
ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Թբիլիսիի եւ Մոսկվայի կողմից հնչեցվող փոխադարձ մեղադրանքները ավելի ու ավելի ռազմաշունչ են դառնում ԴՄԻՏՐԻ ԱՎԱԼԻԱՆԻ, Թբիլիսի Եՙվ Ռուսաստանում, եՙւ Վրաստանում պաշտոնյաներն ու փորձագետները զգուշացնում են, որ երկու երկրներն այսօր առավել քան երբեւէ մոտ են զինված հակամարտությանը` Աբխազիայի անջատված հանրապետության պատճառով: Մայիսի 8-ին Բաթում քաղաքում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասել է. «Կարծում եմ, որ մի քանի օր առաջ մենք շատ մոտ էինք [պատերազմին], եւ այս վտանգը դեռ իրական է»: Լարվածությունն աճել է, երբ Ռուսաստանը 500 լրացուցիչ զինվոր է տեղակայել Աբխազիայում` ի համալրումն ԱՊՀ մանդատի ներքո այնտեղ գործող խաղաղապահ ուժերի, ինչպես նաեւ Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ տեղի ունեցած մի շարք լուրջ միջադեպերից հետո: Ռուսաստանի հետ վիճաբանությունը հարթելու համար Վրաստանի պաշտոնյաները հայցում են միջազգային հանրության աջակցությունը, իսկ 1993թ. ավարտված Աբխազիայի շուրջ հակամարտության վերսկսումը շատ հավանական է թվում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մայիսի 7-ին բանաձեւ է ընդունել, որում դատապարտել է Վրաստանի դեմ Ռուսաստանի «սադրիչ ու վտանգավոր հայտարությունները եւ գործողությունները»: Եվրոպական Միությունն ավելի զուսպ հայտարարությամբ է հանդես եկել, հիշատակելով Ռուսաստանի նոր զորամիավորման տեղակայումը եւ ապրիլի 20-ին Աբխազիայի երկնքում վրաց անօդաչու լրտես օդանավի ոչնչացումը: Աբխազական կողմը պնդում է, որ մայիսի 4-ին եւս երկու անօդաչու օդանավ է ոչնչացվել, բայց Վրաստանը դա հերքում է (տեՙս հաջորդ հոդվածը): Վրացիները եւ աբխազները ճգնաժամը մեղմելու առաջարկներ են փոխանակել, սակայն բանակցություններից լավատեղյակ աղբյուրները հայտնել են IWPR-ին, որ կողմերից յուրաքանչյուրը տարբեր պահանջներ է ներկայացնում: Վրացիներն առաջարկում են քննարկել Աբխազիայի վերաբերյալ Սահակաշվիլիի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրը. երկու կողմերին բաժանող անվտանգության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլեր ձեռնարկել, հարավային Աբխազիայում ազատ տնտեսական գոտի ստեղծել եւ վստահությունն ամրապնդող այլ միջոցներ ձեռնարկել, բանակցել փախստականների եւ ներքին տեղահանված անձանց վերադարձի եւ մարդու իրավունքների պաշտպանության շուրջ: Աբխազների օրակարգը բոլորովին այլ է. նրանք ցանկանում են բանակցել Վերին Կոդորի կիրճից Վրաստանի զինված ուժերի հեռացման մասին, որոնց ներկայությունը, նրանց խոսքերով, խախտում է զինադադարի պայմանագիրը, վերացնել Վրաստանի կողմից Աբխազիայի դեմ պատժամիջոցների կիրառումը, ծովային հաղոդակցություն բացել իրենց մայրաքաղաք Սուխումի եւ թուրքական Տրաբզոն նավահանգստի միջեւ, նաեւ հնարավոր ճանապարհային կապ հաստատել Թուրքիայի հետ` Վրաստանի տարածքով: Լարվածությունն աճել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման վերջին ամսվա ընթացքում, նրան հաջորդող Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնակալման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 7-ին: Լարվածությունն առկա է` չնայած այլ հարցերում վրաց-ռուսական հարաբերությունների բարելավմանը, այդ թվում նաեւ մեկուկես տարի առաջ կասեցված երկու երկրների միջեւ ուղղակի օդային հաղորդակցության վերականգմանը: Այդուհանդերձ, վերջին զարգացումները միայն նպաստեցին լարվածության մեծացմանը: Մոսկվան հրաժարվեց Աբխազիայի դեմ ԱՊՀ պատժամիջոցներից եւ թույլատրեց պաշտոնական շփումներն Աբխազիայի դե ֆակտո կառավարության հետ: Վրացիները մեղադրեցին Մոսկվային ագրեսիվ վարքագծի համար` վերջինս լրացուցիչ զորամիավորումներ էր տեղակայել այնտեղ եւ ոչնչացրել իրենց անօդաչու օդանավը: Իր կողմից, Ռուսաստանը ենթադրում է, որ Վրաստանը ռազմական ուժ է կենտրոնացնում Աբխազիայի հետ սահմանին եւ ռազմական գործողությունների է պատրաստվում: «Իտար-Տասս» լրատվական գործակալության հաղորդմամբ, Աբխազիայում տեղակայված ռուսական լրացուցիչ զորամիավորումները զինված են զրահատեխնիկայի մոտ 30 միավորներով, հրետանային եւ հակաօդային զենքերով: Գեներալ Վլադիմիր Շամանովը, որ գլխավորում է Ռուսաստանի Զինված ուժերի ռազմական պատրաստվածության վարչությունը, հայտնել է լրագրողներին, որ պաշտպանության նախարարությունը հետեւում է «հակամարտության գոտում» տիրող իրավիճակին: «Արդեն ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները»,- ասել է նա: Վրաց վերլուծաբանների կարծիքով, Մոսկվան քայլեր է ձեռնարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու Թբիլիսիի հույսերը կործանելու ուղղությամբ: Դեկտեմբերին դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները պատրաստվում են վերանայել Վրաստանի հայցը Անդամության գործողությունների պլանի վերաբերյալ: «Վրաստանն անցումային վիճակում է: Մենք պատրաստվում ենք խորհրդարանական ընտրություններ անցկացնել [մայիսի 21-ին], քննարկվում է նաեւ ՆԱՏՕ-ի Անդամության գործողությունների պլանը»,- ասում է Վրաստանի Բաց հասարակության ինստիտուտի ղեկավար, իշխանամետ վերլուծաբան Դավիթ Դարչիաշվիլին: «Ռուսաստանը փորձում է օգտագործել այս պահը Վրաստանն առավելագույնս ապակայունացնելու համար»: Վերլուծաբան Շալվա Պիչխաձեն համակարծիք է դրան. «Ռուսաստանի նպատակն է Վրաստանում անկայություն խթանել, հակամարտություն բորբոքել եւ նման եղանակով հասկացնել Արեւմուտքին, որ Վրաստանին պետք չէ ընդունել դաշինքի կազմում»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ակնարկել է ՆԱՏՕ-ի խնդրին, ասելով. «Աբխազիայում տեղակայված մեր խաղաղապահների թիվն ավելացվում է, քանի որ վրացական կողմի հնչեցրած հայտարարությունները ստիպում են մեզ վախենալ սադրանքներից: Հույս ունեմ, որ Թբիլիսին եւ Վրաստանին դեպի ՆԱՏՕ ներքաշող մայրաքաղաքները ճիշտ եզրակացություններ կանեն»: Վրաստանում քննարկման հիմնական թեման հետեւյալն է` արդյոք պատերազմ կսկսվի, թե ոչ: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են Մոսկվայի հայտարարություններն այն մասին, որ եթե Վրաստանը հարձակում գործի, Ռուսաստանը կպաշտպանի Աբխազիայի իր քաղաքացիներին: Այժմ Աբխազիայի տասնյակ հազարավոր բնակիչներ ռուսական անձնագրեր ունեն: Վրացական հեղինակավոր «Ռեզոնանսի» թերթն իր առաջին էջում մի հոդված էր հրապարակել «Արդյո՞ք վաղը Աբխազիայում պատերազմ կսկսվի» խորագրով: Հոդվածում ասված էր, որ ռուսական ու աբխազական ուժերը պատրաստվում են հարձակում գործել Վերին Կոդորի կիրճի վրա. սա Վրաստանի վերահսկողության տակ գտնվող միակ աբխազական տարածքն է: Այնուամենայնիվ, շատերը դեռեւս կարծում են, թե պատերազմից կարելի է խուսափել: «Ես հասկանում եմ, որ իրավիճակը լարված է»,- ասում Թբիլիսիի բնակիչ 34-ամյա Սոֆիկո Ալավիձեն: «Ռուսաստանը նույնիսկ չի փորձում թաքցնել իր ագրեսիան, բայց մենք վաղուց արդեն գիտենք նրա վարքագիծը: Չեմ կարծում, թե Սահակաշվիլին ինչ-որ բան կանի: Նա արդեն բավականաչափ խնդիրներ ունի, իսկ Աբխազիայի պատերազմը նրա իշխանության ավարտը կնշանավորի եւ Վրաստանին հետ կտանի դեպի անցյալի մութ էջերը»: «Եթե պատերազմ ես սկսում, պետք է վստահ լինես, որ հաղթելու ես»,- ասում է 42-ամյա Մերաբ Կվերնաձեն: «Ես դրանում համոզված չեմ: Վրաստանը դրան դեռ պատրաստ չէ: Կարծում եմ, կառավարությունը դա հասկանում է»: Թբիլիսիի մեկ այլ բնակիչ Շալվա Պիչխաձեն ասում է, որ Վրաստանի կառավարության համար ամենակարեւորն է դիմանալ գայթակղությանը ու չօգտագործել ներկա ճգնաժամը խորհրդարանական ընտրություններում իր դիրքերն ամրապնդելու համար: «Ամենավատ բանը, որ այն կարող է անել` օգտագործել այս իրավիճակը ներքին քաղաքական նպատակների համար, հատկապես ընտրություններից առաջ»: Քաղաքական վերլուծաբան Արչիլ Գեգեշիձեի կարծիքով, Վրաստանը պետք է «առավելագույն զսպվածություն ցուցաբերի, միեւնույն ժամանակ մշտապես խորհրդակցի իր արեւմտյան գործընկերների հետ եւ նրանց հետ համաձայնեցված որոշումներ կայացնի: Դա անհրաժեշտ է հակամարտության սրումը կանխելու համար»: Դմիտրի Ավալիանին Թբիլիսիի «24 ժամ» թերթի թղթակիցն է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի “Կովկասյան լրատու” պարբերականից:
ՓՈԽՎԵԼ Է ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով՝ նախաքննական մարմինը մայիսի 12-ին փոխել է Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված միջոցը՝ կալանավորումը՝ նկատի ունենալով, որ նախաքննության ներկայիս փուլում նրան կալանքի տակ պահելու ...ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է 54 ՄԱՐԴ
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, մայիսի 12-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 54 անձ, եւս 30 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ չունեցող ...«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ Է ԱՐՄԱՏՆԵՐԻՑ»
Եթե Հայաստանի մայրաքաղաքում առանձնացնելու լինենք ֆրանսիական ներդրումների խորհրդանիշն, ապա, անկասկած, այդ պատիվը կվերապահվի Աբովյան փողոցի վրա գտնվող Փարիզյան սրճարանին: Այդ հաստատությունը, նրա տիրուհու` ...ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Թբիլիսիի եւ Մոսկվայի կողմից հնչեցվող փոխադարձ մեղադրանքները ավելի ու ավելի ռազմաշունչ են դառնում ԴՄԻՏՐԻ ԱՎԱԼԻԱՆԻ, Թբիլիսի Եՙվ Ռուսաստանում, եՙւ Վրաստանում պաշտոնյաներն ու փորձագետները զգուշացնում են, ...ՈՒՂԱՐԿԻՐ «ԿԱՏԱՐԵՑԻ» ԲԱՌԸ ԵԽԽՎ ՀԱՄԱՐԻՆ, ԵՎ ԿՍՏԱՆԱՍ ԹԱՐՄ ԲԱՆԱՁԵՎԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ
Մինչեւ հունիս Հայաստանը պետք է կատարի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընդունած 1609 բանաձեւի մեջ նախանշված քայլերը, որպեսզի երկիրը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում չհայտնվի ծանր կացության եւ ձայնի ...13 ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Մայիսի 12-ին, այն բանից հետո, երբ ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրի դատավոր Վահե Խալաթյանը պահանջեց դուրս տանել Գյումրու ԳԱԼԱ, Ցայգ եւ Շանթ հեռուստաընկերությունների տեսախցիկները դատարանի ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
1Մայիսի 8-ից 12-ը Լոռու մարզի տարածքում տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնաս է հասցվել Սպիտակ, Տաշիր, Գուգարք, Ստեփանավան քաղաքներին եւ նրանց հարակից գյուղական համայնքներին: Ցրտահարվել են պտղատու ...ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
Մայիսի 12-ին, ժամը 12.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` Սարդարապատ Գրուպ գազալցակայանի տարածքում, Հ. Ծատուրյանին պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի 63 ՕՕ 366 պետհամարանիշով ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՍՑԵՆԱՐ ԴՐՍԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈՔՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ
(գիտաֆանտաստիկ ֆիլմ. ռեժիսոր Սպիլբերգ Միլբերգ) (Կադրում մեքենայի կաշեպատ սրահը: Մեքենան ակնհայտ պատերազմական ժամանակների է: Հետեւի կաշեպատ նստարանին նստած է թափանցիկ աչքերով մի մարդ: Իրավիճակը հիշեցնում ...ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԵՐԸ
Բրիտանական կառավարությունը դատապարտել է Կարդիֆում հայերի ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի պղծումը հունվարի 27-ին, այն օրը, երբ նշվում է Հոլոքոստի օրը, տեղեկացնում են Հայաստանի համախմբումը եւ Նոր ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ՉԱՓ ԹՈՒՅՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման համար ստեղծվելիք պոչամբարը լինելու է 110 հեկտար, ինչը Երեւանյան լճի չափ է: Պոչամբարը հանքերի շահագործման այն հատվածն է, որտեղ կուտակվում են շահագործումից գոյացած թունավոր ...ԽԱԲԵԼ ԵՆ ԹԵՂՈՒՏԻ ՇՐՋԱԿԱՅՔԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ
Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագիր ստացած ACP ընկերությունը փաստացի խաբել է Թեղուտի մի քանի գյուղերի բնակիչների, նրանց տարիներ առաջ ասելով, թե կարող են դիմել ընկերությունում աշխատանքի ընդունվելու ...ՈՒՄՆ Է ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ 81 ՏՈԿՈՍԸ
Ով է կանգնած Լիխտենշտեյնում գրանցված այն ընկերության հետեւում, որին պատկանում է Թեղուտի հանքերը շահագործելու իրավունք ստացած ACP ընկերության 81 տոկոսը: Այդ հարցը Թեղուտի պաշտպանության գործին լծված բնապահպաններն ...«ԱՌՆՉՎԵԼՈՎ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻՆ».ԴՈՅՉՄՈԲԻԼԸ» ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐ ԵՎ ՍՅՈՒՆԻՔ
Այս նշանաբանով Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) 2008թ. մայիսի 20 – 24-ը առաջին անգամ կազմակերպում են ճանապարհորդություն Հայաստանի ...ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԻ ՄԱՀՎԱՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ. ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՉԵՆ ԳՏՆՎԵԼ
Մեկ տարի առաջ, 2007 թ–ի մայիսի 12–ին Լեւոն Գուլյանը մահացել է ՀՀ Ոստիկանության շենքում, ուր նա հրավիրվել էր ցուցմունքներ տալու՝ որպես սպանության վկա: Մայիսի 9–ին Պարոն Գուլյանը ականատես էր եղել մի քանի ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՎԱՏԻԿԱՆԻՑ
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո դիվանը, “Մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն ...112.244 ՈՒՍԱՆՈՂ
2007-2008 ուսումնական տարում Հայաստանի 85 պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է 112 հազար 244 ուսանող, որոնցից 54,9 տոկոսը՝ աղջիկ։ Այս տվյաը հրապարակել է Ազգային վիճակագրական ...ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ԳՆԵՐԸ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 13-ին տարածել է հաղորդագրություն, որը կրկին վերաբերում է ավտոգազալիցքավորման կայաններին, որտեղ գների կտրուկ թանկացման կապակցությամբ հանձնաժողովը ...
ՀԱՅԱՍՏԱՆ. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ԵՐԿԻՐ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՏ ԼԱՎ ԱՊԱԳԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՎԵԼՈՐԴ
ՖՈՒՏԲՈԼԸ, ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՀԱԱԳԱՅԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԶՈՀՎԵԼ Է ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

