
ԻՆՉ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այդուամենայնիվ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ տրամաբանությամբ ձեւավորվեց Հայաստանի նոր կառավարությունը: Այսինքն հասարակության համար անորոշ է, թե ի վերջո ինչ սկզբունք էր ընկած ազատումների ու նոր նշանակումների հիմքում: Եթե հիմնական սկզբունքն ազնվությունն ու բարի համբավն էր, ապա դա ինքնաբերաբար նշանակում է, որ փաստացի մի քանի տարի շարունակ կառավարության կազմում են եղել բարի համբավ չունեցող եւ անազնիվ մարդիկ, եթե հիմա նրանց ազատել են աշխատանքից: Կամ միգուցե նոր են միայն իմացել, որ այդ մարդիկ բարի համբավ եւ ազնվություն չունեն: Եթե խնդիրը ինտելեկտն ու գիտելիքն է, մասնագիտական ունակությունները, ապա դա էլ ինքնաբերաբար նշանակում է, որ կառավարության այն անդամները, հատկապես առանցքային ոլորտների նախարարները` տարածքային կառավարում, ֆինանսներ եւ էկոնոմիկա, կապ ու տրանսպորտ, չունեն բավարար ինտելեկտ ու գիտելիք, որպեսզի կատարեն նոր կառավարության առաջ դրված խնդիրները: Այդպես է ստացվում, եթե ելնում ենք այն հանգամանքից, որ կառավարության նոր ղեկավարը հայտարարել է գիտելիքի եւ ինտելեկտի վրա հիմնված կառավարում իրականացնելու անհրաժեշտության մասին: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ կառավարության ձեւավորման կարգի մասին հասարակությունն ընդամենը կարող է ենթադրություններ անել, քանի որ թե նոր նախագահը, թե նորանշանակ վարչապետը հստակ չեն հայտարարել, թե ինչ սկզբունք է առաջնորդում կառավարության ձեւավորման կադրային քաղաքականությունը: Եվ ոչ միայն կառավարության, այլ նաեւ ամբողջ պետական կառավարման համակարգի, քանի որ դեռ չեն լուծված փոխնախարարների, ուժային գերատեսչությունների, հարկային ու մաքսային ոլորտների, մարզպետների նոր նշանակումների հետ կապված հարցերը: Մյուս կողմից, ինչպես ասում են, կարեւոր չէ, թե ինչպիսին է կամ ինչ գույնի է կատուն, կարեւորն այն է, որ այն մուկ որսա: Եվ դա իսկապես շատ հետաքրքիր եւ հիմնարար արտահայտություն է: Այսինքն, կարեւոր չէ, թե ինչ սկզբունքով է ձեւավորվել կառավարությունը, կարեւորն այն է, որ կառավարությունը, եւ ընդհանրապես ամբողջ պետական համակարգը գործ անի եւ բավարարի բնակչության պահանջները: Սակայն, բնակչության պահանջները բավարարելու համար, նախ եւ առաջ պետք է իմանալ այդ պահանջների, դժգոհությունների մասին: Մինչդեռ իմանալու դեպքում իշխանության համար երեւի թե պարզ կլիներ, որ այդ դժգոհություններից առաջնային տեղում է հենց տարիներ շարունակ վարվող կադրային քաղաքականությունը: Չէ որ տարբեր ժամանակներում էլ եղել են ազատումներ ու նոր նշանակումներ, որոնք պաշտոնական տեսանկյունից ներկայացվել են որպես առաջընթացի ուղղված քայլեր: Սակայն իրավիճակը երկրում մնացել է փաստացի անփոփոխ: Այդ իսկ պատճառով է, որ իշխանությունը պետք է հասարակությանը հստակ եւ պարզ ներկայացներ կադրային քաղաքականության մասին իր պատկերացումը: Թվում էր, թե այդօրինակ մոտեցման նախանշաններ արտահայտվեցին վարչապետ Սերժ Սարգսյանի հայտնի հեռուստաելույթում, որ նա ունեցավ նախագահի ընտրության պաշտոնական արդյունքով ընտրված հռչակվելուց հետո արտակարգ դրության ժամանակ եւ պատասխանեց քաղաքացիների հարցերին, որոնք ստացվել էին նախապես: Խոսքը հայտնի հայտարարության մասին է, որ կառավարությունը լինելու էր հասարակության համար ընդունելի եւ ընկալելի, եւ լինելու են անակնկալներ: Սակայն հետո չեղավ որեւէ շարունակություն: Եղան իհարկե ազատումներ ու նշանակումներ, սակայն չեղան հստակ ձեւակերպումներ, որոնցից պարզ լիներ, թե հատկապես ինչի համար էին այդ ազատումներն ու նշանակումները: Չէ որ ազատված մարդիկ շարունակում են պաշտոններ զբաղեցնել պետական կառավարման համակարգում: Ընդ որում, որոշ դեպքերում նույնիսկ առանցքային պաշտոններ: Հետեւաբար, հասարակության համար թերեւս կարեւոր է իմանալ` այդ մարդիկ անազնվության ու ոչ բարի համբավի համար են ազատվել պաշտոնից, թե բավարար գիտելիք եւ ինտելեկտ չունենալու, կամ մեկ այլ պատճառով: Այլապես ստացվում է, որ կառավարության մեջ պետք է լինեն միայն գիտունները, իսկ օրինակ նախագահի աշխատակազմում կարող է լինել ով ասես: Կամ կառավարությունն այս երկրում մասնագիտական ավելի բարձր որակներ է պահանջում, քան երկրի նախագահի աշխատակազմը: Եվ դրանից բացի, ի վերջո, եթե լինում են նոր ազատումներ ու նշանակումներ, բայց դրանք, եթե ոչ ամեն մի կոնկրետ դեպքում, բայց գոնե ընդհանուր վերցրած, չեն տեղավորվում որեւէ սկզբունքի կամ մոտեցման մեջ, ապա հասարակությունը չունի որեւէ երաշխիք, որ նոր կադրային քաղաքականությունն իրականացվում է առաջին հերթին ելնելով հանրային շահից: Առավել եւս, որ հասարակությունը գեղեցիկ խոսքերից եւ բառային պեղումներից բացի, որեւէ նոր բան դեռ չի տեսել ու շոշափել, մինչդեռ հանրությանը այդօրինակ զգացողություն պատճառելու առիթներ կառավարությունն արդեն ունեցել է, եւ կարելի է ասել նույնիսկ, որ կորցրել: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
ԻՆՉ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ Է, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Այդուամենայնիվ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ տրամաբանությամբ ձեւավորվեց Հայաստանի նոր կառավարությունը: Այսինքն հասարակության համար անորոշ է, թե ի վերջո ինչ սկզբունք էր ընկած ազատումների ու նոր նշանակումների ...ՁՈՐԱԿԱՊ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՌՈՄԱՆ ՓԻԼՈՅԱՆԸ ՄԻԱՑԱՎ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԻՆ
Մայիսի 10-ին, ժամը 15-ին Շիրակի մարզի Ձորակապ գյուղում անժամկետ հացադուլ հայտարարեց նաեւ Ռոման Փիլոյանը: Նա, ինչպեսեւ ենթադրվում էր, միացավ Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Սաղաթելյանի` նախորդ օրը սկսած քաղաքական ...ՄԱՐԱԼԻԿԻՑ 2 ՀՈԳԻ ՆՍՏԵՑԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԻ
Մայիսի 11-ին, ժամը 14-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի կենտրոնական հրապարակում` քաղաքապետարանի շենքի դեմ դիմաց վրան խփելով, մարալիկցիներ Բաբկեն Ուռուտյանը եւ Կարապետ Լոռեցյանը անժամկետ հացադուլ հայտարարեցին, ...ՀՔԱ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նամակ է հղել ԵԽԽՎ-ի նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին, պատճենները`Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսին, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին, ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՉՈՐՍ ԱՄՍՈՒՄ ԾՆՎԵԼ Է 4847 ԵՐԵԽԱ
Այս տարվա առաջին չորս ամիսներին Երեւան քաղաքի ծննդատներում ծվել է 4847 երեխա նախորդ տարվա 4578 դիմաց, ծնելությունը աճել է 5.8 տոկոսով, մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի ...344 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ
Երեւանի քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանի տվյալներով, այս տարվա առաջին չորս ամիսներին, Երեւանում քաղաքացիները 650 935 այց են կատարել ամբուլատոր-պոլիկլինիկական ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ
Լույս մայիսի 8-ի գիշերը ջերմաստիճանի կտրուկ նվազեցման հետեւանքով ցրտահարվել են Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի 7 հա պտղատու այգիները, տնամերձ հողամասերում ցանած 47 հա մշակաբույսերը եւ պտղատու ծառերը, Արջուտ ...ՀՐԴԵՀ ՕՊԵՐԱՅԻ ՇԵՆՔՈՒՄ
Մայիսի 12-ին, ժամը 00.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան 36 հասցեում` Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքին հարակից էլ. ենթակայանից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք ...ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանից Նամակ Պարոն Սարգսյան, Ուշագրավ եւ արժեքավոր եմ համարում ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ աշխատելու վերաբերյալ Ձեր մտքերն ...ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՊԱՏՄՎԱԾՔ ՆԱԽԿԻՆ ՄԵԾ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)
(գիտաֆանտաստիկ երկ) - Բախտի տերը թաղեմ,- մտածեց նախկին մեծ նախարարը, երբ DVD-ով միացրել ու նայում էր Կարմիր հրապարակում տեղի ունեցող ռազմական շքերթի տեսագրությունը, որ արել էին իր խնդրանքով, քանի որ շքերթի ...ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ՀԱՄԱԼԻՐԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹԸ
Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մայիսի 5-10-ը հաջողությամբ ընթացան Հեղինակային մանկավարժության հեղինակների 3-րդ հանրապետական բաց հավաքի աշխատանքները: Հավաքին ներկայացվեց նաև Հեղինակային մանկավարժություն ...ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՈՒՂԻ
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է ԻԻՀ-ից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման ուղի: Ս.թ. մայիսի 8-ին, իրականացնելով օպերատիվ ...ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ
Նախագահի ընտրությունից հետո, հետընտրական զարգացումների ընթացքում իրենց իրավունքի եւ ազատության համար պայքարի ելած քաղաքացիներին աջակցություն հայտնելու եւ երկրում ստեղծված իրավիճակի եւ ընտրությունների ...ՄԻԹԵ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Մայիսի 12-ին Ուրբաթ ակումբում ասուլիս են հրավիրել հետընտրական շրջանում երկրի իրավիճակի եւ զարգացումների, օրինականության բացակայության հետ կապված մտահոգությամբ հայտարարություն արած այն դիվանագետները, ովքեր ...ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՈՒՆԻՍԻՆ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 12-ին հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կարող է տեղի ունենալ hունիսին: Մամեդյարովն ասել է, որ այդ մասին համաձայնություն ...ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՋԱՎԱԽՔ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին մայիսի 12-ին այցելել են Ախալցխա եւ Ասպինձա, ուր ծանոթացել են բարձր ճնշման գազամուղի շինարարության աշխատանքին: Այդ աշխատանքն ...ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՆԿԱՏԵԼ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի վերահսկիչ պալատը նկատել է 2007 թվականի պետական բյուջեի կատարման մի շարք թերություններ, ինչի մասին մայիսի 12-ին հայտարարել է պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Այդ մասին տեղեկացնում է ԱՌԿԱ-ն: “Վերջին ...«ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ» ՌՈԲԵՐՏՈՅՈՒՄ
ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ սույն թվականի մայիսի 8-ին Երևանի քրեական դատարան է մուտքագրվել ...ԲԱՔՎԻՆ ԶԱՅՐԱՑՆՈՒՄ Է ԱՄՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկացիներին մեղադրում են Ադրբեջանում գալիք նախագահական ընտրություններին միջամտելու համար Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ բանավեճը փչացրել է Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները, մինչդեռ ...ԱՎՏՈՏՆԱԿՆ ԷԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԶՈՀ
ՆԺԿ լրատվական ծառայությունը մայիսի 12-ին տարածել է հաղորդագրություն, որում հիշատակում է, որ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանից բացի, վերջին շրջանում “վարչախմբի ուղղորդած անախորժությունների է բախվել ...ՀՈՎԻՎԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Մայիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 11-ին, Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի շրջանում: Պաշտպանության նախարարության մամուլի քարոտւղար ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑԻՆ
Մայիսի 12-ին, ժամը 11-ին ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի Գյումրու նստավայրում շարունակվելու էր քվեարկության ընթացքը խոչընդոտելու մեղադրանքով Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի եւ Պետրոս Մակեյանի դատաքննությունը: ...ԶԱՐՈՒՀԻ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ 5-ԱՄՅԱ ԴՈՒՍՏՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎԻՆ
Մայիսի 9-11-ին Թեղուտի պաշտպանության խմբի կողմից իրականացվել է SOS Թեղուտ հեծանվային արշավը, որին մասնակցել է 40 մարդ, այդ թվում` 25 հեծանվորդ: Ակցիան նպատակ ուներ հայաստանյան հասարակության ուշադրությունը ...ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԴԱՏԱԽԱԶԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԴԵՄ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի 08.05.08թ. որոշմամբ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի ...
ՄԱՐՏԻ 1-Ը ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ը
ՀԱՅԱՍՏԱՆ. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ԵՐԿԻՐ
ՑՈՐԵՆ ՈՒ ԱԼՅՈՒՐ ՆԵՐԿՐՈՂՆԵՐԸ ԶԳՈՒՇԱՑՎԵՑԻՆ
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՍՓՅՈՒՌՔԸ ՈՐՈՇԻ` Ո՞Ր ՃԱՆԱՊԱՐՀՆ Է ԸՆՏՐՈՒՄ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
«ԲԱՌԵՐԻ ՀԵԳՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
- 1815 Մոսկվայում սկսում է գործել Լազարյան ճեմարանը:
- 1847 Բեդեր-խան բեյի պաշարումը Օրագբերդում:
- 1851 Զեյթունի իշխանները Էջմիածնի կաթողիկոսին գրողմ են, որ Աբդուլ Մեջիդն իրենց կանչել է Կ. Պոլիս և պայմանագիր ստորագրել՝ հարկը կանոնավոր վճարելու մասին: Փաստորեն չեղյալ էր հայտարարվել Մուրադ IV-ի տված հրովարտակը:
- 1921 Ծնվեց ժամանակակից կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:
- 1956 Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):
- 1963 Մեծի Տանն Կիլիկիո օծվեց Խորեն Ա. Կաթողիկոսը:
- 1994 Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Արցախի զինվորական ուժերի հրամանատարը ստորագրեցին պայմանագիր կրակը դադարեցնելու վերաբերյալ:
- 1994 Ադրբեջանի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրվեց արցախյան ռազմաճակատում զինադադարի համաձայնագիր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

