
ԼՈԶՈՒՆԳԻ ԱՐԺԵՔԸ ԳՈՐԾԻՑ ՀԵՏՈ
Մայիսի 8-ին Հայելի ակումբ հրավիրված անկախ տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանն ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը ներկայացրել են Հայաստանի կառավարության նոր ծրագրի եւ դրա իրատեսականության վերաբերյալ իրենց գնահատականը: Արա Նռանյանը, բնականաբար, կարծիք է հայտնել, որ կառավարության ծրագիրը լավն է եւ այն իր մեջ ներառում է ռազմավարական նպատակներ: Պատգամավորն ասել է, թե ելնելով այդ իրողությունից էլ Դաշնակցությունը կողմ է քվեարկել կառավարության այդ ծրագրին: Անդրանիկ Թեւանյանի գնահատմամբ, կառավարության ծրագիրը լավն է, բայց դրանցում ներկայացված են բարի ցանկություններ, մինչդեռ բացակայում են նորմատիվ տարրերը, որպեսզի հստակ լինի, թե կառավարությունն ինչ ժամկետներում է պատկերացնում այդ ցանկությունների իրագործումը եւ ինչ միջոցներով, որ հասարակությունն էլ կարողանա ժամանակի ընթացքում գնահատել, թե արդյոք կառավարությունը արդյունավետ է իրականացնում իր ծրագիրը: Անդրանիկ Թեւանյանը նշել է, թե նախագահի ընտրության նախընտրական շրջանում իր ուսանողներին հանձնարարել է պատկերացնել, որ նախագահի թեկնածու են, եւ գրել համապատասխան ծրագիր: Տնտեսագետն ասում է, որ երբ նա այդ ծրագրերը համեմատում էր հետո նախագահի իրական թեկնածուների ծրագրերի հետ, ապա տեսնում էր, որ շատ դեպքերում ուսանողների գրածն ավելի հաջող էր: “Ծրագրերը միշտ էլ կարելի է գրել, խնդիրն այն է, թե ինչպես իրականացնել”, ասում է Անդրանիկ Թեւանյանը: “Վերջին մեկ տարվա ընթացքում փոխվեց մթնոլորտը”, նշում է Արա Նռանյանը, ասելով, թե կառավարությունն այժմ հստակ պատկերացնում է երկրի առկա խնդիրները, չի թաքցնում դրանք եւ գիտակցում է, որ այդ խնդիրները լուծելի են միայն կառավարության կազմում բանիմաց եւ գրագետ մասնագետների ներգրավումով: Անդրանիկ Թեւանյանը կարծում է, որ ներկայիս կառավարությունն ունի ծրագրի իրականացման լուրջ խնդիր թե լեգիտիմության պակասի, վստահության խնդրի առկայության, եւ թե միջազգային տնտեսական անբարենպաստ կոնյուկտուրայի, մասնավորապես գնաճի պատճառով: Նռանյանն ասում է, որ գնաճը լինելու է, ապագայում էլ թանկանալու են ռազմավարական ապրանքները, քանի որ այդպիսին են տնտեսական միտումները աշխարհում, եւ պետք է ուղղակի ճշմարտությունն ասել ժողովրդին եւ որոշել, թե ինչ պետք է անել այդպիսի տնտեսական պրոցեսների պարագայում: “Առաջին հերթին, մարտավարական տեսանկյունից պետք է միանշանակ ապահովել մրցակցային հարաբերություններ, որպեսզի մենք այդ գնաճի պայմաններում, որը օբյեկտիվ գնաճ է, մենք չունենանք սուբյեկտիվ գործոններով պայմանավորված էլ ավելի բարձր գնաճ, որպեսզի ներմուծողներն իրենք չչարաշահեն իրենց մենաշնորհային դիրքը: Դա մարտավարական տեսանկյունից: Ռազմավարական տեսանկյունից, պետք է անել հետեւյալը, ամենակարեւորը, պետք է խթանել արտահանումը”, ասում է Արա Նռանյանը: Անդրանիկ Թեւանյանը նշում է, որ Հայաստանում իշխանությունը խոսում է, ծրագրերում նշում է արտահանման խթանման մասին, սակայն այդ ուղղությամբ քայլ ոչ միայն չի կատարվում, այլ նույնիսկ կատարվում է հակառակը` Կենտրոնական բանկն անընդհատ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսը, ինչը չի նպաստում ներդրումների խթանմանը: Տնտեսագետ Թեւանյանը խոսել է նաեւ դրամավարկային այն քաղաքականության մասին, որը վարվում էր երբ ներկայիս վարչապետը ԿԲ նախագահն էր, եւ որը նպաստում էր դրամի արժեվորմանն ու ձեռնտու էր դարձնում ներմուծելը, ոչ թե արտահանելը: Ի դեպ, Թեւանյանը նշել է, որ Դաշնակցությունը մի քանի տարի առաջ խստորեն քննադատում էր այդ քաղաքականությունը, իսկ այժմ կողմ է քվեարկում այդ քաղաքականությունն իրականացնող վարչապետի ներկայացրած ծրագրին: Անդրանիկ Թեւանյանը նաեւ հիշեցրել է, որ Դաշնակցությունը երեք տարի առաջ կառավարությանն էր ներկայացրել արտահանման խրախուսման հայեցակարգ, մինչդեռ այդ տարիների ընթացքում արտահանման ծավալը նվազել է: Արա Նռանյանը նշել է, որ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ Դաշնակցության քննադատական մոտեցումը պահպանվում է, իսկ արտահանման խրախուսման հայեցակարգի առումով էլ նա նշել է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի կառավարությունն իր ծրագրի մեջ ներառեց այդ հայեցակարգի մոտեցումները: Արա Նռանյանը համարում է, որ արտահանումն է գնաճի դեմ պայքարի արդյունավետ միջոցը, որովհետեւ եթե աշխարհում ամեն ինչ թանկանում է, ապա պետք է Հայաստանն էլ կարողանա շատ փող աշխատել, որ վճարի այդ թանկացումների դիմաց: Անդրանիկ Թեւանյանը համարում է, որ այդ խնդիրը լուծելի է քաղաքական ու տնտեսական պրոցեսների համատեղ դիտարկման միջոցով եւ լուծումները երկու դաշտում որոնելու շնորհիվ: “Առաջին` պետք է իշխանությունը տարանջատել բիզնեսից, երկրորդ` պետք է օրենսդիր մարմինը լինի պրոֆեսիոնալ եւ մշակի համապատասխան քաղաքականություն, երրորդ` խոշոր բիզնեսը պետք է տարանջատել օրենսդիր մարմնից, չորրորդ` պետք է կառուցել անկախ դատական համակարգ, հինգերորդ` պետք է ապահովել ազատ մրցակցային շուկա, հիմնված առաջարկ պահանջարկ մեխանիզմի վրա”, ասում է Անդրանիկ Թեւանյանը: Ի պատասխան մեխանիզմ առաջարկելու մասին Արա Նռանյանի դիտարկման, նա ասում է, որ մեխանիզմը պարզ է եւ դա ընդունված է բոլոր ժողովրդավարական համակարգերում: Այդ մեխանիզմը, ըստ Անդրանիկ Թեւանյանի, ընտրությունն է, որի միջոցով հասարակությունն ինքն է որոշում, թե ինչպիսի իշխանություն է ունենալու:
ՉՍԻՐԱԾ ԳՈՐԾԸ ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ Է
Այն, որ Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունը պահելու նախկին մեթոդները, այսինքն ռեպրեսիաները, իրավունքի եւ ազատության սահմանափակումները, օր օրի դառնում են պակաս արդյունավետ, անհեռանկար եւ ...ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ՍԿՍԵԼ
Մայիսի 7-ին Շուշիի ազատագրման տոնի նախօրեին Շիրակի մարզի թվով 21 ազատամարտիկներ ԵԿՄ Գյումրու գրասենյակում նախազգուշական հացադուլ հայտարարեցին: Հացադուլը սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հյուսիսային ...ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԵԼ Է, ՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Մայիսի 7-ին Ստրասբուրգում կայացավ ԵԽ Նախարարական կոմիտեի 118-րդ նստաշրջանը, որտեղ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նշելով, որ այսօր Հայաստանի առջեւ կանգնած է ժողովրդավարության առավել ...ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաեւ ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության քաղաքական ...ՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ
Մայիսի 7-ին, ժամը 09.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում Ֆոլքսվագեն մակնիշի 13 ՍՏ 439 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, կան տուժածներ ...ԵԿԵՂԵՑԱՍԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ՀՈՒԼԻՍԻՆ
Հուլիսի 9-13-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր նախագահությամբ տեղի կունենա Համազգային Հայ Եկեղեցասեր Երիտասարդաց Կազմակերպության ...ԳԱԳԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՎՃԻՌԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
Հայաստանի վերաքննիչ դատարանը մայիսի 8-ին քննել է Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ներկայումս կալանավորված Գագիկ Ջահանգիրյանի հայցը, որով նա դիմել էր դատարանին իր մասին ընդհանուր իրավասության ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին ժամանել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Նրան ուղեկցում են մի խումբ նախարարներ: Այդ մասին ԱՌԿԱ-ի Ստեփանակերտի թղթակցին հայտնել է Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ...ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել ԼՂՀ անվտանգության Խորհրդի կազմը հաստատելու մասին: Այդ մասին ԱՌԿԱ-ին հայտնի է դարձել ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական ...ԵՐԵՎԱՆ – ԹԵՂՈՒՏ ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎ ՄԱՅԻՍԻ 9-11
Արդեն երկու ամիս է, ինչ Թեղուտում զանգվածային ծառահատումներ են իրականացվում. ավերվում է կուսական անտառը: Հեծանվաերթը նպատակ ունի հասարակության և իշխանությունների ուշադրությունը սևեռել այս հույժ կարևոր ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵԱՀԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ի առավոտյան, ԵԽ Նախարարական կոմիտեի նստաշրջանից առաջ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է 14 ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Ռիտա Կիբեր-Բեկը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում Արձանագրություն ստորագրեցին Հայաստանի ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ
Նովոստի Արմենիան տեղեկացնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե նախարարությունները պետք է արդյունավետ երկխոսություն հաստատեն զանգվածային լրատվամիջոցների հետ, ինչի կապակցությամբ կկազմակերպվեն ...ՆՈՐ 10 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԹՂԹԱԴՐԱՄ
Մայիսի 8-ից շրջանառության մեջ կդրվեն նոր տաս հազար դրամանոց թղթադրամներ: Թղթադրամի վրա պատկերված է Ավետիք Իսահակյանը Մարտիրոս Սարյանի Արագածը պատկերող կտավներից մեկի գրաֆիկական պատկերի ֆոնի վրա:ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍԵՑ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Մայիսի 8-ին, Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է այն իրողությունը, որ ստեղծվեց վերջերս, երբ պաշտոնական վիճակագրությունը ...ԼՈԶՈՒՆԳԻ ԱՐԺԵՔԸ ԳՈՐԾԻՑ ՀԵՏՈ
Մայիսի 8-ին Հայելի ակումբ հրավիրված անկախ տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանն ու ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը ներկայացրել են Հայաստանի կառավարության նոր ծրագրի եւ դրա իրատեսականության ...ԻՋԵՑՆՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը մայիսի 8-ին տեղեկացնում է, որ եւս մի քանի տնտեսվարողներ իջեցրել են լիցքավորվող գազի գինը “ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության ...ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՌԱՎ. ԿԵՑՑԵ ԹԱԳԱՎՈՐԸ
Ռուսաստանի Դաշնության պետական Դուման մայիսի 8-ին 392 կողմ եւ 56 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայացրած թեկնածությունը, որը վերաբերում է Ռուսաստանի կառավարության ...ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին, Երևանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Հարություն Սուրենի Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական ...ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՋՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵՑ ՉՈՐ
Մայիսի 8-ին տեղի ունեցած կառավարության նիստի մեկնարկին անդրադարձ է կատարվել Առավոտ օրաթերթի հրապարակման առիթով իրականացված ծառայական քննությանը, որը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել էր փոխվարչապետ, ...ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ԲԱՅՑ ՆԱԵՎ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մայիսի 8-ին տեղի ունեցած նիստի ընթացքում նոր հանձանարականներ է տվել նախարարներին: Այդ մասին տեղեկանում ենք կարդալով կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունը: ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը, մայիսի 8-ին կառավարությունը որոշում է ընդունել Երեւան քաղաքի Փ. Բուզանդ փողոցի թիվ 107 հասցեի եւ դրա հարեւանությամբ իրականացվող քաղաքաշինական ...ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Որքան շուտ բջջային կապի երրորդ օպերատորը մտնի հայկական շուկա, այդքան ավելի կօգտվի Հայաստանը: Այդ կարծիքը մայիսի 8-ին արտահայտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: “Սակայն մենք պետք է պատրաստվենք դրան, որպեսզի ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴՊՐՈՑ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Դեսպան Սմեսովը խոսել է Հայաստանում ֆրանսիական դպրոց հիմնելու մտադրության մասին, որը ...
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՉԻ ՀԵՐՔՈՒՄ
«ԵՍ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՄ ԱՐՅԱՆ ԼՃԱԿԻ»
ORANGE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏՔ Է 200 ՄԼՆ ԵՎՐՈ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԻ
ԵՐԲ Է ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԿՄԵԿՈՒՍԱՑՆԵՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԶԲՈՍԱՅԳԻ

ՁԵՌՔԸ ԵՐԿԱՐ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
«ԲԱՌԵՐԻ ՀԵԳՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

