
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
Այն, որ Հայաստանի որեւէ ոլորտում տեղի ունեցող երեւույթները շատ դժվար է ենթարկել առողջ տրամաբանության, երեւի թե գաղտնիք չէ որեւէ մի քաղաքացու համար: Դրա համար էլ հանրությունը մի տեսակ հանգիստ ընդունեց, երբ ավտոգազալցակայաններում, մայիսի 1-ից հետո, երբ կառավարությունը դադարեցրեց գազի գնի սուբսիդավորումը եւ այդ վառելիքի մեկ խմ-ն փաստացի թանկացավ 30 դրամով, մոտ 70 դրամով թանկացավ լիցքավորվող գազի մեկ խմ գինը: Առաջին հայացքից տրամաբանություն չկա, որ կառավարության քայլից գազը թանկանում է 30 դրամով, բայց լիցքավորման կայանները այն թանկացնում են գրեթե 2,5 անգամ ավելի: Սակայն, քանի որ մենք Հայաստանում ենք, քաղաքացիները հասկացան, որ պարզապես ավտոգազալցակայանների տերերը, այսինքն հայրենի օլիգարխիան, պարզապես օգտվում են առիթից եւ փորձում են մի քիչ շտկել իրենց ֆինանսական վիճակը, քանի որ այն բավական խարխլել էին խորհրդարանի եւ նախագահի ընտրության գործընթացները: Քաղաքացիների համար զարմանալի չէր նաեւ, որ ագահության այդ դրսեւորումից հետո, դրսեւորվեց նաեւ հոգատարությունը: Այսինքն, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ սկսեց ավտոգազալցակայաններում գնի կտրուկ թանկացման կապակցությամբ: Վարույթից ընդամենը ժամեր անց, գազալիցքավորման կայանները սկսեցին իջեցնել գազի գինը: Նախ երկուսը, հետո մի քանիսն էլ, իսկ ահա օրերս էլ պարզվում է, որ արդեն գազալիցքավորման կայաններում մրցակցային գներ են: Մրցակցային գին ասելով, հանձնաժողովը նկատի ունի այն, որ տարբեր լիցքավորման կայաններում տարբեր գին է գործում: Ասենք, եթե Հրազդանի լիցքավորման կայանում գործում է x, իսկ ասենք Սեւանում կամ Աբովյանում y գին, ապա ըստ հանձնաժողովի դա մրցակցային է եւ վարորդը կարող է ընտրություն կատարել` լիցքավորվել Հրազդանում, Սեւանում, թե Աբովյանում: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժոովը, իր հարուցած վարույթի շնորհիվ վարորդներին տալիս է այդ հնարավորությունը: Այսինքն, գազի գինը կտրուկ թանկացումից հետո կտրուկ նվազեց, երբ հանձնաժողովը վարույթ հարուցեց: Սակայն, արդյոք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործը ավարտվում է գին իջեցնելով: Միթե հանձնաժողովը հանրությանը չի տալու այն հարցի պատասխանը, թե ի վերջո, ինչի հետեւանքով եւ ում մեղավորությամբ է շուկայում տեղի ունեցել գազի լիցքավորման գնի այդ կտրուկ եւ միեւնույն մակարդակի բարձրացումը բոլոր լցակայաններում: Ի վերջո հանձնաժողովի անելիքը գին իջեցնել կամ բարձրանելը չէ, այլ տնտեսական մրցակցություն պաշտպանելը: Իսկ դա նշանակում է, որ եթե առաջացել է պաշտպանության կարիք, ապա այն հիմնովին բավարարելու համար պետք է հանրությանը ներկայացնել այն մարդկանց, սուբյեկտներին, որոնք վտանգում էին մրցակցությունը, որոնցից պետք էր պաշտպանվել: Չէ որ հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր են, որ փորձում են հանցավոր համաձայնությամբ կամ մենաշնորհային դիրքը չարաշահելով մտնել բնակչության գրպանը: Այդ կարեւոր հարցի պատասխանը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարույթը դեռ չի տվել: Այն իհարկե դեռեւս շարունակվում է, բայց արդեն քանի օր է, որպես դրա արդյունք, ներկայացվում է ընդամենը գների իջեցման մասին տեղեկատվություն: Դա վատ չէ, բայց եթե իրավիճակը, երեւույթը չի բացահայտվում եւ հանրությանը չի ներկայացվում ամբողջությամբ, ապա գներն այսօր եթե իջնում են, վաղը կարող են նորից աճել: Ի վերջո, մտահոգիչ է ոչ միայն գների տոտալ, համաձայնեցված բարձրացումը, այլ նաեւ նույն բնույթի իջեցումը: Իսկ տպավորությունն այդպիսին է: Մինչդեռ տնտեսական մրցակցության պաշտպանվածության տպավորություն կարծես թե այդպես էլ չի ձեւավորվում, որովհետեւ տեսնում ենք, որ ինչ որ մեկն ուզում է ճեղքել այդ պաշտպանությունը, սակայն հասարակությանը որեւէ մեկը չի ասում, թե հատկապես ով էր այդ մեկը: Թեեւ միգուցե մտածում են նաեւ, որ հասարակությունը լավ էլ ճանաչում է այդ մեկին, եւ ընդհանրապես ամեն մեկին: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
Այն, որ Հայաստանի որեւէ ոլորտում տեղի ունեցող երեւույթները շատ դժվար է ենթարկել առողջ տրամաբանության, երեւի թե գաղտնիք չէ որեւէ մի քաղաքացու համար: Դրա համար էլ հանրությունը մի տեսակ հանգիստ ընդունեց, ...ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ընդունած 1906 բանաձեւում ամրագրված դրույթների ու առաջարկությունների կատարման համար ստեղծված աշխատանքային խումբը, որը գլխավորում էր նախկին փոխվարչապետ, նախագահի ...ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե մայիսի 13-ին Հյուսիսային քրեական դատարանը կայացրել է դատավճիռ, որով մեղավոր է ճանաչել Էդիկ Լյուդվիգի Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ` ՈՉ
Երեկ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվել են Ազգային ժողովում տեղի ունեցող` 2007-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունները: Նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ 200 միլիոնից ավելի լրացուցիչ ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐԱԶԻՏԻԶՄԸ ՈՐՊԵՍ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՄԻՋՈՑ
Երանի՜ թե մեկ մաքուրը յառաջ գար անմաքուրից, բայց ոչ մեկն էլ չկայ: ՅՈԲԻ ԳԻՐՔԸ, ԳԼՈՒԽ ԺԴ Ինձանից զզվում են իմ մոտ բարեկամները, եւ իմ սիրածները ընդդիմանում են ինձ: ՅՕԲԻ ԳԻՐՔԸ, ԳԼՈՒԽ ԺԹ Մի անգամ Լեւոն Ներսիսյանը ...ԽԼՈՒՐԴ, ԽԼՈՒՐԴ, ԴՈՒՐՍ ԱՐԻ, ՔԵԶ ՏԱՄ ԿՈՐԵԿ ՈՒ ԳԱՐԻ
Մայիսի 14-ին մի խումբ նկարիչների կազմակերպած փոքրիկ ակցիան մեծ իրարանցում էր առաջացրել Երեւանի Պետհամալսարանի դիմաց, որտեղ տեղի էր ունենում ակցիան, հատկապես համալսարանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների ...ԱԲԽԱԶԻԱՆ ՄԵՐՁԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Մինչ Թբիլիսիի հետ լարվածությունը մեծանում է, Աբխազիայի ղեկավարությունը մտածում է Մոսկվայի հետ ավելի սերտ ռազմական կապեր հաստատելու մասին Աբխազ բարձրաստիճան մի պաշտոնյա հայտնել է IWPR-ին, որ չճանաչված ...ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԸ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Հայաստանում մշակվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համար փոքր ու միջին բիզնեսի աջակցության առաջարկների փաթեթ: Այդ մասին մայիսի 14-ին լրագրողներին հայտնել է արդյունաբերողների եւ գործարարների միության ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԲԱՆԱՁԵՎԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը մայիսի 14-ին լրագրողներին ասել է, թե չի տեսնում խորհրդարանի արտահերթ ընտրության անհրաժեշտություն: Արամ Սաֆարյանի կարծիքով, ընտրության հետ կապված ...ԱՄԵՆ ՀԻՆԳՇԱԲԹԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԱՌՋԵՎ
Թեղուտի պաշտպանության խումբը շարունակում է պայքարը հանուն Հայաստանի ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքի ռեսուրսների բանական օգտագործման և Լոռվա բնաշխարհի պահպանության: Ամեն հինգշաբթի, ժամը 11:00-ին ...ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի տարածքային զարգացման ծրագրի (ՀՏԶԾ) շրջանակներում ս.թ.-ի մայիսի 12-ից 14-ը Տարեկան վերահսկողական հերթական առաքելությամբ Երևան է ժամանել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ...
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՐԴՅՈՔ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
«ԴԱԲՐՈՆԵՐԻ» ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԵԼ Է
ԻՆՉՊԵՍ ՍԿՍՎԵՑ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՈՎ Է ՄՏԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐՊԱՆԸ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

