
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Ս.թ. մայիսի 6-ին ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ելույթ ունենալով Ուրբաթ ակումբում, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարեց. «Սա մեծագույն ողբերգություն էր, որ եղավ: Ես չեմ կարծում, թե այսօր տեղին է մեղավորներ փնտրել: Ես որպես պետական պաշտոնյա, համարում եմ, որ բոլոր բաների մեջ կա նաեւ իմ անձնական մեղքը, որպես պետական պաշտոնյա»: Մենք համարում ենք, որ սույն հայտարարությունը խիստ էական բովանդակություն ունի՝ ելնելով հետեւյալ պատճառներից. 1. Գառնիկ Իսագուլյանը փաստացիորեն մերժում է մարտիմեկյան դեպքերի հետաքննության անհրաժեշտությունը: Նա որեւէ խնդիր չի տեսնում նրանում, որ այդ իրադարձությունների հետեւանքով պաշտոնապես զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 200-ից ավելի, վնաս է հասցվել պետական ու մասնավոր սեփականության: 2. Հնչելով բարձրաստիճան պետական պաշտոնյայի եւ ոչ շարքային քաղաքացու կողմից, սույն հայտարարությունն ինքնաբերաբար փոխակերպվում է իրավապահ մարմիններին ուղղված ուղղորդման: 3. Իր խոսքի մեջ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ «բոլոր բաների մեջ նաեւ իր անձնական մեղքը՝ որպես պետական պաշտոնյա»՝ առանց մանրամասնելու, թե ինչում կայանում այդ մեղքը: Մենք համարում ենք, որ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին եւ իր կողմից կատարված արտահայտությունները չեն նպաստում ազգային անվտանգության ամրապնդմանը։ Բացի այդ, անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, եւ եթե սույն պաշտոնյան, ըստ էության, խորհուրդ է տալիս աչք փակել տեղի ունեցածի վրա, ապա դա կարող է հանգեցնել նոր «մարտի 1 »-երի: Մենք պահանջում ենք ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանից պարզաբանումներ ներկայացնել հանրությանը իր խորհրդականի կողմից հնչեցված մտքերի առնչությամբ: Մենք պահանջում ենք ՀՀ Գլխավոր Դատախազությունից եւ անձամբ պ. Աղվան Հովսեփյանից միջոցներ ձեռք առնել Գառնիկ Իսագուլյանի հայտարարության մեջ առկա վիճահարույց դրույթներին իրավական գնահատական տալու, ինչպես նաեւ մարտի 1-ի իրադարձություններում Գառնիկ Իսագուլյանի ենթադրյալ մեղքը պարզելու համար: Մենք առաջարկում ենք Հայաստանի հասարակությանը օրենքով թույլատրելի բոլոր միջոցների օգտագործմամբ ամոթանք տալ եւ դատապարտել ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանին: «Վե՛ր Կաց» քաղաքացիական հոսանք verkats@yahoo.com
ՍԵՎԱԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
1Մայիսի 9-ին Հաղթանակի օրը Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչ Սեւակ Սաղաթելյանը գյուղի մատուռի հարեւանությամբ ամրացված վրանում անժամկետ հացադուլ է հայտարարել: Հացադուլավորի պահանջը մեկն է`Մուշեղ եւ Շոթա ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը Չորրորդ իշխանություն օրաթերթին տված հարցազրույցում /09.05.2008թ./ անդրադառնալով Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական ...ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Ս.թ. մայիսի 6-ին ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ելույթ ունենալով Ուրբաթ ակումբում, մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարեց. «Սա մեծագույն ողբերգություն ...
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔ ԿԿԱՌՈՒՑԻ
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
100 ՕՐՎԱ ԴՐԵՅՖ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՑ ԽՆԴՐՈՒՄ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԻՍԿ ՈՎՔԵՐ ԵՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՆՈՂՆԵՐԸ
«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ՓԱՍՏԵՐ ՉԵՆ ՈՒԶԵԼ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
- 1804 Երևանի Մամադ խանը, տեղեկանալով ռուսների առաջխաղացման մասին, կարգադրում է խանության հայ բնակչությունից շուրջ 20000 հոգի բռնագաղթեցնել Ղարսի փաշայություն և այնտեղ պահել մինչև պատերազմի ավարտը:
- 1810 Թեոդոսիայում ծնվեց Գաբրիել Այվազովսկին: (Վախճ. 1880թ.-ին, Թիֆլիսում):
- 1838 Ծնվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրողմ էր իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Վախճ. 1922թ.-ին):
- 1848 Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվում է Արևելյան լեզուների ինստիտուտի:
- 1855 Սուլթանի հրամանով Թուրքիայի քրիստոնյաներին առաջին անգամ բանակ զորակոչեցին: Հրամանը համարյա չգործադրվեց:
- 1920 Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարեց խորհրդային իշխանություն:
- 1923 Ծնվեց Հեյդար Ալիևը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Խորհրդային պետական անվտանգության բյուրոյում (KGB) Ադրբեջանի թուրքական ստորաբաժանման վարիչ, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, աթեիզմի պրոպագանդայի առաջնորդ խորհրդային շրջանում, իրագործել է հայերի ցեղասպանությունը Նախիջևանում և Արցախում: Ադրբեջանի նախագահն է 1993թ.-ից սկսած:
- 1941 Մոսկվայում սկսվում է հայ գրականության տասնօրյակը:
- 1943 Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվեց Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

