
ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉԵՆ ԳՏՆՎԵԼ
Մեկ տարի առաջ, 2007 թ–ի մայիսի 12–ին Լեւոն Գուլյանը մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, ուր նա հրավիրվել էր ցուցմունքներ տալու՝ որպես սպանության վկա: Մայիսի 9–ին Պարոն Գուլյանը ականատես էր եղել մի քանի տղամարդու միջեւ վեճի, որն ավարտվել է կրակոցներով եւ նրանցից մեկի սպանությամբ։ Դեպքը տեղի էր ունեցել Գուլյանին պատկանող ռեստորանի մոտակայքում։ Նույն օրը երեկոյան պարոն Գուլյանը եւ այդ ռեստորանի երկու աշխատակիցներ հրավիրվել էին Շենգավիթի ոստիկանության բաժին որպես սպանության վկա։ Այնտեղ Լեւոնը գրավոր ցուցմունք է տվել այն ամենի մասին, ինչին ականատես է եղել, սակայն պահվել է ոստիկանության բաժնում մինչեւ մայիսի 10–ի ուշ երեկո։ Դրանից հետո նրան երկու անգամ թույլ են տվել տուն գնալ, սակայն պահանջել են, որ վերադառնա։ Երկու դեպքերում էլ Լեւոն Գուլյանը ենթարկվել է պահանջին: Ըստ Գուլյանի ընտանիքի անդամների եւ ռեստորանի նշված երկու աշխատողների, բոլոր երեք վկաները քննչական գործողությունների ընթացքում ենթարկվել են հոգեբանական եւ/կամ ֆիզիկական բռնության։ Մայիսի 12–ին պարոն Գուլյանին տեղափոխել են ՀՀ Ոստիկանության շենք, չնայած այն փաստի, որ Շենգավիթի ոստիկանության բաժնի քննչական խումբը վստահեցնում է, որ բոլոր քննչական գործողությունները Լեւոն Գուլյանի հետ ավարտվել էին։ Մայիսի 12–ին, ժամը 17.00–ի սահմաններում պարոն Գուլյանի ընտանիքին հայտնել են, որ նա մահացել է։ Ոստիկանությունից Լեւոն Գուլյանի հարազատներին հայտնել են, որ Լեւոնը երկրորդ հարկում գտնվող սենյակից փախուստի փորձ կատարելիս ընկել է պատուհանից եւ մահացել կամ էլ ինքնասպանություն է գործել։ Մեկ տարվա ընթացքում այս խնդիրը հասարակական քննարկումների ուշադրության կենտրոնում է եղել, անցկացվել են կացվել բազմաթիվ ակցիաներ, միջոցառումներ եւ մամլո ասուլիսներ, որոնց պահանջն էր պարզել ճշմարտությունը։ Մարդը մուտք է գործել Ոստիկանության շենք եւ այլեւս այնտեղից դուրս չի եկել՝ անկախ պատճառներից իշխանությունները պատասխանատվություն են կրում նման դեպքի համար։ 2008 թ. մարտի 12–ին Լեւոն Գուլյանի բռնի մահվան փաստի առնչությամբ բացված քրեական գործը կարճվեց «հանցակազմի բացակայության» հիմքով։ Լեւոն Գուլյանի ընտանիքի փաստաբանները բողոքարկել են այս որոշումը։ Բողոքը ՀՀ Գլխավոր դատախազության կողմից մերժվելուց հետո փաստաբանները դիմեցին դատարան։ 2008 թվկանի ապրիլից անցկացվել է երեք դատական նիստ, սակայն դատարանը մինչ այժմ որոշում չի կայացրել։ Մենք պնդում ենք, որ քննությունը չի տվել կարեւորագույն հարցերի պատասխաններ եւ չեն տրվել բացատրություններ Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։ 2007 թ–ի մայիսի 21–ին FIDH եւ ՔՀԻ–ին իրենց համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Հայաստանի իշխանություններին անցկացնել լիարժեք, անկախ եւ անկողմնակալ քննություն, հայտնաբերել փաստեր եւ պատասխանատվության կանչել մեղավորներին, գործել Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոնվենցիայի եւ Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների համաձայն: Ակնհայտ է, որ Լեւոն Գուլյանի մահվանից մեկ տարի անց գրեթե ոչինչ չի արվել վերընշված խնդիրները լուծելու համար։ Այսօր մենք կրկին կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերսկսել գործի քննությունը եւ անցկացնել Լեուն Գուլյանի գործի թափանցիկ եւ արդար քննություն ճշմարտությունը պարզելու, արդարությունը վերականգնելու եւ Գուլյանի մահվան համար պատասխանատուներին պատժելու նպատակով։ www.hra.am
ՓՈԽՎԵԼ Է ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ նախաքննական մարմինը մայիսի 12-ին փոխել է Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված միջոցը՝ կալանավորումը՝ նկատի ունենալով, որ նախաքննության ներկայիս փուլում նրան կալանքի տակ պահելու ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 54 ՄԱՐԴ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, մայիսի 12-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 54 անձ, եւս 30 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող ...«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է ԱՐՄԱՏՆԵՐԻՑ»
Եթե Հայաստանի մայրաքաղաքում առանձնացնելու լինենք ֆրանսիական ներդրումների խորհրդանիշն, ապա, անկասկած, այդ պատիվը կվերապահվի Աբովյան փողոցի վրա գտնվող Փարիզյան սրճարանին: Այդ հաստատությունը, նրա տիրուհու` ...ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Թբիլիսիի եւ Մոսկվայի կողմից հնչեցվող փոխադարձ մեղադրանքները ավելի ու ավելի ռազմաշունչ են դառնում ԴՄԻՏՐԻ ԱՎԱԼԻԱՆԻ, Թբիլիսի Եՙվ Ռուսաստանում, եՙւ Վրաստանում պաշտոնյաներն ու փորձագետները զգուշացնում են, ...ՈՒՂԱՐԿԻՐ «ԿԱՏԱՐԵՑԻ» ԲԱՌԸ ԵԽԽՎ ՀԱՄԱՐԻՆ, ԵՎ ԿՍՏԱՆԱՍ ԹԱՐՄ ԲԱՆԱՁԵՎԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ
Մինչեւ հունիս Հայաստանը պետք է կատարի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընդունած 1609 բանաձեւի մեջ նախանշված քայլերը, որպեսզի երկիրը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում չհայտնվի ծանր կացության եւ ձայնի ...13 ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Մայիսի 12-ին, այն բանից հետո, երբ ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Վահե Խալաթյանը պահանջեց դուրս տանել Գյումրու ԳԱԼԱ, Ցայգ եւ Շանթ հեռուստաընկերությունների տեսախցիկները դատարանի ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
1Մայիսի 8-ից 12-ը Լոռու մարզի տարածքում տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնաս է հասցվել Սպիտակ, Տաշիր, Գուգարք, Ստեփանավան քաղաքներին եւ նրանց հարակից գյուղական համայնքներին: Ցրտահարվել են պտղատու ...ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
Մայիսի 12-ին, ժամը 12.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` Սարդարապատ Գրուպ գազալցակայանի տարածքում, Հ. Ծատուրյանին պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի 63 ՕՕ 366 պետհամարանիշով ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՍՑԵՆԱՐ ԴՐՍԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈՔՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
(գիտաֆանտաստիկ ֆիլմ. ռեժիսոր Սպիլբերգ Միլբերգ) (Կադրում մեքենայի կաշեպատ սրահը: Մեքենան ակնհայտ պատերազմական ժամանակների է: Հետեւի կաշեպատ նստարանին նստած է թափանցիկ աչքերով մի մարդ: Իրավիճակը հիշեցնում ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԵՐԸ
Բրիտանական կառավարությունը դատապարտել է Կարդիֆում հայերի ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի պղծումը հունվարի 27-ին, այն օրը, երբ նշվում է Հոլոքոստի օրը, տեղեկացնում են Հայաստանի համախմբումը եւ Նոր ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ՉԱՓ ԹՈՒՅՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման համար ստեղծվելիք պոչամբարը լինելու է 110 հեկտար, ինչը Երեւանյան լճի չափ է: Պոչամբարը հանքերի շահագործման այն հատվածն է, որտեղ կուտակվում են շահագործումից գոյացած թունավոր ...ԽԱԲԵԼ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՇՐՋԱԿԱՅՔԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագիր ստացած ACP ընկերությունը փաստացի խաբել է Թեղուտի մի քանի գյուղերի բնակիչների, նրանց տարիներ առաջ ասելով, թե կարող են դիմել ընկերությունում աշխատանքի ընդունվելու ...ՈՒՄՆ Է ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ 81 ՏՈԿՈՍԸ
Ով է կանգնած Լիխտենշտեյնում գրանցված այն ընկերության հետեւում, որին պատկանում է Թեղուտի հանքերը շահագործելու իրավունք ստացած ACP ընկերության 81 տոկոսը: Այդ հարցը Թեղուտի պաշտպանության գործին լծված բնապահպաններն ...«ԱՌՆՉՎԵԼՈՎ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻՆ».ԴՈՅՉՄՈԲԻԼԸ» ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐ ԵՎ ՍՅՈՒՆԻՔ
Այս նշանաբանով Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) 2008թ. մայիսի 20 – 24-ը առաջին անգամ կազմակերպում են ճանապարհորդություն Հայաստանի ...ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉԵՆ ԳՏՆՎԵԼ
Մեկ տարի առաջ, 2007 թ–ի մայիսի 12–ին Լեւոն Գուլյանը մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, ուր նա հրավիրվել էր ցուցմունքներ տալու՝ որպես սպանության վկա: Մայիսի 9–ին Պարոն Գուլյանը ականատես էր եղել մի քանի ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՎԱՏԻԿԱՆԻՑ
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը, “Մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն ...112.244 ՈՒՍԱՆՈՂ
2007-2008 ուսումնական տարում Հայաստանի 85 պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է 112 հազար 244 ուսանող, որոնցից 54,9 տոկոսը՝ աղջիկ։ Այս տվյաը հրապարակել է Ազգային վիճակագրական ...ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ԳՆԵՐԸ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 13-ին տարածել է հաղորդագրություն, որը կրկին վերաբերում է ավտոգազալիցքավորման կայաններին, որտեղ գների կտրուկ թանկացման կապակցությամբ հանձնաժողովը ...
ԿԱՇԱՌԱԿԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆ
ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱ. ԲԱՐՈՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ
ՈՐ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ Է ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ
ԻՍԿ ՀԱՄԱՐԺԵ՞Ք ԷՐ ԼՂՀ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

