
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՎԱՏԻԿԱՆԻՑ
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը, “Մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բենեդիկտ ԺԶ Պապին, վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին”: Տեղեկացնելով այդ մասին, Մայր Աթոռի մամլո դիվանը հաղորդագրություն է տարածել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վատիկան կատարած այցի մանրամասների մասին: “Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը չորս օր անցկացրեց Վատիկանում: Մայիսի 7-ի առավոտյան Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Սուրբ Պողոսի տաճարի տակ գտնվող երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ Պապի շիրիմին, ուր աղոթեց նրա հոգու հանգստության համար: Այնուհետև Նորին Սրբությունն այցելեց Սուրբ Պետրոսի բակում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորչի հրապարակ, ուր Հովհաննես Պողոս Բ Պապի օրոք տեղադրվել էր Հայ Եկեղեցու հավատքի հոր արձանը: Այնուհետև պատվիրակության անդամները մասնակցեցին Սուրբ Պետրոսի հրապարակում կազմակերպված հանդիպմանը, որին նախագահում էին Բենեդիկտ ԺԶ Պապը և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Երկու հովվապետերը ողջույնի խոսքեր փոխանակեցին և ողջագուրվեցին Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Մայր Տաճարի դիմացի հարթակում` ավելի քան 35 հազար հավատացյալների առջև: Նույն օրն Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սալեզիանի Պապական համալսարան, ուր հանդես եկավ բանախոսությամբ: Ի գնահատություն քրիստոնեական դաստիարակության և երիտասարդության կրթությանն ուղղված գործունեության` Նորին Սրբությունը պարգևատրվեց պատվավոր դոկտորի աստիճանով: Պարգևատրման արարողությանը ներկա էին Վատիկանի պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն և Քրիստոնեական միության աջակցման քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կասպերը: Մայիսի 8-ին Ամենայն Հայոց Հայրապետը Արևելյան Եկեղեցիների հարցերով Վատիկանի Խորհրդի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի և իր պատվիրակության ուղեկցությամբ այցելեց Հռոմի Պապական Արևելյան ինստիտուտ և իր օրհնությունն ու ողջույնները փոխանցեց Հայոց Սրբազան Պատարագի արարողությանը նվիրված գիտաժողովի մասնակիցներին: Հայր Ռոբերտ Թաֆթի ջանքերով կազմակերպված գիտաժողովին զեկույցներով հանդես եկան հայ և կաթոլիկ գիտնականներ Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից: Մայիսի 9-ի առավոտյան հայոց պատվիրակությունն ուղևորվեց Վատիկանի Առաքելական պալատ, ուր մասնակցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Բենեդիկտ ԺԶ Պապի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում երկու Հովվապետերը կրկին ողջույնի և եղբայրական սիրո ջերմ խոսքեր փոխանակեցին, անդրադարձան Հայ Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու սերտ կապերին և համագործակցությանը: Երկու առաջնորդների նախագահությամբ տեղի ունեցավ կարճ աղոթք, այնուհետև հավատացյալները մոտեցան Հայոց Հայրապետին և Հռոմի Պապին` նրանց աջերը համբուրելու և օրհնություն ստանալու համար: Հանդիպման ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Բենեդիկտ ԺԶ Պապն առանձնազրույց ունեցան, որի ընթացում քննարկեցին երկու եկեղեցիներին հուզող մի շարք խնդիրներ: Նույն օրը կեսօրին Վատիկանի հյուրանոցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Քենթրբերիի Արքեպիսկոպոս Ռոուան Վիլյամսի հետ, ով այս շրջանին գտնվում էր Վատիկանում: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը և Քենթրբերիի արքեպիսկոպոսը վերհիշեցին 2007 թ. սեպտեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած նրա եղբայրական այցը, ինչպես նաև անդրադարձան Անգլիկան Եկեղեցու Լամբեթի գալիք ժողովին և քույր եկեղեցիների հետ ներկայիս հարաբերություններին: Այցի ավարտին, Սուրբ Պողոսի տաճարում` Պողոս առաքյալի շիրիմի մոտ տեղի ունեցավ էկումենիկ աղոթքի արարողություն` հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որին մասնակցում էին Հռոմեակաթոլիկ և Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսներ և այլ հոգևորականներ: Պաշտոնական այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին նաև հայ և կաթոլիկ եկեղեցիներ ու սրբատեղիներ: Մայիսի 10-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նրան ուղեկցող բարձրաստիճան հոգևորականները մեկնեցին Միլան, ուր Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ, նախագահեց Միլանի Սուրբ Քառասուն մանուկների հայկական եկեղեցու հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումները: Մայիսի 11-12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալվեց Վենետիկում` Սուրբ Ղազար կղզում, ուր հանդիպում ունեցավ Մխիթարյան միաբանության հետ”, ասված է Մայ Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:
ՓՈԽՎԵԼ Է ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ նախաքննական մարմինը մայիսի 12-ին փոխել է Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված միջոցը՝ կալանավորումը՝ նկատի ունենալով, որ նախաքննության ներկայիս փուլում նրան կալանքի տակ պահելու ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 54 ՄԱՐԴ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, մայիսի 12-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 54 անձ, եւս 30 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող ...«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է ԱՐՄԱՏՆԵՐԻՑ»
Եթե Հայաստանի մայրաքաղաքում առանձնացնելու լինենք ֆրանսիական ներդրումների խորհրդանիշն, ապա, անկասկած, այդ պատիվը կվերապահվի Աբովյան փողոցի վրա գտնվող Փարիզյան սրճարանին: Այդ հաստատությունը, նրա տիրուհու` ...ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Թբիլիսիի եւ Մոսկվայի կողմից հնչեցվող փոխադարձ մեղադրանքները ավելի ու ավելի ռազմաշունչ են դառնում ԴՄԻՏՐԻ ԱՎԱԼԻԱՆԻ, Թբիլիսի Եՙվ Ռուսաստանում, եՙւ Վրաստանում պաշտոնյաներն ու փորձագետները զգուշացնում են, ...ՈՒՂԱՐԿԻՐ «ԿԱՏԱՐԵՑԻ» ԲԱՌԸ ԵԽԽՎ ՀԱՄԱՐԻՆ, ԵՎ ԿՍՏԱՆԱՍ ԹԱՐՄ ԲԱՆԱՁԵՎԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ
Մինչեւ հունիս Հայաստանը պետք է կատարի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընդունած 1609 բանաձեւի մեջ նախանշված քայլերը, որպեսզի երկիրը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում չհայտնվի ծանր կացության եւ ձայնի ...13 ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Մայիսի 12-ին, այն բանից հետո, երբ ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Վահե Խալաթյանը պահանջեց դուրս տանել Գյումրու ԳԱԼԱ, Ցայգ եւ Շանթ հեռուստաընկերությունների տեսախցիկները դատարանի ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
1Մայիսի 8-ից 12-ը Լոռու մարզի տարածքում տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնաս է հասցվել Սպիտակ, Տաշիր, Գուգարք, Ստեփանավան քաղաքներին եւ նրանց հարակից գյուղական համայնքներին: Ցրտահարվել են պտղատու ...ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
Մայիսի 12-ին, ժամը 12.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` Սարդարապատ Գրուպ գազալցակայանի տարածքում, Հ. Ծատուրյանին պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի 63 ՕՕ 366 պետհամարանիշով ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՍՑԵՆԱՐ ԴՐՍԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈՔՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
(գիտաֆանտաստիկ ֆիլմ. ռեժիսոր Սպիլբերգ Միլբերգ) (Կադրում մեքենայի կաշեպատ սրահը: Մեքենան ակնհայտ պատերազմական ժամանակների է: Հետեւի կաշեպատ նստարանին նստած է թափանցիկ աչքերով մի մարդ: Իրավիճակը հիշեցնում ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԵՐԸ
Բրիտանական կառավարությունը դատապարտել է Կարդիֆում հայերի ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի պղծումը հունվարի 27-ին, այն օրը, երբ նշվում է Հոլոքոստի օրը, տեղեկացնում են Հայաստանի համախմբումը եւ Նոր ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ՉԱՓ ԹՈՒՅՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման համար ստեղծվելիք պոչամբարը լինելու է 110 հեկտար, ինչը Երեւանյան լճի չափ է: Պոչամբարը հանքերի շահագործման այն հատվածն է, որտեղ կուտակվում են շահագործումից գոյացած թունավոր ...ԽԱԲԵԼ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՇՐՋԱԿԱՅՔԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագիր ստացած ACP ընկերությունը փաստացի խաբել է Թեղուտի մի քանի գյուղերի բնակիչների, նրանց տարիներ առաջ ասելով, թե կարող են դիմել ընկերությունում աշխատանքի ընդունվելու ...ՈՒՄՆ Է ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ 81 ՏՈԿՈՍԸ
Ով է կանգնած Լիխտենշտեյնում գրանցված այն ընկերության հետեւում, որին պատկանում է Թեղուտի հանքերը շահագործելու իրավունք ստացած ACP ընկերության 81 տոկոսը: Այդ հարցը Թեղուտի պաշտպանության գործին լծված բնապահպաններն ...«ԱՌՆՉՎԵԼՈՎ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻՆ».ԴՈՅՉՄՈԲԻԼԸ» ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐ ԵՎ ՍՅՈՒՆԻՔ
Այս նշանաբանով Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) 2008թ. մայիսի 20 – 24-ը առաջին անգամ կազմակերպում են ճանապարհորդություն Հայաստանի ...ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉԵՆ ԳՏՆՎԵԼ
Մեկ տարի առաջ, 2007 թ–ի մայիսի 12–ին Լեւոն Գուլյանը մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, ուր նա հրավիրվել էր ցուցմունքներ տալու՝ որպես սպանության վկա: Մայիսի 9–ին Պարոն Գուլյանը ականատես էր եղել մի քանի ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՎԱՏԻԿԱՆԻՑ
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը, “Մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն ...112.244 ՈՒՍԱՆՈՂ
2007-2008 ուսումնական տարում Հայաստանի 85 պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է 112 հազար 244 ուսանող, որոնցից 54,9 տոկոսը՝ աղջիկ։ Այս տվյաը հրապարակել է Ազգային վիճակագրական ...ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ԳՆԵՐԸ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 13-ին տարածել է հաղորդագրություն, որը կրկին վերաբերում է ավտոգազալիցքավորման կայաններին, որտեղ գների կտրուկ թանկացման կապակցությամբ հանձնաժողովը ...
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

