
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ՉԱՓ ԹՈՒՅՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման համար ստեղծվելիք պոչամբարը լինելու է 110 հեկտար, ինչը Երեւանյան լճի չափ է: Պոչամբարը հանքերի շահագործման այն հատվածն է, որտեղ կուտակվում են շահագործումից գոյացած թունավոր թափոնները: Այսինքն, Թեղուտում լինելու է Երեւանյան լճի չափ թույնի կուտակում: Այդ մասին մայիսի 13-ին հերթական անգամ ահազանգել են այն բնապահպանները, որոնք պայքարում են Թեղուտի մոլիբդենային հանքի շահագործումը կանխելու եւ այդպիսով տեղի բնությունը փրկելու համար: Նրանք Ուրբաթ ակումբում լրագրողներին պատմել են, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ հանքի շահագործումը: Նախ արդեն իսկ սկսվել է անտառների հատումը, հատվել է արդեն մոտ երեք հեկտար անտառ: Բացի այդ, բնապահպաններն ասում են, որ սխալ են հանքավայրի շահագործման հետ կապված տնտեսական վերլուծությունները: “Թե ինչքան վնաս պետք է հասցվի, էականորեն նվազեցված են եւ կան շատ էական սխալներ, սկսած նրանից, որ 1984 թվականի սովատական ռուբլին համեմատել են մեկ դոլարի հետ, չգիտես ինչի”, ասում են բնապահպանները: Նրանք նշում են նաեւ, որ հանքի շահագործման ընթացքում տեղի ունենալիք պայթեցումները ստրես են առաջացնելու նաեւ տեղի կենդանական աշխարհի վրա, եւ կենդանիները զանգվածաբար փախչելու են Թեղուտից: Այդ ամենի մասին բնապահպանները մայիսի 9-11-ը խոսել են նաեւ Թեղուտի բնակչության մոտ, երբ կատարել են հեծանվարշավ, ի պաշտպանություն Թեղուտի: Հեծանիվը էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է եւ ամենից մոտն է բնությանը, դրա համար էլ ընտրել են հեծանիվներով արշավի տարբերակը, ասում են բնապահպանները: Նրանք Թեղուտում բնակչությանն են բաժանել նաեւ հանքի շահագործումից տեղի բնությանը հասցվելիք վնասի մասին բնապահպանների հոդվածներ: “Այդ հիմնական պոչամբարների գոյացությունը, դա աղետալի հետեւանքներ է ունենալու ամբողջ շրջակա միջավայրի վրա, մինչեւ Սեւանի ավազան”, ասում է բնապահպաններին միացած Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: “Թեղուտի բնակիչները հասկացել են, շատ լավ գիտակցել են, որ եթե իրենց արոտավայրերը, այդ հողը, որ բերրի հող է, գնահատվել է ընդամենը քառակուսի մետրը 38 դրամ, ապա նրանք հասկանում են, որ ACP ընկերությունը եկել է իրենց ոչ թե օգուտ բերելու, այլ եկել է իրենց խաբելու: Գերակշիռ մեծամասնությունը, բնակչության 50 տոկոսից ավելին դժգոհ է հանքերի շահագործումից”, ասում է Զարուհի Փոստանջյանը: Նա նշում է, որ բնակիչներից շատերը պատրաստվում են իրավական կարգով վիճարկել իրենց հողերը քառակուսի մետրը ընդամենը 38 դրամով վաճառքի պարտադրանքը, որ առաջ է եկել այդ հողերը հանրային գերակա շահ ճանաչելուց հետո: Բնապահպանները նույնպես պատրաստվում են իրավական կարգով վիճարկել Թեղուտը շահագործելու մասին կառավարության որոշումը: Այն թեեւ կայացված է եւ արդեն իսկ սկսել է իրականացվել, սակայն Զարուհի Փոստանջյանն ասում է, որ կարելի է դա կանխել, քանի որ կան խնդիրը իրավական դաշտում վիճարկելու սահմանադրական հիմքեր:
ՓՈԽՎԵԼ Է ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ նախաքննական մարմինը մայիսի 12-ին փոխել է Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված միջոցը՝ կալանավորումը՝ նկատի ունենալով, որ նախաքննության ներկայիս փուլում նրան կալանքի տակ պահելու ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 54 ՄԱՐԴ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, մայիսի 12-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 54 անձ, եւս 30 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող ...«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է ԱՐՄԱՏՆԵՐԻՑ»
Եթե Հայաստանի մայրաքաղաքում առանձնացնելու լինենք ֆրանսիական ներդրումների խորհրդանիշն, ապա, անկասկած, այդ պատիվը կվերապահվի Աբովյան փողոցի վրա գտնվող Փարիզյան սրճարանին: Այդ հաստատությունը, նրա տիրուհու` ...ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Թբիլիսիի եւ Մոսկվայի կողմից հնչեցվող փոխադարձ մեղադրանքները ավելի ու ավելի ռազմաշունչ են դառնում ԴՄԻՏՐԻ ԱՎԱԼԻԱՆԻ, Թբիլիսի Եՙվ Ռուսաստանում, եՙւ Վրաստանում պաշտոնյաներն ու փորձագետները զգուշացնում են, ...ՈՒՂԱՐԿԻՐ «ԿԱՏԱՐԵՑԻ» ԲԱՌԸ ԵԽԽՎ ՀԱՄԱՐԻՆ, ԵՎ ԿՍՏԱՆԱՍ ԹԱՐՄ ԲԱՆԱՁԵՎԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ
Մինչեւ հունիս Հայաստանը պետք է կատարի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընդունած 1609 բանաձեւի մեջ նախանշված քայլերը, որպեսզի երկիրը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում չհայտնվի ծանր կացության եւ ձայնի ...13 ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Մայիսի 12-ին, այն բանից հետո, երբ ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Վահե Խալաթյանը պահանջեց դուրս տանել Գյումրու ԳԱԼԱ, Ցայգ եւ Շանթ հեռուստաընկերությունների տեսախցիկները դատարանի ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
1Մայիսի 8-ից 12-ը Լոռու մարզի տարածքում տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնաս է հասցվել Սպիտակ, Տաշիր, Գուգարք, Ստեփանավան քաղաքներին եւ նրանց հարակից գյուղական համայնքներին: Ցրտահարվել են պտղատու ...ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
Մայիսի 12-ին, ժամը 12.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` Սարդարապատ Գրուպ գազալցակայանի տարածքում, Հ. Ծատուրյանին պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի 63 ՕՕ 366 պետհամարանիշով ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՍՑԵՆԱՐ ԴՐՍԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈՔՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
(գիտաֆանտաստիկ ֆիլմ. ռեժիսոր Սպիլբերգ Միլբերգ) (Կադրում մեքենայի կաշեպատ սրահը: Մեքենան ակնհայտ պատերազմական ժամանակների է: Հետեւի կաշեպատ նստարանին նստած է թափանցիկ աչքերով մի մարդ: Իրավիճակը հիշեցնում ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԵՐԸ
Բրիտանական կառավարությունը դատապարտել է Կարդիֆում հայերի ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի պղծումը հունվարի 27-ին, այն օրը, երբ նշվում է Հոլոքոստի օրը, տեղեկացնում են Հայաստանի համախմբումը եւ Նոր ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ՉԱՓ ԹՈՒՅՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման համար ստեղծվելիք պոչամբարը լինելու է 110 հեկտար, ինչը Երեւանյան լճի չափ է: Պոչամբարը հանքերի շահագործման այն հատվածն է, որտեղ կուտակվում են շահագործումից գոյացած թունավոր ...ԽԱԲԵԼ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՇՐՋԱԿԱՅՔԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագիր ստացած ACP ընկերությունը փաստացի խաբել է Թեղուտի մի քանի գյուղերի բնակիչների, նրանց տարիներ առաջ ասելով, թե կարող են դիմել ընկերությունում աշխատանքի ընդունվելու ...ՈՒՄՆ Է ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ 81 ՏՈԿՈՍԸ
Ով է կանգնած Լիխտենշտեյնում գրանցված այն ընկերության հետեւում, որին պատկանում է Թեղուտի հանքերը շահագործելու իրավունք ստացած ACP ընկերության 81 տոկոսը: Այդ հարցը Թեղուտի պաշտպանության գործին լծված բնապահպաններն ...«ԱՌՆՉՎԵԼՈՎ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻՆ».ԴՈՅՉՄՈԲԻԼԸ» ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐ ԵՎ ՍՅՈՒՆԻՔ
Այս նշանաբանով Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) 2008թ. մայիսի 20 – 24-ը առաջին անգամ կազմակերպում են ճանապարհորդություն Հայաստանի ...ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉԵՆ ԳՏՆՎԵԼ
Մեկ տարի առաջ, 2007 թ–ի մայիսի 12–ին Լեւոն Գուլյանը մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, ուր նա հրավիրվել էր ցուցմունքներ տալու՝ որպես սպանության վկա: Մայիսի 9–ին Պարոն Գուլյանը ականատես էր եղել մի քանի ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՎԱՏԻԿԱՆԻՑ
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը, “Մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն ...112.244 ՈՒՍԱՆՈՂ
2007-2008 ուսումնական տարում Հայաստանի 85 պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է 112 հազար 244 ուսանող, որոնցից 54,9 տոկոսը՝ աղջիկ։ Այս տվյաը հրապարակել է Ազգային վիճակագրական ...ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ԳՆԵՐԸ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 13-ին տարածել է հաղորդագրություն, որը կրկին վերաբերում է ավտոգազալիցքավորման կայաններին, որտեղ գների կտրուկ թանկացման կապակցությամբ հանձնաժողովը ...
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

