
13 ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Մայիսի 12-ին, այն բանից հետո, երբ ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Վահե Խալաթյանը պահանջեց դուրս տանել Գյումրու ԳԱԼԱ, Ցայգ եւ Շանթ հեռուստաընկերությունների տեսախցիկները դատարանի դահլիճից, մեղադրյալներից Աշոտ Զաքարյանը, Պետրոս Մակեյանը եւ Շոթա Սաղաթելյանը հրաժարվեցին ներկա գտնվել դատական նիստին: Պետրոս Մակեյանը, ոտքի ելնելով, բացականչեց թե` «դատը միանգամից բերդում արեք, որ լրատվաիջոցներին ու մարդկանց չեք թողնում ներկա գտնվեն դատին...»: Երբ դատավորը, առանց դնել-վերցնելու, անծպտուն թողեց դատարանի դահլիճը ու դատական նիստը տապալվեց, Շիրակի մարզից թվով 12 ազատամարտիկներ Կոտայքի մարզից այստեղ եկած իրենց մարտական ընկերոջ հետ հեռացան դատարանից եւ ժամը 14-ից անժամկետ հացադուլ հայտարարեցին ԵԿՄ Գյումրու գրասենյակում: Նրանք պահանջում են ազատ արձակել Աշոտ Զաքարյանին եւ մյուս քաղաքական բանտարկյալներին: Շիրակի մարզի թվով 22 ազատամարտիկներ դեռ մայիսի 7-ին 24-ժամյա նախազգուշական հացադուլ հայտարարել էին, պահանջելով փոխել Աշոտ Զաքարյանի խափանման միջոցը: Այդ հացադուլին որեւէ կերպ ոչ դատարանը, ոչ, տեղական, ոչ էլ մարզային իշխանությունները չէին արձագանքել: Պետական իշխանությունից միայն ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակյցության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանն էր այցելել ազատամարտիկներին եւ իր զորակցությունը հայտնել նրանց: Մայիսի 12-ի երեկոյան ազատամարտիկներին այցելել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, «Ժառանգություն» կուսակցությունից Վարդան Խաչատրյանը եւ Զարուհի Փոստանջյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եւ ուրիշներ: Գիշերվա ընթացքում մարդկանց հոսքը չի դադարել ու մոտավորապես 120 հոգի այցելել էր ԵԿՄ Գյումրու գրասենյակում հացադուլի նստած ազատամարտիկներին, այստեղ էին նաեւ նրանց զավակները, թոռները, մարտական ընկերները, լրագրողներ եւ այլք: Մայիսի 12-ի երեկոյան ԳԱԼԱ ՀԸ-ն իր լրատվական թողարկումներում ցուցադրեց մի հատված այն պահից, երբ դատարանի նախասրահում դատական կարգադրիչները մետաղորսիչներով ստուգում էին դատարանի շքամուտքի հնգաշար ոստիկանական պատնեշը հաղթահարած եւ դատական դահլիճ մտնել պատրաստվող ազատամարտիկներին, նրանցից ինչ-որ փաստաթուղթ հարցնելով: Ազատամարտիկներից 60-ամյա Աշիկ Մարտիրոսյանը ձեռնափայտով խփելով իր պրոթեզ ոտքին, բարկացած ասաց, թե դա է իր «պրոպուսկը»: Այս կարգադրիչը չէր հասցրել ետ քաշվել, երբ մյուս կարգադրիչի մետաղորսիչ սարքը զնգաց նույն Աշիկ Մարտիրոսյանի մարմնի վրա: Կարգադրիչ երիտասարդը հարցրեց թե ի՞նչ կա նրա մոտ մետաղական ... - ու Աշիկ Մարտիրոսյանը գոռաց.-Ասկոլկեքս են, ասկոլկեքս ... չեք էլ ամնչե ... գետինը մտնիք...: Նրան մարտական ընկերները հազիվ ներս տարան դատարանի դահլիճ: Կարգադրիչը կմկմում էր, թե` չէր ուզում ...: Թե ինչ չէր ուզում, այդպես էլ պարզ չեղավ: Մայիսի 13-ի ժամը 10-ի դրությամբ Շիրակի մարզում հացադուլի են նստած 17 հոգի, որոնցից 13-ը Գյումրիում, 2-ը` Ձորակապում` «Հալիվոր Պապ» մոտուռի կողքին ամրացված վրանում, երկուսը` Մարալիկում` հացադուլավոր Բաբկեն Ուռուտյանին պատկանող ատամնաբուժարանում, ուր այս երկու հացադուլավորները տեղափոխվել էին հրապարակի հարեւանությամբ ամրացված վրանից, անսալով ոչ թե ոստիկանների պահանջներին ու ահաբեկումներին, այլ այն պատճառով, որ կիրակի օրը սաստիկ անձրեւում էր Մարալիկում եւ անժամկետ հացադուլի համար պայմանները վրանում խիստ անհարմար էին: ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Վարդան Խաչատրյանը մայիսի 12-ին եղել են նաեւ Մարալիկում ու Ձորակապում, տեւական զրույցներ ունեցել 4 հացադուլավորների հետ: Շիրակի մարզի բոլոր 17 հացադուլավորներն էլ հացադուլը հայտարարել են անժամկետ` մինչեւ իշխանություները կբավարարեն իրենց պահանջները` ազատ կարձակեն քաղաքական բանտարկյալներին: Բոլոր հացադուլավորներն էլ առանձնազրույցներում խոսում էին այն մասին, որ սա ամենածայրահեղ միջոցն է, որին իրենց ստիպել է գնալ Հայաստանի ավտորիտար ռեժիմը: -Եթե այս միջոցն էլ չօգնեց, մենք գիտենք նաեւ այլ, առավել կոշտ միջոցներ, որոնք կկիրառենք, թող չկասկածեն,-ասում էր նրանցից եւ ամենաերիտասարդը, եւ ամենատարեցը: «Ասպարեզ»
ՓՈԽՎԵԼ Է ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ նախաքննական մարմինը մայիսի 12-ին փոխել է Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված միջոցը՝ կալանավորումը՝ նկատի ունենալով, որ նախաքննության ներկայիս փուլում նրան կալանքի տակ պահելու ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 54 ՄԱՐԴ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, մայիսի 12-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 54 անձ, եւս 30 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող ...«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է ԱՐՄԱՏՆԵՐԻՑ»
Եթե Հայաստանի մայրաքաղաքում առանձնացնելու լինենք ֆրանսիական ներդրումների խորհրդանիշն, ապա, անկասկած, այդ պատիվը կվերապահվի Աբովյան փողոցի վրա գտնվող Փարիզյան սրճարանին: Այդ հաստատությունը, նրա տիրուհու` ...ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Թբիլիսիի եւ Մոսկվայի կողմից հնչեցվող փոխադարձ մեղադրանքները ավելի ու ավելի ռազմաշունչ են դառնում ԴՄԻՏՐԻ ԱՎԱԼԻԱՆԻ, Թբիլիսի Եՙվ Ռուսաստանում, եՙւ Վրաստանում պաշտոնյաներն ու փորձագետները զգուշացնում են, ...ՈՒՂԱՐԿԻՐ «ԿԱՏԱՐԵՑԻ» ԲԱՌԸ ԵԽԽՎ ՀԱՄԱՐԻՆ, ԵՎ ԿՍՏԱՆԱՍ ԹԱՐՄ ԲԱՆԱՁԵՎԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ
Մինչեւ հունիս Հայաստանը պետք է կատարի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընդունած 1609 բանաձեւի մեջ նախանշված քայլերը, որպեսզի երկիրը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում չհայտնվի ծանր կացության եւ ձայնի ...13 ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Մայիսի 12-ին, այն բանից հետո, երբ ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Վահե Խալաթյանը պահանջեց դուրս տանել Գյումրու ԳԱԼԱ, Ցայգ եւ Շանթ հեռուստաընկերությունների տեսախցիկները դատարանի ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
1Մայիսի 8-ից 12-ը Լոռու մարզի տարածքում տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնաս է հասցվել Սպիտակ, Տաշիր, Գուգարք, Ստեփանավան քաղաքներին եւ նրանց հարակից գյուղական համայնքներին: Ցրտահարվել են պտղատու ...ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
Մայիսի 12-ին, ժամը 12.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` Սարդարապատ Գրուպ գազալցակայանի տարածքում, Հ. Ծատուրյանին պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի 63 ՕՕ 366 պետհամարանիշով ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՍՑԵՆԱՐ ԴՐՍԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈՔՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
(գիտաֆանտաստիկ ֆիլմ. ռեժիսոր Սպիլբերգ Միլբերգ) (Կադրում մեքենայի կաշեպատ սրահը: Մեքենան ակնհայտ պատերազմական ժամանակների է: Հետեւի կաշեպատ նստարանին նստած է թափանցիկ աչքերով մի մարդ: Իրավիճակը հիշեցնում ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԵՐԸ
Բրիտանական կառավարությունը դատապարտել է Կարդիֆում հայերի ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի պղծումը հունվարի 27-ին, այն օրը, երբ նշվում է Հոլոքոստի օրը, տեղեկացնում են Հայաստանի համախմբումը եւ Նոր ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ՉԱՓ ԹՈՒՅՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման համար ստեղծվելիք պոչամբարը լինելու է 110 հեկտար, ինչը Երեւանյան լճի չափ է: Պոչամբարը հանքերի շահագործման այն հատվածն է, որտեղ կուտակվում են շահագործումից գոյացած թունավոր ...ԽԱԲԵԼ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՇՐՋԱԿԱՅՔԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագիր ստացած ACP ընկերությունը փաստացի խաբել է Թեղուտի մի քանի գյուղերի բնակիչների, նրանց տարիներ առաջ ասելով, թե կարող են դիմել ընկերությունում աշխատանքի ընդունվելու ...ՈՒՄՆ Է ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ 81 ՏՈԿՈՍԸ
Ով է կանգնած Լիխտենշտեյնում գրանցված այն ընկերության հետեւում, որին պատկանում է Թեղուտի հանքերը շահագործելու իրավունք ստացած ACP ընկերության 81 տոկոսը: Այդ հարցը Թեղուտի պաշտպանության գործին լծված բնապահպաններն ...«ԱՌՆՉՎԵԼՈՎ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻՆ».ԴՈՅՉՄՈԲԻԼԸ» ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐ ԵՎ ՍՅՈՒՆԻՔ
Այս նշանաբանով Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) 2008թ. մայիսի 20 – 24-ը առաջին անգամ կազմակերպում են ճանապարհորդություն Հայաստանի ...ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉԵՆ ԳՏՆՎԵԼ
Մեկ տարի առաջ, 2007 թ–ի մայիսի 12–ին Լեւոն Գուլյանը մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, ուր նա հրավիրվել էր ցուցմունքներ տալու՝ որպես սպանության վկա: Մայիսի 9–ին Պարոն Գուլյանը ականատես էր եղել մի քանի ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՎԱՏԻԿԱՆԻՑ
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը, “Մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն ...112.244 ՈՒՍԱՆՈՂ
2007-2008 ուսումնական տարում Հայաստանի 85 պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է 112 հազար 244 ուսանող, որոնցից 54,9 տոկոսը՝ աղջիկ։ Այս տվյաը հրապարակել է Ազգային վիճակագրական ...ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ԳՆԵՐԸ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 13-ին տարածել է հաղորդագրություն, որը կրկին վերաբերում է ավտոգազալիցքավորման կայաններին, որտեղ գների կտրուկ թանկացման կապակցությամբ հանձնաժողովը ...
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԻ ՏՎԵՔ ՀԱԱԳԱ, ՈՐ ՋՈՒՐ ՉԼՑՎԻ
ԱՂԴԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՉԼԻՆԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
ԵՐԵՎԻ ՉԻ ՆԱՅԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՏԵՂ ԵՆ ՏՎԵԼ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

