
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵՑ ՉՈՐ
Մայիսի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստի մեկնարկին անդրադարձ է կատարվել Առավոտ օրաթերթի հրապարակման առիթով իրականացված ծառայական քննությանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, պարզելու համար, թե արդյոք, ինչպես թերթն է գրել, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծել է 12-ամյա երեխային եւ կոտրել նրա ծնոտը: Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, իրականացված ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ կառավարությանը տեղեկատվություն է տրամադրել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: “Ապրիլի 28-ին ստեղծվել է հանձնաժողով` տեղում տեղեկատվության հավաստիությունն ուսումնասիրելու համար: Հանձնաժողովը սույն թվականի ապրիլի 28-29-ը մեկնել է Գորիս քաղաք եւ պարզել, որ Առավոտ թերթի հոդվածում նշված` Սյունիքի մարզպետի կողմից Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12-ամյա որդուն ծեծի ենթարկելու փաստն իրականությանը չի համապատասխանում, ինչը հիմնավորում են հանձնաժողովի հանդիպումներն ու զրույցները Հայկ Կարապետյանի եւ նրա որդի Գոռ Կարապետյանի, ինչպես նաեւ քոլեջ-վարժարանի տնօրենի, դասղեկի եւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի հետ: Միաժամանակ, ծնողների համաձայնությամբ, Գոռ Կարապետյանը ենթարկվել է դիմածնոտային ռենտգեն զննության, որի արդյունքում ոսկրային վնասվածքներ չեն հայտնաբերվել (կցվում է բժշկական եզրակացությունը, ինչով հերքվում է հոդվածում նշված` ծնոտը կոտրվելու փաստը): Սույն թվականի ապրիլի 29-ին Առավոտ թերթի հերթական համարում հրապարակվեցին նոր մանրամասներ քննվող միջադեպի վերաբերյալ: Այդ կապակցությամբ հանձնաժողովի նախագահը` Հովիկ Հովսեփյանը, գրավոր դիմել է գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին` վերը նշված հոդվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Արամ Աբրահամյանի պատասխանից հանձնաժողովին հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Գոռ Կարապետյանի, այլ ոմն Եղիշե Անթանոսյանի հետ: Հանգամանքները ճշտելու նպատակով, հանձնաժողովի նախագահը ս.թ. մայիսի 1-ին կրկին գործուղվել է Գորիս եւ հանդիպել Եղիշե Անթանոսյանի հոր` Վահրամ Անթանոսյանի եւ N2 դպրոցի (որտեղ սովորում է Եղիշե Անթանոսյանը) տնօրենի եւ վերջինիս դասղեկի հետ: Հայրը հայտնել է, որ ապրիլի 10-ին իր տղայի եւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդիների միջեւ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ, որի ընթացքում Սուրեն Խաչատրյանի որդին ծեծի է ենթարկվել: Միջադեպը քննարկելու եւ ծագած խնդիրները հարթելու նպատակով, Եղիշե Անթանոսյանի հայրը` Վահրամ Անթանոսյանը, հանդիպում է ունեցել Սուրեն Խաչատրյանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Արդյունքում երեխաների միջեւ ծագած վեճը հարթվել է, եւ ծնողները միմյանց նկատմամբ պահանջ չունեն: Կցվում են նաեւ ծնողների գրավոր բացատրությունները: Եղիշե Անթանոսյանը պատմել է, որ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ` իր եւ մարզպետի տղայի միջեւ, որը հարթվել է, եւ ինքը որեւէ խնդիր չունի: Ընդ որում` Եղիշե Անթանոսյանի հետ հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը ծնոտի կոտրվածք կամ որեւէ լուրջ վնասվածք անզեն աչքով չի նկատել: Հայտնում եմ նաեւ, որ ս.թ մայիսի 5-ին ինձ մոտ տեղի է ունեցել քննարկում` հանձնաժողովի եւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասնակցությամբ: Սուրեն Խաչատրյանը ներկայացրել է գրավոր բացատրություն վերը նշված դեպքի վերաբերյալ, որը նույնպես կցվում է: Այսպիսով, ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ` վերը նշված երեխաների միջեւ, որի հանգամանքները պարզել են ծնողները եւ այն հարթվել է, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն գտել կատարվածին իրավական ընթացք տալ”, ասել է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Դրանից հետո, ինչպես շարունակում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ դա կառավարության հանձնարարականով իրականացված առաջին ծառայողական քննությունն է, ընդգծել է ԶԼՄ-ների հետ աշխատելու, հասարակական մեծ հնչեղություն ունեցող հրապարակումներին ժամանակին եւ սպառիչ կերպով արձագանքելու հստակ մեխանիզմների եւ սկզբունքների ամրագրման կարեւորությունը:
ՉՍԻՐԱԾ ԳՈՐԾԸ ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ Է
Այն, որ Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունը պահելու նախկին մեթոդները, այսինքն ռեպրեսիաները, իրավունքի եւ ազատության սահմանափակումները, օր օրի դառնում են պակաս արդյունավետ, անհեռանկար եւ ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ
Մայիսի 7-ին Շուշիի ազատագրման տոնի նախօրեին Շիրակի մարզի թվով 21 ազատամարտիկներ ԵԿՄ Գյումրու գրասենյակում նախազգուշական հացադուլ հայտարարեցին: Հացադուլը սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հյուսիսային ...ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԵԼ Է, ՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Մայիսի 7-ին Ստրասբուրգում կայացավ ԵԽ Նախարարական կոմիտեի 118-րդ նստաշրջանը, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նշելով, որ այսօր Հայաստանի առջեւ կանգնած է ժողովրդավարության առավել ...ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաեւ ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության քաղաքական ...ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Մայիսի 7-ին, ժամը 09.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում Ֆոլքսվագեն մակնիշի 13 ՍՏ 439 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, կան տուժածներ ...ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ՀՈՒԼԻՍԻՆ
Հուլիսի 9-13-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր նախագահությամբ տեղի կունենա Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց Կազմակերպության ...ԳԱԳԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՎՃԻՌԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
Հայաստանի վերաքննիչ դատարանը մայիսի 8-ին քննել է Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայումս կալանավորված Գագիկ Ջահանգիրյանի հայցը, որով նա դիմել էր դատարանին իր մասին ընդհանուր իրավասության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին ժամանել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Նրան ուղեկցում են մի խումբ նախարարներ: Այդ մասին ԱՌԿԱ-ի Ստեփանակերտի թղթակցին հայտնել է Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել ԼՂՀ անվտանգության Խորհրդի կազմը հաստատելու մասին: Այդ մասին ԱՌԿԱ-ին հայտնի է դարձել ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական ...ԵՐԵՎԱՆ – ԹԵՂՈՒՏ ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎ ՄԱՅԻՍԻ 9-11
Արդեն երկու ամիս է, ինչ Թեղուտում զանգվածային ծառահատումներ են իրականացվում. ավերվում է կուսական անտառը: Հեծանվաերթը նպատակ ունի հասարակության և իշխանությունների ուշադրությունը սևեռել այս հույժ կարևոր ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ի առավոտյան, ԵԽ Նախարարական կոմիտեի նստաշրջանից առաջ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է 14 ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում Արձանագրություն ստորագրեցին Հայաստանի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ
Նովոստի Արմենիան տեղեկացնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե նախարարությունները պետք է արդյունավետ երկխոսություն հաստատեն զանգվածային լրատվամիջոցների հետ, ինչի կապակցությամբ կկազմակերպվեն ...ՆՈՐ 10 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԹՂԹԱԴՐԱՄ
Մայիսի 8-ից շրջանառության մեջ կդրվեն նոր տաս հազար դրամանոց թղթադրամներ: Թղթադրամի վրա պատկերված է Ավետիք Իսահակյանը Մարտիրոս Սարյանի Արագածը պատկերող կտավներից մեկի գրաֆիկական պատկերի ֆոնի վրա:ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍԵՑ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Մայիսի 8-ին, Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է այն իրողությունը, որ ստեղծվեց վերջերս, երբ պաշտոնական վիճակագրությունը ...ԼՈԶՈՒՆԳԻ ԱՐԺԵՔԸ ԳՈՐԾԻՑ ՀԵՏՈ
Մայիսի 8-ին Հայելի ակումբ հրավիրված անկախ տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանն ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը ներկայացրել են Հայաստանի կառավարության նոր ծրագրի եւ դրա իրատեսականության ...ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը մայիսի 8-ին տեղեկացնում է, որ եւս մի քանի տնտեսվարողներ իջեցրել են լիցքավորվող գազի գինը “ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության ...ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՌԱՎ. ԿԵՑՑԵ ԹԱԳԱՎՈՐԸ
Ռուսաստանի Դաշնության պետական Դուման մայիսի 8-ին 392 կողմ եւ 56 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայացրած թեկնածությունը, որը վերաբերում է Ռուսաստանի կառավարության ...ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին, Երևանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Հարություն Սուրենի Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական ...ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵՑ ՉՈՐ
Մայիսի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստի մեկնարկին անդրադարձ է կատարվել Առավոտ օրաթերթի հրապարակման առիթով իրականացված ծառայական քննությանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր փոխվարչապետ, ...ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մայիսի 8-ին տեղի ունեցած նիստի ընթացքում նոր հանձանարականներ է տվել նախարարներին: Այդ մասին տեղեկանում ենք կարդալով կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունը: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, մայիսի 8-ին կառավարությունը որոշում է ընդունել Երեւան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի թիվ 107 հասցեի եւ դրա հարեւանությամբ իրականացվող քաղաքաշինական ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Որքան շուտ բջջային կապի երրորդ օպերատորը մտնի հայկական շուկա, այդքան ավելի կօգտվի Հայաստանը: Այդ կարծիքը մայիսի 8-ին արտահայտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Սակայն մենք պետք է պատրաստվենք դրան, որպեսզի ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴՊՐՈՑ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Դեսպան Սմեսովը խոսել է Հայաստանում ֆրանսիական դպրոց հիմնելու մտադրության մասին, որը ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔ ԿԿԱՌՈՒՑԻ
ԻՍԿ ԴՈՒՔ ՁԵԶ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԶԳՈՒՄ ԵՔ ԱՐԴՅՈՔ
ԿԱՐԿՈՒՏԸ ԶԳԱԼԻ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԶԲՈՍԱՅԳԻ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
«ԲԱՌԵՐԻ ՀԵԳՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

