
ԲԱՔՎԻՆ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկացիներին մեղադրում են Ադրբեջանում գալիք նախագահական ընտրություններին միջամտելու համար Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ բանավեճը փչացրել է Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները, մինչդեռ Ադրբեջանում նախագահական ընտրություններին մնում է վեց ամսից քիչ ժամանակ: Եՙվ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, եՙւ նախագահ Ջորջ Բուշը քննադատել են Ադրբեջանին անցյալ ամիս` առաջ բերելով Ադրբեջանի պաշտոնյաների կատաղի արձագանքը: Ելույթ ունենալով ապրիլի 29-ին ԱՄՆ Խաղաղության կորպուսի 2008թ. տնօրենների համաշխարհային կոնֆերանսի ժամանակ, Ռայսն ասել է. «Կովկասում` ոչ այնքան Վրաստանում, որքան Ադրբեջանում [եւ] որոշ չափով Հայաստանում, կարեւոր աշխատանք պետք է արվի…Կովկասի այդ հատվածը [ժողովրդավարական] չափանիշներին մերձեցնելու համար: Մենք կարծում էինք, թե նրանք համապատասխանում են այդ չափանիշներին: Եվ դա հիասթափություն էր մեզ համար»: Ռայսն ասել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը առաջ չեն շարժվում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ: Մայիսի 1-ին ելույթ ունենալով Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ` նախագահ Բուշն ընդգծել է լրագրողների ձերբակալությունների հետ կապված երկրում տիրող վատթար իրավիճակը. «2007թ., իններորդ տարին շարունակ, Չինաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում լրագրողների կալանման հարցում, նրան հաջորդում են Կուբան, Էրիտրեան, Իրանը եւ Ադրբեջանը»,- ասել է նա: Նախկինում եւս Ադրբեջանի հասցեին քննադատություն է հնչել: Այս անգամ Ադրբեջանի պաշտոնյաներին ամենաշատը կատաղեցնում է այն, որ իրենց երկիրն իր ավանդական թշնամի Հայաստանից ավելի ցածր է դասվել` չնայած վերջերս Հայաստանում անցկացված վիճելի ընտրություններին, արյունալի փողոցային բախումներին եւ արտակարգ դրությանը: Վրաստանի կառավարությունը նույնպես դաժանորեն ճնշել էր ընդդիմության ցույցերն անցյալ տարվա նոյեմբերին: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմն ասել է, թե ԱՄՆ պաշտոնյաները սխալ են տեղեկացված: «Մեր տարածաշրջանում իրավիճակի գնահատումը երկակի չափանիշներ է ցուցադրում: Մենք չենք կրակում ցուցարարների վրա, չենք սպանում նրանց, արտակարգ դրություն չենք հայտարարում եւ չենք փակում անկախ լրատվամիջոցները» ,- ասել է նա` ակնարկելով Հայաստանը: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Վաշինգտոնում տեղյակ չեն տարածաշրջանում տիրող իրական պատկերի մասին, ինչը շատ հիասթափեցնող է` հաշվի առնելով Ադրբեջանի եւ ԱՄՆ միջեւ առկա ռազմավարական գործընկերության հարաբերությունները»: Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւն էլ ավելի կտրուկ է արտահայտվել: «Քոնդոլիզա Ռայսի հայտարարություններն Ադրբեջանի վերաբերյալ չի կարելի լրջորեն ընդունել»,- ասել է նա: «Նրա խոսքերից կարելի է ընդամենը եզրակացնել, որ Ադրբեջանը պետք է կրկնօրինակի Հայաստանում մարտին տեղի ունեցած դեպքերը, որպեսզի մեր մասին զեկույցը դրական լինի»: Քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդոգլուն պնդում է, որ Ադրբեջանն ավելի լավ իրավիճակում է, քան իր երկու հարեւանները, իսկ Ռայսը «ցանկանում է տեսնել Ադրբեջանին ԱՄՆ-ից կախված պետության դերում»: Ադրբեջանի ընդդիմությունը, որ ներկայումս մտածում է` բոյկոտել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, թե ոչ, ոգեւորվել է այդ քննադատությունից: «Ադրբեջանի իշխանությունները պետք է ավելի լրջորեն ընդունեն իրենց հասցեին հնչող քննադատությունը»,- ասում է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Գամբարը: «Հայտարարություններն այն մասին, թե նախագահ Բուշը եւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը պատշաճ կերպով տեղեկացված չեն Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին, ուղղակի ապշեցնող են: Դրա փոխարեն նրանք պետք է ինչպես հարկն է գնահատեն երկրում տիրող իրավիճակը եւ դրա բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկեն»: Ազատական կուսակցության ղեկավար Լալա Շովկեթն ասում է, թե ինքը հույս ունի, որ այդ հայտարարությունները կստիպեն իշխանություններին այս տարի ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: «Մենք կարծում ենք, որ երկրում չհայտարարված արտակարգ դրություն է տիրում` մենք չենք կարող ցույցեր անցկացնել կամ ելույթ ունենալ հեռուստատեսությամբ»,- ասել է նա «Trend» լրատվական գործակալությանը: Վիճաբանությունն էլ ավելի թեժացավ, երբ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ երեք միլիոն դոլար գումար է տրամադրում որպես տեխնիկական աջակցություն` լրատվամիջոցներին օգնելու նպատակով, ինչը կնպաստի ավելի ազատ ու արդար ընտրությունների անցկացմանը: ԱՄՆ դեսպան Անն Դերսը նաեւ կոչ է արել ընդդիմությանը չբոյկոտել ընտրությունները: Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւը արհամարհանքով է արտահայտվել այդ նախաձեռնության մասին: «Անձամբ ես`որպես Ադրբեջանի քաղաքացի, ԱՄՆ-ի կողմից մեր նախագահական ընտրությունների համար 3 միլիոն դոլարի տրամադրումը համարում եմ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»,- ասել է նա: «Ես դա նորմալ չեմ համարում: ԱՄՆ որեւէ այլ երկրի թույլ չէր տա միջամտել իր ներքին գործընթացներին, այդ դեպքում ինչու՞ դա պետք է տեղի ունենա Ադրբեջանում»: Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Ֆազիլ Գաղանֆարոգլուն նույնպես քննադատել է ԱՄՆ ծրագրերը, ասելով. «Կարծում եմ, որ հասարակական կազմակերպությունները պետք է վերահսկեն եւ հետեւեն ԱՄՆ դեսպանության նախաձեռնությանը, որպեսզի կառավարության ներկայացուցիչները եւ նրանց հետ սերտ կապված ընդդիմության անդամները իրար մեջ չբաժանեն այդ գումարները: Հենց դա տեղի ունեցավ անցյալ ընտրությունների համար տրամադրված դրամի հետ»: Վերջերս Ադրբեջանի հասցեին հնչեցվող քննադատությունը հիմնականում կենտրոնանում է լրագրողների հետապնդման եւ ազատազրկման հարցի շուրջ: Միայն ապրիլին «Ժողովրդավար լրագրողների լիգան» լրագրողների դեմ 72 միջադեպ է գրանցել, լրատվամիջոցների 4 աշխատակիցներ մահվան սպառնալիք են ստացել, իսկ Բաքվի քաղաքային իշխանություններն արգելել են փողոցներում կամ ավտոբուսի կանգառներում թերթեր վաճառել: 21լրագրող հացադուլ է հայտարարել: ԱՄՆ Պետդեպարտամենտի մեկ այլ զեկույցին, որում Ադրբեջանին գովում են «ահաբեկչության դեմ պատերազմում» դրական ներդրում ունենալու համար, Բաքվում գրեթե ուշադրություն չեն դարձրել: Վերլուծաբաններն ասում են, որ նախկինում եւս քննադատվել է Ադրբեջանում ժողովրդավարության դրությունը: Պարզապես այս դեպքում արձագանքն էր տարբեր: «ԱՄՆ միշտ գումարներ է ծախսել ընտրությունները դիտարկելու նպատակով, եւ սկզբունքորեն ոչ մի նոր բան տեղի չի ունեցել»,- ասում է մեկնաբան Իլգար Մամեդովը: «Միակ բանը, որ փոխվել է, Ադրբեջանի վերաբերմունքն է: Դա կապված է այն փաստի հետ, որ իշխանություններն իրենց ավելի վստահ են զգում նավթային դոլարների ներհոսքի, ավելի մեծ աշխարհաքաղաքական հարմարվողականության շնորհիվ եւ Եվրոպայում էներգիայի անվտանգության առումով մեր երկրի կարեւորության պատճառով»: Լեյլա Ամիրովա, Բաքու Լեյլա Ամիրովան ազատ լրագրող է Բաքվից:
ԻՆՉ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այդուամենայնիվ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ տրամաբանությամբ ձեւավորվեց Հայաստանի նոր կառավարությունը: Այսինքն հասարակության համար անորոշ է, թե ի վերջո ինչ սկզբունք էր ընկած ազատումների ու նոր նշանակումների ...ՁՈՐԱԿԱՊ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՌՈՄԱՆ ՓԻԼՈՅԱՆԸ ՄԻԱՑԱՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ
Մայիսի 10-ին, ժամը 15-ին Շիրակի մարզի Ձորակապ գյուղում անժամկետ հացադուլ հայտարարեց նաեւ Ռոման Փիլոյանը: Նա, ինչպեսեւ ենթադրվում էր, միացավ Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Սաղաթելյանի` նախորդ օրը սկսած քաղաքական ...ՄԱՐԱԼԻԿԻՑ 2 ՀՈԳԻ ՆՍՏԵՑԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԻ
Մայիսի 11-ին, ժամը 14-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կենտրոնական հրապարակում` քաղաքապետարանի շենքի դեմ դիմաց վրան խփելով, մարալիկցիներ Բաբկեն Ուռուտյանը եւ Կարապետ Լոռեցյանը անժամկետ հացադուլ հայտարարեցին, ...ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նամակ է հղել ԵԽԽՎ-ի նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին, պատճենները`Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսին, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին, ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉՈՐՍ ԱՄՍՈՒՄ ԾՆՎԵԼ Է 4847 ԵՐԵԽԱ
Այս տարվա առաջին չորս ամիսներին Երեւան քաղաքի ծննդատներում ծվել է 4847 երեխա նախորդ տարվա 4578 դիմաց, ծնելությունը աճել է 5.8 տոկոսով, մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի ...344 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ
Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանի տվյալներով, այս տարվա առաջին չորս ամիսներին, Երեւանում քաղաքացիները 650 935 այց են կատարել ամբուլատոր-պոլիկլինիկական ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Լույս մայիսի 8-ի գիշերը ջերմաստիճանի կտրուկ նվազեցման հետեւանքով ցրտահարվել են Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի 7 հա պտղատու այգիները, տնամերձ հողամասերում ցանած 47 հա մշակաբույսերը եւ պտղատու ծառերը, Արջուտ ...ՀՐԴԵՀ ՕՊԵՐԱՅԻ ՇԵՆՔՈՒՄ
Մայիսի 12-ին, ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան 36 հասցեում` Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքին հարակից էլ. ենթակայանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք ...ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանից Նամակ Պարոն Սարգսյան, Ուշագրավ եւ արժեքավոր եմ համարում ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ աշխատելու վերաբերյալ Ձեր մտքերն ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
(գիտաֆանտաստիկ երկ) - Բախտի տերը թաղեմ,- մտածեց նախկին մեծ նախարարը, երբ DVD-ով միացրել ու նայում էր Կարմիր հրապարակում տեղի ունեցող ռազմական շքերթի տեսագրությունը, որ արել էին իր խնդրանքով, քանի որ շքերթի ...ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ՀԱՄԱԼԻՐԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹԸ
Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մայիսի 5-10-ը հաջողությամբ ընթացան Հեղինակային մանկավարժության հեղինակների 3-րդ հանրապետական բաց հավաքի աշխատանքները: Հավաքին ներկայացվեց նաև Հեղինակային մանկավարժություն ...ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒՂԻ
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է ԻԻՀ-ից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման ուղի: Ս.թ. մայիսի 8-ին, իրականացնելով օպերատիվ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ
Նախագահի ընտրությունից հետո, հետընտրական զարգացումների ընթացքում իրենց իրավունքի եւ ազատության համար պայքարի ելած քաղաքացիներին աջակցություն հայտնելու եւ երկրում ստեղծված իրավիճակի եւ ընտրությունների ...ՄԻԹԵ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Մայիսի 12-ին Ուրբաթ ակումբում ասուլիս են հրավիրել հետընտրական շրջանում երկրի իրավիճակի եւ զարգացումների, օրինականության բացակայության հետ կապված մտահոգությամբ հայտարարություն արած այն դիվանագետները, ովքեր ...ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՒՆԻՍԻՆ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 12-ին հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կարող է տեղի ունենալ hունիսին: Մամեդյարովն ասել է, որ այդ մասին համաձայնություն ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՋԱՎԱԽՔ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին մայիսի 12-ին այցելել են Ախալցխա եւ Ասպինձա, ուր ծանոթացել են բարձր ճնշման գազամուղի շինարարության աշխատանքին: Այդ աշխատանքն ...ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՆԿԱՏԵԼ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի վերահսկիչ պալատը նկատել է 2007 թվականի պետական բյուջեի կատարման մի շարք թերություններ, ինչի մասին մայիսի 12-ին հայտարարել է պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Այդ մասին տեղեկացնում է ԱՌԿԱ-ն: “Վերջին ...«ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ» ՌՈԲԵՐՏՈՅՈՒՄ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ սույն թվականի մայիսի 8-ին Երևանի քրեական դատարան է մուտքագրվել ...ԲԱՔՎԻՆ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկացիներին մեղադրում են Ադրբեջանում գալիք նախագահական ընտրություններին միջամտելու համար Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ բանավեճը փչացրել է Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները, մինչդեռ ...ԱՎՏՈՏՆԱԿՆ ԷԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԶՈՀ
ՆԺԿ լրատվական ծառայությունը մայիսի 12-ին տարածել է հաղորդագրություն, որում հիշատակում է, որ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանից բացի, վերջին շրջանում “վարչախմբի ուղղորդած անախորժությունների է բախվել ...ՀՈՎԻՎԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Մայիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 11-ին, Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի շրջանում: Պաշտպանության նախարարության մամուլի քարոտւղար ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ
Մայիսի 12-ին, ժամը 11-ին ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվելու էր քվեարկության ընթացքը խոչընդոտելու մեղադրանքով Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի դատաքննությունը: ...ԶԱՐՈՒՀԻ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ 5-ԱՄՅԱ ԴՈՒՍՏՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎԻՆ
Մայիսի 9-11-ին Թեղուտի պաշտպանության խմբի կողմից իրականացվել է SOS Թեղուտ հեծանվային արշավը, որին մասնակցել է 40 մարդ, այդ թվում` 25 հեծանվորդ: Ակցիան նպատակ ուներ հայաստանյան հասարակության ուշադրությունը ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԴԱՏԱԽԱԶԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԴԵՄ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի 08.05.08թ. որոշմամբ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի ...
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
«ԲԱՌԵՐԻ ՀԵԳՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

