարների միության ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԲԱՆԱՁԵՎԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մայիսի 14-ին լրագրողներին ասել է, թե չի տեսնում խորհրդարանի արտահերթ ընտրության անհրաժեշտություն: Արամ Սաֆարյանի կարծիքով, ընտրության հետ կապված ...ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ
Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության: Ամեն հինգշաբթի, ժամը 11:00-ին ...ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի տարածքային զարգացման ծրագրի (ՀՏԶԾ) շրջանակներում ս.թ.-ի մայիսի 12-ից 14-ը Տարեկան վերահսկողական հերթական առաքելությամբ Երևան է ժամանել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ...
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

