
ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մայիսի 8-ին տեղի ունեցած նիստի ընթացքում նոր հանձանարականներ է տվել նախարարներին: Այդ մասին տեղեկանում ենք կարդալով կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունը: “Առաջին հանձնարարականը, որ տրվում է բոլոր նախարարներին, հետեւյալն է` 2008թ. իրենց գերատեսչությունների առաջնային խնդիրների վերաբերյալ նրանք պետք է հանդես գան ԶԼՄ-ներում` ներկայացնելով 2008թ. կառավարության ծրագրի գերակայությունները: Ընդ որում, նախարարները պետք է հստակ ձեւակերպեն այն ակնկալվող արդյունքները, որ 2008թ. կառավարության ծրագրի իրականացման առումով, մենք պետք է ունենանք: Սա ՀՀ նախագահի հստակ դիրքորոշումն է: Նախարարները պետք է հստակ ձեւակերպեն ակնկալվող արդյունքները: Երկրորդ հանձնարարականը` նախարարները հստակ պետք է ձեւակերպեն 2008-2012թթ. ծրագրերի գերակայությունները եւ նույնպես անդրադառնան դրանց ակնկալվող արդյունքներին: Ձեզ արդեն իսկ ուղարկվել են նամակներ եւ աղյուսակներ, որտեղ հստակ տրված են, թե ինչպես պետք է այդ աղյուսակները լրացվեն եւ ինչ ձեւակերպումներ տրվեն, որպեսզի համադրելի լինեն բոլոր նախարարությունների ծրագրերը, եւ մենք կարողանանք հաշվետվություն տալ հասարակությանը: կառավարության գործունեության հիմնական դատավորը լինելու է ժողովուրդը: Դա նշանակում է, որ հստակ գործիքներ պետք է տանք ժողովրդին, որպեսզի կարողանա վերահսկել` արդյոք մենք հասնում ենք մատնանշված նպատակներին”, ասել է Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, հաջորդ հարցը նախարարությունների կարգապահությունն է: Տիգրան Սարգսյանի տվյալով, նախագծերի 50 տոկոսը կառավարությունը ստանում եւ հետ է ուղարկում: “Ընդ որում` այդ 50 տոկոսից 15-ը իրավաբանական տարրական կանոնների խախտումներով են ներկայացվում: Այս խնդիրը դառնալու է մեր քննության առարկան: Մի կողմից` մենք ունենք նախարարություններ, որոնք առավոտից մինչեւ ուշ երեկո աշխատում են, բայց ունենք նաեւ նախարարություններ, որոնց աշխատանքն սկսվում է 10-ին, աշխատանքային ժամերին աշխատակիցները բացակայում են, եւ դա լուրջ պրոբլեմ է: Խնդրում եմ բոլոր նախարարներին ուշադրություն դարձնել կարգապահության վրա` աշխատանքն սկսվում է ժամը 9-ին եւ ավարտվում ժամը 6-ին: Կատարողականների վերաբերյալ. մենք ունենք լուրջ պրոբլեմ գնահատելու, թե մեր աշխատակիցները որքանով են արդյունավետ աշխատում: Տրվում է հանձնարարական աշխատակազմի ղեկավարին` քաղաքացիական ծառայության խորհրդի հետ միասին, մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ: Առաջինը` ինչպես ենք բարձրացնելու արտադրողականությունը, ինչպիսի չափանիշներով ենք գնահատում արտադրողականությունը եւ ինչպես ենք գնահատում մեր աշխատողներին, որպեսզի արդյունավետ պարգեւատրման համակարգ ունենանք: Երկրորդը` պետք է ներկայացնեք առաջարկություններ, թե ի վիճակի ենք, արդյոք, մենք իրականացնելու կրճատումներ եւ աշխատավարձի ֆոնդի հաշվին կտրուկ բարձրացնելու մեկ աշխատողի աշխատավարձը”, հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Նա ասել է, թե ծրագրում են 2009 թվականից կտրուկ ավելացնել քաղաքացիական ծառայությունում ընդգրկված աշխատողների աշխատավարձը: “Մենք տարածաշրջանում չենք դիմանում մրցակցությանը: Վրաստանում եւ Ադրբեջանում քաղծառայողների աշխատավարձերը երկու, երկուսուկես անգամ ավելի բարձր են, քան ՀՀ-ում: Եվ եթե մարդիկ ստանում են ցածր աշխատավարձ, հասկանալի է, որ մենք կորցնում ենք մրցունակությունը, այսինքն, որակյալ մասնագետներ չենք կարողանում ներգրավել, որովեհետեւ նրանք նախընտրում են մասնավոր հատվածը: Եթե կտրուկ բարձրացնելու ենք քաղծառայողների աշխատավարձերը, ապա էական նշանակություն է ստանում, թե ինչպես ենք գնահատելու նրանց արտադրողականությունը եւ աշխատանքի որակը: Դրա համար անհրաժեշտ է մեկ ամսվա ընթացքում ստանալ ձեր առաջարկությունները, որպեսզի 2009թ. պետական բյուջեի պլանավորման ժամանակ կարողանանք արդեն համարձակորեն բարձրացնել աշխատավարձերը”, ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության նիստի այդ մասի վերջում նա ուրախացրել է նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին: “ՀՀ նախագահը հանձնարարական էր տվել մեզ, որպեսզի քննարկենք պատվովճարների բարձրացման խնդիրը: Ես քննարկել եմ այս հարցը ֆինանսների նախարարի հետ. մենք այդ հնարավորությունն ունենք, եւ պատերազմի վետերանների պատվովճարները կտրուկ ավելացնելու ենք: Հանձնարարվում է ֆինանսների նախարարին` համապատասխան որոշման նախագիծը ներկայացնել կառավարության հաստատմանը, եւ հուլիսի 1-ից պատվովճարները կրկնապատկվելու են”, հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
ՉՍԻՐԱԾ ԳՈՐԾԸ ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ Է
Այն, որ Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունը պահելու նախկին մեթոդները, այսինքն ռեպրեսիաները, իրավունքի եւ ազատության սահմանափակումները, օր օրի դառնում են պակաս արդյունավետ, անհեռանկար եւ ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ
Մայիսի 7-ին Շուշիի ազատագրման տոնի նախօրեին Շիրակի մարզի թվով 21 ազատամարտիկներ ԵԿՄ Գյումրու գրասենյակում նախազգուշական հացադուլ հայտարարեցին: Հացադուլը սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հյուսիսային ...ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԵԼ Է, ՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Մայիսի 7-ին Ստրասբուրգում կայացավ ԵԽ Նախարարական կոմիտեի 118-րդ նստաշրջանը, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նշելով, որ այսօր Հայաստանի առջեւ կանգնած է ժողովրդավարության առավել ...ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաեւ ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության քաղաքական ...ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Մայիսի 7-ին, ժամը 09.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում Ֆոլքսվագեն մակնիշի 13 ՍՏ 439 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, կան տուժածներ ...ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ՀՈՒԼԻՍԻՆ
Հուլիսի 9-13-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր նախագահությամբ տեղի կունենա Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց Կազմակերպության ...ԳԱԳԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՎՃԻՌԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
Հայաստանի վերաքննիչ դատարանը մայիսի 8-ին քննել է Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայումս կալանավորված Գագիկ Ջահանգիրյանի հայցը, որով նա դիմել էր դատարանին իր մասին ընդհանուր իրավասության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին ժամանել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Նրան ուղեկցում են մի խումբ նախարարներ: Այդ մասին ԱՌԿԱ-ի Ստեփանակերտի թղթակցին հայտնել է Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել ԼՂՀ անվտանգության Խորհրդի կազմը հաստատելու մասին: Այդ մասին ԱՌԿԱ-ին հայտնի է դարձել ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական ...ԵՐԵՎԱՆ – ԹԵՂՈՒՏ ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎ ՄԱՅԻՍԻ 9-11
Արդեն երկու ամիս է, ինչ Թեղուտում զանգվածային ծառահատումներ են իրականացվում. ավերվում է կուսական անտառը: Հեծանվաերթը նպատակ ունի հասարակության և իշխանությունների ուշադրությունը սևեռել այս հույժ կարևոր ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ի առավոտյան, ԵԽ Նախարարական կոմիտեի նստաշրջանից առաջ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է 14 ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում Արձանագրություն ստորագրեցին Հայաստանի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ
Նովոստի Արմենիան տեղեկացնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե նախարարությունները պետք է արդյունավետ երկխոսություն հաստատեն զանգվածային լրատվամիջոցների հետ, ինչի կապակցությամբ կկազմակերպվեն ...ՆՈՐ 10 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԹՂԹԱԴՐԱՄ
Մայիսի 8-ից շրջանառության մեջ կդրվեն նոր տաս հազար դրամանոց թղթադրամներ: Թղթադրամի վրա պատկերված է Ավետիք Իսահակյանը Մարտիրոս Սարյանի Արագածը պատկերող կտավներից մեկի գրաֆիկական պատկերի ֆոնի վրա:ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍԵՑ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Մայիսի 8-ին, Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է այն իրողությունը, որ ստեղծվեց վերջերս, երբ պաշտոնական վիճակագրությունը ...ԼՈԶՈՒՆԳԻ ԱՐԺԵՔԸ ԳՈՐԾԻՑ ՀԵՏՈ
Մայիսի 8-ին Հայելի ակումբ հրավիրված անկախ տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանն ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը ներկայացրել են Հայաստանի կառավարության նոր ծրագրի եւ դրա իրատեսականության ...ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը մայիսի 8-ին տեղեկացնում է, որ եւս մի քանի տնտեսվարողներ իջեցրել են լիցքավորվող գազի գինը “ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության ...ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՌԱՎ. ԿԵՑՑԵ ԹԱԳԱՎՈՐԸ
Ռուսաստանի Դաշնության պետական Դուման մայիսի 8-ին 392 կողմ եւ 56 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայացրած թեկնածությունը, որը վերաբերում է Ռուսաստանի կառավարության ...ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին, Երևանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Հարություն Սուրենի Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական ...ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵՑ ՉՈՐ
Մայիսի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստի մեկնարկին անդրադարձ է կատարվել Առավոտ օրաթերթի հրապարակման առիթով իրականացված ծառայական քննությանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր փոխվարչապետ, ...ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մայիսի 8-ին տեղի ունեցած նիստի ընթացքում նոր հանձանարականներ է տվել նախարարներին: Այդ մասին տեղեկանում ենք կարդալով կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունը: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, մայիսի 8-ին կառավարությունը որոշում է ընդունել Երեւան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի թիվ 107 հասցեի եւ դրա հարեւանությամբ իրականացվող քաղաքաշինական ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Որքան շուտ բջջային կապի երրորդ օպերատորը մտնի հայկական շուկա, այդքան ավելի կօգտվի Հայաստանը: Այդ կարծիքը մայիսի 8-ին արտահայտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Սակայն մենք պետք է պատրաստվենք դրան, որպեսզի ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴՊՐՈՑ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Դեսպան Սմեսովը խոսել է Հայաստանում ֆրանսիական դպրոց հիմնելու մտադրության մասին, որը ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՎԵՅՑԱՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՍԵԼ Է ՆԱԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՍՊԱՆՎԱԾԻ ՔՈՒՅՐԸ ԿԴԻՄԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՇԱՏ ՀԶՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
ԱՐԴՅՈՔ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՔԸ ԲԱՐԴԵԼՈՒ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԶԲՈՍԱՅԳԻ

ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
«ԲԱՌԵՐԻ ՀԵԳՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

