
ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նամակ է հղել ԵԽԽՎ-ի նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին, պատճենները`Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսին, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին, Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին, Եվրոպական միության նախագահությանը, որում ասվում է. «Հարգելի պարոնայք 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական և հետընտրական փուլում ծավալված քաղաքական շարժումը, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների գլխավորությամբ վերափոխվեց քաղաքացիական շարժման և իր բնույթով և առաջադրված խնդիրներով հանդիսանում է միայն ժողովրդավարական: Շարժումը իր զարգացման ընթացքում ներգրավվեց ամենատարբեր հայացքների, համոզմունքների, տարբեր զբաղմունքի տեր մարդկանց, այդ թվում պետական ծառայողների, որոնք բացահայտ կամ ոչ հրապարակային հանդես էին գալիս Հայաստանում ձևավորված հակաժողովրդավարական ռեժիմի դեմ: Ինչու, որովհետև ռեժիմը խնդիր էր դրել վերարտադրել ինքն իրեն այլ անձերի և դերակատարների միջոցով: Նման պայմաններում իշխանության լծակները տիրապետող և պաշտոնավարման ժամկետն ավարտող Ռոբերտ Քոչարյանի անմիջական ղեկավարությամբ կիրառվեցին վարչական և ուժային բոլոր ռեսուրսները ռեժիմի վերարտադրման ծրագիրը խոչընդոտող քաղաքական-հասարակական ակտիվիստների դեմ: Այդ գործելակերպի գագաթնակետը հանդիսացավ 2008թ. մարտի 1-ի առավոտյան խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի ապօրինի և հակամարդկային գործողությունների կիրառումը: Այդ գործողությունն իր բնույթով ուներ պատժիչ բնույթª ծեծի, խոշտանգումների ձևով: Դրան անմիջապես հետևած համաժողովրդավարական բողոքի ցույցի նկատմամբ կիրառվեց նոր բռնություն ոստիկանական, զինվորական ստորաբաժանումների և զինտեխնիկայի կիրառմամբ: Կազմակերպվեց սադրանք, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեցին տասը քաղաքացիներ: Վերջիններիս թվում կան քաղաքացիներ, որոնք ընդհանրապես չէին մասնակցել այդ օրը ծավալված բողոքի ցույցին: Մարտի 1-ի երեկոյան Ռ.Քոչարյանի հրամանագրով հայտարարվեց արտակարգ դրություն, որը ոչ միայն հակասահմանադրական և հակաժողովրդավարական էր, այլ նաև հայտարարվեց իր իսկ կողմից ծրագրված և իրականացրած հակաօրինական գործողությունների հիման վրա: 2008թ. ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի կողմից ընդունվեց բանաձև, համաձայն որի Հայաստանի առջև դրվեցին կոնկրետ պահանջներ. 1. անհապաղ իրականացնել մարտի 1-ի իրադարձությունների և դրանց հանգեցրած հանգամանքների, ներառյալª ոստիկանության կողմից ենթադրաբար անհամաչափ ուժ գործադրելու և ցուցարարների գործադրած բռնության երևույթների անկախ, թափանցիկ և վստահելի հետաքննում: Միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի մոնիտորինգի ենթարկել և աջակցել նման հետաքննության անցկացմանը, 2. այն անձինք, ովքեր կալանավորվել են առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով կամ նրանք, ովքեր անձնապես չեն կատարել որևէ բռնի գործողություն կամ դրա հետ կապված լուրջ հանցանքներ, պետք է անհապաղ ազատ արձակվեն, 3. ՙԺողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս կատարված փոփոխությունները և լրացումները պետք է անհապաղ ուժը կորցրած ճանաչվեն` համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկների: Չնայած արդեն անցել է մեկ ամիս ԵԽԽՎ-ի բանաձևն ընդունելուց հետո, սակայն մինչ այժմ շարունակվում են. 1. անազատության մեջ գտնվել քաղաքական հայացքների համար կալանավորված քաղաքացիներ: Իբր քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող քաղբանտարկյալների գործի նախաքննությունը կա°մ չի կատարվել, կա°մ իրականացվում է ակնհայտ ճնշումներով, կեղծիքներով և շինծու ապացույցներով: Դատարանը քաղբանտարկյալներին մեղավոր է ճանաչում իշխանությունը բռնությամբ զավթելու կամ զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար: Նրանց նկատմամբ կիրառվում են պայմանական պատիժներ, որոնք իրենց բնույթով հանդիսանում են ապօրինի գործարք: Դրանք իրենց բնույթով հանդիսանում են գործարք ապօրինաբար մեղադրվող զոհի և անպատիժ դահիճի միջև: Զոհերը ազատության մեջ գտնվելու համար համաձայնվում են անհիմն մեղադրանքների հետª տալով սուտ ցուցմունքներ թե° իրենց, թե° իրենց համախոհների դեմ, այսպիսով վճարելով ծանր փրկագին: Մինչ այժմ էլ շարունակում են ապօրինաբար բերման ենթարկել, անհայտ ուղղությամբ տանել և անազատության մեջ պահել քաղաքացիներին: Հրապարակային ամենափոքր ակտիվությունն ուղեկցվում է ոստիկանական ուժերի հրապարակային ցուցադրմամբ, որն ուղղակի հանդիսանում է հոգեբանական ճնշում քաղաքացիների նկատմամբ: Կալանքների ժամկետները առանց որևէ հիմքի, ապօրինաբար երկարաձգվում են դատարանների կողմիցª շարունակելով անազատության մեջ պահել ընդդիմադիր գործիչներին և ակտիվիստներին: 2. Մինչ այժմ թե° Երևանում, թե° մարզերում առանց որևէ հիմքի արգելվում են հանրահավաքները և ցույցերը: Իրավիճակի այս ֆոնի վրա իշխանության արմատական ներկայացուցիչները հրապարակավ հայտնում են, որ բոլորովին էլ պետք չէ ամբողջովին կատարել ԵԽԽՎ-ի բանաձևի բոլոր կետերը: Հայաստանում ստեղծված իրավիճակը կարող է միայն խոր մտահոգություն և հիասթափություն առաջացնել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդական ազատությունների առումով: Ավելին, հնարավոր չէ նշել որևէ իրական և էական փաստ, որը կվկայեր իշխանությունների կողմից նշված բնագավառներում փոփոխությունների իրականացման որևէ ցանկության կամ կամքի մասին: 3. 2008թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանված տաս քաղաքացիների վերաբերյալ ի տարբերությւն քաղբանտարկյալների գործերի քրեական վարւյթների հարուցման կամ ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել մինչ այժմ ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Միաժամանակ որևէ ոստիկանի կամ իրավապահ մարմնի որևէ քրեական գործ չի հարուցվել, ընդվորում նույն ոստիկանները տարբեր քրեական գործերով անցնում են սոսկ որպես վկաներ, որոնց ցուցմունքները հիմք են հանդիսանում քաղբանտարկյալների նկատմամաբ քրեական մեղադրանքները ապացուցելու համար: 4. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց արտահերթ հրապարակային զեկույց որում արտահայտված է բազմաթջվ մտահոգություններ նախընտրական և հետընտրական ժամանակաշրջանում մարդու իրավունքների խախտման զանգվածային փաստերի, իշխանությունների կողմից ոչ համարժեք վերաբերմունքի վերաբերյալ: Մինչ այժմ զեկույցի վերաբերյալ շարունակվում են միայն քննադատական գնահատականեր վարչակազմի ներկայացուցիչների կողմից, սակայն զեկույցում բարցրացված հարցերը մնում են անպատասխան: Ներկայացնելով մեր մտահոգությունները իրավիճակի վերաբերյալ` հայտնում ենք նաև մեր պատրաստակամությունը համագործակցելու եվրոպական կառույցների հետ կասեցնելու Հայաստանում հակաժողովրդավարական և հակաիրավական համակարգի ձևավորման գործընթացը»:
ԻՆՉ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այդուամենայնիվ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ տրամաբանությամբ ձեւավորվեց Հայաստանի նոր կառավարությունը: Այսինքն հասարակության համար անորոշ է, թե ի վերջո ինչ սկզբունք էր ընկած ազատումների ու նոր նշանակումների ...ՁՈՐԱԿԱՊ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՌՈՄԱՆ ՓԻԼՈՅԱՆԸ ՄԻԱՑԱՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ
Մայիսի 10-ին, ժամը 15-ին Շիրակի մարզի Ձորակապ գյուղում անժամկետ հացադուլ հայտարարեց նաեւ Ռոման Փիլոյանը: Նա, ինչպեսեւ ենթադրվում էր, միացավ Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Սաղաթելյանի` նախորդ օրը սկսած քաղաքական ...ՄԱՐԱԼԻԿԻՑ 2 ՀՈԳԻ ՆՍՏԵՑԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԻ
Մայիսի 11-ին, ժամը 14-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կենտրոնական հրապարակում` քաղաքապետարանի շենքի դեմ դիմաց վրան խփելով, մարալիկցիներ Բաբկեն Ուռուտյանը եւ Կարապետ Լոռեցյանը անժամկետ հացադուլ հայտարարեցին, ...ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նամակ է հղել ԵԽԽՎ-ի նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին, պատճենները`Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսին, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին, ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉՈՐՍ ԱՄՍՈՒՄ ԾՆՎԵԼ Է 4847 ԵՐԵԽԱ
Այս տարվա առաջին չորս ամիսներին Երեւան քաղաքի ծննդատներում ծվել է 4847 երեխա նախորդ տարվա 4578 դիմաց, ծնելությունը աճել է 5.8 տոկոսով, մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի ...344 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ
Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանի տվյալներով, այս տարվա առաջին չորս ամիսներին, Երեւանում քաղաքացիները 650 935 այց են կատարել ամբուլատոր-պոլիկլինիկական ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Լույս մայիսի 8-ի գիշերը ջերմաստիճանի կտրուկ նվազեցման հետեւանքով ցրտահարվել են Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի 7 հա պտղատու այգիները, տնամերձ հողամասերում ցանած 47 հա մշակաբույսերը եւ պտղատու ծառերը, Արջուտ ...ՀՐԴԵՀ ՕՊԵՐԱՅԻ ՇԵՆՔՈՒՄ
Մայիսի 12-ին, ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան 36 հասցեում` Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքին հարակից էլ. ենթակայանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք ...ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանից Նամակ Պարոն Սարգսյան, Ուշագրավ եւ արժեքավոր եմ համարում ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ աշխատելու վերաբերյալ Ձեր մտքերն ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
(գիտաֆանտաստիկ երկ) - Բախտի տերը թաղեմ,- մտածեց նախկին մեծ նախարարը, երբ DVD-ով միացրել ու նայում էր Կարմիր հրապարակում տեղի ունեցող ռազմական շքերթի տեսագրությունը, որ արել էին իր խնդրանքով, քանի որ շքերթի ...ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ՀԱՄԱԼԻՐԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹԸ
Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մայիսի 5-10-ը հաջողությամբ ընթացան Հեղինակային մանկավարժության հեղինակների 3-րդ հանրապետական բաց հավաքի աշխատանքները: Հավաքին ներկայացվեց նաև Հեղինակային մանկավարժություն ...ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒՂԻ
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է ԻԻՀ-ից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման ուղի: Ս.թ. մայիսի 8-ին, իրականացնելով օպերատիվ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ
Նախագահի ընտրությունից հետո, հետընտրական զարգացումների ընթացքում իրենց իրավունքի եւ ազատության համար պայքարի ելած քաղաքացիներին աջակցություն հայտնելու եւ երկրում ստեղծված իրավիճակի եւ ընտրությունների ...ՄԻԹԵ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Մայիսի 12-ին Ուրբաթ ակումբում ասուլիս են հրավիրել հետընտրական շրջանում երկրի իրավիճակի եւ զարգացումների, օրինականության բացակայության հետ կապված մտահոգությամբ հայտարարություն արած այն դիվանագետները, ովքեր ...ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՒՆԻՍԻՆ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 12-ին հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կարող է տեղի ունենալ hունիսին: Մամեդյարովն ասել է, որ այդ մասին համաձայնություն ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՋԱՎԱԽՔ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին մայիսի 12-ին այցելել են Ախալցխա եւ Ասպինձա, ուր ծանոթացել են բարձր ճնշման գազամուղի շինարարության աշխատանքին: Այդ աշխատանքն ...ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՆԿԱՏԵԼ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի վերահսկիչ պալատը նկատել է 2007 թվականի պետական բյուջեի կատարման մի շարք թերություններ, ինչի մասին մայիսի 12-ին հայտարարել է պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Այդ մասին տեղեկացնում է ԱՌԿԱ-ն: “Վերջին ...«ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ» ՌՈԲԵՐՏՈՅՈՒՄ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ սույն թվականի մայիսի 8-ին Երևանի քրեական դատարան է մուտքագրվել ...ԲԱՔՎԻՆ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկացիներին մեղադրում են Ադրբեջանում գալիք նախագահական ընտրություններին միջամտելու համար Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ բանավեճը փչացրել է Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները, մինչդեռ ...ԱՎՏՈՏՆԱԿՆ ԷԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԶՈՀ
ՆԺԿ լրատվական ծառայությունը մայիսի 12-ին տարածել է հաղորդագրություն, որում հիշատակում է, որ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանից բացի, վերջին շրջանում “վարչախմբի ուղղորդած անախորժությունների է բախվել ...ՀՈՎԻՎԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Մայիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 11-ին, Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի շրջանում: Պաշտպանության նախարարության մամուլի քարոտւղար ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ
Մայիսի 12-ին, ժամը 11-ին ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվելու էր քվեարկության ընթացքը խոչընդոտելու մեղադրանքով Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի դատաքննությունը: ...ԶԱՐՈՒՀԻ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ 5-ԱՄՅԱ ԴՈՒՍՏՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎԻՆ
Մայիսի 9-11-ին Թեղուտի պաշտպանության խմբի կողմից իրականացվել է SOS Թեղուտ հեծանվային արշավը, որին մասնակցել է 40 մարդ, այդ թվում` 25 հեծանվորդ: Ակցիան նպատակ ուներ հայաստանյան հասարակության ուշադրությունը ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԴԱՏԱԽԱԶԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԴԵՄ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի 08.05.08թ. որոշմամբ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի ...
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՊԱՏՃԵՆՆԵՐԸ
ԻՍԿ ԴՈՒՔ ՁԵԶ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԳՈՒՄ ԵՔ ԱՐԴՅՈՔ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՆ-Ի ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
«ԲԱՌԵՐԻ ՀԵԳՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

