
ՈՒՂԱՐԿԻՐ «ԿԱՏԱՐԵՑԻ» ԲԱՌԸ ԵԽԽՎ ՀԱՄԱՐԻՆ, ԵՎ ԿՍՏԱՆԱՍ ԹԱՐՄ ԲԱՆԱՁԵՎԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ
Մինչեւ հունիս Հայաստանը պետք է կատարի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընդունած 1609 բանաձեւի մեջ նախանշված քայլերը, որպեսզի երկիրը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում չհայտնվի ծանր կացության եւ ձայնի իրավունքից զրկվելու հեռանկարի առաջ: Ապրիլի վերջին ընդունված բանաձեւի առաջարկները կատարելու համար մնացել է շատ քիչ ժամանակ, սակայն կատարման ուղղությամբ էական քայլեր դեռ չեն նկատվում: Նկատելի է միայն աշխատանքային խմբերի ստեղծումը` մեկը նախագահի, իսկ մյուսը Ազգային Ժողովի նախագահի հրամանագրերով, որոնք պետք է մշակեն անհրաժեշտ քայլերի, օրենսդրական բարելավումների եւ այդ կարգի էլի ինչ որ բաների մասին առաջարկներ, ծրագրեր, նախագծեր: Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող անկախ մարմնի մասին դեռ խոսք չկա, իսկ ընդդիմության առաջնորդների զգալի մասը պետական հեղաշրջման մեղադրանքով շարունակում է մնալ ազատազրկված, իսկ հանրահավաք, երթ կամ ցույց անելու ցանկացած քայլ հանդիպում է ոստիկանների արգելքին կամ խոչընդոտին: Տպավորությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը որոշել է անակնկալ մատուցել եվրոպացիներին: ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մեկնարկից ժամեր առաջ, երբ Ստրասբուրգում արդեն հույսները կկտրեն, որ Հայաստանն ինչ որ բան կանի, եւ կպատրաստվեն ընդունել մի նոր, ավելի խիստ բանաձեւ եւ միգուցե նաեւ քվեարկության դնել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը, հանկարծ ԵԽԽՎ բոլոր պատվիրակները Երեւանից sms կստանան` «կատարեցի» բառով: Այսինքն, որ ընդդիմության կալանավորված անձինք ազատ են արձակվել, որ Երեւանում ի գիտություն է ընդունվել ընդդիմության երթն ու հանրահավաքը, որ ստեղծվել է անկախ մարմինը, որը պետք է ուսումնասիրի մարտի 1-2-ի դեպքերը: Բնական է, որ ԵԽԽՎ պատվիրակներն անմիջապես կհայտնվեն իրենց համար անկանխատեսելի մի իրավիճակում, եթե իհարկե Երեւանից sms ուղարկողները չմոռանան տեքստը անգլերեն կամ ԵԽԽՎ աշխատանքային վեց լեզուներից որեւէ մեկով գրելն ու չուղարկեն հայերեն: Իսկ ցանկացած հակամարտության մեջ, ինչպես հայտնի է, գլխավորը թշնամուն, հակառակորդին կամ մրցակցին անակնկալի բերելն է: Դրանից հետո իրադարձությունների հետագա ընթացքը քեզ համար դառնում է չափազանց վերահսկելի: Ինչ պետք է անի Եվրոպան: Տրամաբանությունը հուշում է, որ այն պետք է ստուգի, թե արդյոք իրականությանը համապատասխանում է Երեւանից ստացված sms հաղորդագրության տեքստը: Մինչդեռ ժամանակը դրա համար շատ քիչ է: ԵԽԽՎ նստաշրջանը տեւում է ընդամենը 3-4 օր: Այդ ժամանակը երեւի թե բավարար չի լինի sms հաղորդագրության հավաստիությունը ստուգելու համար, քանի որ ԵԽԽՎ-ն պետք է դրա համար Պրեսկոտին ուղարկի Հայաստան: Իսկ Պրեսկոտը մինչեւ իրերը հավաքի, մինչեւ տոմս գնի, առավել եւս, որ դա կլինի տուրիստական բուռն շրջանի ժամանակ, երբ տոմս չկա, եղածն էլ շատ թանկ է, մինչեւ ԵԽԽՎ գանձապահին համոզեն, որ չնախատեսված այդ այցը խիստ անհրաժեշտ է դեմոկրատիայի փրկության գործի համար, մինչեւ Հայաստանում Պրեսկոտը հանդիպումներ ունենա իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ, մինչեւ որեւէ մեկուսի վայրում ի մի բերի այդ հանդիպումների արդյունքները, մինչեւ ճանապարհից առաջ մի կտոր հաց ուտի եւ հետ թռչի Ստրասբուրգ, ԵԽԽՎ պատվիրակները գնացած կլինեն տներով: Նույնիսկ կարելի է պատկերացնել, որ Երեւանի օդանավակայանում իրար կհանդիպեն Ստրասբուրգից ուրախ-ուրախ վերադարձող հայաստանյան պատվիրակությունը եւ հեւիհեւ Ստրասբուրգ շտապող Պրեսկոտը: «Հը, ինչ որոշեցին ձեր հարցով», կհարցնի երեւի թե Պրեսկոտը: «Հեչ, նոր բանաձեւ ընդունեցին, որով Հայաստանի իշխանություններին պարտավորեցնում են մինչեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջան ապացուցել, որ ամառային նստաշրջանից առաջ ուղարկված sms-ների մեջ գրվածը համապատասխանում է իրականությանը», ինքնագոհ տոնով կհայտնի հայաստանյան պատվիրակության անդամներից որեւէ մեկը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ՓՈԽՎԵԼ Է ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ նախաքննական մարմինը մայիսի 12-ին փոխել է Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված միջոցը՝ կալանավորումը՝ նկատի ունենալով, որ նախաքննության ներկայիս փուլում նրան կալանքի տակ պահելու ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 54 ՄԱՐԴ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, մայիսի 12-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 54 անձ, եւս 30 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող ...«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է ԱՐՄԱՏՆԵՐԻՑ»
Եթե Հայաստանի մայրաքաղաքում առանձնացնելու լինենք ֆրանսիական ներդրումների խորհրդանիշն, ապա, անկասկած, այդ պատիվը կվերապահվի Աբովյան փողոցի վրա գտնվող Փարիզյան սրճարանին: Այդ հաստատությունը, նրա տիրուհու` ...ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Թբիլիսիի եւ Մոսկվայի կողմից հնչեցվող փոխադարձ մեղադրանքները ավելի ու ավելի ռազմաշունչ են դառնում ԴՄԻՏՐԻ ԱՎԱԼԻԱՆԻ, Թբիլիսի Եՙվ Ռուսաստանում, եՙւ Վրաստանում պաշտոնյաներն ու փորձագետները զգուշացնում են, ...ՈՒՂԱՐԿԻՐ «ԿԱՏԱՐԵՑԻ» ԲԱՌԸ ԵԽԽՎ ՀԱՄԱՐԻՆ, ԵՎ ԿՍՏԱՆԱՍ ԹԱՐՄ ԲԱՆԱՁԵՎԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ
Մինչեւ հունիս Հայաստանը պետք է կատարի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընդունած 1609 բանաձեւի մեջ նախանշված քայլերը, որպեսզի երկիրը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում չհայտնվի ծանր կացության եւ ձայնի ...13 ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Մայիսի 12-ին, այն բանից հետո, երբ ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Վահե Խալաթյանը պահանջեց դուրս տանել Գյումրու ԳԱԼԱ, Ցայգ եւ Շանթ հեռուստաընկերությունների տեսախցիկները դատարանի ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
1Մայիսի 8-ից 12-ը Լոռու մարզի տարածքում տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնաս է հասցվել Սպիտակ, Տաշիր, Գուգարք, Ստեփանավան քաղաքներին եւ նրանց հարակից գյուղական համայնքներին: Ցրտահարվել են պտղատու ...ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
Մայիսի 12-ին, ժամը 12.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` Սարդարապատ Գրուպ գազալցակայանի տարածքում, Հ. Ծատուրյանին պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի 63 ՕՕ 366 պետհամարանիշով ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՍՑԵՆԱՐ ԴՐՍԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈՔՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
(գիտաֆանտաստիկ ֆիլմ. ռեժիսոր Սպիլբերգ Միլբերգ) (Կադրում մեքենայի կաշեպատ սրահը: Մեքենան ակնհայտ պատերազմական ժամանակների է: Հետեւի կաշեպատ նստարանին նստած է թափանցիկ աչքերով մի մարդ: Իրավիճակը հիշեցնում ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԵՐԸ
Բրիտանական կառավարությունը դատապարտել է Կարդիֆում հայերի ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի պղծումը հունվարի 27-ին, այն օրը, երբ նշվում է Հոլոքոստի օրը, տեղեկացնում են Հայաստանի համախմբումը եւ Նոր ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ՉԱՓ ԹՈՒՅՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման համար ստեղծվելիք պոչամբարը լինելու է 110 հեկտար, ինչը Երեւանյան լճի չափ է: Պոչամբարը հանքերի շահագործման այն հատվածն է, որտեղ կուտակվում են շահագործումից գոյացած թունավոր ...ԽԱԲԵԼ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՇՐՋԱԿԱՅՔԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագիր ստացած ACP ընկերությունը փաստացի խաբել է Թեղուտի մի քանի գյուղերի բնակիչների, նրանց տարիներ առաջ ասելով, թե կարող են դիմել ընկերությունում աշխատանքի ընդունվելու ...ՈՒՄՆ Է ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ 81 ՏՈԿՈՍԸ
Ով է կանգնած Լիխտենշտեյնում գրանցված այն ընկերության հետեւում, որին պատկանում է Թեղուտի հանքերը շահագործելու իրավունք ստացած ACP ընկերության 81 տոկոսը: Այդ հարցը Թեղուտի պաշտպանության գործին լծված բնապահպաններն ...«ԱՌՆՉՎԵԼՈՎ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻՆ».ԴՈՅՉՄՈԲԻԼԸ» ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐ ԵՎ ՍՅՈՒՆԻՔ
Այս նշանաբանով Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) 2008թ. մայիսի 20 – 24-ը առաջին անգամ կազմակերպում են ճանապարհորդություն Հայաստանի ...ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉԵՆ ԳՏՆՎԵԼ
Մեկ տարի առաջ, 2007 թ–ի մայիսի 12–ին Լեւոն Գուլյանը մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, ուր նա հրավիրվել էր ցուցմունքներ տալու՝ որպես սպանության վկա: Մայիսի 9–ին Պարոն Գուլյանը ականատես էր եղել մի քանի ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՎԱՏԻԿԱՆԻՑ
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը, “Մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն ...112.244 ՈՒՍԱՆՈՂ
2007-2008 ուսումնական տարում Հայաստանի 85 պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է 112 հազար 244 ուսանող, որոնցից 54,9 տոկոսը՝ աղջիկ։ Այս տվյաը հրապարակել է Ազգային վիճակագրական ...ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ԳՆԵՐԸ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 13-ին տարածել է հաղորդագրություն, որը կրկին վերաբերում է ավտոգազալիցքավորման կայաններին, որտեղ գների կտրուկ թանկացման կապակցությամբ հանձնաժողովը ...
ՄԻԹԵ ՊՅՈՒՉԸ ՄԻԱՅՆ ԼՍԵԼ Է
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՂԵՏԱԼԻ ԼԻՆԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՄԱՆՐ ԺՈՒԼԻԿՈՒԹՅՈՒՆԸ»
ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԺՎԱՐԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ը ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՎՃՌԱԿԱՆ ԵՎ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԳՐՎԱՆ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

