
ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
Մայիսի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, ով գտնվում է ընդհատակում, եւ Երիտասարդ պահպանողականների միության պատվավոր նախագահ Թաթուլ Մկրտչյանը: Հայտարարությունը վերաբերում է ԵՊՄ կնիքին, որն առգրավվել էր խուզարկության ժամանակ: “Նույնիսկ Հայաստանի պես ավատատիրական երկրում նպատակասլացության եւ օրինական համառության դեպքում հնարավոր է ծնկի բերել այնպիսի կառույցների, ինչպիսիք են Հայաստանի ԱԱԾ-ն եւ Գլխավոր դատախազությունը: Մարտի 3-ին այդ կառույցների համատեղ խուզարկությամբ ապօրինաբար առգրավված Պահպանողական կուսակցության եւ ՙԵրիտասարդ պահպանողականների միություն՚ ՀԿ-ի կնիքները վերջապես վերադարձվեցին` թեկուզ առանց հիմքերի մասին պաշտոնական գրության: Դա ոչ միայն մեր համառ պահանջների եւ միջազգային կառույցներին ուղղված մեր տասնյակ անդուլ դիմումների, այդ առնչությամբ դատարան հայցով մտնելու արդյունքն էր, այլեւ հայաստանյան բազմաթիվ կուսակցությունների եւ ՀԿ-ների համատեղ ստորագրած նամակի: Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՙԺառանգություն՚ կուսակցությանը, ՙԺողովրդավարական հայրենիք՚ կուսակցությանը, ՙԺողովրդավարական ուղի՚ կուսակցությանը, Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությանը, Հայաստանի ժողովրդական կուսակցությանը, Հայաստանի կանաչների (սոցիալ էկոլոգիական) կուսակցությանը, Հայոց Համազգային Շարժմանը, ՙՀանրապետություն՚ կուսակցությանը, ՙՄարդու իրավունքներ - 96՚ կուսակցությանը, ՙՆոր Ժամանակներ՚ կուսակցությանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը, ՙՔրիստոնեա-Ժողովրդավարական վերածնունդ՚ կուսակցությանը, ՙԿանայք հանուն խաղաղության՚ ՀԿ-ին, ՙՀույս՚ ՀԿ-ին, ՙԱյլընտրանք՚ հասարակական-քաղաքական նախաձեռնությանը, ՙՍկսել ա՚ երիտասարդական շարժմանը, ՙՀամագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն՚ ՀԿ-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին, Հելսինկյան ասոցիացիային, ՙԱջակից՚ բարեգործական ՀԿ-ին (Շիրակ), ՙԳործընկերություն եւ ուսուցում՚ ՀԿ-ին (Գորիս), ՙԵրաշխիք՚ քաղաքացիական հասարակության կենտրոնին, ՙԶարթոնք-89՚ Էկոլոգիական ակադեմիային, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնին, ՙՓաստաբաններ մարդու իրավունքների համար՚ ՀԿ-ին, Իրավունքի եւ ազատության կենտրոնին, ՙՍյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն՚ ՀԿ-ին, Սուրբ Սանդուխտ կույսի անվան տիկնանց միությանը, ՙՔաղաքացիական ազգային նախաձեռնություն՚ ՀԿ-ին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնին, ՙՇողեր միություն՚ ՀԿ-ին, Ֆերմերային շարժմանը, ՙԱկոս՚ ՀԿ-ին: Ու թեեւ ապօրինի վարչակազմն ընկրկում է առաջիկա եվրոպական ամոթալի ստուգարքից առաջ, սակայն նա երբեք ի վիճակի չի լինելու Մարդկային դեմքով պետություն ստեղծել: Եվ մենք երբեւէ հասնելու ենք այն բանին, որ մեր կազմակերպությունների կնիքներն ապօրինաբար առգրավելու` Սահմանադրության հերթական ոտնահարմամբ դրանց գործունեությունը երկու ամիս դե ֆակտո արգելելու համար ԱԱԾ-ն եւ Գլխավոր դատախազությունը հրապարակային ներողություն խնդրեն հայ պահպանողականներից եւ փոխհատուցեն պատճառած բոլոր կորուստները: Հանուն իրապես ԱԶԱՏ եւ ԱՆԿԱԽ Հայաստանի պայքարը շարունակվում է”, ասված է Միքայել Հայրապետյանի եւ Թաթուլ Մկրտչյանի հայտարարության մեջ:
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՀԵՏ
ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախնական պայմանավովածության համաձայն մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ...ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՈՍԿՈՒ ՍՐԱՀԻ 16 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, թե Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են տարբեր մարդիկ՝ վկայի, տուժողի, կասկածյալի եւ մեղադրյալի ...ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
4ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտե անվան տակ տարածվել է տեղեկատվություն, համաձայն ...ԴԵ ԹՈՂ ԱԶՆՎՈՐԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵՆ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի օր առաջ ասում էր, թե եթե կառավարությունը ազնիվ լինի ժողովրդի հետ, ապա ժողովուրդը կհասկանա գնաճը եւ այն չի դառնա կառավարության հանդեպ անվստահության լրացուցիչ պատճառ: ...ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպումներ ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, այնուհետեւ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ: ...ԶՎԱՐԹՆՈՑ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՆ ԶՈՀԵՐ
Մայիսի 7-ին, ժամը 02.53-ին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել` 03.59-ին: Այս մասին տեղեկացնում են Փրկարար ...ԿԱՆԱՅՔ ԷԼԻՏԱՅԻ ՄԱՍԻՆ
Մամուլի Ազգային ակումբը ԱՄՆ միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ շարունակում է քաղաքական քննարկումների թեման, որ վերաբերում է հայաստանյան քաղաքական մշակույթին: Մայիսի 7-ին ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԻՍՏԻՆ
Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը ապրիլի 30-ին դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Արամ Կարապետյանի նկատմամբ ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԼՍԻ ՌԱԴԻՈ ՀԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ
Մայիսի 13-ին ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանը լսելու է Ռադիո Հայ ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում է “Հեռուստատեսության և ռադիոյի մասին ” ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ...ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեք հասարակական կազմակերպություն` Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեն եւ Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոնը, մարզերի եւ Երեւանի գործընկերների ...ՆՈՐ ՎԱՐՈՒՅԹ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐՄԵՆՏԵԼԻ ԽՆԴՐՈՎ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել ինտերնետ ծառայություններ մատուցող «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունների դիմումների հիման վրա: «Վեբ» եւ «Արմինկո» ընկերությունները ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Հայաստանի պահպանողական կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է հետեւյալը. «Ներկայում ընդհատակից գործող Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանի կինը` ուսուցչուհի Սյուզաննա ...ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ
Մայիսի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, ով գտնվում է ընդհատակում, եւ Երիտասարդ պահպանողականների միության պատվավոր նախագահ Թաթուլ Մկրտչյանը: ...ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2007 թվականին եւ 2008 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան է վերադարձել նախկինում մեր երկրից հեռացած եւ արտասահմանում մշտական բնակություն հաստատած 79 ընտանիք: Ինչպես տեղեկացնում է ԱՌԿԱ-ն, այդ մասին ...ԱՐՄԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ մայիսի 7-ին Երևանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Արմեն Նիկոլի Մովսիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի ...ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻԻՆ
Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը մայիսի 7-ին տեղեկացնում է, որ այդ օրը խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունել է Եվրամիության Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Պիտեր ...
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԵՎ ԵԱՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՀՍԿԵՆ ԲԱՆԱԿԻ ՎԻՃԱԿԸ
ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ, ԲԱՅՑ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ ԵՐԲ ԵՎ ԻՆՉ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ԶԲՈՍԱՅԳԻ

«ՊԱՏՈՅԻ ԱՅԳԻՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՎԵՐԱՆՎԱՆՎԻ, ՀԱՎԱՆԱԲԱՐ, «ՆՈՐ ՍԱՐԱՏԱԿԻ»
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄՏՑՆՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԻՑ ՔԻՉԸ` ԱՆՑՆԵԼ ԳՈՐԾԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

